16.4 C
Yerevan

Դիվա­նա­գի­տությունը Սուրճի Բաժա­կում Չէ

Թուրքիան այսօր ամե­րի­կա-ռուսա­կան պատե­րազմի այդ «ստա­բի­լի­զա­տորն» է՝ իր այդ դերի ՄԱԿ «կնի­քով»: Որքան երկար կխա­ղա Էրդո­ղանն այդ դերը, իհարկե բավա­կան անո­րոշ է, բայց այս պարա­գա­յում նրա «վերջը տալու» կամ նրա Թուրքիա­յի վերջի մասին խոսակցություններն այլ բան չեն, քան «սուրճի բաժակ նայե­լը»:

Հակոբ Բադալյան

Մինչ Հայաստա­նում վարդա­գույն սցե­նարներ են պատմվում առ այն, թե ինչպես է Արեւմուտքը, մասնա­վո­րա­պես ԱՄՆ պատժե­լու եւ վերջ դնե­լու Էրդո­ղա­նին, վերջինս Ուկրաի­նա­յում այդ երկրի նախա­գահ Զելենսկու եւ ՄԱԿ ԳՔ Գուտիե­րե­շի հետ բանակցությամբ փաստա­ցի ստանձնում է Ուկրաի­նա­յի «վրա» ընթա­ցող ռուս-ամե­րիկյան պատե­րազմի «ստա­բի­լի­զա­տո­րի» դերը:

Այդ սարքն ինձ ծանոթ է մանկությունից, շատե­րի տնե­րում թերեւս կար՝ ԽՍՀՄ տարի­նե­րին, որ պետք է կայունացներ հոսանքը եւ ապա­հո­վեր էլեկտրա­կան սարքե­րը, մասնա­վո­րա­պես հեռուստա­ցույցնե­րը հոսանքի տատա­նումնե­րից: 😉

Թուրքիան այսօր ամե­րի­կա-ռուսա­կան պատե­րազմի այդ «ստա­բի­լի­զա­տորն» է՝ իր այդ դերի ՄԱԿ «կնի­քով»: Որքան երկար կխա­ղա Էրդո­ղանն այդ դերը, իհարկե բավա­կան անո­րոշ է, բայց այս պարա­գա­յում նրա «վերջը տալու» կամ նրա Թուրքիա­յի վերջի մասին խոսակցություններն այլ բան չեն, քան «սուրճի բաժակ նայե­լը»: Այո, Թուրքիան էլ քայլում է բարակ լարի վրա­յով՝ իր մասշտա­բին բնո­րոշ բարա­կության, բայց, եթե մեկ-երկու տարի առաջ այդ վիճա­կում Էրդո­ղանն էր եւ գուցե էլի մեկ-երկուսը, այսօր գործնա­կա­նում ամբողջ աշխարհն է՝ ամեն մեկն իր մասշտա­բին բնո­րոշ բարակ լարե­րով քայլող:

Իսկ այն, որ Լվո­վում քննարկվա­ծը լոկ հացա­հա­տի­կի հարց չէր, ակնա­ռու է նրա­նից, որ հանդիպմա­նը մասնակցել են Թուրքիա­յի արտգործնա­խա­րա­րը, հետա­խուզության ղեկա­վարն ու Էրդո­ղա­նի օգնա­կան Քալը­նը: Թեեւ, իհարկե հենց սկզբից էլ միա­միտ կլի­ներ կարծել, թե «հացա­հա­տի­կա­յին դիվա­նա­գի­տությունը» լոկ պարե­նա­յին երեւույթ է, ինչպես ծիծա­ղե­լի կլի­ներ մտա­ծել, թե «ֆուտբո­լա­յին դիվա­նա­գի­տությունը» ֆուտբո­լի ընտրա­կան մրցա­շա­րի մասին էր:

Լավ է Թուրքիա­յի դերը Հայաստա­նի համար, թե վատ, մեզ բնա­կա­նա­բար կհուզի այդ հարցը: Բայց, ամե­նից առաջ թերեւս կարեւոր է, որ հարցե­րը մեզ չհուզեն՝ «լավ է, թե վատ» շեշտադրումով, այլ հուզի պարզա­պես դրանց բովանդա­կությունը եւ մենք կարո­ղա­նանք իրա­կա­նացնել դրանց առա­վե­լա­գույնս բազմա­չափ մոդե­լա­վո­րում, մեր շուրջ պտտվո­ղը հնա­րա­վո­րինս լիարժեք գնա­հա­տե­լու, հետեւա­բար դրա հանդեպ մեր հնա­րա­վո­րինս օպտի­մալ վարքա­գիծ կազմե­լու համար:

Բազմիցս արտա­հայտվել եմ, որ մեր գլխա­վոր խնդի­րը եղել, ու շարունա­կում է լինել միջազգա­յին քաղա­քա­կա­նության ընկալման ու գնա­հատման պարզունա­կությունը, ու ցավա­լիո­րեն, որքան այդ քաղա­քա­կա­նությունը իր կառուցվածքով դառնում է բարդ (այդ մասին խոսում է ընդհուպ ԱՄՆ նախա­գա­հի ազգա­յին անվտանգության հարցե­րի խորհրդա­կա­նը), այնքան պարզունա­կա­նում են մեր ընկա­լումնե­րը: Մեր շուրջն աշխարհը դառնում է ավե­լի անկանխա­տե­սե­լի, իսկ մենք՝ մեր ռեակցիա­նե­րով, մտա­ծե­լու մեր բանա­ձեւե­րով, դառնոում ենք ավե­լի ու ավե­լի կանխա­տե­սե­լի: Սա է մեր գերա­գույն խնդիրնե­րից մեկը, որը հաղթա­հա­րե­լու համար պետք է ամեն մեկիս աշխա­տանքը սեփա­կան մոտ ու հեռու սխալնե­րի վրա՝ լուռ, թե բարձրա­ձայն:

Մեր թոքե­րը սակայն առայժմ աշխա­տում են միայն ուրի­շի սխա­լի կանխա­վարկա­ծով: Դա չլի­նի՝ շնչա­ռա­կան ապա­րա­տը կանգ կառնի, ինչպես քաղա­քա­կան մտա­ծո­ղությա­նը:

Գրա­ռունը՝ Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ