16.4 C
Yerevan

“Փրկության” Ռուսա­կան Մոդե­լը

Թե Հայաստա­նի, թե Արցա­խի իշխա­նություննե­րը 30 տարի մեզ խաբում էին, որ ոչ մի թիզ հող չեն տալու, բայց փաստո­րեն բանակցում էին հենց հողե­րը տալու շուրջ։

Ռուսա­կան զորքը, որը Արցախ է բերել Թուրքիա­յին ու Ադրբե­ջա­նին, ապա­հո­վում է հայե­րի տեղա­հա­նությունը

Lragir.am‑ի զրուցա­կիցն է «Վերա­դարձ դեպի Դիզակ» ՀԿ նախա­գահ Մարգա­րի­տա Քարամյա­նը

Տիկին Քարամյան, Արցա­խի իշխա­նություննե­րը Բերձո­րի և Աղավնո­յի բնա­կիչնե­րին իրա­զե­կել են, որ մինչև օգոստո­սի 25‑ը պետք է դուրս գան համայնքնե­րից։ Ինչպե՞ս եք գնա­հա­տում Բերձո­րի հայ բնակչության տեղա­հա­նումը, ինչի՞ կարող են հանգեցնել այս շարունա­կա­կան զիջումնե­րը։

Մի փոքր հեռվից պետք է գանք, որպեսզի հասկա­նա­լի լինի, թե ինչո՞ւ են հայկա­կան իշխա­նություննե­րը այդքան հեշտ գնում զիջումնե­րի։ Սկսած 1998 թվա­կա­նից բոլոր բանակցություննե­րի ժամա­նակ խոսվում էր ինչ-որ փոխզի­ջումնե­րի մասին։ Եվ, չգի­տես ինչու, «փոխզի­ջում» ասե­լով՝ Հայաստա­նը հասկա­նում էր միայն զիջում իր կողմից։ Ադրբե­ջա­նը 30 տարի պնդում էր, թե իբր ազա­տագրված տարածքներն իրենն են և պետք է վերա­դարձվեն։ Ըստ էության հայկա­կան կողմը ոչինչ չի արել, որպեսզի միջազգա­յին հանրությունը հասկա­նար, թե դրանք ինչ տարածքներ են։ Իսկ Ադրբե­ջա­նը շարունա­կա­բար աշխա­տե­լով՝ կարո­ղա­ցել է աշխարհին համո­զել։ Թե Հայաստա­նի, թե Արցա­խի իշխա­նություննե­րը 30 տարի մեզ խաբում էին, որ ոչ մի թիզ հող չեն տալու, բայց փաստո­րեն բանակցում էին հենց հողե­րը տալու շուրջ։ Այսինքն՝ բանակցություննե­րը ոչ թե խնդրի կարգա­վորման շուրջ էին, ինչպես մեզ ներկա­յացնում էին, այլ հողե­րը հանձնե­լու մասին։ Թե ինչ փոխզի­ջումնե­րի են իրենք գնա­ցել այն ժամա­նակ, մենք դա էլ չգի­տենք։ Այսինքն՝ ամեն ինչ հանրությունից թաքուն է արվել։ Իրենք հանրությա­նը պետք է պարզ բացատրեին այդ ամե­նը, ի վերջո դա այն հարցն է, որ ոչ ոք իրա­վունք չունի միանձնյա որո­շել։ Դա նույնիսկ պառլա­մենտի հարց չէր, ժողովրդի քվեի հարց էր, պետք է հանրաքվե կամ քննարկումներ անցկացվեին։ Եթե մենք 30 տարի բոլո­րով միա­սին քննարկեինք՝ ինչն է մեզ համար լավ, ինչն է վատ, միգուցե չհասնեինք այս օրվան։ Վերջերս ես եղել եմ ՄԱԿ-ում, Բոլոր տեսա­կի խտրա­կա­նություննե­րի դեմ կոմի­տեի նիստում ես ներկա­յացրել եմ ԼՂ հասա­րա­կա­կան կազմա­կերպություննե­րին, և մեզ այնտեղ ներկա­յացրել են որպես Ադրբե­ջա­նից եկած հայկա­կան փոքրա­մասնություն։ Այնպես, ինչպես Ալիևն է ներկա­յացնում աշխարհին։ Այսինքն՝ 30 տարվա ընթացքում մեր կողմից այս անգործությունն է եղել, դիվա­նա­գի­տա­կան փնթիություն, լկտիություն, թե հանցա­գործություն ասեմ, ոչինչ չեն արել, որ աշխարհն իմա­նա՝ Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տությունն առանձին երկիր է, իսկ Ադրբե­ջա­նը առանձին։ Իրենց միակ խանգա­րո­ղը մեր բանակն էր, իրենք  ջարդե­ցին մեր բանա­կը, հիմա ինչ ուզում են, անում են։ Այսօր Լեռնա­յին  Ղարա­բա­ղի ի՞նչ իշխա­նություննե­րի մասին կարե­լի է խոսել, եթե այդ տարածքն օկուպացված է։ Այդ իշխա­նություննե­րը պատանդ են, և այդ ժողո­վուրդն է պատանդ։

Սա հերթա­կան հայա­թա­փումն է, Բերձորն առա­ջի­նը չէ։ Պատե­րազմից հետո սա սկսվել է Հին Թաղե­րից ու Խծա­բերդից։ Այսինքն՝ ռուսա­կան զորքը, որը այստեղ է բերել Թուրքիա­յին ու Ադրբե­ջա­նին, սա ապա­հո­վում է։ Ռուսնե­րը հենց իրենց բերա­նով էլ ասա­ցին՝ մենք ապա­հո­վել ենք հայե­րի պարտությունը։ Հիմա ԼՂՀ-ում 4 երկրի զորք կա՝ ռուսա­կան, ադրբե­ջա­նա­կան, թուրքա­կան զորքե­րը և հայկա­կան պաշտպա­նության բանա­կը։ Ռուսներն այս մարտա­վա­րություն են բանեցնում՝ հայե­րին համո­զում են զորքե­րը հետ քաշել, հայե­րը ինչպես միշտ հավա­տում ու զորքե­րը հետ են քաշում, ռուսնե­րը թուրքե­րին բերում նստեցնում են։ Եվ այսպես շարունակ՝ Խծա­բերդն ու Հին Թաղե­րը այդպես հանձնե­ցին, հետո Փառուխը, հիմա Բերձո­րի շրջա­նը։ Բերձո­րում ադրբե­ջանցի­ներն էլի առաջ են եկել, բարձունքներ են վերցրել, այդ մասին չեն խոսում, բայց այնտեղ 3–4 բարձունք են վերցրել, այսինքն՝ նշա­նա­կե­տի տակ են այդ համայնքնե­րը։

Զուգա­հեռ տեղե­կություն են տարածքում, թե իբր խաղա­ղա­պահնե­րը կհե­ռա­նան Բերձո­րից։

Մարդկանց մոտ թյուր տեսա­կետ կա, որ եթե խաղա­ղա­պահնե­րը դուրս գան, թուրքե­րը կգան ու մեզ չգի­տեմ ինչ կանեն։ Բայց մարդիկ չեն գիտակցում, որ հենց ռուս խաղա­ղա­պահներն են թուրքե­րին բերում առաջ։ Այսինքն՝ ոչ մի թուրք ինքն իրե­նով չի կարո­ղա­նում մտնել հայկա­կան տարածք, քանի դեռ ռուսն իրեն չի բերում։ Մեր ժողո­վուրդը սա չի կարո­ղա­նում հասկա­նալ։ Ադրբե­ջանցի լրագրո­ղին Բերձոր բերե­լը պարզ օրի­նակ է, ռուսներն են չէ՞ իրեն բերել այնտեղ։ Հայե­րը պետք է այս թմբի­րից դուրս գան։

Դիմադրե­լու ի՞նչ ճանա­պարհներ եք տեսնում։

Արցա­խի իշխա­նություննե­րը գնա­ցել են, մարդկանց ասել են՝ մինչև օգոստո­սի 25‑ը պետք է դուրս գաք։ Ռուսա­կան խաղա­ղա­պահ զորքե­րի հրա­մա­տա­րը դրա­նից հետո միանգա­մից հայտա­րա­րում է, որ իրենք ոչ մի մետր չեն հեռա­նա­լու Լաչի­նի միջանցքից։ Սա ի՞նչ է նշա­նա­կում, որևէ մեկն այս հարցի պատասխա­նը տալի՞ս է։ Նույնիսկ այդ նոյեմբե­րի 9‑ի փաստաթղթով մենք երեք տարի պետք է մնա­յինք Բերձո­րում, հիմա ո՞նց է ստացվում, որ հայկա­կան իշխա­նություննե­րին ասում են՝ գնա­ցեք, ձեր ժողովրդին այնտե­ղից հանեք, ո՞վ է դա անում։ Հայաստանի՞ց է գնում այս հրա­մա­նը, թե՞ ռուսնե­րից։ Եթե ռուսներն ասում են, որ իրենք դուրս չեն գալիս, և եթե իրենք իսկա­պես եկել են որպես խաղա­ղա­պահներ, ինչո՞ւ պետք է հայե­րը դուրս գան։ Հայաստա­նի իշխա­նություննե­րը դարձյալ Արցա­խը մաս-մաս հանձնում են, որ Հայաստա՞նը փրկեն, չեն փրկե­լու, ռուսներն արդեն Տավուշում էլ են պոստեր դրել։ Ինչպես Սև լճի տարածքում են հայե­րին հրա­հանգել հետ քաշվել, նույնը հիմա Տավուշում են անե­լու, հետո Մեղրիում, Կապա­նում։ Եվ փոխա­նակ մարդիկ սրա դեմ խոսեն, այս հարցե­րը բարձրացնեն։ Ի՞նչ է նշա­նա­կում իրենց հայտա­րա­րած խաղա­ղության դարաշրջա­նը, Հայաստա­նը հանձնո՞ւմ են։ Մեզ ամեն օր կոչ են անում՝ գնա­ցեք Արցախ,  բայց ամեն օր Արցա­խից տարածք են հանձնում։ Մենք՝ որպես փախստա­կաններ, այս հարցե­րը պետք է սուր բարձրացնենք, թող մեզ պատասխան տան, որպես ի՞նչ են մեզ տանում Արցախ։ Տանում եք որպես մատաղացո՞ւ, որ հետո ներկա­յացնեք տարբեր ատյաննե­րում ու ասեք՝ Ադրբե­ջա­նը մարդասպան է, դրա համար մենք պետք է զիջե՞նք։ Ես ոչ Հայաստա­նի, ոչ Արցա­խի իշխա­նություննե­րի արարքնե­րի մեջ ընդհանրա­պես տրա­մա­բա­նություն չեմ տեսնում, այս ի՞նչ առևտուր է, ի՞նչ են անում ժողովրդի մեջքի հետև­ում։ Սրան զուգա­հեռ ահա­բեկչա­կան այսպի­սի գործո­ղություններ են անե­լու, որպեսզի ժողովրդին շեղեն, վախի մեջ պահեն, որպեսզի մարդիկ ոչնչի մասին չմտա­ծեն, միայն մտա­ծեն իրենց անվտանգության մասին։ Բայց անվտանգությունը պահում են բանա­կով, մենք ոչինչ չենք անում այդ ուղղությամբ, դեռ ուզում են Արցա­խի բանա­կը վերացնել, ո՞ւմ  վրա են դրել հույսնե­րը։

Արցա­խում այսօր չկա ռեալ իշխա­նություն, այնտեղ կան նստած մարդիկ, ովքեր կատա­րում են ռուս-թուրքա­կան որո­շումնե­րը։ Հույս ունե­նալ, որ իրենք կարող են մի խելոք բան ասել, դա անի­մաստ է։ Այսինքն՝ մենք նորից հայտնվե­լու ենք 1988–90 թվա­կաննե­րի իրա­վի­ճա­կում։ Այն ժամա­նակ դարձյալ իշխա­նություններն անընդունակ էին ինչ-որ բան անե­լու, բայց այն ժամա­նակ գոնե հասա­րա­կությունը, շարժման լիդերնե­րը շատ լավ էին կողմնո­րոշվում, թե ինչ պետք է անել նման իրա­վի­ճա­կում։ Հիմա ըստ երև­ույթին չկան այդ մարդիկ, չեն կարո­ղա­նում կազմա­կերպել հասա­րա­կությա­նը։ Կամ մեր հասա­րա­կությունն այնքան թքած ունի իր անվտանգության վրա, որ չի էլ մտա­ծում այս խնդիրնե­րի մասին։

Հոդվա­ծը՝

երկրորդը սա

https://www.lragir.am/2022/08/19/734539/?fbclid=IwAR2ompSwgv3ykcYvnTfhl6nT54_txxmdQ5dG4SZphvx3ajmcUmHsvNlE2xw

Հոդվա­ծը՝ lragir.am կայքից։

Առնչվող Հոդվածներ