Խաղաղապահների ներկայությունը Արցախում նշանակում է ռուսական զորքը Արցախում, իսկ դա էլ նշանակում է, որ խաղաղպահ լինելուց առաջ նրանք ռուսական դրոշի համար կանգնած զինվորներ են և կանեն միայն այն, ինչը ձեռնտու է միայն ռուսներին:
Հրանտ Տէր Աբրահամեան
1inAM-ը տեսակապով զրուցել է պատմաբան, «Մարտական եղբայրություն» միաբանության անդամ Հրանտ Տէր-Աբրահամյանի հետ:
Զրույցի ընթացքում շոշափվել են այս օրերին Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումները: Հրանտ Տէր-Աբրահամյանն անդրադարձավ այն բանին, որ տեղի ունեցողի ֆոնին շատ լավ հասկանալի է թե ինչ է ուզում Ռուսաստանը, շատ լավ հասկանալի է, թե ինչ է ուզում Ադրբեջանը, միգուց ոչ ամբողջովին, բայց որոշ չափով նաև հասկանալի է, թե ինչ է ուզւոմ Թուրքիան, բայց բացարձակապես հասկանալի չէ, թե ինչ ենք ուզում մենք ու ինչով ենք զբաղված:
Պետք չէ ռուսներին ինչ որ հակահայ ուժ համարել, ռուսները միայն անում են այն, ինչը նրանց շահերին է ձեռնտու և նրանց չի էլ հետաքրքրում, թե արդյո՞ք իրենց շահերը համընկնում են մեզ հետ: Խաղաղապահների ներկայությունը Արցախում նշանակում է ռուսական զորքը Արցախում, իսկ դա էլ նշանակում է, որ խաղաղպահ լինելուց առաջ նրանք ռուսական դրոշի համար կանգնած զինվորներ են և կանեն միայն այն, ինչը ձեռնտու է միայն ռուսներին: Զարմանալի է, որ այսքանի հետո էլ դեռ կան մարդիկ, ովքեր շրջանառում են, որ «ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի» թեզը, որը լիովին սպառել է իրեն: Եթե ցանկանում ենք ասել ռուս-թուրքական տանդեմ, կարող ենք նաև այդպես ասել, բայց իրականությունն այն է, որ ռուսները ոչ թե նպատակ ունեն օգնելու ադրբեջանցիներին կամ խանգարելու հայերին, այլ պաշտպանում են սեփական շահերը և ցավալի է, որ այդ ամենը դեռևս չենք գիտակցում:
Պատմաբանը նաև անդրադարձավ այն բանին, որ Բերձորի այլընտրանքային ճանապարհը դեռևս կառուցված չէ, բայց Ադրբեջանը մեզ ստիպում է հսկա որոշում կայացնել միջանցքի մասին: Ակնառու է նաև այն, որ եթե նոյեմբերի 9-ի փաստաթղթի շրջանակներում նախատեսված էր, որ ՀՀ զինվորները պետք է դուրս գան Արցախից, այսօր Ադրբեջանն անում է ամեն ինչ, որ այնտեղ ոչ թե ՀՀ գրանցում ունեցող զինվոր չմնա, այլ ընդհանրապես կազմաքանդի հայկական զորքը Արցախում, այսինքն այս պահին Արցախի Պաշտպանության Բանակը: Եվ հասարակ քաղաքացիներից շատերը չեն հասկանում, թե թուրքերը հենց այդ պահին կոնկրետ ինչու են հարձակվել, որն է այդ պահի նպատակը, որովհետև նրան նորմալ բացատրող չկա, որովհետև Հայաստանում հիմա ամեն ինչ սահմանափակվում է կուսակցական կռվի մակարդակով: Նոյեմբերի 9-ից հետո էլ հենց հաջորդ վայրկյանին հայ քաղաքական ուժերը ոչ թե սկսեցին մտածել անվտանգության մասին, մտածել պատերազմի, այլ իրենց ուշադրությունը կենտրոնացրին ընդամենը միջկուսակցական կռիվների շուրջ ու դրանով էլ զրկեցին հանրությանը որևէ ինքնակազմակերպական հնարավորությունից:
Իսկ ի՞նչ կարող է անել անկազմակերպ հանրությունը: Գրեթե ոչինչ: Եթե չենք հասկանում ու ըստ դրա չենք ինքնակազմակերպում, ապա կարելի է հազար տարի էլ նույն փորձանքից ամեն օր տառապել ու ոչինչ չհասկանալ:
Հրանտ Տէր-Աբրահամյանը հարց հնչեցրեց, որ երբ ասում ենք «մենք պետք է այսինչ բանն անենք», ապա ո՞ւմ նկատի ունենք: Ովքե՞ր են մտնում այդ մենքի մեջ, իսկ ովքեր՝ ոչ: Չէ որ այդ մենքը որևէ առանձին սուբյեկտ չէ: Իսկ ի՞նչ անի հասարակ քաղաքացին, որին հրում են միջկուսակցական կռիվների մեջ, ոչինչ չեն բացատրում և նա հանկարծ լսում է, որ թուրքերը հարձակվել են: Երբ չկա որևէ ինքնակազմակերպում, ի՞նչ կարող է անել մեկ հոգին, որը նույնիսկ չի հասկանում, թե ինչ է կատարվում:
Հրանտ Տէր-Աբրահամյանը նաև նշեց, որ անկախության մասին Արսեն Թորոսյանի գրառումը, որը զարմացնում է իր մակերեսայնությամբ և պարզամտությամբ: Նման պատկերացումներով պարզապես անհնար է պետություն կառավարել: Այդ նաև ցույց է տալիս, որ մենք անկախ պետություն չենք կայացրել ու չենք հասկացել, թե ինչ է պետությունը:
Ամբողջական տեսանյութը՝