16.4 C
Yerevan

Թեհրա­նի Բազմի­մաստ Տագնա­պը Հայ-Իրա­նա­կան Սահմա­նի Մասին

Մի կողմից Մոսկվան ԱՄՆ հետ մեծ դիմա­կա­յության մեջ է, և այդ հարցում փնտրում է Իրա­նի և Թուրքիա­յի հետ գործընկե­րության խորացման նոր ուղի­ներ, մյուս կողմից Մոսկվան դեմ չի լինի նաև, եթե ԱՄՆ գործո­ղություննե­րը նպաստեն հայ-թուրքա­կան կարգա­վորմանն ու այդ կերպ նաև ռուս-թուրքա­կան լոգիստիկ, տնտե­սա­կան կապի խորացմա­նը: 

Հակոբ Բադալյան

Հայաստա­նում Իրա­նի նախկին դեսպան, այդ երկրի նախկին փոխարտգործնա­խա­րար, իսկ այժմ նախա­րա­րի խորհրդա­կան Սեյեդ Քզեմ Սաջա­դին արել է Հայաստա­նին ու հայ-իրա­նա­կան սահմա­նին վերա­բե­րող թվի­թերյան գրա­ռում, որն արժա­նի է համակ ուշադրության, քանի որ պարունա­կում է մտա­հո­գիչ տարրեր: Նախ իհարկե իրանցի դիվա­նա­գե­տը բավա­կա­նին «քաղցր» խոսքեր է շռայլել Հայաստա­նի հասցեին, ասե­լով, որ Իրա­նը լավ հարև­աններ շատ չունի, բայց Հայաստա­նը լավ հարև­աննե­րից է: Իսկ ահա մեկ այլ գրառմամբ իրանցի դիվա­նա­գե­տը արտա­հայտել է հայ-իրա­նա­կան սահմա­նի հանդեպ Թուրքիա­յի գործո­ղություննե­րի մտա­հո­գիչ պատկեր: Ըստ իրանցի դիվա­նա­գե­տի, Թուրքիան Սիրիա­յից վարձկաններ է կուտա­կում հայ-իրա­նա­կան սահմա­նի հարև­ա­նությամբ:

Ըստ Սաջա­դիի՝ «Իրա­նի սահմա­նի մոտ ահա­բե­կիչնե­րի ներկա­յությունը և Սիրիա­յից Ադրբե­ջան տեղա­փո­խումն անընդունե­լի է: Հունաստա­նից, Կիպրո­սից, Հայաստա­նից, Սիրիա­յից և Իրա­քից հետո Թուրքիան այժմ չար գործո­ղություններ է փնտրում Իրա­նի սահմաննե­րի հարև­ա­նությամբ։ Թուրքիան պետք է իմա­նա, որ սա կրա­կի հետ խաղալ է նշա­նա­կում», գրում է Իրա­նի ԱԳՆ խորհրդա­կա­նը: Ընդ որում, առա­ջին ուշադրության առարկան այն է, որ այդ գրա­ռումը հայտնվում է Իրա­նի և Թուրքիա­յի արտա­քին գործե­րի նախա­րարներ Աբբդո­լա­հիա­նի և Չավուշօղլուի հեռա­խո­սազրույցից հետո, որ տեղի ունե­ցավ օգոստո­սի 10-ին: Գրա­ռումը նշանակու՞մ է, որ այդ հեռա­խո­սազրույցը անցել է անարդյունա­վետ և փոխա­դարձ զգուշա­ցումնե­րով ու սպառնա­լիքնե­րով:

Համե­նայնդեպս չափա­զանց ուշագրավ է, որ Իրա­նի ԱԳՆ խորհրդա­կա­նը Թուրքիա­յի հասցեին այդպի­սի արտա­հայտություններ է անում իրան-թուրքա­կան արտգործնա­խա­րա­րա­կան շփումից անմի­ջա­պես հետո: Իսկ այն, որ դա չէր կարող լինել զուտ խորհրդա­կա­նի անձնա­կան կարծիք, առա­վել ևս Իրա­նի իշխա­նա­կան հիե­րարխիկ համա­կարգի տրա­մա­բա­նության պայմաննե­րում, թերևս անկասկած է: Միա­ժա­մա­նակ, ստացվում է, որ Իրանն ԱԳՆ խորհրդա­կա­նի մակարդա­կում հաստա­տում է Հայաստա­նում ՌԴ սահմա­նա­պահնե­րի վարչության տարա­ծած տեղե­կությունը, որ հայ-իրա­նա­կան սահմա­նին լարվել է օպե­րա­տիվ իրա­վի­ճակն ու այդ պատճա­ռով ռուս սահմա­նա­պահնե­րը ուժե­ղացրել են սահմա­նա­յին հատվա­ծի հսկո­ղությունն ու տեղադրել լրա­ցուցիչ կետեր: Ի՞նչ է ստացվում՝ Թուրքիան, որ հուլի­սի 19-ին մասնակցեց Թեհրա­նում բարձր մակարդա­կի եռա­կողմ հանդիպմա­նը Մոսկվա­յի և Թեհրա­նի հետ, իսկ օգոստո­սի 5‑ին բարձր մակարդա­կի հանդի­պում ունե­ցավ Սոչիում, դրա­նից հետո հայ-իրա­նա­կան սահմա­նի առնչությամբ գնում է քայլե­րի, որոնք անհանգստություն են առա­ջացնում Իրա­նում ու Ռուսաստանու՞մ: Ի դեպ, առկա իրադրության համա­տեքստում թերևս պետք չէ անտե­սել, որ օգոոստո­սի 11-ին թուրքա­կան ռեսուրսնե­րը տարա­ծե­ցին տեղե­կություն, որ հայ-թուրքա­կան կարգա­վորման գործընթա­ցի հինգե­րորդ հանդի­պումը տեղի կունե­նա սեպտեմբե­րին: Երև­անն արձա­գանքեց, որ չկա հայ-թուրքա­կան նոր հանդիպման վերա­բերյալ որևէ պայմա­նա­վորվա­ծություն: Երև­անն այդ կերպ թերևս շտա­պեց նաև հանգստացնել Իրա­նին, իհարկե ոչ զուտ հանդիպման, այլ ավե­լի լայն քաղա­քա­կան իմաստով: Իրա­նի համար հայ-թուրքա­կան կարգա­վոորման թեման զգա­յուն թեմա է, մի շարք թե ռեգիո­նալ, թե աշխարհա­քա­ղա­քա­կան պատճառնե­րով, հաշվի առնե­լով և այն, որ այդ գործընթա­ցի հանդեպ խրա­խուսա­կան վերա­բերմունք է արտա­հայտում նաև Վաշինգտո­նը: Ավե­լին, թերևս նաև հայ-թուրքա­կան կարգա­վորման գործընթա­ցի հանդեպ որո­շա­կի կապակցվա­ծություն է առկա հայ-ադրբե­ջա­նա­կան գործընթա­ցի հանդեպ Վաշինգտո­նի աշխուժության, և այդ համա­տեքստում՝ հաղորդուղի­նե­րի ապաշրջա­փակման վերա­բերյալ առա­ջարկի առումով: Ընդ որում, այստեղ բավա­կա­նին հարա­բե­րա­կան դեր կարող է ունե­նալ Ռուսաստա­նը։

Մի կողմից Մոսկվան ԱՄՆ հետ մեծ դիմա­կա­յության մեջ է, և այդ հարցում փնտրում է Իրա­նի և Թուրքիա­յի հետ գործընկե­րության խորացման նոր ուղի­ներ, մյուս կողմից Մոսկվան դեմ չի լինի նաև, եթե ԱՄՆ գործո­ղություննե­րը նպաստեն հայ-թուրքա­կան կարգա­վորմանն ու այդ կերպ նաև ռուս-թուրքա­կան լոգիստիկ, տնտե­սա­կան կապի խորացմա­նը: Իրա­նի մտա­հո­գության առարկա է թերևս նաև այդ հանգա­մանքը և ռուս սահմա­նա­պահնե­րի գործո­ղություննե­րը հայ-իրա­նա­կան սահմա­նին միտված են թերևս Թեհրա­նի այդ մտա­հո­գություննե­րը չեզո­քացնե­լուն: Հայաստա­նի համար սա իհարկե բավա­կա­նին բարդ վիճակ է, երբ բոլո­րը բոլո­րի դեմ պայքա­րի, բոլո­րը բոլո­րին կասկա­ծե­լու և միա­ժա­մա­նակ թերևս բոլո­րը բոլո­րի կարիքն ունե­նա­լու ռեժի­մում են:  Անկանխա­տե­սե­լիությունը մեծա­նում է հենց այդ պարա­գա­յում, անհրա­ժեշտ դարձնե­լով մեծացնել կառա­վա­րե­լիությանն ուղղված ռեսուրսնե­րը: Իսկ այդտեղ արդեն առկա են էական խնդիրներ և խոսքը լոկ նյութա­կան կամ ֆինանսա­կան ռեսուրսնե­րի մասին չէ, այլ ինստի­տուցիո­նալ-օրգա­նա­կան,  պետք է ապա­հո­վեն Հայաստա­նի ճկունությունը: Այդ ինստի­տուտնե­րի փոխա­րեն, առկա իրա­վի­ճա­կում Հայաստա­նում աշխուժա­նում է «քաղա­քա­կան անհա­մարժե­քության» և տեղե­կատվա-քարոզչա­կան «էպա­տա­ժի» ինստի­տուտը, ինչն ունի ավե­լի շուտ Հայաստա­նը փաստի առաջ կանգնեցնե­լու ռիսկը, քան քաղա­քա­կան ճկունությունն ավե­լացնե­լու ներուժ:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ