Սուրենյանցն ընդգծեց, որ երբ ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին համարում է հողատու, կապիտուլյանտ, իսկ Պուտինին փրկիչ, թեև հենց Պուտինի միջնորդությամբ է ստորագրվել այդ կապիտուլյացիան, ապա ինքը չի կարող նման բաներ ասել և իրոք քաղաքական «յալանչիությամբ» զբաղվել: Կեղծը, ոչ թե իրենք են, այլ խորհրդարանական ընդդիմությունը:
Սուրեն Սուրենյանց
Պետրոս Ղազարյանի հյուրն է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
Զրույցի հիմնական թեման եղել է ներքաղաքական իարդարձություններն ու դրանց մակարդակը Հայաստանում, ինչպես նաև այն, որ ծորհրդարանական ընդդիմությունը հայտարարել է, որ սեպտեմբերից վերադառանալու է ԱԺ սեփական օրակարգով:
Պետրոս Ղազարյանը հիշեցրեց, որ Հայաստանում գրեթե բոլորը շարունակում են մեղավորներ փնտրել իրենց իսկ չարածների համար պատասխան տալու նպատակով և խոհրդարանակն ընդդիմությունը կեղծ ընդդիմություն է որակում արտախորհրդարանական ընդդիմության մի շարք ուժերի, որոնցից է նաև «Դեմոկրատական այլընտրանքը»:
Սուրեն Սուրենյանցն իր խոսքում ասաց, որ եթե խոսքը գնում է Իշխան Սաղաթելյանի հայտարարության մասին, ապա ստացվում է, որ ամեն ինչն էլ կեղծ է, իսկ այն մեղադրանքները, որ իրենց հասցեին նետվում են, որ իրենք իբր ընդդիմություն են խաղում, բայց իրականում պաշտպանում են իշխանությանը՝ անհեթեթություն է:
Ամենից առաջ Սուրենյանցն ընդգծեց, որ երբ ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին համարում է հողատու, կապիտուլյանտ, իսկ Պուտինին փրկիչ, թեև հենց Պուտինի միջնորդությամբ է ստորագրվել այդ կապիտուլյացիան, ապա ինքը չի կարող նման բաներ ասել և իրոք քաղաքական «յալանչիությամբ» զբաղվել: Կեղծը, ոչ թե իրենք են, այլ խորհրդարանական ընդդիմությունը:
Ի վերջո ի՞նչ է նշանակում, որ սեպտեմբերից վերադառնալու են սեփական օրակարգով: Իսկ մինչ այդ շուրջ մեկ տարի ո՞ւմ օրակարգն էին սպասարկում, եթե սեպտեբերից իրենց սեփականն են բերելու: Կամ եթե իշխանությունների դեմ իբր պայքարում են, ինչ է նշանակում այն, որ հենց խորհրդարանական ընդդիմությունը ընդունեց քվերակության արդյունքները, ստացավ պաշտոններ: Այսինքն սնվում են իշխանությունից ու պայքարում իշխանության դեմ:
Սուրեն Սուրենյանցն ասաց, որ Հայաստանում մի աննորմալ իրավիճակ է, որ նույնիսկ ծանր պատեազմ պարտվելուց հետո իշխանության վարկն ավելի բարձր է քան ընդդիմության: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սաչգսյանը պարզապես չեն ընդունում այն, որ ժողովուրդն այնպես է զզվել իրենցից, որ նույնիսկ պատրաստ են հանդուրժելու այս իշխանություններին, միայն թե հները հետ չգան:
ՈՐովհետև հենց ներկայիս ընդդիմության 20 տարվա կառավարման հետևանքով են այսօրվա իշխանություննները հայտնվել այնտեղ, որտեղ որ կան:
Աշխարհի ցանկացած իշխանություն կերազեր նման ընդդիմություն ունենալ: Այս ընդդիմությունը քաղաքական թթվածին է Նիկոլ Փաշինյանի համար, քանի նրանք կան, իշխանությունը չի փոխվելու: Ուզո՞ւմ են իշխանություն փոխել, նախ թող ընդդիմության «տիտղոսակիր» դեմքերին փոխեն:
Ինչ վերաբերում է Քդգար Ղազարյանի հանրահավաքին, ապա Սուրենյանցն ասաց, որ այդ ամենը ևս Սերժ Սարգսյանի նախագիծն է: Շատ լավ երևաց, որ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը մրցակցության մեջ է Սերժ Սարգսյանի հետ, որն էլ ամեն կերպ փորձում է հասարակ լեզվով ասած «փուռը տալ» նրանց: Հենց այդ պատճառով էլ «Հայաստան» դաշինքը ակնարկներով պատասխանեց Էդգար Ղազարյանին, որ նա չպիտի որոշի, թե իրենք երբ ու ինչպես վարչապետի թեկնածուի անուն տան:
Ամբողջական տեասնյութը՝