16.4 C
Yerevan

Հանրա­պե­տություն

1918թ. ամռա­նը հայ-թուրքա­կան պատե­րազմի թատե­րա­բեմ է դառնում Բաքուն, որտեղ բախվում էին խոշոր պետություննե­րի աշխարհա­քա­ղա­քա­կան շահե­րը։ Բաքվում կային մեծ թվով հայեր, որոնք որքան էլ տարա­ձայնություններ ունե­նա­յին բոլշեւիկյան իշխա­նության հետ, շատ լավ գիտակցում էին, որ պաշտպա­նում են իրենց հայրե­նա­կիցնե­րին։

Բոլշեւիկյան հեղաշրջումից, բանա­կի կազմա­լուծումից եւ համընդհա­նուր նահանջի օրե­րին հայե­րը ռազմա­ճա­կատնե­րից վերա­դառնում էին Սեւ ծովով Թիֆլիս ու Հայաստան եւ Վլա­դի­կովկասյան երկա­թուղով Բաքու, այնուհե­տեւ՝ դեպի Զանգե­զուր, Ղարա­բաղ ու Հայաստա­նի մյուս շրջաննե­րը։ Սակայն երկա­թուղա­յին հաղորդակցության խափանման եւ մշտա­կան հարձա­կումնե­րի պատճա­ռով զինվորնե­րի մեծ մասը չէր կարո­ղա­նում հեռա­նալ Բաքվից, եւ շուտով այնտեղ է կենտրո­նա­նում շուրջ 10 հազար հայ մարտիկ։

Բաքուն դարձել էր բոլշեւիկյան միակ հենա­րա­նը Անդրկովկա­սում։ 1918թ. փետրվա­րի վերջին Թիֆլի­սից գաղտնի Բաքու է հասնում Ստե­փան Շահումյա­նը, որտեղ էլ ապրի­լի վերջին ստեղծվում է ժողովրդա­կան կոմի­սարնե­րի խորհուրդը, որը հայտնի է Բաքվի կոմունա անունով։ Բացի Կոմունա­յից, նավթա­յին քաղա­քում կային ազգա­յին խորհուրդներ, որոնց թվում էր Հայոց ազգա­յին խորհուրդը՝ բաղկա­ցած տարբեր մեծ ու փոքր կառույցնե­րից։ Թեեւ բոլշեւիկներն ու դաշնակցա­կաննե­րը գաղա­փա­րա­կան հակա­սություններ ունեին, այնուա­մե­նայնիվ, 1918թ. մայի­սից նրանք սկսում են համա­գործակցել, քանի որ թուրքա­կան բանա­կի արշա­վանքը սպառնա­լիք էր բոլո­րի համար։

Թուրքա­կան Կովկասյան 5‑րդ հետեւա­կա­յին դիվի­զիա­յի շտա­բի պետ փոխգնդա­պետ Ռյուշտուն իր հուշե­րում գրել է, որ Կովկա­սի հարցե­րում գերմա­նա­ցի­նե­րի ու թուրքե­րի միջեւ տարա­ձայնություններ կային, եւ նրանք դաշնա­կիցներ չէին։ «Կովկասյան գործե­րում նրանք դժվա­րություններ են ստեղծել օսմանցի­նե­րի համար եւ մեր դեմ են լարել կովկասյան մի քանի ազգություննե­րի։ Նրանք չեն ցանկա­ցել, որպեսզի նավթով ամե­նա­հա­րուստ եւ մեծ քաղաք Բաքուն լինի միայն օսմանցի­նե­րի ձեռքում։

Դա բխում էր նրանց քաղա­քա­կա­նությունից, որն ուղղված է նրան, որ այդ քաղա­քը լինի իրենց ձեռքում, իսկ եթե չհա­ջողվի, գրա­վեն այն օսմանցի­նե­րի հետ միա­սին։ Մի խոսքով, օսմանյան բանա­կի գլխա­վոր շտա­բը չի կարո­ղա­ցել այդ հարցում համա­ձայնության գալ գերմա­նա­կան գլխա­վոր շտա­բի հետ» (Ա. Հարությունյան, Թուրքա­կան ինտերվենցիան Անդրկովկաս 1918թ. եւ ինքնա­պաշտպա­նա­կան կռիվնե­րը, Երեւան, 1984թ., էջ 218)։

Գերմա­նա­ցի­նե­րը թուրքե­րից պահանջում են դադա­րեցնել արշա­վանքը դեպի Բաքու՝ ասե­լով, որ այնտեղ են գնա­լու իրենց զորքե­րը եւ «նավթա­յին մասնա­գետնե­րը»։ Սակայն 1918թ. ամռա­նը Գերմա­նիան արդեն լուրջ պարտություններ էր կրում արեւմտյան ռազմա­ճա­կա­տում եւ աստի­ճա­նա­բար կորցնում էր հեղի­նա­կությունը, ուստի թուրքե­րը չեն ենթարկվում նրանց։

«Քրիստոնյա­նե­րի կողմից կոտորվող մահմե­դա­կաններ»

Բաքվի վրա արշա­վե­լու համար թուրքե­րին թեկուզ ձեւա­կա­նո­րեն պատրվակ էր անհրա­ժեշտ եւ շուտով ի հայտ են գալիս «քրիստոնյա­նե­րի կողմից կոտորվող մահմե­դա­կաննե­րին» օգնություն ցուցա­բե­րե­լու հայտա­րա­րություննե­րը։

Միա­ժա­մա­նակ Ելի­զա­վետպո­լի ադրբե­ջանցի­նե­րը դիմում են Թիֆլիս՝ պահանջե­լով թույլ տալ թուրքա­կան բանա­կին Թիֆլի­սից անցնել Ելի­զա­վետպոլ։ Համալրե­լով իրենց ստո­րա­բա­ժա­նումնե­րը տեղի մահմե­դա­կաննե­րի ուժե­րով եւ միա­վո­րե­լով դրանք մեկ ընդհա­նուր զորա­մա­սի կազմում՝ 1918թ. հունի­սի 9‑ին Էնվե­րի հրա­մա­նով ստեղծվում է Արեւելքի զորքե­րի խումբը Վեհիբ փաշա­յի գլխա­վո­րությամբ։ Բաքվի բոլշեւիկյան իշխա­նությունն այդ օրե­րին իր տրա­մադրության տակ ուներ 18 000 զինվոր, որոնց մոտ 70 տոկո­սը հայեր էին։

1918‑ի ապրի­լի վերջին Շահումյա­նը սկսում է Կարմիր բանա­կի շարքե­րում հավա­քագրել ռազմա­ճա­կատնե­րից վերա­դարձած եւ Բաքվում կուտակված հայ զինվորնե­րին։ Սերգեյ Մելիք-Յոլչյա­նը գրում է, որ Շահումյա­նի նախա­ձեռնությունը էական հաջո­ղության չի հասնում։ «Հրա­վիրվում են կամա­վորներ մտնե­լու կարմիր գումարտակնե­րը, բայց շատ քչերն են համա­ձայնվում գրվել. գրվում են անտուն, անտեր, գերմա­նա­կան ճակատնե­րից վերա­դարձած հազիվ մի քանի տասնյակ հայ զինվորներ։ Խոշոր գումարնե­րով Շահումյա­նը գրա­վում է Թադեւոս Ամիրյա­նին եւ նրա միջո­ցով կազմա­կերպում է մեկ գումարտակ»,- գրում է Մելիք-Յոլչյա­նը (Սերգեյ Մելիք-Յոլչյան, Բագուի հերո­սա­մարտը, Հայրե­նիք, 1925թ., թիվ 8, Բոստոն)։

Ըստ նրա՝ Շահումյա­նը սպառնա­լիքնե­րով կարո­ղա­նում է ստա­նալ Դաշնակցության համա­ձայնությունը Ազգա­յին խորհրդի ջոկատնե­րը Կարմիր բանա­կի կազմում ընդգրկե­լու համար։ Հնա­րա­վոր արյունա­հե­ղությունից ու նոր վտանգնե­րից խուսա­փե­լու համար ՀՅԴ կենտրո­նա­կան կոմի­տեն իշխա­նությանն է հանձնում Համա­զասպի գլխա­վո­րությամբ կազմա­վորված բրի­գա­դը, որն ուներ 4 գումարտակ։

Թուրքա­կան բանա­կի արշա­վանքի տեղե­կությունը ստա­նա­լուց հետո Բաքվում հայկա­կան ուժե­րը համալրվում են ու առա­վել կազմա­կերպված դառնում։

«Շուտով կազմվեց մի ամբողջ բանակ, որը բաղկա­ցած էր 15 հազար հայ զինվորնե­րից, բոլոր տեսա­կի զենքե­րով՝ հրե­տա­նի, հեծե­լա­զոր եւ հետեւակ։ Զինվորնե­րը, բոլորն էլ հրա­շա­լի մարզված էին եւ լավ պատրաստված, ունե­նա­լով երկար տարի­նե­րի փորձա­ռություն, մասնա­վո­րա­պես ռուս-գերմա­նա­կան ճակատնե­րի վրա։ Նրանք կազմում էին Ղարա­բա­ղի եւ Զանգե­զուրի համարյա ամբողջ երի­տա­սարդությունը։

…Բանա­կը բաժանվեց երեք բրի­գա­դա­յի. մեկը, ղեկա­վա­րությամբ Համա­զասպի, ուներ 6 000 հոգի, երկրորդը, գնդա­պետ Հարությունյա­նի հրա­մա­նի տակ, բաղկա­ցած էր 5 000 հոգուց, իսկ երրորդը, փոխգնդա­պետ Բեկ-Զարուբյա­նի գլխա­վո­րությամբ, կազմված էր 4 000 հոգուց։ Ընդհա­նուր հրա­մա­նա­տար նշա­նակվեց գնդա­պետ Ղազարյա­նը, իսկ գլխա­վոր շտա­բի պետ՝ ռուսա­կան մեծ շտա­բի պետ գնդա­պետ Ավե­տիսյա­նը» (Սերգեյ Մելիք-Յոլչյան, Բագուի հերո­սա­մարտը, Հայրե­նիք, 1925թ., թիվ 8, Բոստոն)։

Բաքվի կոմունա­յի մարտա­վա­րությունը

1918թ. մայի­սի կեսին բոլշեւիկնե­րը որո­շում են նախա­հարձակ լինել եւ շարժվել դեպի Գանձակ՝ կանխե­լու թուրքա­կան ուժե­րի հարձա­կումը, ինչպես նաեւ հեռա­հար նպա­տակ ունե­նա­լով շարժվել դեպի Թիֆլիս եւ այնտեղ նույնպես խորհրդա­յին կարգեր հաստա­տել։ Բաքվի Կոմունա­յի ուժե­րը շարժվում են դեպի Քյուրդա­միր։ Նրանց առաջխա­ղա­ցումը կանգնեցնե­լու նպա­տա­կով թուրքերն ու թաթարնե­րը Եվլախ եւ Լյա­քի կայա­րաննե­րի մոտ քանդում են Քուռ գետի ամբարտակնե­րը եւ բաց թողնում ջուրը՝ հեղե­ղե­լով ու կանգնեցնե­լով առաջխա­ղա­ցումը։

Թուրքա­կան բանա­կը մոբի­լի­զացնում է Կովկա­սում եղած բոլոր հնա­րա­վոր ուժե­րը, ավե­լացնում զենքի, սննդամթերքի եւ սպա­ռա­զի­նության մատա­կա­րա­րումը։ Հունի­սի վերջին թուրքե­րը հարձա­կում են սկսում եւ բոլշեւիկյան ուժե­րին ստի­պում նահանջել։ Հուլի­սի առա­ջին օրե­րին Բաքվի իշխա­նության ուժե­րը կարո­ղա­նում են դիմադրել թուրքա­կան հարձակմա­նը Քյուրդա­մի­րի ուղղությամբ, սակայն ուժե­րի հարա­բե­րակցությունն արդեն շրջվել էր թուրքե­րի օգտին։

Կարմիրներն օգնության չեն գալիս

Ռազմա­ճա­կա­տի պարտություննե­րը, հսկա­յա­կան մարդկա­յին կորուստնե­րը, սննդամթերքի գրե­թե լիա­կա­տար բացա­կա­յությունն ու սովի սպառնա­լի­քը, ներքին հակա­սություննե­րը թուլացնում են Շահումյա­նի դիրքե­րը Բաքվում։

Հուլի­սի 26-ին Շահումյա­նը հեռագրում է Լենի­նին եւ Ստա­լի­նին. «Թախանձա­լից խնդրում եմ բոլոր միջոցնե­րը ձեռք առնել անմի­ջա­պես կանո­նա­վոր զորա­մա­սեր ուղարկե­լու համար։ Մեր դեմ կռվում են թուրքա­կան կանո­նա­վոր զորքե­րը, կան գերմա­նա­կան հրա­հանգիչներ»։ Երկու օր անց Բաքվում ստացվում է Լենի­նի հեռա­գի­րը. «Զորքեր ուղարկե­լու համար միջոցներ ձեռք կառնենք, բայց հաստա­տա­պես խոսք տալ չենք կարող» (Գեւորգ Ստե­փանյան, Հայե­րի կոտո­րածներն ու ինքնա­պաշտպա­նա­կան մարտե­րը Բաքվի նահանգում 1918–1920թթ.):

Գնդա­պետ Ավե­տիսյանն ասում է, որ զինվորնե­րը ծայրա­հեղ հոգնած են, եւ օգնության կարիք կա։ «Շահումյա­նի մշտա­կան խոստումնե­րը չեն արդա­րա­նում. Ռուսաստա­նից կարմիր ուժեր չեն գալիս, չեն էլ գա, որովհե­տեւ այդպի­սիններ չկան, եւ եթե կան էլ՝ զբաղված են այնտեղ։ Ճակա­տը պահե­լու համար հարկա­վոր են նոր ուժեր։ Հրա­պա­րա­կի վրա ես տեսնում եմ միայն անգլիա­ցի­նե­րին, որոնք գտնվում են հարեւան Պարսկաստա­նում։ Պետք է դիմել նրանց»,- ասում է Ավե­տիսյա­նը։

Բանվորնե­րի եւ զինվորնե­րի խորհրդում քննարկվում է իրադրությունը եւ անգլիա­ցի­նե­րից օգնություն խնդրե­լու հարցը։ Շահումյա­նը կտրա­կա­նա­պես դեմ էր, եւ քաղա­քի տարբեր մասե­րում հանրա­հա­վաքներ է անցկացնում՝ ի պաշտպա­նություն իր տեսա­կե­տի։ Սակայն իրադրությունն օրհա­սա­կան էր, եւ մարդիկ այլեւս չէին աջակցում նրան։

Շահումյա­նը հանձնում է իշխա­նությունը

1918թ. հուլի­սի 27-ին տեղի է ունե­նում բանվորնե­րի, զինվորնե­րի եւ նավաստի­նե­րի խորհրդի ընդլայնված նիստը, որտեղ քննարկվում է Կոմունա­յին իշխա­նությունից զրկե­լու հարցը։ Մելիք-Յոլչյա­նի վկա­յությամբ՝ մթնո­լորտը շիկա­ցել էր եւ «մի փոքր կայծ, եւ հրդե­հը կարող էր բռնկվել ու գազա­զած զանգվածնե­րը կարող էին ջարդ ու փշուր անել իրար»։ Խորհրդի նիստում սոցիա­լիստ-հեղա­փո­խա­կաննե­րը (էսէռնե­րը), սոցիալ-դեմոկրատ մենշեւիկնե­րը եւ դաշնակցա­կաննե­րը գտնում էին, որ իրա­վի­ճա­կը օրհա­սա­կան է եւ պետք է դիմել անգլիա­ցի­նե­րին։ Բոլշեւիկներն ու ձախ էսէռնե­րը պահանջում էին ճանա­չել Խորհուրդնե­րի իշխա­նությունը եւ հրա­ժարվել անգլիա­ցի­նե­րի օգնությունից։ Երկար բանա­վե­ճից, բանակցություննե­րից ու սպառնա­լիքնե­րից հետո բոլշեւիկնե­րի տեսա­կե­տը մերժվում է։ «Կատա­ղում են բոլշեւիկնե­րը եւ թափում են մեր գլխին իրենց հատուկ հայհո­յանքնե­րը։ Բարկա­նում է Շահումյա­նը եւ մեծ սպառնա­լիքնե­րով ու սոսկա­լի անեծքնե­րով ներկա­յացնում է կառա­վա­րության հրա­ժա­րա­կա­նը»,- գրում է Մելիք-Յոլչյա­նը։

Կոմունա­յի տապա­լումից հետո Բաքվում ստեղծվում է Կասպիա­կան նավա­տորմի կենտրո­նա­կան կոմի­տեի եւ բանվորնե­րի, զինվորնե­րի, նավաստի­նե­րի խորհրդի դիկտա­տուրա, որը հայտնի է «Ցենտրո­կասպիի դիկտա­տուրա» անվամբ։ Նոր կառա­վա­րության կազմում էսէռնե­րի եւ Դաշնակցության ներկա­յա­ցուցիչներն էին։

Ողջ ծանրությունը հայե­րի ուսին էր

Օգոստո­սի առա­ջին օրե­րին հայկա­կան ջոկատնե­րը շարունա­կում էին համառ դիմադրությունը թուրքե­րի հարձա­կումնե­րին։ Օգոստո­սի 3‑ին Բիբի Հեյբա­թի ուղղությամբ գրո­հին դիմադրում էին Սեբաստա­ցի Մուրա­դի եւ հնչակյան Պողոս Տեր-Դավթյա­նի խմբե­րը։ Այդ մարտե­րում էլ զոհվում է Սեբաստա­ցի Մուրա­դը, գենե­րալ Հակոբ Բագրա­տունին ծանր վիրա­վորվում է։

«Օդը սոսկա­լի տաքա­ցել էր. գետի­նը թնդա­նոթնե­րի շուրջը կրակ էր դարձել. Թնդա­նո­թա­ձիգնե­րը մեքե­նա էին դարձել. նրանք տաքից այրվում էին, հանել էին զգեստնե­րը եւ մերկ էին գործում։

Հարյուրա­վոր մարդիկ ջուր էին կրում եւ անդա­դար շաղում թնդա­նոթնե­րի վրա։ Կռվի դաշտը իրե­նից ներկա­յացնում էր մի հրաբխա­յին գետին։ Օդը վառվում էր, արյունը հոսում եւ իսկույն չորա­նում։ Կայծակնա­հար որոտնե­րը խլացնում էին ամեն ինչ. մահը կլա­նում էր բոլո­րին եւ կարծես տոնում իր հաջո­ղությունը» (Սերգեյ Մելիք-Յոլչյան, Բագուի հերո­սա­մարտը, Հայրե­նիք, 1925թ., թիվ 8, Բոստոն)։

Թուրքա­կան հուժկու գրո­հը հետ է մղվում օգոստո­սի 5‑ին, եւ քաղաքն այս անգամ փրկվում է կործա­նումից։ Օգոստո­սի 4‑ին Էնզե­լիից օգնության է գալիս անգլիա­կան առա­ջին փոքրա­թիվ զորա­ջո­կա­տը գնդա­պետ Սթոքսի հրա­մա­նա­տա­րությամբ։

Օգոստո­սի 17-ին Բաքու է ժամա­նում նաեւ անգլիա­կան ուժե­րի հրա­մա­նա­տար գենե­րալ-մայոր Դանստերվի­լը, եւ անգլիա­կան զորքե­րի թիվը հասնում է 1600‑ի, որից մարտա­կան գործո­ղություննե­րին մասնակցում էին 900‑ը։

«Միայն հինգե­րորդ օրը մտավ քաղաք անգլիա­կան գնդա­պետ Ստոքսը քառա­սուն զանա­զան պաշտոնյա­նե­րով, թիկնա­պահնե­րով եւ կապիկնե­րով (զինվորնե­րից մի քանի­սը իրենց զվարճության համար պահում էին իրենց մոտ փոքրիկ կապիկներ)։ …Բայց ի՞նչ օգուտ։ Թշնա­մին երկա­թուղու գծով Թիֆլի­սի վրա­յով եւ Հայաստա­նի միջով Աղստաֆա կայա­րա­նով անդա­դար ստա­նում էր նոր ուժեր, որոնց շպրտում էր կռվի դաշտը»,- գրում է Մելիք-Յոլչյա­նը:

Բոլշեւիկնե­րը հեռա­նում են

1918թ. օգոստո­սի 14-ին բոլշեւիկնե­րը գույքը բարձում են շոգե­նա­վե­րին եւ շարժվում Աստրա­խան։ Դերբենտի մոտ ուժգին փոթո­րիկ է սկսվում, եւ Շահումյանն ու իր համա­խոհնե­րը չեն կարո­ղա­նում շարժվել առաջ։ Ցենտրո­կասպիի դիկտա­տուրան դերծո­վա­կալ Տակա­յիշվի­լիին հանձնա­րա­րում է հետապնդել նրանց եւ վերա­դարձնել։ Տակա­յիշվի­լին միայն երրորդ օրն է կարո­ղա­նում գտնել փախստա­կաննե­րին Ապշե­րո­նի թերակղզու «Ժիլոյ Օստրով» ծովա­ծո­ցում։ Նա երեք անգամ առա­ջարկում է վերա­դառնալ, սակայն մերժում է ստա­նում։ Կապ հաստա­տե­լով Բաքվի իշխա­նության հետ՝ դերծո­վա­կա­լը ստա­նում է կրակ բացե­լու հրա­ման եւ մի քանի անգամ գնդա­կո­ծում փախստա­կաննե­րին՝ չհանձնվե­լու դեպքում սպառնա­լով ոչնչացնել նավե­րը, եւ բոլշեւիկնե­րը սպի­տակ դրոշ են բարձրացնում։ Բաքու վերա­դառնա­լուց հետո Շահումյա­նին ու նրա ընկերնե­րին կալա­նա­վո­րում եւ հանձնում են ռազմա­դաշտա­յին դատա­րա­նին, որտեղ էլ նրանք մնում են մինչեւ սեպտեմբեր։

Օգոստո­սի առա­ջին օրե­րի ծանր ու արյունա­լի մարտե­րից հետո թուրքա­կան բանա­կը նոր գործո­ղություններ չի ձեռնարկում, սակայն օգոստո­սի 29-ին համալրում ստա­նա­լով՝ կրկին նետվում է գրո­հի։ Կոտրե­լով դիմադրությունը՝ սեպտեմբե­րի 1‑ին թուրքե­րը գրա­վում են Բալա­խա­նի, Սաբունչի, Սուրա­խան եւ Խրդա­լան գյուղե­րը՝ ցամա­քից ամբողջո­վին շրջա­պա­տե­լով Բաքուն։

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ mediamax.am կայքից:

Առնչվող Հոդվածներ