Քառօրյան, որը մինչև հիմա չգիտենք պատերազմ էր թե ոչ, իրենից ներկայացնում էր հետախուզական մարտ: Քառօրյայի ժամանակ ադրբեջանցիները հասկացան հայկական բանակի թույլ կողմերը, բացթողումները վրիպումները, իսկ Հայաստանում Սերժ Սարգսյանն այդ չորսօրյա մարտերը ներկայացրեց որպես հաղթական պատերազմ՝ իր ընկած ռեյտինգը բարձրացնելու համար:
Դավիթ Գրիգորյան
Փաշինյանը փրկօղակ Սարգսյանի համար
Լրագրող Դավիթ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում անդրադարձել է ներքաղաքական այն իրադրությանը, որ ձևավորվեց Հայաստանում արցախյան առաջին պատերազմից հետո:
Արցախյան հաղթական պատերազմից հետո, ըստ նորմալ տրամաբանության, Հայաստանում պիտի իշխեր այն միտքը, որ եթե հաղթանակը շատ արագ չկապիտալիզացվեր, ապա հաջորդ պատերազմը ոչ միայն անխուսափելի էր լինելու, այլև շատ ավելի ծանր, քան առաջինը:
Բայց պատերազմից հետո իշխանության եկածները պարուրվեցին պատերազմի հաղթական քողով և ամեն ինչ արեցին միայն իրենց անսահմանափակ իշխանությունն ու հեշտ ու առատ ապրուստը ապահովելու համար: Այդ տրամաբանությամբ նրանք հերթով Ռուսաստանին զիջեցին մեր երկրի բնական հարստությունների ու ստրատեգիական կարևոր կետերի կառավարումը՝ անվտանգային պատրանքի դիմաց, փորձելով այդ կերպ ամեն կերպ հետաձգել պատերազմը, որն անխուսափելիորեն մոտենում էր:
Ռուսաստանից ակնկալվող անվտանգային պատրանքը ցնդեց 2016թ. Քառօրյայի ժամանակ: Մենք այդ ժամանակ ունեցանք հարյուրից ավել մարդկային զոհ, տարածքային կորուստներ, բայց փոխանակ հասկանալու, թե ինչ էր նշանակում Քառօրյան, այդ չորսօրյա մարտերը ներկայացրինք որպես հաղթական պատերազմ, մինչդեռ ռազմական տեսաբաններն ու գործից հասկացող մարդիկ զգուշացնում էին, որ Քառօրյային շուտով հաջորդելու է էլ ավելի մեծ պատերազմ ու էլ ավելի սարսափելի է լինելու: Քառօրյան, որը մինչև հիմա չգիտենք պատերազմ էր թե ոչ, իրենից ներկայացնում էր հետախուզական մարտ: Քառօրյայի ժամանակ ադրբեջանցիները հասկացան հայկական բանակի թույլ կողմերը, բացթողումները վրիպումները, իսկ Հայաստանում Սերժ Սարգսյանն այդ չորսօրյա մարտերը ներկայացրեց որպես հաղթական պատերազմ՝ իր ընկած ռեյտինգը բարձրացնելու համար: Նույն կերպ նաև Նիկոլ Փաշինյանը վարվեց 2020թ. հուլիսին տավուշյան սահմանային բախումները ներկայացնելով որպես ինչ որ հաղթական ու կարճ պատերազմ:
Այդ միջոցներով տարվող քաղաքականությունն աշխատում է կարճաժամկետ հեռանկարում, բայց ոչ երկարատև և պաշտպանում է միայն օրվա իշխանությանը:
2020թ. պատերազմն ավելի շուտ պիտի տեղի ունենար, բայց հետաձգվեց Թուրքիայում կատարվող հեղաշրջման հետևանքով: Ռուսների ձեռքով փրկված Էրդողանը ակտիվ մասնակցություն ունեցավ տարածաշրջանի վերաբաժանման գործում:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ինքն էլ շատ լավ գիտեր, որ պատերազմը գնալով ավելի ու ավելի է մոտենում և իր առաջ հստակ պահանջներ են դրված՝ հանձնելու յոթ, իսկ լավագույն դեպքում հինգ շրջաններ, առանց Արցախյան կարգավիճակի որևէ հստակեցման: Նա ինքն էլ պատերազմից հետո հայտարարում էր, որ պատրաստ է հողերը վերադարձնելուն, իսկ Նիկոլ Փաշինյանի վարչապետական հակումները ուղղակի փրկություն դարձան Սերժ Սարգսյանի համար, ով օրինապես հնարավորություն ունեցավ բանակցային անելանելի ծանրության փաստաթուղթը թողնելու սեղանին և գնալու:
Իսկ հիմա նախկին իշխանությունները, որոնք ոչ մի առաջընթաց այդպես էլ չգրանցեցին բանակցային գործընթացում, հիմա մեղադրում են Նիկոլ Փաշինյանին պարտվելու համար վաղուց կանխորաշված պատերազմում:
Ամբողջական տեսանյութը՝