18.3 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Երե­կո­յան սկսվեց ռմբա­կո­ծությունը հայոց մասի քաղա­քի զանա­զան կողմե­րից եւ այս անգամ արդեն կատակ չէր անում տաճկաց զորքի հրա­մա­նա­տա­րությունը։

1918թ. հունի­սին կնքե­լով Բաթումի հաշտության պայմա­նա­գի­րը, թուրքա­կան բանա­կը շարունա­կում էր անդրկովկասյան ռազմարշա­վը, որի հիմնա­կան թիրա­խը Բաքուն էր։

Սակայն նավթա­յին քաղա­քին հասնե­լու համար նախ անհրա­ժեշտ էր գրա­վել Գանձա­կը, որը երկա­թուղա­յին հանգույց էր եւ դառնա­լու էր թուրքա­կան բանա­կի հենա­կե­տը։ Մայի­սի վերջին թուրքա­կան ստո­րա­բա­ժա­նումնե­րը Նազիմ բեյի հրա­մա­նա­տա­րությամբ հասնում են Գանձակ, որտեղ բնակվում էր շուրջ 20 հազար հայ: 1917թ. նոյեմբե­րին քաղա­քում տեղի էին ունե­ցել առա­ջին բախումնե­րը հայե­րի ու թաթարնե­րի՝ Վայրի դիվի­զիա­յի միջեւ։ 1918թ. հունվա­րին՝ Շամքո­րի դեպքե­րից հետո, երկա­թուղա­յին ճանա­պարհը գրե­թե ամբողջությամբ փակված էր, ինչը մշտա­կան վտանգի տակ գտնվող բնակչության համար ստեղծել էր նաեւ կենցա­ղա­յին դժվա­րություններ. առա­ջին անհրա­ժեշտության ապրանքներն ու հացը թանկա­ցել էին եւ դժվա­րությամբ էին հայթայթվում։

«Մշակ», 2 հունի­սի, 1918թ., թիվ 102. Ելե­նենդորֆ։

«Վեց ամսից ի վեր մենք պաշարված ենք եւ միանգա­մայն կտրված երկա­թուղա­յին հաղորդակցությունից: …Պատա­հել է, որ թուրքե­րը, մի քանի հազար ռուբլի ստա­նա­լով, խոստա­ցել են մասնա­վոր կերպով իրենց ծանոթ հայե­րի ցորեն ծախել, եւ երբ հայե­րը մոտե­նում են քաղա­քա­մե­ջի կամուրջին ցորե­նը ստա­նա­լու, տեսնում են, որ մեշոկնե­րից մեկը երկուսը լցրած է գարիով, իսկ 10–12‑ը՝ անա­սունի աղբով… Ճանա­պարհնե­րին եւ դաշտե­րում պատա­հող ամե­նօրյա սպա­նություննե­րը եւ կողո­պուտնե­րը արդեն սովո­րա­կան երեւույթ են դարձել եւ ոչ ոքի չեն զարմացնում:

…Հայ ժողո­վուրդը բառիս բուն նշա­նա­կությամբ զուրկ է, ամիսնե­րից ի վեր, հացի պաշա­րից, շաքա­րից, սապո­նից, նավթից եւ այլն: Իրե­րի այս դրության մեջ միայն գերմա­նա­կան գաղութն է, որ անհոգ ու ապա­հով իր աշխա­տանքի ու ապրուստի ետեւիցն է ընկած, թուրքե­րը սրանց լավ են վերա­բերվում եւ ամեն կերպ սիրա­շա­հում»:

Հայե­րը Գանձա­կում զինված էին, ունեին մարտա­կան խմբեր եւ հերթա­պա­հություն էին իրա­կա­նացնում։ Գանձա­կի փոխա­նորդ Լեւոն վարդա­պե­տը Ամե­նայն հայոց կաթո­ղի­կոս Գեւորգ Ե‑ին ուղղված իր նամա­կում 1918թ. հունի­սի վերջին գրում էր, որ հայե­րը զինվել էին գլխա­վո­րա­պես ադրբե­ջա­նա­կան հրո­սակնե­րից պաշտպանվե­լու համար, դեռեւս 1905–07թթ. հայ-թաթա­րա­կան բախումնե­րի ժամա­նակ, եւ «այս զինա­վա­ռությունը ունե­նա­լու համար, հայ մարդը վաճա­ռել է նույնիսկ յուր ստացվածքը, կովը, եզը, կարպե­տը…»:

Թուրքե­րը քաղա­քում

Գանձա­կում Նազիմ բեյը նախա­պատրաստում է Նուրի փաշա­յի ժամա­նումը, որը տեղի է ունե­նում հունի­սի սկզբին։ Նրան հանդի­սա­վոր դիմա­վո­րում են կայա­րա­նում, այնուհետև ուղեկցում քաղա­քի մզկի­թը։ Նուրին հանդի­պում է հայե­րի ու թաթարնե­րի ներկա­յա­ցուցիչնե­րին եւ պարզում հակա­մարտության պատճառնե­րը։ Թալա­նից, սպա­նություննե­րից եւ ընդհա­նուր անիշխա­նությունից բացի, հայե­րի համար խիստ կարեւոր էր երկա­թուղու բացումը եւ պարե­նի համա­չափ բաշխումը։

Թաթարներն իրենց հերթին ուզում էին, որ հայե­րը անա­սուննե­րի նախիրնե­րը ամա­ռա­յին արո­տա­վայրեր տեղա­փո­խե­լու՝ «քոչի» ճանա­պարհ տան իրենց։ Զբաղվե­լով քաղա­քում կարգ ու կանոն հաստա­տե­լով՝ Նուրի փաշան շարունա­կում էր զորքեր կենտրո­նացնել, որոնք բաժանվում էին զորախմբե­րի հետա­գա արշա­վանքնե­րի համար: Երկա­թուղին եւ քաղա­քի պարե­կությունն ամբողջությամբ անցնում է թուրքե­րի հսկո­ղության տակ։

«Մշակ», 5 հունի­սի, 1918թ., թիվ 104.

«Նուրի փաշա­յի հրա­մա­նով մուսուլմա­նա­կան կորպուսի մի բատա­րեա ուղարկվեց Եվլախ՝ Աղդամ գնա­լու համար. նա իր հետ տարավ 4 թնդա­նոթ, որ անհրա­ժեշտ է այն կողմը շարժվող թուրք զինվորնե­րին: Կորպուսի շտա­բի հրա­մա­նի համա­ձայն այդ թնդա­նոթնե­րը ղրկե­լուց առաջ ռուս օֆի­ցերնե­րի ձեռքով լավ մաքրվե­ցին ու կարգի բերվե­ցին: Գանձա­կում սպասվում է օսմանցի­նե­րի՝ թվով երրորդ գենե­րա­լը — Թուրխան փաշան, որ Թավրի­զից, Աղդա­մի վրա­յով գալիս է Եվլախ: Ինչպես Նազիմ եւ Նուրի փաշա­նե­րը, այնպես եւ Թուրխան փաշան Կ.Պոլսից դուրս է եկել երկու ամիս առաջ»:

Հայե­րի զինա­թա­փումը

Նուրի փաշա­յի հետ հանդիպման առա­ջին դրա­կան տպա­վո­րությունը շուտով անցնում է։ Հունի­սի 12-ին նա հանդի­պում է քաղա­քի հայ ներկա­յա­ցուցիչնե­րին եւ պահանջում անհա­պաղ հանձնել զենքը։ Հայերն առարկում են՝ ասե­լով, թե այն անհրա­ժեշտ է թաթա­րա­կան ավա­զա­կախմբե­րից պաշտպանվե­լու համար։ Հաջորդ օրը թնդա­նոթներն ուղղվում են քաղա­քի հայկա­կան թաղա­մա­սի վրա, եւ թուրքե­րը վերջնա­գիր են ներկա­յացնում՝ մինչեւ հունի­սի 13‑ը հանձնել զենքը։ Հայե­րի մի մասը՝ հատկա­պես երի­տա­սարդներն ու զինվո­րա­կաննե­րը, որո­շում է չենթարկվել պահանջին եւ հարձակման դեպքում դիմել ինքնա­պաշտպա­նության։ Սակայն բոլո­րը չէ, որ կողմ էին այս մոտեցմա­նը. հայերն ունեին ռազմամթերքի ու հացի պակաս եւ 2–3 օրից ավե­լի չէին կարող դիմադրել։ Որոշվում է դիմել Ելե­նենդորֆի գաղութի զինվո­րա­կան ներկա­յա­ցուցիչ Ջամալ բեյին՝ խնդրե­լով գոնե երկա­րաձգել վերջնա­ժամկե­տը։ Սակայն Ջամա­լը նույնպես չի ընդա­ռա­ջում, եւ թուրքե­րը նախազգուշա­կան կրակ են բացում հայկա­կան թաղա­մա­սի վրա։

«Երե­կո­յան սկսվեց ռմբա­կո­ծությունը հայոց մասի քաղա­քի զանա­զան կողմե­րից եւ այս անգամ արդեն կատակ չէր անում տաճկաց զորքի հրա­մա­նա­տա­րությունը։ Ռումբե­րից վիրա­վորվե­ցին մի քանի հոգի, վնասվե­ցին տներ քաղա­քի մեջ եւ արվարձա­նում։ Ռմբա­կո­ծության ժամա­նակ ուղարկվե­ցին զենքեր մի քանի սայլ, ինչպես ինքս ակա­նա­տես եղա, թեեւ ռմբա­կո­ծությունը տեւեց բավա­կա­նին երկար, սակայն վնասնե­րը շատ աննշան էին (Գանձա­կի փոխա­նորդ Լեւոն վարդա­պե­տի հայտա­րա­րությունը Ամե­նայն հայոց կաթո­ղի­կոս Գեւորգ Ե‑ին Գանձա­կի հայության զինա­թափման մասին, Հայե­րի կոտո­րածնե­րը Բաքվի եւ Ելի­զա­վետպո­լի նահանգնե­րում 1918–20թթ., Երեւան, 2003, էջ 54)։

Հայե­րի մի մասը, ովքեր դեմ էին զենքե­րը հանձնե­լուն, հեռա­նում է Գանձա­կից։ Ընդ որում՝ թուրքե­րը նախա­պես պահանջում էին հեռա­նա­լուց թողնել զենքը, սակայն ի վերջո, չեն կարո­ղա­նում կանխել հայ մարտիկնե­րի հեռա­նա­լը։

«Մշակ», 19 հունի­սի, 1918թ., թիվ 115.

«Հունի­սի 14-ին Գանձա­կում շարունակվեց հայ ազգաբնա­կության զինա­թա­փությունը քաղա­քի երկու մասե­րում տեղա­վորված թուրք զորքե­րի ձեռքով: Հայե­րը, Նուրի փաշա­յի առա­ջարկությամբ, հանձնում էին զենքե­րը իրենց ազգա­յին կոմի­տեին կից գտնվող առանձին մասնա­ժո­ղո­վին, որը իր հերթին զենքը հանձնում էր թուրքաց զորահրա­մա­նա­տա­րությա­նը: Նուրի փաշա­յի թույլտվությամբ հրա­ցաննե­րը թողնված են արտա­քին պաշտպա­նությունը կրող հայկա­կան միլի­ցիա­յին միայն: Հայկա­կան փողոցնե­րով անցնում էր առանձին սուրհանդակ, որ Նուրի փաշա­յի անունից հրա­վի­րում էր հայե­րին անվախ երեւալ քաղա­քի թուրքա­կան մասում: Հայե­րը խմբե­րով ասկյարնե­րի հսկո­ղությամբ այցե­լում էին թուրքա­կան բազա­րը եւ նույն հսկո­ղության տակ վերա­դառնում էին իրենց թաղա­մա­սը: Հայե­րի տրա­մադրությունը ճնշված է, հուզա­լի ու ընկճված: …Թուրքե­րի հետ կռվե­լու կողմնա­կից հայե­րը իրենց հրա­ցաննե­րով բարձրա­ցան լեռնե­րը, մի քանի տեղ ճեղքե­լով թուրքա­կան զորաշղթա­նե­րը»:

Գանձա­կը գրա­վե­լով՝ թուրքե­րը ոչ միայն հաղորդակցության ուղի­ներ էին ձեռք բերում, այլեւ փորձում էին համալրել իրենց ուժե­րը։ Իշխա­նությունը վերցնե­լուց անմի­ջա­պես հետո Նուրի փաշան տեղի մահմե­դա­կաննե­րին հայտնում է, որ երի­տա­սարդնե­րը պետք է զորա­կոչվեն եւ համալրեն թուրքա­կան բանա­կի շարքե­րը։

«Ողջունում եմ ձեզ, մուսուլման ժողո­վուրդ: Վերջա­պես իրա­կա­նա­ցավ Թուրքիա­յի երա­զը իր ցեղա­կիցնե­րին միացնե­լու: Ահա 51 օր է մենք դուրս ենք եկել Կ.Պոլսից եւ քաղց, ծարավ ու ամեն տեսակ զրկանք ու անհարմա­րություններ կրե­ցինք, որպեսզի, վերջա­պես, ձեզ տեսնենք: Հույս ունեմ ես արժա­նի եմ ձեր վստա­հության: Այժմ զինա­թափ եղեք, այլեւս խաղաղ ժողովրդին պետք չեն հրա­ցաններ, իմ ասկյարնե­րը կապա­հո­վեն ձեր հանգիստը: Մեր նպա­տակն է ձեզ կազմա­կերպել եւ հավա­քել իբրեւ զորք, դուք դեռ զինվո­րա­կան ծառա­յություն չեք կրել, իսկ մենք արդեն հոգնել ենք, ձեր պարտքն է օգնել մեզ գյա­վուր անգլիա­ցի­նե­րին դիմադրե­լու»,- ասել էր Նուրին։

Հունի­սի 16-ին Թիֆլի­սից Գանձակ է տեղա­փոխվում Մահմե­դա­կաննե­րի ազգա­յին խորհուրդը, որն արդեն հռչա­կել էր Ադրբե­ջա­նի անկա­խությունը։ Շուտով այն լուծարվում է եւ ձեւա­վորվում է նոր կառա­վա­րությունը Խան-Խոյսկու գլխա­վո­րությամբ:

Նուխիի, Արե­շի, Շամա­խիի հայե­րի ջարդե­րը

Թեեւ թուրքա­կան բանա­կի հիմնա­կան թիրա­խը Բաքուն գրա­վելն էր, նրանք հավակնություններ ունեին նաեւ Դաղստա­նի նկատմամբ։ Այդ նպա­տա­կով թուրքա­կան բանա­կը բաժանվում է մի քանի խմբի, եւ դրանցից մեկը Նազիմ բեյի հրա­մա­նա­տա­րությամբ շարժվում է դեպի Քուռ գետի ձախ ափին գտնվող Նուխի, Արեշ, Շամա­խի գավառնե­րը, որտեղ կային մեծ թվով հայկա­կան գյուղեր։

Այս շրջաննե­րի հայության դեմ հարձա­կումնե­րը սկսվել էին դեռեւս 1917թ. վերջին, եւ ինքնա­պաշտպա­նությունը կազմա­կերպե­լու համար Թիֆլի­սի Հայոց ազգա­յին խորհրդի եւ Հայկա­կան կորպուսի հրա­մա­նա­տար Թովմաս Նազարբեկյա­նի ջանքե­րով ստեղծվում է Նուխիի առանձին հրաձգա­յին 4‑րդ գումարտա­կը։

Գումարտա­կում ընդգրկված էին տարբեր ռազմա­ճա­կատնե­րից վերա­դարձած մոտ 700 նուխե­ցի ու արեշցի։ Գումարտա­կը սակայն չի կարո­ղա­նում լիարժեք կազմա­կերպել պաշտպա­նությունը, ինչի հետեւանքով 1918թ. հունի­սի սկզբին ներխուժում է թուրքա­կան բանա­կը։ Նազիմ բեյը երաշխա­վո­րում է հայե­րի անվտանգությունը եւ կոչ է անում չհե­ռա­նալ գյուղե­րից։ Գրա­վե­լով Նուխին՝ հունի­սի 13-ին թուրքե­րը կոտո­րում են հայ բնակչությա­նը։ Որոշ գյուղե­րում հայե­րը կարո­ղա­նում են մասնա­կի դիմադրություն կազմա­կերպել, սակայն ուժերն անհա­վա­սար էին։ Ջարդից փրկվածնե­րը փախչում են դեպի Վրաստան, սակայն Ալա­զան գետն անցնե­լիս նրանցից շատե­րը խեղդվում են։

Շրջա­նի հայկա­կան 53 գյուղից 48‑ը ոչնչացվում է, զոհվում է 20 հազա­րից ավե­լի հայ։ Սակայն այսքա­նով տառա­պանքնե­րը չեն ավարտվում. հաստատվե­լով Կախե­թիա­յի Ցարսկիե Կոլոդցի, Սվե­չի­նո եւ այլ բնա­կա­վայրե­րում, փախստա­կաննե­րը հայտնվում են անմարդկա­յին պայմաննե­րում. նրանցից շատե­րը մահա­նում են հիվանդություննե­րից ու սովից։ Մեկ տարի անց՝ 1919թ. հունի­սին, Հայաստա­նի Հանրա­պե­տության կառա­վա­րության որոշմամբ կազմա­կերպվում է նուխե­ցի­նե­րի տեղա­փո­խումը հայրե­նիք, եւ մոտ 3000 մարդ հաստատվում է Հայաստա­նում։

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ