16.4 C
Yerevan

Արցա­խի Հարցը Ռուս-Թրքա­կա­նով Սահմա­նա­փակված ՉԷ

ԱՄՆ‑ն ցույց է տալիս, որ իր համար կագա­վի­ճա­կի հարցն առաջնա­հերթություն է, Ղարա­բա­ղի հարցը չի լուծվել, և տարա­ծաշրջա­նը չի պատկա­նում Ռուսաստա­նին և Թուրքիա­յին։

Կայծ Մինասյան

Lragir.am‑ի զրուցա­կիցն է քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նը

Պարոն Մինասյան, Բրյուսե­լում կայա­նա­լու է Փաշինյա­նի և Ալիևի հերթա­կան հանդի­պումը՝ Եվրո­պա­յի խորհրդի նախա­գահ Շառլ Միշե­լի մասնակցությամբ։ Ի՞նչ արդյունք են տալիս բրյուսելյան հանդի­պումնե­րը։

Ծրագրված հանդի­պում է սա, և Բրյուսե­լը շարունա­կում է իր դիվա­նա­գի­տա­կան աշխա­տանքը։ Առանձնա­հա­տուկ սպա­սե­լիք չունենք, բացի այն, որ Բրյուսելն ուզում է ցույց տալ, որ ներկա է այդ շրջա­նակնե­րում, և միայն Մոսկվան ու Թուրքիան չեն զբաղվում հարցով։ Բրյուսե­լը փորձում է ցույց տալ, թե կարե­լի է նոր հանգրվան բացել բանակցություննե­րում և շարունա­կել այն, ինչ սկսել են այդ եռա­կողմ հանդի­պումնե­րով։ Բայց վստա­հա­բար Բրյուսե­լը կհարցնի, թե երբ կարե­լի է կոնկրետ աշխա­տանք ու քայլեր անել, իսկ դա կախված է Մոսկվա­յի, Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև պայմա­նա­վորվա­ծությունից։ Բայց դա դեռ հստակ չէ, գիտենք, որ ամեն ինչ կապված է Ուկրաի­նա­յի պատե­րազմի հետ։ Ադրբե­ջանցի­ներն ամեն ինչ անում են, որ որպեսզի Թուրքիան դանդաղ ձևով մոտե­նա Հայաստա­նի հետ հարա­բե­րություննե­րի հաստատմա­նը։

ԱՄՆ‑ն փորձա­ռու դիվա­նա­գետ Ֆիլիպ Ռիքե­րին Կովկա­սի հարցե­րով բանակցություննե­րում գլխա­վոր խորհրդա­կան նշա­նա­կեց, նա նաև Մինսկի խմբի նոր համա­նա­խա­գահն է լինե­լու։ Այս նշա­նա­կումն ինչպե՞ս եք գնա­հա­տում։

Ֆիլիպ Ռիքե­րը շատ կարև­որ դիվա­նա­գետ է, դա նշա­նա­կում է, որ Միացյալ Նահանգնե­րի համար Արցա­խի հարցը ոչ միայն լուծված չէ, այլ դրա­նով նաև ամե­րի­կա­ցի­նե­րը ցույց են տալիս, որ այդ տարա­ծաշրջա­նը ոչ Թուրքիա­յին է պատկա­նում, ոչ Ռուսաստա­նին, և Արևմուտքն իր ասե­լիքն ունի։

Հետև­ա­բար, առա­ջի­կա­յում նաև գործողություննե՞ր կլի­նեն։

Նայած թե ռուսներն ինչ պետք է ասեն ու անեն։ Եվ ես հույս ունեմ, որ ֆրանսիա­ցի­նե­րը նույնպես դեսպան կնշա­նա­կեն, որպեսզի ուժ տան Մինսկի խմբի համա­նա­խա­գա­հությա­նը, և որպեսզի ինչ-որ տեղ սրբագրվի նոյեմբե­րի 9‑ի ապտա­կը, որն ստա­ցան թե Ֆրանսիան, թե ԱՄՆ‑ն։ Միացյալ Նահանգնե­րը, նշա­նա­կե­լով Ֆիլիպ Ռիքե­րին, ուզում է ցույց տալ, որ չընդունե­ցին այդ ապտա­կը։ Ֆրանսիա­ցի­նե­րի քայլին դեռ սպա­սում ենք, մի տեսակ բացա­սա­կան կեցվածք ունեն։ Եթե անգամ երկու երկրնե­րի արտա­քին գործե­րի նախա­րարնե­րը հեռա­խո­սա­յին զրույց ունե­ցան, դա դեռ բավա­րար չէ։ Ես հույս ունեմ, որ ֆրանսիա­ցի­նե­րը Մինսկի խմբում ուրիշ դեսպան կնշա­նա­կեն որպես համա­նա­խա­գահ, որպեսզի Ֆրանսիան ցույց տա, որ խնդի­րը լուծված չէ։

Արևմուտքը կամաց-կամաց անդրա­դառնում է այն հարցին, որ տարա­ծաշրջա­նում ամե­նաօգտա­կար լծակն Արցա­խի կարգա­վի­ճակն է։ Երե­սուն տարի­նե­րի ընթացքում Արևմուտքը կարծում էր, թե հողե­րը հետ տալն էր առաջնա­հերթություն։ Ադրբե­ջանցի­նե­րը համո­զե­ցին Արևմուտքին՝ ասե­լով, թե պետք է նախ հայե­րը դուրս գան այդ շրջաննե­րից։ Բայց, ցավոք սրտի, Արևմուտքը չանդրա­դարձավ կարգա­վի­ճա­կին, անձամբ ես բազմիցս ասել եմ, որ Արևմուտքի համար առաջնա­հերթությունը կարգա­վի­ճա­կը պետք է լիներ, ոչ հողե­րը, ոչ փախստա­կաննե­րը։ Եվ հիմա՝ պատե­րազմից հետո Արևմուտքն անդրա­դառնում է հարցին, որ կարգա­վի­ճակն ամե­նա­կարև­որ լծակն էր Արևմուտքի համար։ Եվ Ֆիլիպ Ռիքե­րի նշա­նա­կումը վստա­հա­բար դա է նշա­նա­կում։ Ինչպես տեսանք՝ Ադրբե­ջա­նի պատասխա­նը շատ կոշտ ու տխուր եղավ, որովհետև ազե­րի­նե­րը չկա­րո­ղա­ցան համո­զել ամե­րի­կա­ցի­նե­րին, որ Ղարա­բա­ղի հարցը լուծված է։ Ամե­րի­կա­ցի­նե­րի կողմից Ֆիլիպ Ռիքե­րին նշա­նա­կե­լը ցույց է տալիս, որ ամե­րի­կա­ցի­նե­րի համար կագա­վի­ճա­կի հարցն առաջնա­հերթություն է, Ղարա­բա­ղի հարցը չի լուծվել, և տարա­ծաշրջա­նը չի պատկա­նում Ռուսաստա­նին և Թուրքիա­յին։ Եվ ամե­րի­կա­ցի­նե­րը տակա­վին ներկա­յություն ունեն, որովհետև Իրա­նի հարց կա, նոր ճանա­պարհնե­րի հարց կա՝ Հայաստա­նի, Վրաստա­նի խողո­վա­կով։

Բայց, այդ նշա­նա­կումն անուղղա­կի կերպով ծառա­յե­լով հայկա­կան շահե­րին, չի նշա­նա­կում, թե Արցա­խի կարգա­վի­ճա­կը պետք է լինի այն, ինչ սպա­սում են հայե­րը։ Սա էլ կարև­որ է։ Այսինքն՝ ուրա­խությունը չի նշա­նա­կում միամտություն։ Նախ պետք է Մինսկի խմբի ձևա­չա­փը վերա­կանգնվի։ Ռուսնե­րը չեն ուզում, որ վերա­կանգնվի այնպես, ինչպես ժամա­նա­կին էր։ Գիտենք, որ Հայաստա­նի համար կարև­որ է Մինսկի խմբի  վերա­կանգնումը, բայց ֆրանսիա­ցի­ներն էլ պետք է քայլ անեն։ Այնպես, ինչպես ամե­րի­կա­ցի­նե­րը ցույց տվե­ցին, որ Ղարա­բա­ղի հարցը չի լուծվել, ֆրանսիա­ցի­ներն էլ պետք է հնա­րա­վո­րինս շուտ ցույց տան, որ, այո, ճիշտ է, ապտակ կերանք, բայց պետք է անպայման սրբագրվի այդ ապտա­կը։ Ինչպե՞ս, արդեն ասա­ցի, Մինսկի խմբում նշա­նա­կե­լով կարև­որ դիվա­նա­գետներ։

Հոդվա­ծը՝ lragir.am կայքից։

Առնչվող Հոդվածներ