16.2 C
Yerevan

Հայաստա­նը Ռուսի Ու Թուրքի Արանքում

ԱՄՆ հոգսը ոչ թե մեզ համար թանկ այս կամ այն ճանա­պարհը կամ բարձունքն է, գյուղը կամ արցախցի մեր եղբայրնե­րի կյանքն է, այլ ռուս-թուրքա­կան պրո­յեկտը խափա­նե­լը, ըստ որի՝ Հայաստա­նի Հանրա­պե­տությունը պետք է հերթա­կան անգամ կիսկսվի թուրքե­րի և ռուսնե­րի միջև:

Միքա­յել Հայրա­պետյան

Ռուսնե­րի ու թուրքե­րի պայմա­նա­վորվա­ծություննե­րի ամե­նից սոսկա­լի փուլե­րը դեռ առջև­ում են

Lragir.am‑ի զրուցա­կիցն է հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան գործիչ Միքա­յել Հայրա­պետյա­նը

Պարոն Հայրա­պետյան, Բերձո­րը հայա­թափվեց, Արցա­խի կապը Հայաստա­նի հետ իրա­կա­նացվե­լու է նոր ճանա­պարհով։ Ինչպե՞ս եք գնա­հա­տում այս գործընթացնե­րը, ի՞նչ զարգա­ցումներ են տեղի ունե­նում։

-Զարգա­ցումնե­րը վաղուց էին սկսված, հիմա ընդա­մե­նը շարունակվում են: Այն պահին, երբ ասա­ցինք. «Աղդամն իմ հայրե­նի­քը չէ», ու մոռա­ցանք, որ Աղդա­մի տակ երկու հազար տարի անտեր թողնված Տիգրա­նա­կերտ կա, սկսվեց Բերձո­րի հանձնումը: Արտա­ռոց ոչինչ չի եղել, այլ ընդա­մե­նը հերթա­կան ապտակն ենք ստա­ցել մեր ապա­քա­ղա­քա­կան մտքի պատճա­ռով:

Ռուս խաղա­ղա­պահնե­րի՝ Արցա­խում տեղա­կա­յումից հետո հերթա­կան տարածքնե­րը հանձնվե­ցին Բաքվին, սա ի՞նչ է ցույց տալիս։

-Դա ցույց է տալիս, որ անվրեպ գործում է ռուս-թուրքա­կան նախնա­կան պայմա­նա­վորվա­ծությունը: Ռուսնե­րը և թուրքե­րը պատե­րազմից հետո քայլ առ քայլ իրա­կա­նացնում են այն, ինչի շուրջ հստակ պայմա­նա­վորվել էին պատե­րազմից դեռ շատ առաջ: Այդ պայմա­նա­վորվա­ծություննե­րի ամե­նից սոսկա­լի փուլե­րը դեռ առջև­ում են:

Իշխա­նություննե­րի կողմից վարվող քաղա­քա­կա­նությունն ինչպե՞ս եք գնա­հա­տում այս համա­տեքստում, և ի՞նչ պետք է անել ստեղծված իրա­վի­ճա­կում։

-Իշխա­նություննե­րը միա­կողմա­նիո­րեն հանձնված են ռուսա­կան ողորմա­ծությա­նը. դա պարտվա­ծի ճակա­տա­գիրն է: Որպեսզի բան փոխվեր, պարտված իշխա­նությունը կա՛մ պետք է ժամա­նա­կին հեռա­նար՝ դեմ գնա­լով ռուսա­կան արգե­լանքին, կա՛մ պետք է փորձեր պարտության բեռան տակ չկքած ու որո­շա­կի որձություն ունե­ցող նոր իշխա­նություն ձևա­վո­րել: Հասկա­նում եմ, որ դա արիություն կպա­հանջեր, քանի որ այդպի­սի քայլե­րի դեպքում ամե­նա­բարձրաստի­ճան իշխա­նա­վորնե­րից շատ-շատե­րը կյանքով կհա­տուցեին – «Մոսկվան արցունքնե­րի չի հավա­տում», դաժան է ու թաթար-մոնղո­լա­կան: Իսկ ստեղծված իրա­վի­ճա­կից ելքե­րի մասին, որոնք այնուա­մե­նայնիվ կան, որևէ բան ասելն անի­մաստ է. դա մթնո­լորտի լարման իր չափա­բա­ժի­նը կբե­րի, մինչդեռ այսօր ուժե­րի կոնսո­լի­դա­ցիա է անհրա­ժեշտ:

ԱՄՆ‑ն փորձա­ռու դիվա­նա­գետ Ֆիլիպ Ռիքե­րին Կովկա­սի հարցե­րով բանակցություննե­րում գլխա­վոր խորհրդա­կան նշա­նա­կեց, նա նաև Մինսկի խմբի նոր համա­նա­խա­գահն է լինե­լու։ ԱՄՆ Արցա­խի հարցում ակտիվանո՞ւմ է, ի՞նչ են ցույց տալիս այս զարգա­ցումնե­րը։

-Ո՛չ: ԱՄՆ‑ն Արցա­խի հարցում այս փուլում չի ակտի­վա­նում: Եվ դա շատ պարզ է: Շնորհա­կա­լություն, որ դուք, ի տարբե­րություն մեր «արևմտա­մետ» ներկա­յա­ցող խելոքնե­րի, հերթա­կա­նությունը ճիշտ նշե­ցիք – ոչ թե Մինսկի խմբի ամե­րիկյան նորանշա­նակ համա­նա­խա­գա­հին է վերա­պահվել Կովկա­սի հարցե­րով խորհրդա­կա­նի պաշտո­նը, այլ հակա­ռա­կը՝ Կովկա­սի հարցե­րով խորհրդա­կա­նին է վերա­պահվել նաև Մինսկի խմբում ԱՄՆ-ին ներկա­յացնե­լու պարտա­վո­րությունը: Եթե կարծում ենք, որ դրա­նով Արցա­խի վրա ուշադրության բևե­ռա­ցում է տեղի ունե­ցել, ապա մենք իսկա­պես դատա­պարտված ենք նորա­նոր աղետնե­րի միջով անցնե­լու: Այս փուլում ԱՄՆ հոգսը ոչ թե մեզ համար թանկ այս կամ այն ճանա­պարհը կամ բարձունքն է, գյուղը կամ արցախցի մեր եղբայրնե­րի կյանքն է, այլ ռուս-թուրքա­կան պրո­յեկտը խափա­նե­լը, ըստ որի՝ Հայաստա­նի Հանրա­պե­տությունը պետք է հերթա­կան անգամ կիսկսվի թուրքե­րի և ռուսնե­րի միջև: Դրա համար Երև­ան այցե­լեց ԱՄՆ ԿՀՎ‑ի ղեկա­վա­րը, նախա­տեսվում է նաև Փիլո­սիի այցը, եթե իհարկե Հայաստա­նի ռուսա­սուն իշխա­նություննե­րը չխա­փա­նեն: ԱՄՆ‑ն Հայաստա­նի Հանրա­պե­տության ինքնիշխա­նության երաշխա­վո­րի դեր է ստանձնում, ինչի համար մենք երախտա­պարտ պետք է լինենք, բայց նաև հասկա­նանք, որ դա աշխարհա­ռազմա­վա­րության նոր տեկտո­նիկ փոփո­խություն թույլ չտա­լու համար է, ռուս-թուրքա­կան տարա­ծաշրջա­նա­յին հակաա­մե­րիկյան դասա­վո­րություն թույլ չտա­լու համար է: Սա եզա­կի իրա­վի­ճակ է, երբ մոլո­րա­կի միակ գերտե­րության և մեր ազգա­յին շահե­րը համընկնում են, և դրա­նից վարպե­տո­րեն չօգտվե­լը դավա­ճա­նությա­նը հավա­սար բան է լինե­լու:

Հոդվա­ծը՝ lragir.am կայքից։

Առնչվող Հոդվածներ