15.5 C
Yerevan

Հայաստա­նը Ոչ Միայն Հող Է, Այլև Ոգե­ղեն Արժեք

Ոչ միայն այս ժողո­վը, այլ ընդհա­նուր առմամբ ՀՅԴ‑ն հարցե­րին նայում է իր քաղա­քա­կան հաշվարկնե­րից ելնե­լով: 

Նազա­րեթ Բերբերյան

1inAM‑ը տեսա­կա­պով զրուցել է նախկին դաշնակցա­կան, «Ազդակ», «Դրօ­շակ» պարբե­րա­կաննե­րի երկա­րամյա խմբա­գիր Նազա­րեթ Բերբերյա­նի հետ:

Զրույցի սկզբում հարց է հնչել հոկտեմբե­րի 28–31‑ը Հայաստա­նում կայա­նա­լիք Սփյուռք-Հայաստան համա­ժո­ղո­վի մասին:

Ինչպես հայտնի է ՀՅԴ կողմից հրա­հանգ է իջեցվել շարքե­րին, որպեսզի դաշնակցա­կաննե­րը չմասնակցեն այդ ժողո­վին: Փորձ արվեց հասկա­նա­լու դրա նպա­տակն ու հիմքերն ընդհանրա­պես:

Նազա­րեթ Բերբերյանն ասաց, որ հարցին կարող է նայել ընդհա­նուր տեսանկյունից, քանի որ մի քանի տարի է, ինչ շարքե­րում չի: Կարող է ասել այն, որ ոչ միայն այս ժողո­վը, այլ ընդհա­նուր առմամբ ՀՅԴ‑ն հարցե­րին նայում է իր քաղա­քա­կան հաշվարկնե­րից ելնե­լով: Այսինքն, թե ինչքա­նով է որևէ երև­ույթ տեղա­վորվում ՀՅԴ քաղա­քա­կան պահանջնե­րին ու համա­ժո­ղո­վին չմասնակցե­լը ևս մտնում է  ՀՅԴ քաղա­քա­կան նկրտումնե­րի պրիզմա­յի մեջ: Այստեղ հարցը ոչ թե պետա­կան-ազգա­յինն է, այլ հենց այդ քաղա­քա­կան հետաքրքրություննե­րի շրջա­նը: Վերջին տարի­նե­րի ՀՅԴ գործունեության ընդհա­նուր տրա­մա­բա­նությունն այդ է ենթադրում:

Հաղորդման ընթացքում նաև հարց հնչեց ՀՀ կողմից սփյուռքա­հայ դաշնակցկան Մուրադ Փափազյա­նի մուտքը Հայաստան արգե­լե­լուն, ինչպես նաև մի քանի հոգունը ևս, քանի որ ՀՀ կողմից նրանք ճանաչվե­ցին ոչ ցանկա­լի անձ: Արդյո՞ք այդ քայլե­րով ՀՀ իշխա­նություննե­րը սեպ չեն խրում Հայաստան-Սփյուռք կապե­րի մեջ:

Նազա­րեթ Բերբերյանն այս մասին ասաց, որ նախ պետք է հասկա­նալ, թե ինչու է այդ արգելքը տարածվում հենց Մուրադ Փափազյա­նի ու ևս մի քանի հոգու վրա կոնկրետ: Որովհետև այս դեպքում չենք կարող ասել, թե ՀՀ‑ը նման վերա­բերմունք ունի բոլոր դաշնակցա­կաննե­րի նկատմա­մաբ: Բազմա­թիվ այլ դաշնակցա­կաններ ազատ այցե­լում են Հայաստան: Եվ եթե արգե­լումը վերա­բերվում է կոնկրետ անձի, այդ դեպքում պետք է հասկա­նալ հենց այդ պատճա­ռը կոնկրետ, ոչ թե դարձնել համընդհա­նուր նշա­նա­կության երև­ույթ:

Պետք է արձա­նագրել, որ վարչա­պե­տի դեմ Նիդեռլանդնե­րում ցույցեր տեղի ունե­ցան և արդյո՞ք այդ ևս պետք է համա­րել Մուրա­դի և մյուսնե­րի նկատմա­մաբ կիրառված արգելքի հետև­անք:

Նազա­րե­թե Բերբերյանն այս հարցին պատասխա­նեց, որ ցույցե­րը նոր բան չեն ու դեռևս 2019թ. ՀՅԴ բյուրոն հայտա­րա­րեց, որ մի քանի տարուց տուն են ուղարկե­լու այս իշխա­նություննե­րին: Նրանք իրենց քաղա­քա­կա­նությունը կառուցում են անձամբ վարչա­պե­տի դեմ ևս: Նրանք ցանկա­նում են ստա­նալ վարչա­պե­տի գլուխը՝ չհասկա­նա­լով, որ վերջին ընտրություննեում ժողո­վուրդը մերժեց այդ ցանկությունը:

Նազա­րեթ Բերբերյանն ընդհա­նուր առմա­մաբ խորը մտա­հո­գություն հայտնեց, որ աշխարհա­քա­ղա­քա­կան այս վայրի­վե­րումնե­րի ընթացքում մենք ոչ թե փորձում ենք լրջա­նալ, համախմբվել մեկ դրո­շի ու նպա­տա­կի շուրջ, այլ շատ շատ հարցեր կուսակցա­կա­նացվում են և իջեցվում շատ ավե­լի ցածր մակարդա­կի:

Ընդհանրա­պես ՀՅԴ կողմից վարչա­պե­տի հրա­ժա­րա­կան պահանջե­լը հիշեցնում է, որ ՀՀ քաղա­քա­կա­նությունը մշտա­պես այդ վիճա­կում է եղել: Մշտա­պես որևէ քաղա­քա­կան ուժ տվյալ պահի ղեկա­վա­րի հրա­ժա­րա­կանն է պահանջել:

Այն հարցին, թե արդյո՞ք Հայաստա­նին վերա­բերվող հարցե­րում նաև սփյուռքա­հա­յե­րը որո­շե­լու իրա­վունք պիտի ունե­նան, թե միայն ՀՀ քաղա­քա­ցի­նե­րը, Նազա­րեթ Բերբերյանն ասաց, որ Հայաստա­նը ոչ միայն հողա­յին տարածք է, այլև ոգե­ղեն երև­ույթ, իսկ այդ ոգե­ղեն երև­ույթը բոլոր հայե­րինն է: 

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ