24.5 C
Yerevan

Անհո­գություն Բյուզանդա­կան Ձևով

Երև­ա­նում քեֆերն ու զվարճանքնե­րը շարունակվում են նույն մոլեգնությամբ: Թքած ունե­նա­լու իրո­ղությունը, որ արտա­հայտվեց նաև անցյալ տարի, շարունա­կում է ծաղկել նաև այսօր:

Մեր Ուղին

Մի զրույց կա, որ երբ 1453թ. թուրքե­րը արշա­վե­լով առաջ եկան ու մայի­սին արդեն ձեռնարկել էին բյուզանդա­կան կայսրության վերջին մարգա­րի­տը՝ Կոստանդնուպո­լի­սը գրա­վե­լու փորձե­րը, բյուզանդա­ցի­նե­րը զբաղված էին հրեշտակնե­րի սեռե­րի մասին աստվա­ծա­բա­նա­կան վեճե­րով: 

Մի քիչ ավե­լի սթափ հայացքով դիտո­ղի համար այս խոսքե­րը հնչում են որպես բացարձակ հիմա­րություն և եզրա­կա­ցությունն այն է, որ պաթո­լո­գիկ ապուշ պիտի լինես, որ նման պահե­րին զբաղվես աստվա­ծա­բա­նա­կան հարցե­րով, երբ թշնա­մին ուր որ է մտնե­լու է քաղաք:

Մենք չգի­տենք, թե արդյո՞ք բյուզանդա­ցի­նե­րը 1453թ. մայի­սին զբաղված էին նման հարցե­րով, թե ոչ, բայց հաստատ գիտենք, որ Բյուզանդիա­յում այնպի­սի խայտա­ռակ անվրդո­վություն և երկպա­ռա­կություն էր տիրում, որ պարզա­պես իր նմա­նը չուներ:

Ինչևէ, բյուզանդա­ցի­ներն իրենց սխալնե­րի համար վճա­րել են լիուլի: Նրանք այլևս չկան:

Վերա­դառնանք Հայաստան:

Օգոստո­սի 1‑ից ըստ էության ադրբե­ջա­նա­կան ագրե­սիան նորից մտել է կոշտ փուլ: Մենք արդեն իսկ ունենք զոհեր ու վիրա­վորներ, ադրբե­ջանցի­նե­րը առաջ են գալիս: Կարե­լի է գուշա­կել, որ հարցի էությունը կրկին Զանգե­զուրի միջանցքն է: Ադրբե­ջանցի­նե­րը, ինչպես հայտնի է, պահանջում են, որ Զանգե­զուրով ոչ թե ավտո­ճա­նա­պարհ անցնի, այլ Լաչի­նի միջանցքին հավա­սար կարգա­վի­ճակ ունե­ցող ճանա­պարհ: Հայե­րը համա­ձայնվել չեն ուզում, չհա­մա­ձայնվել չեն կարո­ղա­նում և ահա ադրբե­ջանցի­ներն էլ անում են այն, ինչ իրենց առա­վել խելա­միտ է թվում:

Բայց վերա­դառնանք ՀՀ: 

Ի՞նչ է կատարվում ՀՀ-ում: Ինչպե՞ս են ՀՀ իշխա­նությունն ու ընդդի­մությունն արձա­գանքում տեղի ունե­ցա­ծին, ինչ է կարծում ՀՀ քաղա­քա­ցին ու ընդհանրա­պես ի՞նչ հետև­անք ունի արցախյան հարցի ճգնա­ժա­մա­յին սրա­ցումը մեզ վրա որպես հասա­րա­կություն և պետություն:

Ամե­նից առաջ ՀՀ-ում շարունակվում է մեղադրանքնե­րի կատա­ղի փուլը: Իշխա­նությունն այս օրե­րին զարմա­նա­լիո­րեն կիսա­լուռ է, իսկ ընդդի­մությունն էլ հայտա­րա­րում է, որ մանդատնե­րը դնում է ու դուրս գա ԱԺ-ից: Հասա­րա­կությունը հիասթափված է երկուսից էլ ու ելք չի տեսնում: Նաև աճում են այն մտայնություննե­րը, որ Հայաստանն ի վիճա­կի չէ որևէ կերպ խանգա­րե­լու տեղի ունե­ցո­ղին: Մի փոքր հույս կա, որ մեզ կօգնի Իրա­նը, քանի որ Զանգե­զուրի միջանցք ասվա­ծը նրան ևս ձեռք չի տալիս:

Այսինքն, խոշոր հաշվով մենք շարունա­կում ենք ոչինչ անել: Մեծ, բացարձակ զրո, որի հետև­անքը նոր զոհերն են ու նոր վիրա­վորնե­րը, նոր կորուստնե­րը:

Հայաստա­նում մի քանի օր առաջ արգելվել էր մի քանի անձնանց մուտքը ՀՀ, որպես անցանկա­լի անձ: Մի կողմ թողնե­լով, թե ում և ինչու են արգե­լել, տեսա­նե­լի է, որ դրա­նից հետո կրկին հարց առա­ջա­ցավ, թե արդյո՞ք սփյուռքա­հա­յե­րը պիտի խառնվեն ՀՀ ներքին գործե­րին, թե ոչ, ով որքան է հայրե­նա­սեր, և ով երբ ինչ պիտի անի, ինչքան անի: Հայհո­յե­ցին իրար, մի քանի հոդված գրե­ցին: Ու մոռա­ցան:

Հայաստա­նում կա քաղա­քա­կան կարճատև մոդա, երբ որևէ թեմա քննարկվում է այնքան, մինչև մի նոր բան է հայտնվում ու բոլո­րը սահուն կերպով անցնում են նոր թեմա­յին:

Այս օրե­րին էլ Արցա­խում տեղի ունե­ցող դեպքերն են քննարկվում, առա­վե­լա­պես հայհո­յանքի ու ծաղրի մակարդա­կով: Միջին վիճա­կագրա­կան քաղա­քա­ցի­նե­րից շատե­րը նորմալ չգի­տեն, թե ով ումից ինչ է ուզում: Պարզ է միայն, որ ադրբե­ջանցի­նե­րը առաջ են գալիս: 

Ահա սա է մեր «բյուզանդա­կան անհո­գությունը»:

Երև­ա­նում քեֆերն ու զվարճանքնե­րը շարունակվում են նույն մոլեգնությամբ: Թքած ունե­նա­լու իրո­ղությունը, որ արտա­հայտվեց նաև անցյալ տարի, շարունա­կում է ծաղկել նաև այսօր:

Համերգներ, ուրա­խություններ, նոր մրցույթներ Տիկ-տոկում և Ինսթագրա­մում, հետաքրքիր պարեր և իհարկե էրո­տի­կա:

Մենք այս պահին գրե­թե ոչինչ չենք հակադրում Ադրբե­ջա­նին: Չենք էլ կարող: Չի ստացվի տիկ-տոկյան կիսա­մերկ պարը հակադրել թուրքա­կան Բայրաքթա­րին, որի հարվա­ծի տեսանյութն ի դեպ կա համա­ցանցում ու այն մեծ հաճույքով դիտում են ադրբե­ջանցի­նե­րը, հիացմունքով «մաշալլահ» գոռա­լով:

Եվ այստեղ հարց է առա­ջա­նում, թե մեզ ուր է տանե­լու մեր իսկ վերա­բերմունքը ընդհանրա­պես որևէ բանի հանդեպ:

Հասա­րա­կա­գետնե­րից և պատմա­բաննե­րից ոմանք մինչև 2020թ. ավե­լի հակված էին այն մտքին, որ մեր հոգե­բա­նա­կան անտարբե­րությունը կցնցվի ու մենք ուշքի կգանք միայն ուժեղ ապտա­կի դեպքում: 2020թ. պատե­րազմը ապտակ չէր, անդա­մա­հա­տում էր: Ընդ որում մի քանի տեղից: Բայց մենք ոչ միայն ուշքի չեկանք, այլ ավե­լի խորացրինք մեր անպա­տասխա­նա­տու պահվածքը:

Իշխա­նություն-ընդդի­մություն շուկա­յա­վա­րի պահվածքը միայն բավա­րար էր հասկա­նա­լու, թե ովքեր են հայտնվել ԱԺ-ում: 

Մի՞թե գետի մեջ ալյուր են մաղում:

Հիմա մենք ի՞նչ ենք անե­լու: Ասենք, թե վաղը ադրբե­ջա­նա­կան ագրե­սիան թուլա­ցավ ու հերթա­կան զիջումնե­րով էլի մի քանի շաբաթ հարա­բե­րա­կան անդորր տիրեց: Մենք երևի էլի շարունա­կե­լու ենք հայհո­յել իրար, լավ ու վատ անել: Իշխա­նությունը, ինչպես միշտ, կհայտա­րա­րի, որ նախկիննե­րի արած թալա­նի հետև­անքով ենք մենք հայտնվել այնպի­սի վիճա­կում, որ գրե­թե անհնար է դարձել որևէ ռեալ բան անելը(ընդհանրապես իշխա­նությունը արդեն սովո­րություն է դարձրել ամեն ինչ նախկիննե­րի վրա բարդե­լը: Այդ ձևա­չա­փը կախարդա­կան չէ ու արդեն զզվեցրել է շատ շատե­րին, բացի դրա­նից նաև պատասխա­նատվությունից փախչե­լու նման մի բան է):

Ընդդի­մությունն էլ հերթա­կան անգամ կհայտա­րա­րի, որ իշխա­նությունը դավա­ճան թրքա­մետ է ու էլի կսպառնա, որ մանդատնե­րը վայր են դնե­լու կամ նորից ցույցեր են անե­լու: Տիկ-տոկը կշա­րունակվի, մնա­ցած ամեն ինչն էլ հետը: Մինչև ևս մեկ զոհ ու ևս մեկ գյուղի կորուստ: Իսկ այդ ընթացքում ադրբե­ջանցի­նե­րը այնպես կշրջա­փա­կեն Արցա­խը, այնպես կվերցնեն բոլոր պետքա­կան դիրքե­րը, որ Ստե­փա­նա­կերտում ապրե­լը կդառնա արկա­ծախնդրություն:

Ի դեպ ադրբե­ջանցի­նե­րը մեզ ստո­րացնե­լու ևս մեկ միջոց ունեն: Նրանք հայտա­րա­րում են, որ Արցա­խը Ադրբե­ջա­նի անբա­ժան մաս է և այնտե­ղի բոլոր հայե­րը կարող են գալ ու հանգիստ ապրել, ոչ ոք նրանց չի նեղացնի, ընդհա­կա­ռա­կը, նրանք հատուկ կարգա­վի­ճակ կունե­նան, կհա­մարվեն Ադրբե­ջա­նի քաղա­քա­ցի­ներ և կօգտվեն ամեն ինչից: Էլ Աստծուց կրակ եք ուզու՞մ: Այ սա ծաղր է: Ու բացի ծաղր լինե­լուց, նաև վտանգ: 

Ավե­լի հոռե­տեսնե­րը ասում են, որ ադրբե­ջանցի­նե­րը Արցա­խում, գոնե առա­ջի­կա տարի­նե­րին հայե­րին բավա­կան լավ կնա­յեն, որ ցույց տան, թե ինչ լավն են իրենք ու ինչ վատն են հայե­րը, որ հրա­ժարվում են խաղա­ղությունից:

Կարճ ասած մենք կեղտի մեջ ենք:

Արցա­խը կլի­նի ադրբե­ջա­նա­կան թե ոչ, կախված է նաև մեզա­նից: Մենք չենք կարող դիտորդ լինել ու նայել մեկ ռուսի ձեռքին, մեկ իրանցու: Չենք կարող նաև սպա­սել, թե Շառլ Միշե­լը ինչ կասի, կամ միջազգա­յին հանրությունը: 

Իսկ եթե բոլո­րը կանգնեն և ասեն, որ Արցա­խը ադրբե­ջա­նա­կան է: Մենք համաձայնվելո՞ւ ենք: Ի՞նչ ենք ուզում մենք ընդհանրա­պես: Ու ինչպես ենք պայքա­րե­լու ինչ որ խնդրի դեմ, եթե նույնիսկ իրար հետ խոսել չենք կարո­ղա­նում: Եթե մեր ամեն բառը ուղղված է մեր դեմ, եթե մեր ցանկա­ցած գործո­ղություն ուղղված է մեր վրա­յից մեղքը գցե­լու ուրի­շի ուսե­րին:

Եթե մենք էլի չկա­րո­ղա­ցանք ուշքի գալ, իսկ դրա համար նախ և առաջ գոնե իրար լսել է պետք, լռել է պետք(մեկ մեկ գոնե), ապա երբ նույնիսկ թուրքե­րը Երև­ան հասնեն, մենք շարունա­կե­լու ենք մեր ինքնասպան քաղա­քա­կա­նությունը, միայն թե «հաղթենք» դիմա­ցի հային: Հայե­րը հիմա իրար դեմ են պայքա­րում ու իրար են հաղթում: Ու պարտվո­ղը միշտ լինում է հայ ու էլի մեկ զոհ:

Հ.գ. իսկ հրեշտակնե­րը սեռ չունեն:

Առնչվող Հոդվածներ