16.4 C
Yerevan

Պոլսա­հայ Պարբե­րա­կաննե­րի Պատմություն

Մաս III

Իթթի­հա­թը բառի բոլոր իմաստնե­րով կուսակցություն չէր սահմա­նադրությունից առաջ, քանի որ թիկունքում չուներ կազմա­կերպություն, չուներ ժողովրդա­յին մասսա, այլ մի քանի դժգոհնե­րի խումբ էր, որից շատե­րը վերա­դառնում էին Պոլիս, երբ ամեն անգամ բռնա­պե­տը «կը հաճէր իրենց հրամցնել պատառ մը անուշ խորո­տիկ իր համա­դամ սեղա­նէն:

Էլի­նա Միրզո­յան

Որպեսզի հնա­րա­վոր լինի փոխել որևէ երկրի պետա­կան համա­կարգը, անհրա­ժեշտ է նախ փոխել այդ երկրի մեջ գոյություն ունե­ցող ուժե­րի փոխհա­րա­բե­րությունը: Երբ խոսում են որոշ բարե­կարգության կամ հեղա­փո­խության մասին, պետք է նկա­տի ունե­նալ, որ տվյալ երկրի ժողովրդի լայն խավե­րի մեջ արդեն իսկ տեղի են ունե­ցել որոշ փոփո­խություններ, կամ հողա­տի­րությունը տեղի է տվել արդյունա­բե­րա­կան դրա­մագլխին, կամ խոշոր սեփա­կա­նությունը տեղի է տվել մանր սեփա­կա­նա­տի­րությա­նը, և կամ սրա նման ուրիշ որևէ փոփո­խություն է առաջ եկել: Ահա այս գիտա­կան սկզբունքնե­րով է պարբե­րա­կանն առաջնորդվում՝ պարզե­լու վերջին մի քանի տարվա ընթացքում Թուրքիա­յի մեջ տեղի ունե­ցած քաղա­քա­կան դեպքե­րը:

Թուրքիա­յում բարե­կարգությունն սկսում է Թանզի­մա­թից, ընդգրկում Միդհատ փաշա­յի սահմա­նադրությունը և հանգում 1908 թ. Իթթի­հա­թի հռչա­կած օսմանյան սահմա­նադրությա­նը, որի էությունն ու վախճա­նը ծանոթ են արդեն բոլո­րիս. «Թանզի­մա­թով կը ջնջուէր Ենի­չէ­րի­նե­րու դրութիւնը, Թուրքիոյ մէջ կը հաստա­տուէր տարրե­րու հաւա­սա­րութիւնը: Միդհատ փաշա­յի սահմա­նադրութիւնով կը տապա­լէր միա­պե­տութիւնը եւ անոր կը յաջորդէր ժողովրդա­յին իշխանութիւնը»[47]:

Միևնույն դերն էր գալիս խաղա­լու նաև իթթի­հա­թա­կան սահմա­նադրությունը:

Թուրքիա­յի կյանքի մեջ բարե­կարգության այս երեք դարագլուխներն էլ, ինչպես գնա­հա­տում է հոդվա­ծա­գի­րը, անհա­ջող փորձեր էին՝ թուրք պետա­կան անձանց ձեռքի տակ երկի­րը փրկե­լու անմի­ջա­կան քայքա­յումից:

Այս բարե­կարգություննե­րը ժողովրդի ներքին ինքնա­բուխ պահանջի արդյունք չէին, այլ արտա­քին ճնշումնե­րի անմի­ջա­կան հետև­անք, ինչն էլ ունե­ցել է միմիայն ժամա­նա­կա­վոր ազդե­ցություն: Հոդվա­ծա­գի­րը պատմա­կան մանրա­մասնություննե­րի մեջ չի մտնում, միայն հիշա­տա­կում է, որ Թուրքիա­յի բարե­կարգություննե­րը եղել են մշտա­պես եվրո­պա­կան պետություննե­րի ճնշուﬓե­րի ներքո, որից փորձում էին ամեն ձևով խուսա­փել բազմա­թիվ թուրք պետա­կան անձինք:

Զեյթունցյա­նը շարունա­կում է, որ բարե­կարգության այդ ձգտումնե­րը մնա­ցին անհետև­անք այն պարզ պատճա­ռով, որ Թուրքիան չէր ներկա­յացնում անհրա­ժեշտ պայմաննե­րը՝ դրանք տևա­կան և արդյունա­վետ դարձնե­լու ուղղությամբ: Թուրքիա­յում՝ «Արև­ելքի տիպար այս անշարժ երկրի մեջ», իրե­րի փոփո­խություններն այդ ժամա­նա­կա­հատվա­ծում կատարվում էին այն աստի­ճան դանդաղ, որ ոչ միայն տարի­նե­րի, այլև նույնիսկ դարե­րի ընթացքում հազիվ նշմա­րե­լի լինի մի որևէ ներքին իրա­կան փոփո­խություն ժողովրդա­յին խավե­րի մեջ. «Թանզի­մա­թի ժամա­նա­կից այս երկրի մեջ տիրող դասա­կարգը եղել է էշրաֆը[48], ﬕացած պաշտո­նեության (բյուրոքրա­սի), այս երկու  տարրի ﬔ ջ էլ չի կարե­լի փնտրել դեմոկրա­տա­կան հակուﬓեր և ուստի ասոնք չէին որ պիտի գային օժտել այս երկի­րը իրա­կան սահմա­նադրա­կան օրենքնե­րով: Այս իսկ պատճա­ռով անհա­ջող են անցնում Միդհատ փաշա­յի ջանքերը»[49]:

Հոդվա­ծա­շա­րով մատնանշվում է, որ հետա­դեմ տարրերն առա­ջին օրից Թուրքիա­յում բնակվող քրիստոնյա ժողո­վուրդնե­րին դիտարկել են որպես հակա­ռա­կորդ, որոնք իրենց իրենց պատմա­կան ուղիով ներկա­յացնում էին նյութա­կան և բարո­յա­կան տարբեր մակարդակ. վերջա­պես Թուրքիա­յի քրիստոնյա ժողո­վուրդնե­րը ցանկա­նում են տեսնել այս երկի­րը քաղա­քակրթված: Ճիշտ այս ցանկությունն էր, որ իրենց դեմ հանեց տիրող դասա­կարգին իր հակոտնյա շահե­րով, որն էլ հակա­ռա­կորդին պատասխա­նեց «սրով և յաթա­ղա­նով»:

Սակայն, Զեյթունցյանն ուղղորդում է ընթերցո­ղին, որ սխալ կլի­նի կարծել, թե Թուրքիա­յում քրիստոնյա ժողո­վուրդնե­րի տառա­պանքն ու զարհուրե­լի ջարդերն արդյունքն են թուրք ժողովրդի կրո­նա­կան մոլե­ռանդության: Հաճախ հանդի­պում են տվյալներ, որ այդ նույն ժողո­վուրդը որպես բարե­կամ ապրել է քրիստոնյա դրա­ցի­նե­րի հետ, երբ միտումնա­վոր գրգռողներ չեն եղել. «Թուրքիոյ քրիստո­նեայ ժողո­վուրդնե­րը նահա­տակներ են, ոչ թե յանուն քրիստո­նեութեան այլ յանուն քաղաքակրթութեան»[50]: Ապա լրացնում է, որ Իթթի­հա­թը կուսակցություն լինե­լուց առա­վել դժգոհնե­րի խումբ էր կազմում, որ ապաստա­նել էր Եվրո­պա­յում: Երկրի մեջ՝ ո՛չ մի գործունեություն, ո՛չ մի համա­կերպություն: Հեղի­նա­կը շեշտադրում է, որ «նոյն իսկ բռնա­պե­տության վերջին շրջա­նին հոս ու հոն ցանուած դժգո­հութեան վատա­ռողջ սերմը այդ աւա­զուտ, անարգա­սա­բեր հողին մէջ կուտա­յին բոլո­րո­վին հակոտնեայ արդիւնք»: Էրզրումում 1907-ին երև­ան եկած փոքրիկ ըմբոստության փորձը՝ իշխող կառա­վա­րության դեմ, վերջի­վերջո հանգեցրեց հակաքրիստո­նեա­կան շարժման, որին զոհ գնաց Գրի­գոր Օհանյան անունով հայ վաճառականը»[51]:

Ապա հոդվա­ծա­գի­րը շարունա­կում է՝ առաջ բերե­լով այն կարծի­քը, որ դեռևս այդ օրե­րին թուրքա­կան օրա­թերթում մի հոդվա­ծա­գիր Իթթի­հա­թի պատմությանն անդրա­դառնա­լիս հայտնել է այն գաղա­փա­րը, թե քսանհինգ տարի առաջ Թուրքիա­յում ամեն խելա­հաս մարդ իթթի­հա­թա­կան էր: Սակայն Զեյթունցյա­նը նշում է, որ այդ տեսա­կե­տը հիմնո­վին սխալ է, քանի որ Իթթի­հաթն իր կազմությունից մինչև սահմա­նադրության հռչա­կումը երբեք ժողովրդա­յին հոսանքի արտա­հայտություն չի եղել, ինչպես նաև չի վայե­լել համա­ժո­ղովրդա­կան համակրանք. «Նախորդ բռնա­պե­տա­կան շրջա­նի տիրող ռեժիﬕ դեմ ցույց անե­լու համար «Անատոլիայի[52] զանա­զան մասե­րու մէջ»՝ պատե­րի վրա թռուցիկներ փակցնե­լու անհրա­ժեշտությունը և այդ գործը գլուխ բերե­լու համար Իթթի­հա­թը Հնչակյան կուսակցության աջակցությունն էր խնդրել՝ առարկե­լով, որ ինք այդ վայրե­րում պահանջված կազմա­կերպություննե­րից չէ: Պարբե­րա­թերթում պաշտպանվում էր այն դիրքո­րո­շումը, որ Իթթի­հա­թը բառի բոլոր իմաստնե­րով կուսակցություն չէր սահմա­նադրությունից առաջ, քանի որ թիկունքում չուներ կազմա­կերպություն, չուներ ժողովրդա­յին մասսա, այլ մի քանի դժգոհնե­րի խումբ էր, որից շատե­րը վերա­դառնում էին Պոլիս, երբ ամեն անգամ բռնա­պե­տը «կը հաճէր իրենց հրամցնել պատառ մը անուշ խորո­տիկ իր համա­դամ սեղանէն»[53]:

Հոդվա­ծա­գի­րը նշում է, որ այս երև­ույթներն իրենք արձա­նագրե­ցին՝ պարզա­պես ցույց տալու, որ թուրք ժողո­վուրդը ներքին իրա­կան որևէ փոփո­խություն չէր կրել այս վերջին մեկ դարի շրջա­նում, և որ Իթթի­հա­թի հռչա­կած սահմա­նադրությունը երբեք իր հիմքում չուներ ժողովրդա­յին պահանջը:

«Ի՞նչ տեղի ունե­ցավ սահմա­նադրությունից հետո». այս հարցադրման դիրքե­րից պարբե­րա­թերթն առաջ է քաշում հետևյա­լը. «Իթթի­հա­տի շէֆե­րը սկսան գործի, բնա­կան էր որ նախ մտածւէր կուսակցութիւնը ժողովրդա­կա­նացնե­լու պէտքին վրայ, և Իթթի­հա­տը սկսաւ իր կազմա­կերպութեան գաւառնե­րու մէջ»[54]: Այդ օրե­րին, թեև սկզբնա­կան շրջա­նում էր, որ ամեն անհատ իթթի­հա­թա­կան էր, ամեն թուրք՝ սահմա­նադրա­կան, ուստի շուտով էլ կազմվում են իթթի­հա­թա­կան «գլիւպներ»՝ ակումբներ, նշվում է նաև, որ առա­ջին իթթի­հա­թա­կան կազմա­կերպություննե­րի մեջ մեծա­մասնություն են կազմում նաև քրիստոնյա­նե­րը, նրանք, ովքեր իրենց տեղանքում ճանաչված էին պարկեշտ և սահմա­նադրա­սեր, ընտրվել էին առա­ջին հիմքը դնե­լու իթթի­հա­թա­կան կազմա­կերպությա­նը, նրանց էր միա­ցել նաև մի քանի թուրք, այդուհանդերձ, հետա­գա­յում, սակայն, երև­ույթը փոխվում է: Մասնա­վոր պատվի­րակնե­րը պտտվում են գավա­ռով, չեղյալ նկա­տում նախորդ կազմա­կերպություննե­րը և երև­ան հանում ուրիշ կազմա­կերպություններ՝ բոլո­րո­վին տարբեր ոգով: Այս վերջին կազմա­կերպություննե­րի մեջ են մտնում տեղի ավա­գա­նին, հարստա­հա­րիչնե­րը, կողոպտիչնե­րը, բեյե­րը և աղա­նե­րը:

Այժմ ահա, եթե Իթթի­հաթն իբրև ներկա­յա­ցուցիչ նոր ու կենսունակ տարրի պատմության հրա­պա­րակ իջած լիներ, բնա­կան է, որ պետք է փնտրեր և միա­նար այն տեսակ տարրե­րին, որոնք իր բնա­կան դաշնա­կիցնե­րը կարող էին լինել. այդ տարրե­րը քրիստո­նեա­ներն էին, բայց Իթթի­հա­թը նկա­տի չունե­ցավ այդ կետը, քանի որ նա հասա­րա­կա­կան նոր պաշտո­նով հրա­պա­րակ չէր գա, այլ պարզա­պես կգար կատա­րե­լու քաղա­քա­կան դեր[55]:

Եվ վերջա­պես, իթթի­հա­թա­կաննե­րը, ինչպես նպա­տա­կա­յին դիրքո­րոշմամբ շեշտադրում է պարբե­րա­կա­նը, իրենց քվեարկած օրենքնե­րով և պարտադրած տուրքե­րի դրությամբ էլ եկան ապա­ցուցե­լու, որ երկրի վաճա­ռա­կան դրա­մա­տեր տարրի պաշտպա­նը չեն, այլ ներկա­յա­ցուցիչն են ավա­տա­պե­տե­րի, որոնց շահե­րի հսկո­ղությունը ստանձնե­լու համար ստիպված էին, ինչպես իրենց նախորդնե­րը, հանդես գալ իրենցից առաջ եղած ուրիշ դիմակնե­րի ներքո: «Թուրքիան իր ներքին կեանքով հոն էր ուր որ էր Թանզի­մա­թի կամ Միդհատ փաշա­յի սահմա­նադրութեան ժամա­նակ»,- նշվում է պարբե­րա­թերթում: Ուրիշ՝ արտա­քին պատճառնե­րով, փոխվել էր պետության արտա­քին երև­ույթը, բայց ներքին դասա­կարգա­յին փոխհա­րա­բե­րությունը պահում էր իր հին գոյությունը: Եվ այս պայմաննե­րի ներքո, ինչպես ընդգծվում է շաբա­թա­թերթում, իթթի­հա­թա­կաննե­րը չձև­ա­վո­րե­ցին իսկա­կան սահմա­նադրա­կան կյանք:

Այսպի­սով, ըստ պարբե­րա­թերթի՝ Իթթի­հա­թի գործունեությունը ոչ թե անհա­տա­կան ցանկություննե­րի արդյունքն է, այլ դասա­կարգա­յին շահե­րի: Պատասխա­նա­տուն ոչ թե անհատն է, այլ դասակարգը[56]:

Իթթի­հա­տա­կաննե­րի ազգայնա­կա­նությունը, թուրք ազգայնա­կան շարժումն օսմանյան սահմա­նադրության հայտա­րա­րումից հետո երև­ան է գալիս, և իր գործե­լա­կերպով ու ուղղությամբ տարբերվում թե՛ հին և թե՛ նոր երի­տա­սարդ թուրքե­րի ծրագրից:

Երի­տա­սարդ թուրք շարժումը մինչև Աբդուլ Համի­դի անկումն ազդված էր ֆրանսիա­կան հեղա­փո­խության ազա­տա­կան գաղա­փարնե­րից: Ֆրանսիա­կան մշա­կույթն էր, որ ազդում էր թուրքա­կան մտա­վո­րա­կան կյանքի վրա: Ֆրանսիա­կան գրա­կա­նությունը տարածված էր կրթված շրջա­նակնե­րում, իսկ ֆրանսե­րե­նը՝ կատա­րե­լա­պես բարձրա­գույն վարժա­րաննե­րում։ Թուրք ազա­տա­կան վտա­րանդի­նե­րը ապաստա­նում էին Փարի­զում և այնտեղ հիմնում իրենց հեղա­փո­խա­կան թերթե­րը: Իսկ երի­տա­սարդ թուրքե­րի գործե­լա­կերպը պարզ ընդօ­րի­նա­կություն էր հույն, սերբ և բուլղար չեթեական[57] գործունեության, ինչպես պարբե­րա­կա­նը բնո­րո­շում է իթթի­հա­թա­կաննե­րին:

Այս ուղղությամբ հոդվա­ծա­շա­րում ասվում է, որ Սալո­նի­կի երի­տա­սարդ թուրքե­րը և թուրք սպա­նե­րը, կռվե­լով մակե­դո­նա­ցի հեղա­փո­խա­կաննե­րի դեմ, շատ բան սովո­րե­ցին, շատ բան ընդօ­րի­նա­կե­ցին նրանցից: Մինչև անգամ երբ Միություն և առա­ջա­դի­մություն կուսակցությունը գաղտնի կազմա­կերպություն էր, դրա­նից հետո նրա ներքին կանո­նա­գիրն ընդօ­րի­նակված էր Մակե­դո­նա­կան հեղա­փո­խա­կան կազմակերպությունից[58]: Ապա շեշտադրվում է, որ եթե երի­տա­սարդ թուրք շարժումն իր սկզբնա­կան շրջա­նում տոգորված էր ֆրանսիա­կան գաղա­փարնե­րով և առաջնորդվում էր մակե­դո­նա­կան գործե­լա­կերպով, շատ մոտ անցյա­լի ազգայնա­կան շարժումը, ինչպես գրում է պարբե­րա­թերթը, «գերման դավին ստեղծա­գործումն էր, և իր մեթո­դը այնքան քանդիչ, այնքան ավե­րիչ, այնքան արյունա­թա­թախ, որքան գերմա­նա­կանն էր»[59]: Հոդվա­ծա­շա­րում նշվում է, որ մի անգլիա­ցի հրա­պա­րա­կա­գիր ասում էր, թե նախա­պես երի­տա­սարդ թուրքերն ազգայնա­կաններ չէին, քանի որ Միություն և առա­ջա­դի­մություն կոմի­տեն հիմնված էր ֆրանսիա­կան հեղա­փո­խության սկզբունքնե­րի վրա՝ կայսրության բնակչությունը ազա­տե­լու և հաշտեցնե­լու հավա­տով, ահա «1909ի համա­գումա­րին ամէնքը ժխտե­ցին ազգայնա­կաննե­րը՝ անոնց երե­սին պոռա­լով. «Մեր նպա­տա­կը կազմա­կերպութիւնն է, ուրիշ ոչինչ»[60]: Բայց երի­տա­սարդ թուրքե­րի գաղա­փարնե­րը հետզհե­տե նեղա­ցան: Ազա­տա­կա­նությունը տեղի տվեց համաիսլա­մությա­նը, համաիսլա­մությունը՝ համա­թուրա­նությա­նը, և Օսմանյան պետության գաղա­փա­րը փոխվեց, հավա­սա­րությունը և եղբայրությունը եղավ բոլոր ոչ թուրք ազգություննե­րի բռնի թրքացումը[61]:

Համա­թուրա­նա­կան շարժումը սահմա­նադրության հաստա­տումից հետո երև­ան եկավ մայրա­քա­ղա­քում և համաշխարհա­յին պատե­րազմի սկսվե­լուց հետո լայն ծավալ ստա­ցավ թուրք-թաթա­րա­կան ցեղե­րի մեջ: Ինչպես որ Գերմա­նիան համա­գերմա­նա­կա­նությամբ ուզում էր ստեղծել Միջին Եվրո­պա, այնպես էլ Գերմա­նիա­յի դաշնա­կից Թուրքիան համաթրքա­կա­նությամբ ուզում էր ստեղծել Միջին Ասիա:

Ինչպես ամփոփվում է հոդվա­ծա­շա­րում, թուրքա­կան ազգայնա­կա­նությունը հիմնված էր ոչ թե «քաղա­քա­կան վարդա­պե­տության», այլ «ցեղագրա­կան գիտության» վրա, որ առա­ջին անգամ երև­ան եկավ Հունգա­րիա­յում անցյալ դարե­րում: 1877–1878 թթ. պատե­րազմից հետո Ռուսաստա­նի թաթա­րա­կան ցեղե­րի մեջ ռուսացման քաղա­քա­կա­նության դեմ շարժում է սկսում՝ «գործակցությունն ստեղծե­լու բոլոր թուրա­նա­կան կամ թուրքա­կան ցեղե­րու միջև»[62]:

Փաստենք, սակայն, որ պարբե­րա­թերթում հաճախ էր նշվում այն մոտե­ցումը, որ կայսրության գոյությունը կախված էր երի­տա­սարդ թուրք կուսակցության ուժից և թշնա­մա­կան գաղա­փարնե­րի զարգա­ցումից. «Բոլոր թուրքա­կան ուրիշ հպա­տակնե­րի օսմանցիացման երի­տա­սարդ թուրքե­րի դավա­դիր այս ծրա­գիրն իրա­կա­նացնե­լու համար, թուրքն իր ազգա­յին իդեա­լին հասնե­լու համար վայրե­նի ավա­զա­կի նման արյունկզակ ավա­զակնե­րի անխուսա­փե­լի բաժին կդարձնի հպա­տակ ժողո­վուրդնե­րին, քանի որ թուրքե­րը ավա­զա­կի հոգե­բա­նություն ունեն»[63]:

Այսպի­սով, այս պարբե­րա­կա­նի 1919 թ. բոլոր համարնե­րը յուրօ­րի­նակ անդրա­դարձ են այդ օրե­րի թուրքա­կան քաղա­քա­կան-ազգայնա­կան ուղեգծի՝ քննված ուղղություննե­րի ներկա­յացմամբ և լուսա­բանմամբ: Շաբա­թա­թերթի՝ բոլոր ուղղություննե­րով ընդգծվող ամփո­փիչ դիրքո­րո­շումն առանձնա­նում է այն առանցքա­յին մտքով, որ Թուրքիա­յի բոլոր ազգե­րը մշտա­պես կանգնած են լինե­լու թուրք ազգայնա­կան ոճրա­գործնե­րի կողմից բնաջնջման վտանգի առաջ, քանի որ, պարբե­րա­թերթում հաճախ կիրառվող ձևա­կերպմամբ՝ թուրքե­րի հայրե­նի­քը ո՛չ Թուրքիան է, ո՛չ էլ Թուրքիստա­նը, այլ Թուրա­նիա­յի «լայն հավի­տե­նա­կան» երկի­րը, իսկ այդ երկի­րը ստեղծե­լու համար պետք էր ոչնչացնել այն ազգե­րին, որոնք այդ «լայն» ճանա­պարհի վրա են գտնվում. համա­թուրք այդ ազգասպան քաղա­քա­կա­նությունը երիտթուքե­րի նպա­տա­կա­յին ուղե­գիծն էր:

[1]Ալբերտ Խառատյան, Կոստանդնուպոլսի հայ գաղթօ­ջա­խը (XV-XVII դարեր) (Երև­ան, Երև­ա­նի համալսա­րա­նի հրա­տա­րակչություն, 2007), 7, 49–50:

[2] Լէօ, Հայկա­կան Տպագրութիւն, Ա. Մաս (Թիֆլիս, Վրաց. հրատ. ընկ., 1901), 600:

[3] Վաղարշակ դպ. Սերո­բեան, «Պոլսա­հայ մամուլը», Մարմա­րա (Կ.Պոլիս), 15 հոկտեմբեր 1994:

[4] Հայոց պարբե­րա­կան մամուլը. Լիա­կա­տար ցուցակ հայ լրագրության, կազմող՝ Գարե­գին Լևոնյան (Յերև­ան, հրա­տա­րա­կություն Մելքոնյան ֆոնդի, 1934), 4:

[5] «Հայ մամուլի մասին», Ժամա­նակ (Կ.Պոլիս), 15 հոկտեմբե­րի 1994:

[6] Արևմտա­հա­յոց ազգա­յին սահմա­նադրության մասին առա­վել մանրա­մասն տե՛ս Ատոմ, Ազգա­յին սահմա­նադրութիւնը. գիծեր մեր մշա­կոյթի պատմութե­նէն (Կ.Պոլիս, Արծիւ ժողովրդա­կան գրա­վա­ճա­ռա­նո­ցի, 1914); Արշակ Ալպո­յա­ճեան, Ազգա­յին սահմա­նադրութիւնը, իր ծագումը եւ կիրա­ռութիւնը. «Ընդարձակ օրա­ցոյց ս. Փրկչեան հիւանդա­նո­ցի հայոց» (Կ.Պոլիս, 1910); Լեւոն Չորմի­սեան, Համա­պատկեր արեւմտա­հա­յոց մէկ դարու պատմութեան: Ա. հատոր: 1850–1878 (Պէյրութ, Imprimerie G. Doniguian & Fils, 1972); Ազգա­յին սահմա­նադրութիւն հայոց (Լիբա­նան, Կաթո­ղի­կո­սութեան Հայոց Մեծի Տանն Կիլի­կիոյ, 1968); Ալբերտ Խառատյան, «Արևմտա­հա­յե­րի ազգա­յին «Սահմա­նադրությունը» (1860–1863)», Պատմա­բա­նա­սի­րա­կան հանդես 2–3 (1992), 51- 66; Ալբերտ Խառատյան, «Դարձյալ արևմտա­հա­յե­րի ազգա­յին սահմա­նադրության մասին», Պատմա­բա­նա­սի­րա­կան հանդես 2 (2008), 81–93:

[7] Յակոբ Օշա­կան, Համա­պատկեր արեւմտա­հայ գրա­կա­նութեան, հ. 5 (Երուսա­ղէմ, Սրբոց Յակո­բեանց, 1952), 383:

[8] Բիւզանդ Քէչեան, «Երկու խափա­նումներ», Բիւզանդիոն (Կ.Պոլիս), թիւ 3, 13–26 մարտ 1909, 789:

[9] Анатолий Желтяков, Юрий Петросян, Печать в общественно-политической и культурной жизни Турции (1729–1908) (М.: Наука, 1972), 65:

[10] Ալբերտ Խառատյան, Արևմտա­հայ պարբե­րա­կան մամուլը և գրաքննությունը Օսմանյան Թուրքիա­յում (1857–1908) (Երև­ան, ՀՍՍՀ ԳԱ, 1989), 5:

[11] Նոր կեանք (Լոնդոն), 1898, թիվ 11, 216:

[12] Օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ II‑ի նստա­վայրը:

[13] Յուրի Ավե­տիսյան, «Անա­հիտ» հանդե­սը (Երև­ան, Երև­ա­նի պետա­կան համալսա­րան, 1999), 42:

[14] Նույն տեղում, նաև՝ Վիկտորյա Ղուկասյան, Պոլսա­հայ մամուլի և հրա­պա­րա­կա­խո­սության սկզբնա­վո­րումը (1832–1853) (Երև­ան, ՀՍՍՀ ԳԱ, 1975), 32–34:

[15] Նշված ժամա­նա­կաշրջա­նում մեկ «կասկա­ծե­լի» բառի համար թերթե­րը ոչ միայն փակվում էին, այլև հարցաքննության էին ենթարկվում վարիչնե­րը և խմբա­գիրնե­րը՝ «Եըլտը­զի միա­հե­ծան բռնա­կա­լութեան դէմ թաքուն նպա­տակ» հետապնդե­լու պատճա­ռա­բա­նությամբ: Սակայն շատե­րին չէր հաջողվում «օձի­քը ազա­տել»: Ընդ որում՝ «ստոր զրպարտութեանց հետեւանքով, որ ընթա­ցիկ նորոյթ էին հին ռէժի­մին», բանտարկվել են հայ խմբա­գիրներ և արտո­նա­տե­րեր: Ասվա­ծի վառ օրի­նակ է «Մանզումե» թերթի հետ կապված «Ակօս»-ում բերված հիշա­տա­կությունը. «Օր մը Ֆրանսե­րէն թերթէ թարգմա­նուած հատուած մը, որ գուշա­կութիւններ կը պարունա­կէր աշխարհի վախճա­նին վրայ, վերջ կու տայ այս ձեռնարկին… այդ հատուա­ծին մէջ կար տող մը մանաւանդ, որ կ’ըսէր թէ աստղե­րը (Եըլտըզ) պիտի թօթա­փին: Այս բառե­րը բաւա­կան կ’ըլլան ոչ միայն թերթը փակե­լու, այլեւ հարցաքննութեան ենթարկե­լու թերթին վարիչն ու խմբա­գիրնե­րը, որոնց կը վերագրուէր թաքուն նպա­տակ մը՝ Եըլտը­զի միա­հե­ծան բռնա­կա­լութեան դէմ: Անոնք դժուա­րաւ յաջո­ղե­ցան իրենց օձի­քը ազա­տել…»: Միսաք Գօչունեան, «Փոխն ի փոխ», Ակօս (Կ.Պոլիս), թիւ 462, 4 փետրուար 2005: Թերթը քանիցս դադա­րեցվել է գրաքննության համար, իսկ արտո­նա­տերն ու խմբագրա­պե­տը բանտարկվել են կեղծ զրպարտություննե­րի պատճա­ռով: Սակայն «Բյուզանդիոն»-ը նկա­տել է տալիս, որ բռնա­կա­լության տարի­նե­րին անճա­րակնե­րը, անարժաննե­րը, անարժեքնե­րը միայն ջանում էին փակել տալ մրցա­կից թերթե­րը՝ իրենցը հաջո­ղեցնե­լու համար: Դիտակ, «Կառա­վա­րութիւնն եւ Հայե­րը», Բիւզանդիոն, մարտ 13–26, 1909, նաև ՍՅԱլիքսա­նեան, «Ի՞նչ կ’ըսէ բրօֆէ­սօր մը», Բիւզանդիոն, մարտ 13–26, 1909:

[16] Иван Голобородько, Старая и новая Турция (Москва: “Польза” В. Антик и К., 1908), 117–119.

[17] Նույն տեղում:

[18] Հայրե­նիք (Բոստոն), 1924, թիվ 6:

[19] Արսեն ԱվագյանՌուբեն Մելքոնյան, Ստամբուլի հայ համայնքի արդի վիճա­կը (Երև­ան, Լուսակն, 2009), 108:

[20] Հայ պարբե­րա­կան մամուլի մատե­նա­գի­տություն (1794–1967), կազմող՝ ԱԿիրա­կոսյան (Երև­ան, Ա. հ., 1970), 325: Տե՛ս նաև Հայ պարբե­րա­կան մամուլը։ Մատե­նա­գի­տա­կան համա­հա­վաք ցուցակ (1794–1980), կազմող՝ Մանվել Բաբլո­յան (Երև­ան, ՀՍՍՀ ԳԱ, 1986), 78: Վահան Զեյթունցյա­նը խմբագրի ծանրակշիռ փորձ ունե­ցող մտա­վո­րա­կան էր, ինչպես նաև Հնչակյան կուսակցության անդամ, որն այս մասին գրում է. «Այն ինչ որ եմ, կը պարտիմ իմ կուսակցութեան-Հնչա­կեա­նութեան, որ հայութեան ծառա­յե­լէ շեղում չէ կատա­րած: Հնչա­կեա­նութեան ուղին եղած է պատմա­կա­նօ­րէն շիտակ, արտա­սահմա­նի հայութիւնը կը շղթա­յէ մեր նոր ազատ հայրե­նի­քին, որու որդեգրած ուղին վաղը քաղա­քա­կա­նա­պէս եւ տնտե­սա­պէս անա­զատ ժողո­վուրդնե­րու ուղին ըլլա­լուն հաւատքն ունիմ: Ուր որ ըլլամ պիտի ծառա­յեմ հայութեան եւ տառա­պող մարդկութեան»: Նա խմբագրել է Հարա­վա­յին Ամե­րի­կա­յի հնչակյաննե­րի պաշտո­նա­թերթ «Շարժում»-ը, ապա «Նոր Երկիր», «Նոր Աշխարհ» թերթե­րը: Այս մասին առա­վել մանրա­մասն տե՛ս Սիրվարդ, Ընկեր Վահան Զեյթունցեան, Երի­տա­սարդ Հայաստան (Նիւ Եորք), 56-րդ Տարի, Թիւ 69, 15 Յունուար, 1960:

[21] Հայ պարբե­րա­կան մամուլի մատե­նա­գի­տություն (1794–1967), 325:

[22] Հայոց պարբե­րա­կան մամուլը, 59, 100:

[23] «Մեր հրա­տա­րա­կութեան պատճառնե­րը», Հայ Աշխարհ, Ա. Տարի, Կ.Պոլիս, թիւ 1, 14/27 Յունուար, 1919, 1:

[24] Նույն տեղում։

[25] Վահան Շահրի­ման, «Իթթի­հա­տա­կաննե­րու համաիսլա­մա­կան քաղա­քա­կա­նութիւնը եւ 1915ի հայասպան եղեռնին գաղտնի­քը», Հայ Աշխարհ, Ա. Տարի, 14/27 Յունուար, 1919, թիւ 1, 3:

[26] Նույն տեղում:

[27] Երբեմն մենք, թեև ոչ ուղղա­կի խոսքում, անհրա­ժեշտա­բար պահպա­նում ենք թերթի բառա­պա­շա­րա­յին առանձնա­հատկություններն ընդգծող ձևա­կերպումներ, որով ևս ընթերցո­ղը կարող է ձևա­վո­րել իր մոտե­ցումը թերթի տվյալ հարցի շուրջ դիրքո­րոշման մասին:

[28] Շահրի­ման, «Իթթի­հա­տա­կաննե­րու համաիսլա­մա­կան քաղա­քա­կա­նութիւնը», 3:

[29] Նույն տեղում:

[30] Նույն տեղում:

[31] Նույն տեղում, 3:

[32] Նույն տեղում:

[33] Նույն տեղում, 3–6:

[34] Նույն տեղում:

[35] Նույն տեղում:

[36] Նույն տեղում:

[37] Նույն տեղում, 4:

[38] Նույն տեղում:

[39] Նույն տեղում:

[40] Նույն տեղում, 6:

[41] Նույն տեղում:

[42] Նույն տեղում:

[43] «Արեւելքի ժողո­վուրդնե­րու մէջ բաղդա­տութեան երկու եզրեր», Հայ Աշխարհ, Ա. Տարի, 9 Փետրուար, թիւ 3, 34:

[44] Վահան Զեյթունցեան«Թէ ի՛նչպէս կը դատենք թուրք ժողո­վուրդը», Հայ Աշխարհ, Ա տարի, 18/31 Յնվր., թիւ 2, 1919, 21, նաև թիւ 3, 1919, 36, 37:

[45] Նույն տեղում, 21:

[46] Նույն տեղում:

[47] Նույն տեղում, 22:

[48] Օսմա­նե­րե­նից թարգմա­նա­բար՝ eşraf- 1. հարուստնե­րը, տեղանքի նշա­նա­վորնե­րը, 2. հարգված մարդիկ, ազնվա­կա­նությունը, 3. երև­ե­լի­նե­րը, 5. մեծարգո, ակա­նա­վոր երեցնե­րը։

[49] Նույն տեղում:

[50] Նույն տեղում, 23:

[51] Նույն տեղում:

[52] Անվա­նաձևը պահպանվել է միայն այն պատճա­ռով, որ ուղիղ մեջբե­րում է:

[53] Վահան Զեյթունցեան, «Թէ ի՛նչպէս կը դատենք թուրք ժողո­վուրդը», Հայ Աշխարհ, Ա տարի, 9 Փետրուար, թիւ 3, 1919, 36:

[54] Նույն տեղում:

[55] Նույն տեղում:

[56] Նույն տեղում, 37:

[57] Չեթե – սերբո-հորվա­թե­րեն «չեթնիկ»՝ աշխարհա­զո­րա­յին բառի թուրքե­րեն աղա­վաղված ձևն է:

[58] ՅովհՅակո­բեան, «Թուրք ազգայնա­կան շարժումը», Հայ Աշխարհ, Ա տարի, 23 Փետրուար, թիւ 5, 1919, 68–70:

[59] Նույն տեղում, 68:

[60] Նույն տեղում:

[61] Նույն տեղում:

[62] Նույն տեղում:

[63] Յովհ. Յակո­բեան, «Թուրք ազգայնա­կան շարժումը», Հայ Աշխարհ, Ա տարի, 1 Մարտ, թիւ 6, 1919, 83–87:

Akunq.net 

Հոդվա­ծը՝ yerkir.am կայքից։

Առնչվող Հոդվածներ