16.4 C
Yerevan

Պոլսա­հայ Պարբե­րա­կաննե­րի Պատմություն

Մաս II

Որևէ ժողովրդի հասա­րա­կա­կան կյանքը պարզ և միա­սեռ ամբողջություն չէ. այդ ժողովրդի մեջ գոյություն ունեն իրար ներհակ, զանա­զան հակումնե­րով ուժեր, որոնք ստեղծված են անհրա­ժեշտո­րեն, առանց որևէ արհեստա­կան միջոցնե­րի, և որոնց փոխա­դարձ հարա­բե­րությունն ստեղծում է արդյունա­րար, որից կախում ունի նույն երկրի պետա­կան կազմը, նրա ձևը, ոգին և ուղղությունը:

Էլի­նա Միրզո­յան

Հայոց ցեղասպա­նությունը թեև անա­սե­լի ծանր հարված հասցրեց պոլսա­հայ մշա­կույթին, սակայն «Թուրքիա­յի Հանրա­պե­տության առա­ջին տարի­նե­րին արդեն Կ.Պոլսի հայ համայնքում սկսել են որոշ քայլեր կատարվել մշա­կույթի վերա­զարթոնքի ուղղությամբ»[19]: Նման մթնո­լորտում հայության համար մամուլն էր ﬓում հասա­րա­կա­կան կյանքի կազմա­կերպման այն ասպա­րե­զը, ուր կենտրո­նա­նում էին ազգի իմա­ցա­կան ուժե­րը, հայ մտա­վոր-հասա­րա­կա­կան կյանքի տագնապներն ու հույզե­րը: Մամուլին վերա­պահվում էր բացա­ռիկ դեր՝ զորա­վիգ լինել ազգի գոյա­պայքա­րին:

«Հայ աշխարհ» շաբա­թա­թերթը սակավ ուսումնա­սիրված թերթե­րից է: Այն թեև հայտնի չէ լայն շրջա­նակնե­րի, սակայն արժա­նի է ուշադրության. թերթը ոչ թե հետև­ում էր այդ շրջա­նում Կ.Պոլսում տպագրվող հայկա­կան թերթե­րին բնո­րոշ ուղեգծին, այն է՝ արտատպումներ կամ խուսա­փո­ղա­կան նյութեր հրա­տա­րա­կե­լը, այլ հանդես էր գալիս ինքնուրույն, վերլուծա­կան, քննո­ղա­կան, քննա­դա­տա­կան հրա­պա­րա­կումնե­րով: Նշենք, որ ենթադրա­բար լույս է տեսել թերթի ընդա­մե­նը մի քանի համար (մեզ հասա­նե­լի է եղել 8‑ը, այլ կոնկրետ տեղե­կություն համարնե­րի թվի մասին ﬔզ չի հաջողվել գտնել): Ընդհանրա­պես Կ.Պոլսում թերթի տպագրա­կան ընթացքի երկա­րատև­ությամբ ու կարճատև­ությամբ չենք կարող գնա­հա­տել նրա կարև­ո­րությունն ու նշա­նա­կությունը, քանի որ հնա­րա­վոր է մեկ համար լույս տեսած լինի, սակայն այնպի­սի նյութի հրա­պա­րակմամբ, որը թերթի տպագրա­կան խափանման պատճա­ռը դարձած լինի, երբեﬓ էլ, այո՛, ﬔկ թերթի ﬔկ հոդվածն իր նշա­նա­կությամբ կարող է դառնալ գիտա­հե­տա­զո­տա­կան ուսուﬓա­սի­րության նյութ:

Կ.Պոլսի «Հայ աշխարհ» գրա­կան, գիտա­կան և հասա­րա­կա­կան շաբա­թա­թերթը մի քանի ուսումնասիրողներ[20] նույնացնում են իբր 1909 թ. Կ.Պոլսում լույս տեսած «Հայ աշխարհ» համա­նուն պարբե­րա­կա­նի հետ, որը տպագրվել է «Քեշիշյան»-ի տպարանում[21] և լույս է տեսել 1909–1914 և 1919 թվա­կա­նին: Պետք է նշենք, որ Գարե­գին Լևոնյանն իր համա­պարփակ աշխա­տության մեջ «Հայ աշխարհ»-ը ներկա­յացնում է որպես երկու առանձին նույնա­նուն պարբե­րա­կան, նշում, որ մեր հետա­զո­տության շաբա­թա­թերթը տպագրվել է 1919 թ. Կ.Պոլսում: Վեց էջից բաղկա­ցած այս պարբե­րա­թերթի արտո­նա­տե­րը և պատասխա­նա­տու տնօ­րենն էր Վահան Զեյթունցյանը[22]: Մենք հակված ենք ընդունել Գարե­գին Լևոնյա­նի տեսա­կե­տը: Այն, որ թերթը 1909–1914 թթ. շարունա­կություն չի ունե­ցել, ապա­ցուցում է նաև այն փաստը, որ իր առա­ջին համա­րում շաբա­թա­թերթը ներկա­յացնում է հրա­տա­րակման պատճառնե­րը, ինչպես նաև անդրա­դառնում թերթում արծարծվե­լիք ուղղություննե­րին, իսկ որևէ նշում շարունա­կա­կա­նության վերա­բերյալ չկա:

«Հայ աշխարհ»-ն իր հրա­տա­րակման պատճառներն ու նպա­տակնե­րը հիմնա­վո­րում է այդ ժամա­նա­կա­հատվա­ծում Եվրո­պա­յի և Ասիա­յի աշխարհագրա­կան քարտեզնե­րի փոփո­խությամբ: Շաբա­թա­թերթը հաղորդում է, որ Առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմում՝ այդ գերմարդկա­յին պայքա­րում, ճակատվել են երկու հսկա բանակներ: Մեկը ներկա­յացնում էր անգլիա­կան ազատ բուրժուա­զիա­յի ռամկա­վա­րությունը՝ իր քաղա­քա­կան ազատ կարգե­րով, իր հակա­զինվո­րա­կան հակումնե­րով, «միւս կողմը կանգնած էր գերմա­նա­կան ազնուա­պե­տութիւնը՝ իր հակա­գերմա­նա­կան ոգիով, զինուո­րա­կան իր խիստ կարգ ու սարքե­րով ետին ունե­նա­լով պուլկա­րա­կան էմբէ­րիա­լիզմը և թրքա­կան համաիսլա­մութիւնը»: Ապա պարբե­րա­թերթը հետևյալ հարցադրումն է շեշտադրում՝ ունե­նա­լով նաև այդ հարցի պատասխա­նը. «Ո՞վ խլեց յաղթութեան դափնին:

-Ոչ մէկը:

Յաղթա­նա­կեց պատմութիւնը, կեանքի պահանջը, թերեւս՝ “Նախախնա­մութիւնը”, ինչպէս պիտի ըսէր Վ. Հիւկօ»[23]:

Այդ աշխարհագրա­կան «կարգա­վո­րումնե­րի» և համաշխարհա­յին իրա­դարձություննե­րին անհա­ղորդ լինելն, ըստ թերթի, անկա­րե­լի էր հայե­րի համար: Շաբա­թա­թերթն իր նպա­տակնե­րից էր համա­րում հայե­րի շրջա­նում այդ հարցե­րի վերա­բերյալ գիտա­կան ու հստակ ըմբռնում ձևա­վո­րե­լը, ինչը պետք է օգներ հայությա­նը՝ կարգա­վո­րե­լու իր վերածնության ուղին: Այս ուղղությամբ պարբե­րա­թերթը գրում է. ««Հայ Աշխարհ»-ի նպա­տա­կը պիտի ըլլայ խնա­մուած, ուսումնա­սի­րութիւննե­րով ծանօ­թացնել հայ հասա­րա­կութիւնը, այն նորութիւննե­րուն, որոնք մուտք պիտի գտնեն գրե­թէ ընկե­րա­յին գիտութեան բոլոր ճիւղե­րու մէջ:

«Հայ Աշխարհ»-ը պիտի ձգտի վերլուծել ու պատկե­րացնել հայ ժողո­վուրդի կենսունա­կութիւնն ու ստեղծա­գործ ուժը:

«Հայ Աշխարհ»-ը պիտի երգէ ու փառա­բա­նէ հայ աշխա­տանքը եւ անոր աննը­կուն ոգին»[24]:

Նշենք, սակայն, որ թեև շաբա­թա­թերթը հրա­տա­րակվում էր որպես գիտա­կան, հասա­րա­կա­կան և գրա­կան շաբա­թա­թերթ, այդուհանդերձ, ﬔր ուսուﬓա­սի­րություննե­րը թույլ են տալիս ասե­լու, որ թեև պարբե­րա­թերթի գրա­կան հետաքրքրություննե­րի շրջա­նա­կը բավա­կան լայն էր՝ ընդգրկե­լով հայոց (գլխա­վո­րա­պես՝ ռուսա­հա­յոց) գրա­կա­նության պատմության և տեսության ամե­նա­բազմա­զան հարցեր, սակայն շաբա­թա­թերթը ժանրա­յին նմա­նօ­րի­նակ ուղղություննե­րի ներքո առա­վե­լա­պես պահում էր ազգա­յին, քաղա­քա­կան-հասա­րա­կա­կան խմբագրա­կան նպա­տա­կա­յին ուղե­գիծ, ինչը գալիս էր օրվա և կարգա­վի­ճա­կի անհրա­ժեշտությունից և բնա­կան էր Կ.Պոլսի պարա­գա­յում:

Պարբե­րա­թերթն իթթի­հա­թա­կաննե­րի (երիտթուրքեր-Ակունքի խմբ) շուրջ

«Հայ աշխարհ»-ը գլխա­վո­րա­պես իթթի­հա­թա­կաննե­րին հատկացրած նյութե­րի ներկա­յացման մեջ գործում է թեմա­յի լուսա­բանման հետևյալ ուղղություննե­րով՝ իթթի­հա­թա­կաննե­րը և հայե­րը, ինչպե՞ս դիտարկել իթթի­հա­թա­կաննե­րին, իթթի­հա­թա­կաննե­րի ազգայնա­կա­նությունը: Այս ուղղություննե­րը, սակայն, անհրա­ժեշտ է դիտարկել մեկ ամբողջա­կան տիրույթում: Պարբե­րա­թերթը նախ և առաջ դնում է իթթի­հա­թա­կաննե­րի ազգա­յին նկրտումնե­րին ծանո­թա­նա­լու խնդի­րը:

Իթթի­հա­թա­կաննե­րը և հայե­րը

Քննվող ենթա­թե­մա­յի ուսումնա­սի­րությունն արվել է մտա­վո­րա­կան, հասա­րա­կա­կան գործիչ, խմբագրի հարուստ փորձա­ռությամբ Վահան Շահրի­մա­նի լայնա­ծա­վալ վերլուծա­կան հոդվա­ծի հիմքով: Հեղի­նակն իր «Իթթի­հա­թա­կաննե­րի համաիսլա­մա­կան քաղա­քա­կա­նությունը և 1915 թ. հայասպան եղեռնի գաղտնի­քը» վերտա­ռությամբ հոդվա­ծում առանձնացնում է համաիսլա­մա­կան քաղա­քա­կա­նության երկու ուղղություն՝ ներքին և արտա­քին: Ըստ «Հայ Աշխարհ»-ի՝ համաիսլա­մա­կա­նությունը իսլա­մա­կան հավատքի տարածման շարժում չէ՝ տարբեր իսլա­մա­կան ուժե­րի կրո­նա­կան միա­վորմամբ. «Յիմա­րութիւն մը պիտի ըլլար արդէն յաւակնիլ, թէ կարե­լի է որ համա­ձայնին այն բազմա­թիւ աղանդնե­րը, որոնք մահմէ­տա­կան աշխարհը կը բաժնեն եւ որոնք իրա­րու դէմ բուռն հակա­ռա­կութիւններ ունին»[25]:

Ավե­լին՝ թերթը կոչ էր անում այն չընկա­լել նաև որպես իսլա­մա­կան համա­խորհուրդ դաշնակցություն, որով աշխարհի բոլոր մահմե­դա­կաննե­րը սուլթա­նի կրո­նա­կան և քաղա­քա­կան իշխա­նությունը ճանա­չում էին որպես կայսրություն կազմե­լու միակ միջոց: Պարբե­րա­թերթն ընդարձա­կում է համաիսլա­մա­կա­նության ընկալման տիրույթը՝ նշե­լով, որ այս ամե­նը քաղա­քա­կան և կրո­նա­կան մեծ ծրագրի մաս է, որը պետք է ձգտել ազա­տել կամ պաշտպա­նել իսլա­մա­կան այն երկրնե­րը, որոնք եվրո­պա­կան պետություննե­րը գրա­վել էին, կամ առկա էր նման վտանգ[26]: Համաիսլա­մա­կան այս ընդհա­նուր ծրա­գի­րը, ինչպես պարբե­րա­կանն է ուրվագծում, Թուրքիա­յի արտա­քին քաղա­քա­կա­նության «ահա­բե­կիչ մէկ խրտուիլակն»[27] էր, որով «Ալճէ­րիան պիտի սպառնայ Ֆրանսա­յի, Հնդկաստա­նը՝ Անգղիոյ, Կովկա­սը՝ Ռուսիոյ….»[28]:

Ըստ պարբե­րա­թերթի, կար նաև համաիսլա­մա­կա­նության ներքին քաղա­քա­կա­նություն, որ գծված էր բացա­ռա­պես Թուրքիա­յի համար։ 1908 թ. սահմա­նադրությունից անմի­ջա­պես հետո թուրքե­րը մի պահ դադա­րե­ցին քաղա­քա­կան խնդիրնե­րի մեջ իսլա­մության անունից խոսել: «Իսլամ ազգին» մի քանի ամիս հետո հաջորդեց «Օսմանյան ազգ՝ միլլեթ‑ի Օսմանիյե»-ն, որով երի­տա­սարդ թուրքերն իրենց սովո­րա­կան ծածկամտությամբ ցանկա­նում էին քողարկել համաիսլա­մա­կան ներքին քաղա­քա­կա­նությունը՝ ցույց տալու, թե թուրք վարչության զուտ աստվա­ծա­պե­տա­կան բնույթը այլևս վերա­ցած է, և երկրի քաղա­քա­կան իշխա­նությունը հանձնված է նախա­րարնե­րի ժողո­վին, ուր իսլամ և ոչ իսլամ տարրերն իրա­րից չեն զանազանվում[29]: «Կեղծի­քը նրանց սուտ ու նպա­տա­կաւոր յայտա­րա­րութիւնն էր, այն է՝ մահմե­դա­կա­նի ու քրիստո­նեա­յի մէջ տարբե­րութիւն չկայ այլեւս»[30]: Ապա հետև­ում է այն դիրքո­րո­շումը, որ հին թուրքերն ի սկզբա­նե անվե­րա­պա­հո­րեն հայտա­րա­րել են, որ ընդհա­կա­ռա­կը, «մահմե­դա­կա­նի և քրիստո­նեա­յի մէջ հաւա­սա­րութիւն չի կարող ընդունել»: Պարբե­րա­թերթը նաև շեշտում է, որ ներքին համաիսլա­մա­կա­նության գաղա­փա­րը չէր ենթադրում, որ երի­տա­սարդ թուրքե­րը դեմ էին խորհրդա­րա­նա­կան կարգե­րին: Ավե­լին, երիտթուրքե­րը մեծա­պես կողմ էին, որ երկրի կառա­վա­րումը դուրս բերվի սուլթա­նի բացարձակ իշխա­նությունից:

Վերոնշյալ ուղղությամբ պարբե­րա­թերթն իր էջե­րում ներկա­յացնում է նաև թուրքա­կան այլ թերթե­րի բանա­վե­ճեր:

Թանզի­մա­թից հետո, երբ թղթի վրա ամեն անհա­վա­սա­րություն ջնջվում էր, Կ.Պոլսի «Բասի­րեթ» թերթը՝ հին թուրքե­րի գլխա­վոր պարբե­րա­թերթը, հրա­պա­րա­կայնո­րեն իր կարծիքն է հայտնել, ինչպես պարբե­րա­թերթում է նշվում, հետևյալ թվացյալ միա­միտ, անպատկառ, բայց վերջա­պես անկեղծ բացատրությամբ. «Պէտք չէ որ բանա­կին մէջ քրիստո­նեա­նե­րը՝ իսլամնե­րուն համաստի­ճան բարձր դիրքեր ունե­նան: Վարչա­կան բարձրա­գոյն պաշտօննե­րը… կարե­լի չէ որ քրիստո­նեա­նե­րուն յանձնուին, որովհետև այդպէ­սով զօրա­ցած պիտի ըլլան անոնք, և մեր կողմէն ինքնա­խա­բէութիւն պիտի ըլլար անոնց երախտա­գի­տութեան և հաւա­տարմութեան վրայ յոյս դնել»[31]:

Իսկ ահա երի­տա­սարդ թուրքերն իրենց «Վաքիթ» թերթում հետևյալ պատասխանն են տալիս. «Ձեր խորհուրդնե­րը՝ եթէ կարե­լի ըլլար անոնց հետև­իլ՝ դէպի անդունդ պիտի առաջնորդէին Օսմա­նեան Պետութիւնը: Ճնշո­ղա­կան դրութեան ժամա­նակն անցած է. որովհետև անի­կա չի կրնար հաշտուիլ՝ քաղա­քա­կիրթ ընկե­րութեանց զգա­ցումնե­րուն հետ: Որպէսզի կարե­լի ըլլայ Թուրքիա­յէն մեծ և հզօր ազգ մը կազմա­կերպել, պէտք է հաւա­սար պարտա­կա­նութիւն և հաւա­սար իրաւունք տալ Օսմա­նեան բոլոր հպա­տակնե­րուն անխտիր: Եւ մեր կրօնքը հակա­ռակ չէ ազա­տագրութեան այս սկզբունքին»[32]:

Ի պատասխան՝ «Բասիրեթ»-ը նշում է. «Դուք կը սխա­լիք, Շէրիա­թը չունի թոյլա­տու ոգին, զոր դուք փոխ տալ կ’ուզէք իրեն: Ձեր տեսութիւններն ընդունիլ՝ պիտի նշա­նա­կէր իսլա­մութիւնն ու խալիֆան ջնջել: Իսլա­մութիւնն է որ մեր ուժը կը կազմէ եւ պէտք չէ որ անի­կա իր էութեան մէջ ո՛եւէ հարուած կրէ՝ վատ իրաւախոհութիւններով»[33]: «Հայ աշխարհ»-ում այս մասին շարունակվում է. «Երի­տա­սարդ թուրքե­րը խորա­պէս միեւնոյն համո­զումն ունէին, բայց կ’ուզէին երեւոյթը փրկել՝ հաւա­տա­րիմ մնա­լով, նոյն ատեն, իրենց համաիսլա­մա­կան քաղա­քա­կա­նութեան սկզբունքնե­րուն, որոնց շնորհիւ միայն կը յուսա­յին իսլամ գերիշխա­նութիւնը տեւա­կա­նօ­րէն երաշխաւորել»[34]:

Ապա նշվում է, որ «այս կեղծի­քին ապաւի­նած է երի­տա­սարդ թուրքե­րու կուսակցութիւնը իր գոյութեան առա­ջին օրէն: 1867ին այդ կուսակցութեան պետե­րը հաստա­տուած էին Բարիզ, Մուսթաֆա Ֆազիլ փաշա­յի ղեկա­վա­րութեան տակ: Իրենց օրկա­նը, Մուխպիր, խրոխտա­ձայն թմբկա­հա­րութեամբ կը յայտա­րա­րէր անընդհատ, թէ ուխտեալ պաշտպանն է ինք՝ իսլամնե­րուն եւ քրիստո­նեից միջեւ կատա­րեալ հաւասարութեան»[35]:

Ապա թերթը հաղորդում է. «Նոյն երի­տա­սարդ թուրքե­րը՝ 1867 ապրիլ 30-ին, հրա­տա­րա­կած են կանո­նադրութիւն մը, որուն առա­ջին յօդուա­ծը կ’ըսէր թէ՝ Կուսակցութեան նպա­տակն է ազա­տա­կան վարչութիւն մը հաստա­տել եւ, մա՛նաւանդ, Կայսութեան քրիստո­նեայ ժողո­վուրդնե­րուն ազա­տագրութիւնն ապա­հո­վել, հաւա­սա­րութեան սկզբունքին վրայ»[36]:

Հոդվա­ծա­գի­րը նշում է, որ եկավ, սակայն, մի օր, երբ այդ ազա­տա­կաննե­րը մի կողմ նետե­ցին իրենց «զզվե­լի դիմա­կը և ցույց տվին, թե միշտ միևնույն մարդիկ են, նույն վայրագ թշնա­մի­նե­րը». ««Մուխպիր» թերթը, որ երբեմն հաւա­սա­րութեան ախո­յեանն ըլլալ կը յաւակնէր, սկսաւ վերջա­պէս առա­ջին խալիֆա­նե­րու զուտ իսլա­մութիւնը քարո­զել, ոչ-իսլամնե­րու դէմ սուրբ պատե­րազմ գրգռել, որովհե­տեւ մասնաւո­րա­պէս զայրա­ցեր էր, թէ թուրք կառա­վա­րութիւնը՝ Լոնտո­նի և Պէրլի­նի համար քրիստո­նեայ ներկա­յա­ցուցիչ նշա­նա­կած է»[37]:

Այս վկա­յության մեջ խտա­ցած է՝ հին և նոր, ծեր կամ երի­տա­սարդ, բոլոր թուրքե­րի հոգե­վի­ճա­կը, որ «զիրենք կը մղէ, կը կապէ՝ համաիսլա­մա­կան ներքին քաղաքականութեան»[38]: Այդ քաղա­քա­կա­նությունը, ինչպես շեշտադրում է հոդվա­ծա­գի­րը, կապ չունի բնավ համաիսլա­մա­կան շարժման հետ, որ եվրո­պա­կան պետություննե­րից ոմանց լրջո­րեն վտանգա­վոր է թվում: Համաիսլա­մա­կան այդ ներքին քաղա­քա­կա­նությունը, պարբե­րա­թերթի համոզմամբ, ծնունդն էր թուրք տարրի թվա­կան նվա­զության, տնտե­սա­կան, գիտա­կան և ճարտա­րարվեստա­կան զգա­լի տկա­րություննե­րի:

Այս ուղղությամբ շաբա­թա­թերթն Վահան Շահրի­մա­նի լայնա­ծա­վալ հոդվա­ծով նկա­տել է տալիս, որ այս երկրի՝ Օսմանյան պետության մեջ ոչ թուրք տարրե­րի միացյալ թիվը բացարձակ մեծա­մասնություն է ներկա­յացնում: Եվ թուրքե­րի գերիշխա­նության հարցը կորցնում է իր կռվա­նը, եթե այլա­ցեղ տարրե­րի միջև համա­գործակցություն հաստատվեր՝ երկրի բոլոր բաղկա­ցուցիչ տարրե­րի համար հավա­սա­րություն ստեղծե­լու և պահպա­նե­լու հիման վրա:

Այս հեռա­պատկե­րը սարսափ էր պատճա­ռում թուրքե­րին, որոնք չէին կարո­ղա­նում իրենց աշխարհա­կալ և սանձարձակ իրա­վունքնե­րից հրա­ժարվել, և որոնք թուրք տարրի գերակշռությունն ապա­հո­վե­լու գլխա­վոր միջոցնե­րից մեկն էին նկա­տում համաիսլա­մա­կան քաղա­քա­կա­նությունը, որի նպա­տակն էր՝ թուրքա­կան դատին կապե­լու մյուս բոլոր ոչ թուրք, բայց իսլամ տարրե­րը՝ արաբներ, քրդեր, չերքեզներ, լազեր ու բոշնաքներ՝ կրո­նի և ազգության անջատ գաղա­փարնե­րը դիտմամբ նույնացնե­լով և անբա­ժա­նե­լի հռչա­կե­լով:

Սրա համար է, որ երբ ոչ իսլա­մը մահմե­դա­կա­նություն է ընդունում, Օսմանյան կայսրությունում համարվում է իր ազգությունից բոլո­րո­վին հրա­ժարված ու թրքա­ցած:

Ապա հոդվա­ծա­գի­րը շարունա­կում է, որ մշտա­պես այս դավա­նանքն են ունե­ցել պահպա­նո­ղա­կան կամ ազա­տա­կան բոլոր թուրքե­րը, որոնք մահվան էին դատա­պարտում ոչ մահմե­դա­կա­նին, որ մեկ անգամ իսլամ ընդունե­լուց հետո իր նախկին կրո­նին է վերա­դառնում:

Շաբա­թա­թերթում ընդգծվում է, որ թուրք վարչության ներքո այս երկրում հնա­րա­վոր չէ ակնկա­լել խղճի ազա­տություն, ինչպես նաև տարանջա­տել ազգայնա­կա­նության և կրո­նի գաղա­փարնե­րը, այդ իսկ պատճա­ռով թուրք տարրը շարունա­կում է մնալ փոքրա­մասնություն, և անհրա­ժեշտություն է առա­ջա­նում իր դատին կապած պահել ոչ թուրք իսլամ տարրե­րին, իսկ մյուս այլա­ցեղ տարրե­րին՝ զանա­զան միջոցնե­րով հալա­ծել, ցրել, նվա­զեցնել, բռնի իսլա­մացնել:

Այդ պետքն էր, որ թուրքե­րին մղում է քուրդի և չերքե­զի հայա­ջինջ տրա­մադրությունը վառ պահել, խրա­խուսել և հովա­նա­վո­րել՝ իրենց բոլոր արդյունքնե­րով:

Պարբե­րա­թերթը սկզբունքա­յին դիրքո­րո­շում է արտա­հայտում, համա­ձայն որի՝ մահմե­դա­կա­նի և քրիստոնյա­յի միջև իրա­կան հավա­սա­րությունը՝ թուրք վարչության ներքո, լոկ ցնորք էր, բարե­նո­րո­գումը՝ միայն անի­մաստ բառ. «Թուրքե­րը ոգի ի բռին կը հակա­ռա­կէին այս սկզբունքին, որպէսզի հայոց իրաւունքնե­րը, անոնց խաղաղ զարգացման միջոցնե­րը, անոնց կեանքի, ստա­ցուածքի, ու պատիւի ապա­հո­վութիւնը, ամէն ինչ, շնորհք մը ըլլար, զոր կարե­նա­յին գրչի հարուա­ծով մը ջնջել, ինչպէս ըրին 1915-ին»[39]:

Անդրա­դառնա­լով Եվրո­պա­յին՝ պարբե­րա­կա­նը նշում է, որ երկա­րատև անտարբե­րություննե­րից հետո, մեղսա­կից լքումնե­րից և թույլտվություննե­րից հետո իր տարրա­կան պարտա­կա­նությունն է կատա­րում հայ ժողովրդի հանդեպ, որին հարկադրված էր պաշտպա­նել իրա­վա­գի­տա­կան արժեք ունե­ցող բացո­րոշ հանձնա­ռությամբ:

Ըստ պարբե­րա­թերթի՝ իթթի­հա­թա­կաննե­րը մեկ անգամ ևս հասկա­ցան, թե Թուրքիան անձնիշխան պետություն չէ, ինչի առի­թը Առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմին մասնակցությունն էր Բեռլի­նի թելադրությամբ, որն «երկար ժամա­նակ Ասիա­կան Թուրքիա­յի լքեալ, բայց արգաւանդ ու կարեւոր մասե­րի վրայ աչք էր դրել գերա­զանցա­պէս յարմար հողեր նկա­տե­լով գաղթաւորման համար»[40]: 1914 թ. վերա­նո­րոգվեց և որո­շա­կիո­րեն ամրա­ցավ այդ համա­ձայնությունը, որի շնորհիվ Թուրքիան երա­զում էր արտա­քին ազդե­ցություննե­րի լուծը թոթա­փել և, մասնա­վո­րա­պես, ազատվել ռուսա­կան ճնշումնե­րից և ոտնձգություննե­րից, որոնք քայքա­յում և կորուստ էին սպառնում իրեն:

Այդ նորոգված համա­ձայնության անմի­ջա­կան արդյունքը եղավ հայկա­կան նահանգնե­րի համար նշա­նակված մարզպետնե­րի վտա­րումը. «Այդ համա­ձայնութիւնը բացարձակ իշխա­նութիւն կուտար թուրքե­րուն, որպէսզի միանգամ ընդ միշտ և անխնայ վերջացնեն Հայոց գործն ու դատը»[41]:

Նշյալ դիրքո­րոշման տեսանկյունից պարբե­րա­կա­նը դիտարկում է, որ ահա թե ուր «պէտք է փնտռել 1915ի հայկա­կան ահռե­լի տրա­մին գաղտնիքը»[42]:

Այս ենթա­թե­մա­յի շուրջ արվում է հետևյալ ամփո­փումը. պատմա­կան անհրա­ժեշտությամբ Թուրքիա­յում ստիպված են եղել կողք կողքի ապրել հայն ու թուրքը՝ առա­ջի­նը՝ տիրա­պետվող, երկրորդը՝ տիրա­պե­տող: Ապրել են որպես բարե­կամներ, քանի դեռ հայ ժողո­վուրդը իր քայլը առաջ չի դրել հասա­րա­կա­կան նոր պահանջնե­րին ընդա­ռաջ, ինչը հակա­ռակ էր թուրքե­րի շահե­րին. «Հոս է որ կը սկսի հայ ժողո­վուրդի մարտի­րո­սագրութեան ճշմա­րիտ թուա­կա­նը թուրք տիրա­պե­տութեան տակ…. Հայ ժողո­վուրդը արիւնի մէջ է ապրած այս վերջին հարիւր տարուան ընթացքին, որուն պսա­կը կազմեց թուրք յառա­ջա­դէմ տարրին՝ Իթթի­հա­թի կազմա­կերպած այս վերջին սպանդը, որ աննա­խընթաց է պատմութեան մէջ»[43]: Ի լրուﬓ այս մոտեցմա­նը՝ ընդգծվում է, որ թեև այսքա­նից հետո վրեժխնդրության արդար ցասումով պետք է լցվեր հայի սիրտը, սակայն հայ ժողո­վուրդը ցույց տվեց և ցույց է տալիս իր քաղա­քակրթա­կան և քաղա­քա­ցիա­կան բարձր ոգին՝ պահե­լով իր պաղարյունությունը և քաղա­քակրթա­կան արժեքնե­րը:

Ինչպե՞ս դիտարկել իթթի­հա­թա­կաննե­րին

Ենթա­թե­ման գլխա­վո­րա­պես քննվում է այս պարբե­րա­թերթում տպագրված լայնա­ծա­վալ մի քանի հոդվա­ծի հետա­զո­տության հիմքով: Անդրա­դարձ է արվում նաև թերթում այլ հայկա­կան, հունա­կան և թուրքա­կան թերթե­րի քննա­կան ներկա­յացմա­նը:

«Թէ ի՛նչպէս կը դատենք թուրք ժողո­վուրդը» վերտա­ռությամբ հոդվա­ծում, որի հեղի­նա­կը Վահան Զեյթունցյանն էր, որը նաև պարբե­րա­թերթի արտո­նա­տերն ու պատասխա­նա­տու տնօ­րենն էր, նշվում է, որ զինա­դա­դա­րի կնքումից անմի­ջա­պես հետո Թուրքիա­յում հրա­տարկվող ամեն ազգի մամուլ սկսում է հաշվե­հարդար տեսնել, այդ թվում՝ հայկա­կան և հունա­կան մամուլը սկսում է քննել նախորդ սև տարի­նե­րի ոճիրնե­րի էությունն ու դրանց պատասխա­նա­տունե­րին: Միևնույն ժամա­նակ թուրքա­կան մամուլն սկսում է պրպտել այն պատճառնե­րը, որոնք Թուրքիա­յի համա­պե­տա­կան կյանքն առաջնորդե­ցին այդ ժամա­նակվա քաո­սա­յին վիճա­կին: Ու այս փնտրտուքնե­րի մեջ շատ բնա­կա­նո­րեն իրար են բախվում այս երկու հակա­ռակ հոսանքնե­րի գաղա­փարնե­րը:

Հոդվա­ծա­շա­րում ընդգծվում է, որ թուրքա­կան մամուլը չնչին բացա­ռությամբ մտնում է շատ ծիծա­ղե­լի երև­ույթնե­րի մեջ՝ նախև­ա­ռաջ ուրա­նա­լով այն, ինչ աղա­ղա­կող ճշմարտություն էր ամբողջ աշխարհի համար: Ուրա­ցավ հալա­ծանքը, յաթա­ղա­նը, ջարդը և այն բոլոր ոճիրնե­րը, որոնք իրա­կա­նացրեց նախորդ կառա­վա­րությունը: Քիչ հետո, երբ թուրքա­կան մամուլը տեսավ ու ըմբռնեց, որ դա չէր հայրե­նի­քը փրկե­լու ուղիղ ճանա­պարհը, սկսեց այդ բոլոր ոճիրնե­րի պատասխա­նա­տու նկա­տել որոշ անձե­րի, որոնք բախտի քմա­հա­ճույքով հաջո­ղել էին Թուրքիա­յի ղեկն իրենց ձեռքն առնել և նրա ճակա­տա­գի­րը վարել իրենց քմա­հաճ կարգադրությամբ: Եթե կարե­լի լիներ ապա­ցուցել այս թեզը, արդեն փրկված պիտի լիներ թուրք ժողո­վուրդը:

Հոդվա­ծում նշվում է, որ հայ և հույն մամուլն ընդհանրա­պես ծառա­ցավ այս գաղա­փա­րի դեմ և պնդեց, որ թուրքե­րը տրա­մադրված են ջարդի ու ոճի­րի, և ուստի քրիստոնյա­յի դեմ գործված ոճիրնե­րի պատասխա­նա­տուն պետք է նկա­տել ոչ թե կառա­վա­րությա­նը, այլ ամբողջ թուրք ժողովրդին: Թուրք հասա­րա­կությունն ինքն իրեն ճանա­չում և քայլերն ուղղում է՝ համա­ձայն իր հասա­րա­կա­կան կյանքի տվյալնե­րի: Քրիստոնյա ժողո­վուրդնե­րը ևս ծանո­թա­նում են իրենց միջա­վայրին և, ըստ այնմ, բանաձև­ում են իրենց պահանջները[44]:

Հոդվա­ծա­գի­րը շեշտադրում է, որ, բնա­կա­նա­բար, ճիշտ չի կարող լինել թուրք մամուլի տեսա­կե­տը և հղում է տալիս գերմա­նա­ցի սոցիո­լոգ Ֆերդի­նանդ Լասսա­լին, ըստ որի՝ կառա­վա­րությունը «զայն ժողո­վուրդի մը մէջ գտնուող ուժե­րու փոխյա­րա­բե­րութեան արդիւնա­րարն է»[45]: Ըստ Լասսա­լի՝ որևէ ժողովրդի հասա­րա­կա­կան կյանքը պարզ և միա­սեռ ամբողջություն չէ. այդ ժողովրդի մեջ գոյություն ունեն իրար ներհակ, զանա­զան հակումնե­րով ուժեր, որոնք ստեղծված են անհրա­ժեշտո­րեն, առանց որևէ արհեստա­կան միջոցնե­րի, և որոնց փոխա­դարձ հարա­բե­րությունն ստեղծում է արդյունա­րար, որից կախում ունի նույն երկրի պետա­կան կազմը, նրա ձևը, ոգին և ուղղությունը:

Պարբե­րա­թերթը շեշտադրում է, որ սահմա­նադրությունը, սահմա­նադրա­կան պետությունը կամ նույնիսկ հանրա­պե­տությունը միշտ չէ, որ համա­զոր են ազա­տությա­նը. հունա­կան և հռոﬔա­կան պատմա­կան աշխարհնե­րի ﬔջ իսկ գոյություն ունեին հանրա­պե­տություններ, բայց դրանք չի կարե­լի համա­րել ազա­տա­կան կառա­վա­րություններ, քանի որ թեև դրանց հիմքն ազա­տա­նի­ներն էին, սակայն պետության բոլոր գործե­րին մասնակցում էին անա­զատներն ու փոքր սեփականատերերը[46]:

Հոդվա­ծը՝ yerkir.am կայքից:

Առնչվող Հոդվածներ