Հայաստան

Ինչպիսի՞ Բանակ Է Մեզ Անհրաժեշտ

Ո՞րն է մեր ռազմական առաջնահերթությունը և ինչի վրա ենք շեշտը դնում: Մենք նախ պիտի հասկանանք, թե ինչ ենք ուզում ունենալ և դրանից հետո էլ արդեն պարզ կլինի, թե ինչ տեսակի զենքեր են  մեզ պետք, ինչքան են պետք: 

Արծրուն Հովհաննիսյան

1inAM-ի հյուրն է ՀՀ ՊՆ նախկին խոսնակ, պահեստազորի գնդապետ Արծրուն Հովհհանիսյանը:

Հաղորդման սկզբում շոշափվել է հնդկական մամուլում օրերս տեղ գտած հայտարարությունն այն մասին, որ հայկական պատվիրակությունը Հնդկաստանում է: Արծրուն Հովհաննիսյանը դժվարացավ ասել, թե արդյո՞ք այդ այդ պատվիրակության այցի մասին բարձրաձայնումը հայկական կողմի գիտությամբ տեղի ունեցած տեղեկատվական գործողություն է, թե ավելի շատ արտահոսքի բնույթ ունի, բայց նշեց, որ անձամբ իր կարծիքով նման այցերը, որոնք բանակին վերաբերվող են,  նպատակ ունեն նոր զինատեսակներ ձեռք բերել, ավելի լավ է հայտարարվեն զենքերը բերելուց հետո միայն, իսկ եթե հնարավոր է ընդհանրապես չբարձրաձայնել և ուժեղանալ լուռ, առանց հայտարարությունների:

Խոսելով հայ-հնդկական հնարավոր ռազմական փոխհարաբերությունների մասին, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Հնդկաստանը ֆանտաստիկ հնարավորություններ ունի Հայաստանի համար: Հնդկաստանն այն եզակի երկրներից է, որ զենք և՛ շատ ունւ, և՛ բազմաթիվ հետաքրքիր լուծումներ հենց ինքն է առաջարկել այդ զենքերի համար, ինչպես նաև կարողացել է ռուսական զինտեխնիկայի հրաշալի թարմացման ու նորացման գործընթացներ սկսել և համեմատության համար նշեց, որ նույնիսկ ռուսները չեն կարողացել իրենց արտադրած զինատեսաակների համար գտնել այնպիսի նոր ու թարմ լուծումներ, ինչպես Հնդկաստանը:

Շարունակելով ՀՀ բանակի վերազինման թեման՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այն զինատեսակները, որ հայկական կողմը ձեռք է բերել վերջին 5-6 տարում և այնքան քիչ, որ դրանց օգտակարությունը շատ քիչ է, բայց Հնդկաստանը դրանցից ունի հարյուրավոր միավորներ կամ ավելի շատ ու դրանցից Հայաստանին վաճառել ամեն մեկից 10-15 միավոր, ընդհանրապես խնդիր չէ:

Արծրուն Հովհաննիսյանը խոսեց նաև պարսկական բանակի ու ռազմական արդյունաբերության մասին: Լինելով փակ ու արգելանքների տակ գտնվող երկիր, Իրանը զարմանալի բարձր արդյունքներ է ցուցաբեչել սեփական ռազմական արդյունաբերության զարգացման գործում: Իրանական զինտեխնիկան Արծրուն Հովհաննիսյանը համարեց, որ չունի այն ցուցանիշները, ինչպես որ հնդկականը, բայց անկասկած Հայաստանի համար հետքրքիր կլիներ խորացնել դեռևս 2016թ. սկսված հայ-իրանական պայմանավորավածությունները, որոնք սակայն անհասկանալի պատճառներով կանգ առան:

Շարունակելով միտքը Արշրուն Հովհաննիսյան ասաց, որ ի վերջո ամենից կարևորը ոչ թե շատ ու թանկ զենքեր ունենալն է, այլ նախ և առաջ սկզբունքորեն հասկանալը, թե մենք ի վերջո ինչ բանակ ենք պատկերացնում մեզ համար, ինչ պատերազմի ենք պատրաստվում: Ո՞րն է մեր ռազմական առաջնահերթությունը և ինչի վրա ենք շեշտը դնում: Մենք նախ պիտի հասկանանք, թե ինչ ենք ուզում ունենալ և դրանից հետո էլ արդեն պարզ կլինի, թե ինչ տեսակի զենքեր են  մեզ պետք, ինչքան են պետք: Մինչև հստակ չձևակերպենք մեր ռազմական, անվտանգային հայեցակարգը, մենք կսխալվենք թե՛ զենքի ու թե՛ տակտիկա ընտրեու հարցում, քանի որ չգիտենք, թե ինչ ենք ուզում:

Արծրուն Հովհաննիսյանը նաև խոսեց արևելյան Եվրոպայում հետաքրքիր ռազմական պոտենցիալ ունեցող երկրների, ինչպես օրինակ Սերբիայի, Լեհաստանի, Չեխիայի, ինչպես նաև սկանդինավյան երկրներից Շվեդիայի մասին: Ռազմական առումով կարող է նաև այսպես ասած ծագող աստղ դառնալ Արաբական Էմիրությունները:

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *