18.3 C
Yerevan

«Սուրմա­լուի» Պայթյունի Հետքե­րով

Օրենքը նախա­տե­սում է, որ առա­ջին ստուգա­ման դեպքում արձա­նագրված խախտումնե­րի համար սահմանված է 25–50 հազար ՀՀ դրամ տուգանք: Եթե վերաստուգումը հայտնա­բե­րում է, որ այդ խախտումնե­րը վերցված չեն, ապա տնտեսվա­րո­ղը տուգանվում է 150 հազար ՀՀ դրա­մի չափով և հետո միայն սկսվում է շահա­գործման արգելք դնե­լու գործընթա­ցը:

Ռուբեն Խաչունց

Պետրոս Ղազարյա­նի հյուրն է  ՀՀ ՔՏՀԱՏՄ տեխնի­կա­կան և հրդե­հա­յին անվտանգության վարչության պետ Ռուբեն Խաչունցը:

Զրույցի թեման եղել է օրերս «Սուրմա­լու» առևտրի կոնտրո­նում տեղի ունե­ցած պայթյունը, որի հետև­անքով կան 15-ից ավե­լի զոհված քաղա­քա­ցի­ներ, տասնյակնե­րով վիրա­վորներ, անհետ կորածներ, հսկա­յա­կան ավե­րա­ծություն, մինչև օրս էլ շարունակվում են փրկա­րա­րաո­րո­նո­ղա­կան աշխա­տանքնե­րը:

Զրույցի ընթացքում Ռուբեն Խաչունցը ներկա­յացրեց, թե ընդհանրա­պես ինչ ընթա­ցա­կարգով են տեղի ունե­նում ստուգումնե­րը և ինչ է նախա­տեսված խախտումներ հայտնա­բե­րե­լու դեպքում: Ի դեպ, հատկանշա­կան է և այն, որ 2021թ. «Սուրմա­լու» առևտրի կենտրո­նում տեղի ունե­ցած ստուգումնե­րի ընթացքում կազմվել է վարչա­կան ակտ՝ արձա­նագրված խախտումնե­րի հետ կապված:

Ռուբեն Խաչունցն իր խոսքում նշեց, որ Հայաստա­նում կա մոտ ութ հազար առա­ջին աստի­ճա­նի, այսինքն շատ բարձր սպառնա­լիք պարունա­կող օբյեկտներ: Իրենց վարչության ռեսուրսնե­րը թույլ են տալիս ստուգե­լու տարե­կան հինգ հարյուր օբյեկտ: Այսինքն ութ հազար օբյեկտի ստուգումը միայն կտևի 16 տարի: Դա միայն առա­ջին աստի­ճա­նի վտանգա­վո­րության օբյեկտնե­րի ստուգումը: Բայց չէ որ կան նաև երկրորդ և երրորդ աստի­ճա­նի վտանգա­վո­րության աստի­ճա­նի օբյեկտներ: 

Հասկա­նա­լի է, որ այս վիճա­կում նույնիսկ ստուգումնե­րը պարզա­պես ֆիզի­կա­պես չեն հասցնի արձա­նագրել վտանգա­վոր խախտումնե­րը, ուր մնաց դրանց վերացմանն ուղղված աշխա­տանքնե­րի իրա­գործումը:

Պետրոս Ղազարյա­նը հետաքրքրվեց, թե ինչ ընթա­ցա­կարգով է տեղի ունե­նում ստուգումնե­րը և ինչ է նախա­տեսված համա­պա­տասխան բացթո­ղումնե­րի դեպքում:

Ռուբեն Խաչունցի խոսքով օրենքը նախա­տե­սում է, որ առա­ջին ստուգամն դեպքում արձա­նագրված խախտումնե­րի համար սահմանված է 25–50 հազար ՀՀ դրամ տուգանք: Եթե վերաստուգումը հայտնա­բե­րում է, որ այդ խախտումնե­րը վերցված չեն, ապա տնտեսվա­րո­ղը տուգանվում է 150 հազար ՀՀ դրա­մի չափով և հետո միայն սկսվում է շահա­գործման արգելք դնե­լու գործընթա­ցը:

Նրա խոսքով, իրենք շատ կուզեին, որ իրենց ռեսուրսնե­րը բավա­րար չափով հերի­քեին, որպեսզի նրանք կարո­ղա­նան պատշաճ մակարդա­կով իրա­կա­նացնել և՛ ստուգումնե­րը, և՛ վերստուգումնե­րը:

Ինչ վերա­բե­րում է Սուրմա­լուին, ապա 2021թ. տեղի ունե­ցած ստուգումնե­րի ընթացքում արձա­նագրվել են 16 կետա­նոց խախտումնե­րի ցուցակ: Այդ 16 կետե­րի մեջ սակայն նշված չէ մեծ քանա­կի պայթուցիկ նյութի առկա­յությունը: Իսկ պայթուցի­կի առկա­յությունը պայթյունի հիմնա­կան վարկածն է այս պահին: 

Ռուբեն Խաչունցն ասաց, որ իերնք կսպա­սեն գործի քննության ավարտին, որպեսզի ստա­նան բոլոր հարցե­րի պատասխաննե­րը, իսկ թե ինչու 16 կետա­նոց խախտումնե­րում չկա պայթուցի­կի առկա­յություն, հնա­րա­վոր է այն պատճա­ռով, որ ստուգման պահին տեսուչը պայթուցիկ չի հայտնա­բե­րել: Այդ պայթուցիկնե­րը կարող էին այդտեղ բերվել նաև ստուգումնե­րից հետո:

Ներկա­յումս նշա­նակված են պայթյունա­տեխնի­կա­կան և հրդե­հա­տեխնի­կա­կան փարձաքննություններ, որոնք շատ հարցե­րի պատասխաններ կտան:

Ռուբեն Խաչունցը նաև խոսեց կոլեկտիվ անպա­տասխա­նատվության մասին, ինչպես նաև օրենսդրա­կան կարգա­վո­րումնե­րի, որոնք հաճախ կարող են հակա­սել մեկը մյուսին:

Ամբողջա­կան տեսանյութը՝

https://www.google.com/search?q=8000%2F500&oq=8000%2F500&aqs=chrome..69i57j6.4550j1j7&sourceid=chrome&ie=UTF‑8

Առնչվող Հոդվածներ