18.3 C
Yerevan

Լաչի­նում՝ Խաղա­ղա­պահ, Մեղրիում՝ Սահմա­նա­պահ

Մեղրի- Լաչին տրանզիտ…

Ինչպես արդեն գիտենք, Ալիևը հայտա­րա­րել է, որ «Հայաստա­նը տվել է Զանգե­զուրի միջանցքին իր համա­ձայնությունը և առա­ջի­կա շաբաթնե­րին Բաքուն Երև­ա­նից ստա­նա­լու է նախա­գի­ծը»։

Ավե­լի վաղ թուրքա­կան իշխա­նա­կան մամուլը տեղե­կացրել էր, որ «միջանցքը» գործե­լու է առանց սահմա­նա­փա­կումնե­րի, այսինքն՝ Հայաստա­նի հարկա­յին և մաքսա­յին հսկո­ղություններ ճանա­պարհի վրա չեն լինե­լու։

Սա խոսում է այն մասին, որ «Զանգեզուրի/ Մեղրիի միջանցք» ասվա­ծը նորից ակտուալ է, ավե­լին՝ մտել է գործնա­կան փուլ:

Եթե մինչ այս պահը, ՀՀ իշխա­նություննե­րը
«միջանցքի» տրա­մա­բա­նությա­նը գրե­թե միշտ, վստա­հա­բար տվել են բացա­ռող պատասխան, ապա հիմա այն անարձա­գանք է…
Մեր իշխա­նություննե­րի կողմից այդ մասին առհա­սա­րակ չխո­սելն ու չարձա­գանքե­լը կա՛մ համա­ձայնության, կա՛մ կոնսենսուսի, կա՛մ էլ զուտ անկա­րո­ղության պատճառ է:

Հակված եմ իրա­տե­սա­կան համա­րել վերը թվարկված բոլոր երեք տարբե­րակներն էլ…

Ըստ իս, այս խրթին հարցում գործում է ադրբե­ջա­նա­կան հետև­ալ մոտե­ցումն ու հիմնա­վո­րումը, որը կարծես թե կյանքի է կոչվում…

Ադրբե­ջա­նը սա մեկնա­բա­նում է հավա­սար ու արդար պայմաննե­րով սկզբունքնե­րի դիտանկյունից:
Այսինքն՝ դուք հայերդ, ուզում եք անխա­փան գնալ ու գալ Ստե­փա­նա­կերտ, մենք՝ ադրբե­ջանցի­ներս, նույնկերպ ուզում ենք գնալ ու գալ Նախիջև­ան:
Ասել կուզի՝ միջանցք՝ միջանցքի դիմաց…

Մանա­վանդ, որ երկու ճանա­պարհնե­րի կիլո­մետրա­ժը գրե­թե նույնն է:

Եթե դուք՝ հայերդ, ուզում եք, որ Լաչի­նում անցա­կետ չլի­նի, մաքսա­տուրքեր չգանձվեն, ադրբե­ջա­նա­կան վիզա չպա­հանջվի, ապա նույնն էլ ակնկա­լում ենք մենք՝ Մեղրիով անցնե­լիս:

Այլա­պես, Բերձո­րում նոր կառուցված ու ձեզ տրա­մադրված ալտերնա­տիվ ավտո­ճա­նա­պարհը այլևս չի ծառա­յի որպես «միջանցք»:

Իսկ այս պարա­գա­յում Հայաստանն ու Արցա­խը չեն ունե­նա այլ պահեստա­յին ճանա­պարհ:

Ավե­լին՝ շատ հավա­նա­կան է, որ Ալիևը մի օր էլ որո­շի ու առհա­սա­րակ փակի Լաչի­նը, ու ժամա­նակ դնի՝ արդեն իսկ զորբա­յությամբ պահանջե­լով Մեղրիում տալ նույն միջանցքը:

Որքան արագ կառուցվի Նռնա­ձոր-Մեղրի-Ագա­րակ-Նախիջև­ա­նի հետ սահման ճանա­պարհն ու տրա­մադրվի իրենց օգտա­գործման, այդքան էլ շուտ կվե­րա­բացվի Լաչի­նի միջանցքը:
Որ օրը այդ ճանա­պարհը տրա­մադրվի, նույն օրը կբացվի Լաչի­նի ճանա­պարհը:

Իսկ քանի որ Ադրբե­ջանն ի տարբե­րություն մեզ այլընտրանք ունի, ապա մինչ այդ կօգտվի Իրա­նով ճանա­պարհից:

Ու եթե այս համա­տեքստում նորից մեջբերվի Նոյեմբե­րի 9‑ի փաստա­թուղթը, ապա այն նախ հավերժ ու մշտնջե­նա­կան չէ, և հետո՝ իրո­ղություններ են փոխվել:
Բացի այդ, հայտա­րա­րության կետե­րից դուրս, այդ պայմա­նագրով չնա­խա­տեսված ու չկարգա­վորվող հարցեր կան, որոնք լուծումներ են պահանջում:

Այսինքն՝ նոյեմբե­րի 9‑ի փաստաթղթով անհնար է հստա­կեցնել ու կարգա­վո­րել երկկողմ/եռակողմ հարա­բե­րություննե­րի ու գործնա­կան քայլե­րի ողջ սպեկտրը:
Մանա­վանդ, որ առա­ջարկված «խաղա­ղության պայմա­նա­գի­րը» այդպես էլ մնաց որպես լակմուսի թուղթ:

Ինչ վերա­բե­րում է մեր, ինչու չէ նաև Ադրբե­ջա­նի դաշնա­կից Ռուսաստա­նին, ապա այս հարցում երկուստեք ակնհայտ կիրառվում են երկա­կի ստանդարտներ:

Նախ՝ Լաչի­նում ռուսն է, մեղրիում՝ ևս:
Լաչի­նում՝ խաղա­ղա­ղա­պահնե­րի, Մեղրիում՝ սահմա­նա­պահնե­րի տեսքով:

Տարա­ծաշրջա­նում ՌԴ‑ի կողմից դրսև­որվող հեգե­մո­նիզմի, նրա կողմից ազդե­ցության գոտի­նե­րի բաժանման և իր աշխարհա­քա­ղա­քա­կան շահե­րի համա­տեքստում չեմ զարմա­նա, եթե ռուսա­կան ճնշման տակ կամ պարզա­պես ցանկության դեպքում «Զանգե­զուրի միջանցք»-ի ստեղծումը մեզ մատուցվի որպես՝ անվտանգության երաշխիքնե­րով սպա­սարկում, ՀՀ սուվե­րեն տարածքի, մասնա­վո­րա­պես՝ Սյունի­քի մարզում մշտա­կան ուժե­ղացված ռազմա­քա­ղա­քա­կան ներկա­յության ապա­հո­վում, որի պարա­գա­յում կբա­ցառվի ցանկա­ցած տեսա­կի ռազմա­կան ագրե­սիա և էքսպանսիա այդ տարածքի նկատմամբ:

Եվ, որ այն նաև կհանդի­սա­նա հզոր ազդակ՝ «Մեծ Թուրա­նի» հավա­նա­կան ստեղծման խոչընդոտմա­նը, որը նաև գեո­պո­լի­տիկ ռիսկեր է պարունա­կում իր իսկ համար:

Արդյո՞ք ՀՀ իշխա­նություններն արդեն իսկ ստա­ցել են նման մեկնա­բա­նություննե­րով համեմված գործո­ղություննե­րի ի կատար ածման պլան, արդյո՞ք կամք կունե­նան հրա­ժարվել նման առա­ջարկ / տարբե­րակ / պարտադրանքի դեպքում թե ոչ՝ շուտով կիմա­նանք:

Գուցե համա­ձայնվել են նման սցե­նա­րի հետ, կամ որ ամե­նա­վատն է՝ ամեն ինչ արդեն իսկ որոշված է առանց իրենց համա­ձայնությունը ստա­նա­լու…

Այնպես որ, հաջորդիվ սպա­սենք Ալիևի կողմից պահանջվե­լիք՝ Արցա­խի պաշտպա­նության բանա­կի ցրման օր ու ժամը, որից հետո էլ՝ Արցա­խի ու Սյունի­քի ադրբե­ջանցի փախստա­կաննե­րի վերա­դարձի հարցե­րը։

Ու այս պահանջնե­րը դեռ չեն վերջա­նա­լու:
Վերջի­նիս հեռա­հար պլաննե­րի մեջ է մտնում Վարդե­նի­սի, Սևա­նի, Երև­ա­նի «վերա­դարձը»…

Այո՛, սա այն նույն Ալիևն է, որը ՄԱԿ‑ի ռեզո­լուցիա­ներն անգիր սերտած խոսում էր տարածքա­յին անձեռնմե­խե­լիության և ուժի սպառնա­լի­քի բացառման սկզբունքնե­րի հարգման մասին:

Իսկ հիմա հաղթա­նա­կի էյֆո­րիա­յի ու ցայտնո­տի մեջ հայտնվե­լով՝ ազատ ու անկաշկանդ, բացա­հայտ ու ագրե­սիվ խոսում է հարև­ան երկրի սուվե­րեն տարածքը օկուպացնե­լու մասին:

Իսկ թե ու՞ր է միջազգա­յին հանրության անա­չառ, զսպիչ ու դատա­պարտող արձա­գանքը, ու՞ր է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախա­գա­հությունը, հակա­մարտության կարգա­վորման հիմնա­կան «դատա­վո­րը»՝ բոլորս գիտենք…
Ամեն մեկն իր տեղում է…

Դրա համար էլ Ալիևի սանձարձակ լեզուն, ձեռքերն էլ հետը ավե­լի են երկա­րել:

Թե՛ շաղակրատ լեզուն և թե՛ արյունոտ ձեռքե­րը պետք է կտրվեն…

Օրվա իշխա­նություննե­րը, որոնք սպա­սարկում են թուրք-ադրբե­ջա­նա­կան շահե­րը, ի զորու չեն դա անել:
Այնպես, ինչպես ի զորու չեն երկիր կառա­վա­րել։

Գրա­ռումը՝ Դավիթ Կարա­պետյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ