18.3 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Չի կարե­լի անվերջ խոսել եւ ոչ մի իրա­կան քայլ չանել այնպի­սի խնդիրնե­րի նկատմամբ, որոնք կյանքի ու մահվան նշա­նա­կություն ունեն ժողովրդի համար:

Արամ Մանուկյա­նի եւ Երեւա­նի Ազգա­յին խորհրդի նախազգուշա­կան նամա­կից հետո էլ Թիֆլի­սի Հայոց ազգա­յին խորհուրդը չէր կարո­ղա­նում ձեւա­վո­րել Հայաստա­նի կառա­վա­րությունը։ Հիմնա­կան պատճա­ռը կուսակցություննե­րի, մասնա­վո­րա­պես՝ Հայ ժողովրդա­կան եւ Էսէռնե­րի կուսակցություննե­րի տարա­ձայնություններն էին Դաշնակցության հետ։

1918թ. հուլի­սի 6‑ին հայտնի է դառնում կառա­վա­րության կազմը: Հովհաննես Քաջազնունին վարչա­պետն էր, Ալեքսանդր Խատիսյա­նը՝ արտա­քին գործե­րի նախա­րա­րը, Արամ Մանուկյա­նը՝ ներքին գործե­րի նախա­րա­րը, գենե­րալ Հովհաննես Հախվերդյա­նը՝ զինվո­րա­կան նախա­րա­րը, Խաչա­տուր Կարճիկյա­նը՝ ֆինանսնե­րի նախա­րա­րը։ Մնա­ցած նշա­նա­կումներն արվե­լու էին Երեւա­նում։ Կառա­վա­րության կազմի հետ քննարկվում էր Հայոց ազգա­յին խորհրդի Երեւան տեղա­փոխվե­լու հարցը. այն պետք է դառնար Հայաստա­նի Հանրա­պե­տության խորհրդա­րա­նը։ Հուլի­սի 6‑ի քննարկման ժամա­նակ Ազգա­յին խորհրդի որոշ ներկա­յա­ցուցիչներ առա­ջարկում են միացնել Երեւա­նի եւ Թիֆլի­սի ազգա­յին խորհուրդնե­րը եւ ստեղծել խորհրդա­րա­նը, իսկ Թիֆլի­սի Ազգա­յին խորհուրդը կմնար որպես «համայն հայության ներկա­յա­ցուցչություն» եւ կզբաղվեր «կուլտուր-լուսա­վորչա­կան հարցե­րով»։ Քաջազնունին ասում է, որ «չի կարե­լի անվերջ խոսել եւ ոչ մի իրա­կան քայլ չանել այնպի­սի խնդիրնե­րի նկատմամբ, որոնք կյանքի ու մահվան նշա­նա­կություն ունեն ժողովրդի համար»։

Ե՞րբ եւ ինչպե՞ս հասնել Երեւան

Քաջազնունին առա­ջարկում էր երեք օրվա ընթացքում պատրաստվել եւ ճանա­պարհ ընկնել։ Թիֆլի­սից Երեւան հասնե­լը վտանգա­վոր ու դժվա­րին գործ էր. ճանա­պարհնե­րը փակ էին, եւ ամե­նուր վխտում էին թուրք-թաթա­րա­կան ավա­զա­կախմբե­րը։ Քաջազնունին ասում էր, որ ամե­նաանվտանգը Աղստաֆա­յի ճանա­պարհն է, եւ Ադրբե­ջա­նի կառա­վա­րությունը խոստա­ցել է աջակցել։ Ազգա­յին խորհրդի ներկա­յա­ցուցիչ Արշա­վիր Մխի­թարյա­նը հակա­դարձում էր, որ փակ ճանա­պարհնե­րի պայմաննե­րում Երեւան գնա­լը որեւէ կերպ չի լուծի ո՛չ փախստա­կաննե­րի, ոչ էլ դրա­մա­կան խնդիրնե­րը։ Ավե­լին՝ Երեւա­նում կտրվե­լով արտա­քին աշխարհից եւ հեռու լինե­լով Կ.Պոլսից՝ «կարող ենք այնպի­սի որո­շումներ ընդունել, որոնք բնավ չեն համա­պա­տասխա­նում մեր շահե­րին»։ Սոցիալ-դեմոկրատնե­րը նույնպես չէին ցանկա­նում տեղա­փոխվել Երեւան՝ պատճա­ռա­բա­նե­լով կապի բացա­կա­յությունը։

Ազգա­յին խորհրդի անդամ Ստե­փան Մամի­կոնյանն առա­ջարկում էր, որ Ազգա­յին խորհուրդը մեկնի Երեւան, կազմա­կերպի խորհրդա­րա­նի ու կառա­վա­րության ձեւա­վո­րումը, ապա կրկին վերա­դառնա Թիֆլիս։ Քննարկե­լով բոլոր տարբե­րակնե­րը՝ Ազգա­յին խորհուրդը քվեարկում է երկշա­բաթյա ժամկե­տում Երեւան տեղա­փոխվե­լու օգտին։

Համբարձում Առա­քելյա­նի սպա­նությունը

1918թ. հուլի­սի 6‑ին անհայտ չարա­գործնե­րը գնդա­կա­հա­րում են «Մշակ» թերթի խմբա­գիր Համբարձում Առա­քելյա­նին։ Հայ հեղա­փո­խա­կան դաշնակցության եւ Հայ ժողովրդա­կան կուսակցություննե­րի հակա­սություննե­րի պայմաննե­րում այս սպա­նությունն էլ ավե­լի է սրում ներքին անվստա­հությունը։ Հայ ժողովրդա­կան կուսակցությունը հուլի­սի 8‑ին Կենտրո­նա­կան կոմի­տեի նիստ է հրա­վի­րում, որտեղ հայտա­րա­րում է, թե «Մշակ»-ի խմբագրի սպա­նությունը քաղա­քա­կան-կուսակցա­կան հիմք ունի եւ ահա­բեկչա­կան գործո­ղություն է քաղա­քա­կան հակա­ռա­կորդի դեմ: Միա­ժա­մա­նակ Կենտրո­նա­կան կոմի­տեն դիմում է Թիֆլի­սի Հայոց ազգա­յին խորհրդին՝ պահանջե­լով «դատա­պարտել այդպի­սի ստոր ոճրա­գործությունը եւ իր հեղի­նա­կա­վոր խոսքն ասել քաղա­քա­կան տեռորնե­րի նկատմամբ»:

Մարդասպաննե­րը երեքն էին եւ ակա­նա­տեսնե­րի վկա­յությամբ ողջ օրվա ընթացքում եղել էին Առա­քելյա­նի տան մոտա­կայքում՝ Ժուկովսկա­յա եւ Կոսոյ փողոցնե­րի անկյունում։ Նրանցից երկուսը զինվո­րա­կան համազգեստով էր, երրորդը՝ «ֆուրաժկա­յով եւ մոխրա­գույն պիջա­կով»: Երե­կո­յան, երբ Համբարձում Առա­քելյանն իր աշխա­տա­սենյա­կում է լինում, ոճրա­գործնե­րը մտնում են տուն եւ հանդի­պում խնդրում գլխա­վոր խմբագրի հետ՝ ասե­լով, թե կարեւոր տեղե­կություններ ունեն հայտնե­լու։

«Մշակ», 9 հուլի­սի, 1918թ., թիվ 131.

«Տասը րոպե չանցած լսվել է ատրճա­նա­կի երեք հարված: Բակի կողմի պատշգամբում նստած տիկնոջ համար թվա­ցել է, որ գնդակնե­րը արձակվել են փողո­ցում, ու նա առանձնա­պես չէ կասկա­ծել, մինչեւ որ չարա­գործնե­րը դուրս են գալիս հետին մուտքից: Չարա­գործնե­րը կաբի­նե­տից դուրս գալուց հետո տիկի­նը վերա­դառնում է կաբի­նետ իմա­նա­լու, թե ինչ նորություններ են պատմել այդ մարդիկ: Եվ ահա այնտեղ տիկնոջ աչքե­րի առաջ պատկե­րա­նում է սոսկա­լի տեսա­րան: Հ. Առա­քելյա­նը իր նստած տեղից ընկել էր անշնչա­ցած, արյունա­շա­ղախ:

Գնդակնե­րից երկուսը կպել էին գլխին: Մահը տեղի էր ունե­ցել վայրկե­նա­պես: Տիկի­նը սարսա­փա­հար աղա­ղակ է բարձրացնում: Այդ միջո­ցին աղա­խի­նը, տիկնոջ աղա­ղակնե­րից կռա­հե­լով ինչ-որ վատ բան, հեռա­ցող չարա­գործնե­րից մեկի առա­ջը կտրե­լով, բռնում է նրա օձի­քից, արգելք հանդի­սա­նա­լու նրա փախուստին, բայց ոճրա­գործը՝ ատրճա­նա­կը ուղղե­լով աղա­խին վրա՝ կտրուկ կերպով սպառնում է նրան եւս սպա­նել, եթե նա արգելք հանդի­սա­նա իր փախուստին: Կաբի­նե­տում գտնված են մաուզե­րի չորս դատարկված փամփուշտներ: Չարա­գործնե­րը եղել են հայեր, աղախնի հետ խոսել են ռուսե­րեն, իսկ տանը խոսե­լիս են եղել հայե­րեն»:

Առա­քելյա­նի վերջին հոդվա­ծը

Հուլի­սի 10-ին «Մշակ»-ը տպագրում է Համբարձում Առա­քելյա­նի վերջին հոդվա­ծը Հայաստա­նի կառա­վա­րության կազմի եւ Երեւան տեղա­փոխվե­լու վերա­բերյալ։ Նա գրում էր, որ Հայ ժողովրդա­կան կուսակցությունը որո­շել է չմասնակցել դաշնակցա­կան Քաջազնունու գլխա­վո­րությամբ կազմվող կառա­վա­րությա­նը։ «Հայ ժողովրդա­կան կուսակցությունն այն համո­զումն ունի, որ հայ ազգի եւ ապա­գա Հայաստա­նի բախտը եւ բարօ­րությունը պահանջում են, որ կառա­վա­րության ղեկը չլի­նի հեղա­փո­խա­կաննե­րի եւ սոցիա­լիստնե­րի ձեռքում, այլ ղեկը հանձնվի ավե­լի չափա­վոր՝ ոչ հեղա­փո­խա­կան եւ ոչ սոցիա­լիստնե­րի ձեռքում, որպեսզի թե Թուրքիան, թե մեր հարեւան թուրքե­րը, որոնց հետ հարկադրված ենք այսուհե­տեւ ապրել, բարիդրա­ցիա­կան հարա­բե­րություններ ստեղծել, լիա­կա­տար վստա­հություն ունե­նան»։

Բացի այդ, գրում է Առա­քելյա­նը, Հայաստա­նը կարող է բարգա­վա­ճել, «եթե զարգա­նա առեւտրաարդյունա­բե­րա­կան, գործա­րա­նա­կան կյանքը, ինդուստրիան, գյուղատնտե­սությունը, ճարտա­րարվեստը։ Իսկ դրա համար անհրա­ժեշտ է, որ կապի­տա­լը գնա Հայաստան, բայց հայտնի է, որ կապի­տա­լը կգնա միայն այն դեպքում, երբ նա սահմա­նա­փա­կումներ եւ նեղումներ չկրի, իսկ այդ կլի­նի, եթե երկրի կառա­վա­րությունը լինի հեղա­փո­խա­կաննե­րի եւ սոցիա­լիստնե­րի ձեռքում»։

Հայը շատ ամուր էր նստել Թիֆլի­սում ու դժվա­րությամբ էր պոկ գալիս

1918թ. հուլի­սի 2‑ին Վրաստա­նի կառա­վա­րության հետ կնքվում է 200 միլիոն անդրկովկասյան նոր թղթադրամ բաց թողնե­լու համա­ձայնա­գիր, որից 120 միլիո­նը պիտի տրվեր Հայաստա­նին, իսկ ութսունը՝ վրա­ցի­նե­րին։

1918թ. հուլի­սի 13-ին Թիֆլի­սում տեղի է ունե­նում Հայաստա­նի կառա­վա­րության եւ Հայոց ազգա­յին խորհրդի համա­տեղ նիստը, որտեղ կրկին քննարկվում է Երեւան մեկնե­լու հարցը։ Հայ ժողովրդա­կան կուսակցության ներկա­յա­ցուցիչներն առա­ջարկում են Երեւան ուղարկել մի պատվի­րա­կություն, որը կկազմեր տեղա­կան իշխա­նությունը, իսկ Հայոց ազգա­յին խորհուրդը կմնար Թիֆլի­սում։ Էսէռներն էլ առա­ջարկում էին, որ Ազգա­յին խորհուրդը գնար Երեւան, կազմեր կառա­վա­րություն, ապա վերա­դառնար Թիֆլիս։ «Հայ բուրժուա­զիա­յի համար Թիֆլիսն էլ, ինչպես ամբողջ աշխարհը, «մեր տունն» էր»,- գրում էր Սիմոն Վրացյա­նը։

Հովհաննես Քաջազնունին կրկին պնդում է անհա­պաղ մեկնե­լու պահանջը՝ ասե­լով, որ «ինչ էլ որ լինի, թեկուզ կառա­վա­րությունը գերի ընկնի, սպանվի, պետք է գնալ»։

Երկար եւ անօ­գուտ բանա­վե­ճից հետո նա հայտա­րա­րում է, որ եթե անհա­պաղ Երեւան մեկնե­լու որո­շումը չիրա­կա­նացվի, ինքը հրա­ժա­րա­կան կտա։ Ազգա­յին խորհուրդը որո­շում է ընտրել երեք լիա­զո­րի, ովքեր կգնան Երեւան կառա­վա­րության հարցը տեղում կարգա­վո­րե­լու համար։ Սակայն հաջորդ օրը՝ հուլի­սի 13-ին, Ազգա­յին խորհուրդը հրա­ժարվում է այդ որո­շումից, իսկ Քաջազնունին չեղյալ է հայտա­րա­րում իր հրա­ժա­րա­կա­նը։ Նիստում որոշվում է հուլի­սի 17-ին շարժվել Երեւան։

Վրա­ցի­նե­րը բռնագրա­վում են հայկա­կան ավտո­մե­քե­նա­նե­րը

Թվում էր, թե վերջա­պես կայա­ցել է պատմա­կան որո­շումը, եւ այլեւս առանց խոչընդոտնե­րի Հայաստա­նի կառա­վա­րությունն ու Ազգա­յին խորհուրդը կկա­րո­ղա­նան ճամփա ընկնել։ Սակայն հուլի­սի 16‑ի գիշե­րը, երբ Երեւան մեկնող խումբը ավտո­մե­քե­նա­նե­րով պետք է շարժվեր Աղստաֆա, վրա­ցա­կան կառա­վա­րության ներկա­յա­ցուցիչնե­րը թույլ չեն տալիս տանել մեքե­նա­նե­րը՝ պատճա­ռա­բա­նե­լով, թե դրանք Վրաստա­նի սեփա­կա­նությունն են։ Չնա­յած մեքե­նա­ներն ունեին անհրա­ժեշտ փաստաթղթե­րը՝ վրա­ցի­ներն արգե­լում են նրանց տեղա­շարժը, ձերբա­կա­լում են գնացքի պարետ Սարկո­զո­վին եւ պորուչիկ Ներսիսյա­նին, անգամ սպառնում գնդա­կա­հա­րել նրանց։ Շուտով կայա­րա­նում են հավաքվում Ազգա­յին խորհրդի բոլոր անդամնե­րը, սակայն կայա­րա­նա­պետն ասում է, թե «Հայոց Ազգա­յին խորհուրդն այսօր չի գնա»։ Սկսվում են երկար ու ձիգ բանակցություններ, եւ միայն լուսա­դե­մին գնացքի պարետն ու պորուչիկն ազատվում են։

«Հորի­զոն», 18 հուլի­սի, 1918 թ., թիվ 141.

«Թիֆլի­սում այս րոպեին Վրաստա­նի կառա­վա­րությունն ունի 300-ից ավե­լի զանա­զան տիպի եւ տեսա­կի ավտո­մո­բիլներ։ Չնա­յած Հայոց ազգա­յին խորհուրդը դիմել էր վրա­ցա­կան կառա­վա­րությա­նը՝ խնդրե­լով մի քանի ավտո­մո­բիլներ (ավե­լացնենք՝ ընդհա­նուր պետա­կան այդ հարուստ ժառանգությունից), սակայն մինչեւ օրս վրա­ցա­կան կառա­վա­րությունն իր կողմից պատասխա­նի էլ չի արժա­նացրել նրան, իսկ այսօր ճանա­պարհորդի առաջ անվա­յել խոչընդոտներ է հարուցում՝ աչք դնե­լով նրա ՈՒԹ ավտո­մո­բիլնե­րի վրա, որը նույնիսկ իրեն՝ Հայոց ազգա­յին խորհրդի պահանջնե­րին էլ բավա­րա­րություն չեն տալիս։ Վիրա­վո­րել, խոչընդոտ հանդի­սա­նալ ներկա­յա­ցուցչության մի ամբողջ ազգի, որը մի ամիս առաջ իր դաշնա­կիցն էր, իսկ այսօր՝ իր բարե­կա­մը։ Ի՞նչ է սա՝ հյուրա­սի­րության, տարրա­կան քաղա­քա­վա­րության նշան, թե մի այլ բան…»:

«Վերջա­պես, հեռա­խո­սա­յին եւ անձնա­կան բանակցություննե­րից հետո գնացքը մեկնեց Թիֆլի­սից։ Սահմա­նագլխին մի նոր անակնկալ էր սպա­սում մեկնողնե­րին։ Վրա­ցա­կան մաքսա­տան պաշտոնյա­նե­րը չէին ուզում առանց խուզարկության բաց թողնել գնացքը։ Եվ, անկասկած, Հայաստա­նի կառա­վա­րությունը վրա­ցա­կան պաշտոնյա­նե­րի կողմից խուզարկվե­լու անարգանքին եւս կենթարկվեր, եթե նրան ուղեկցող գերմա­նա­ցի սպա­նե­րը դրա առա­ջը չառնեին»,- գրում է Արշակ Ջամալյա­նը։

Ի տարբե­րություն վրա­ցի­նե­րի՝ Ադրբե­ջա­նի իշխա­նություննե­րը ոչ միայն որեւէ խոչընդոտ չեն ստեղծում Ազգա­յին խորհրդի ու կառա­վա­րության համար, այլեւ Ղազախ կայա­րա­նում պատշաճ ընդունե­լություն են կազմա­կերպում՝ նվա­գախմբով եւ պաշտո­նա­կան ներկա­յա­ցուցիչնե­րով։

«Ընդհա­կա­ռա­կը, ինչքան տարբեր էր վերա­բե­րումը Ադրբե­ջա­նում։ Սահմա­նի վրա հայկա­կան կառա­վա­րությունն ընդունվեց զինվո­րա­կան պատիվնե­րով, ընդա­ռաջ էին եկել նահանգա­պե­տը եւ Ադրբե­ջա­նի կառա­վա­րության ներկա­յա­ցուցիչնե­րը։ Աղստաֆա­յում եւ Ղազա­խում տրվեց պաշտո­նա­կան ընդունե­լություն. ճաշ էր պատրաստված ի պատիվ հյուրե­րի։ Թուրք գյուղա­ցի­նե­րը համակրանքով էին դիմա­վո­րում հայ ներկա­յա­ցուցիչնե­րին, որոնք մինչեւ Հայաստա­նի սահմանն անցան բարե­կա­մա­կան ցույցե­րի միջից»,- այսպես է նկա­րագրում ադրբե­ջանցի­նե­րի վերա­բերմունքը Սիմոն Վրացյա­նը։

Դիլի­ջա­նից մինչեւ Երեւան Հայաստա­նի Հանրա­պե­տության բարձրա­գույն իշխա­նությա­նը դիմա­վո­րում էին զինվո­րա­կան պատվով, աղ ու հացով։ Արամ Մանուկյա­նը կառա­վա­րության անդամնե­րին դիմա­վո­րում է Հրազդա­նում։ «Փողո­ցի գլխին կանգնած էին զորքն ու զինվո­րա­կան նվա­գա­խումբը։ Ավե­տիք Սահակյանն ընդունեց հրա­մա­նա­տա­րի զեկուցումը, ապա զորա­մա­սե­րը, կանո­նա­վոր շարքե­րով, դրո­շակնե­րը պարզած ու երաժշտությամբ, անցան Ազգա­յին խորհրդի ու կառա­վա­րության անդամնե­րի առջեւից։ Տեսա­րա­նը հուզիչ էր։ Ուշ երե­կո­յան հասան Երեւան։ Քաղա­քը զարդարված էր դրո­շակնե­րով, գորգե­րով ու կանա­չով։

Աստաֆյան փողո­ցը լցված էր բազմությամբ։ Փողո­ցի երկու կողմը շարքե­րով կանգնած էին զորքե­րը՝ Սարդա­րա­պա­տի ու Բաշ-Ապա­րա­նի հերոսնե­րը։ Հրա­մա­նա­տա­րի զեկուցումից հետո հնչեց երաժշտությունը եւ խանդա­վառ «կեցցե»-ն հազա­րա­վոր բերաննե­րից»,- գրում է Վրացյա­նը։

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ