16.4 C
Yerevan

Ինչպի­սի՞ Բանակ Է Մեզ Անհրա­ժեշտ

Ո՞րն է մեր ռազմա­կան առաջնա­հերթությունը և ինչի վրա ենք շեշտը դնում: Մենք նախ պիտի հասկա­նանք, թե ինչ ենք ուզում ունե­նալ և դրա­նից հետո էլ արդեն պարզ կլի­նի, թե ինչ տեսա­կի զենքեր են  մեզ պետք, ինչքան են պետք: 

Արծրուն Հովհաննիսյան

1inAM‑ի հյուրն է ՀՀ ՊՆ նախկին խոսնակ, պահեստա­զո­րի գնդա­պետ Արծրուն Հովհհա­նիսյա­նը:

Հաղորդման սկզբում շոշափվել է հնդկա­կան մամուլում օրերս տեղ գտած հայտա­րա­րությունն այն մասին, որ հայկա­կան պատվի­րա­կությունը Հնդկաստա­նում է: Արծրուն Հովհաննիսյա­նը դժվա­րա­ցավ ասել, թե արդյո՞ք այդ այդ պատվի­րա­կության այցի մասին բարձրա­ձայնումը հայկա­կան կողմի գիտությամբ տեղի ունե­ցած տեղե­կատվա­կան գործո­ղություն է, թե ավե­լի շատ արտա­հոսքի բնույթ ունի, բայց նշեց, որ անձամբ իր կարծի­քով նման այցե­րը, որոնք բանա­կին վերա­բերվող են,  նպա­տակ ունեն նոր զինա­տե­սակներ ձեռք բերել, ավե­լի լավ է հայտա­րարվեն զենքե­րը բերե­լուց հետո միայն, իսկ եթե հնա­րա­վոր է ընդհանրա­պես չբարձրա­ձայնել և ուժե­ղա­նալ լուռ, առանց հայտա­րա­րություննե­րի:

Խոսե­լով հայ-հնդկա­կան հնա­րա­վոր ռազմա­կան փոխհա­րա­բե­րություննե­րի մասին, Արծրուն Հովհաննիսյա­նը նշեց, որ Հնդկաստա­նը ֆանտաստիկ հնա­րա­վո­րություններ ունի Հայաստա­նի համար: Հնդկաստանն այն եզա­կի երկրնե­րից է, որ զենք և՛ շատ ունւ, և՛ բազմա­թիվ հետաքրքիր լուծումներ հենց ինքն է առա­ջարկել այդ զենքե­րի համար, ինչպես նաև կարո­ղա­ցել է ռուսա­կան զինտեխնի­կա­յի հրա­շա­լի թարմացման ու նորացման գործընթացներ սկսել և համե­մա­տության համար նշեց, որ նույնիսկ ռուսնե­րը չեն կարո­ղա­ցել իրենց արտադրած զինա­տե­սաակնե­րի համար գտնել այնպի­սի նոր ու թարմ լուծումներ, ինչպես Հնդկաստա­նը:

Շարունա­կե­լով ՀՀ բանա­կի վերա­զինման թեման՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այն զինա­տե­սակնե­րը, որ հայկա­կան կողմը ձեռք է բերել վերջին 5–6 տարում և այնքան քիչ, որ դրանց օգտա­կա­րությունը շատ քիչ է, բայց Հնդկաստա­նը դրանցից ունի հարյուրա­վոր միա­վորներ կամ ավե­լի շատ ու դրանցից Հայաստա­նին վաճա­ռել ամեն մեկից 10–15 միա­վոր, ընդհանրա­պես խնդիր չէ:

Արծրուն Հովհաննիսյա­նը խոսեց նաև պարսկա­կան բանա­կի ու ռազմա­կան արդյունա­բե­րության մասին: Լինե­լով փակ ու արգե­լանքնե­րի տակ գտնվող երկիր, Իրա­նը զարմա­նա­լի բարձր արդյունքներ է ցուցա­բե­չել սեփա­կան ռազմա­կան արդյունա­բե­րության զարգացման գործում: Իրա­նա­կան զինտեխնի­կան Արծրուն Հովհաննիսյա­նը համա­րեց, որ չունի այն ցուցա­նիշնե­րը, ինչպես որ հնդկա­կա­նը, բայց անկասկած Հայաստա­նի համար հետքրքիր կլի­ներ խորացնել դեռևս 2016թ. սկսված հայ-իրա­նա­կան պայմա­նա­վո­րա­վա­ծություննե­րը, որոնք սակայն անհասկա­նա­լի պատճառնե­րով կանգ առան:

Շարունա­կե­լով միտքը Արշրուն Հովհաննիսյան ասաց, որ ի վերջո ամե­նից կարև­ո­րը ոչ թե շատ ու թանկ զենքեր ունե­նալն է, այլ նախ և առաջ սկզբունքո­րեն հասկա­նա­լը, թե մենք ի վերջո ինչ բանակ ենք պատկե­րացնում մեզ համար, ինչ պատե­րազմի ենք պատրաստվում: Ո՞րն է մեր ռազմա­կան առաջնա­հերթությունը և ինչի վրա ենք շեշտը դնում: Մենք նախ պիտի հասկա­նանք, թե ինչ ենք ուզում ունե­նալ և դրա­նից հետո էլ արդեն պարզ կլի­նի, թե ինչ տեսա­կի զենքեր են  մեզ պետք, ինչքան են պետք: Մինչև հստակ չձև­ա­կերպենք մեր ռազմա­կան, անվտանգա­յին հայե­ցա­կարգը, մենք կսխալվենք թե՛ զենքի ու թե՛ տակտի­կա ընտրեու հարցում, քանի որ չգի­տենք, թե ինչ ենք ուզում:

Արծրուն Հովհաննիսյա­նը նաև խոսեց արև­ելյան Եվրո­պա­յում հետաքրքիր ռազմա­կան պոտենցիալ ունե­ցող երկրնե­րի, ինչպես օրի­նակ Սերբիա­յի, Լեհաստա­նի, Չեխիա­յի, ինչպես նաև սկանդի­նավյան երկրնե­րից Շվե­դիա­յի մասին: Ռազմա­կան առումով կարող է նաև այսպես ասած ծագող աստղ դառնալ Արա­բա­կան Էմի­րություննե­րը:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ