16.2 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Քաղա­քի պաշտպա­նությունը ղեկա­վա­րող շտա­բում հատկա­պես բացա­սա­կան դերա­կա­տա­րություն էր ունե­նում օպե­րա­տիվ բաժի­նը լեյտե­նանտ Երմա­կո­վի գլխա­վո­րությամբ, որը կարծես առանձին ստո­րա­բա­ժա­նում լիներ, հաճախ ինքնագլուխ որո­շումներ էր ընդունում, չէր համա­ձայնեցնում իր հրա­մաննե­րը գլխա­վոր շտա­բի հետ։ Արդյունքում՝ Երմա­կո­վի եւ շտա­բի պետ, գնդա­պետ Ավե­տիսյա­նի բախումնե­րը անվերջա­նա­լի էին։

1918թ. օգոստո­սի 31‑ի եւ սեպտեմբե­րի 1‑ի գրոհնե­րի արդյունքում թուրքա­կան բանա­կի վերահսկո­ղության տակ էին անցնել Բաքվին մերձա­կա Բալա­խա­նի, Սաբունչի, Սուրա­խան եւ մի քանի այլ շրջաններ։

Թեեւ պաշարման օղա­կը սեղմվում էր, սակայն թուրքա­կան բանակն արդեն զգա­լի կորուստներ էր կրել եւ ի վիճա­կի չէր վերջնա­կան հարված հասցնել պաշարված քաղա­քին։ Թուրքա­կան բանա­կի հրա­մա­նա­տա­րությունը որո­շում է նոր ուժեր ու սպա­ռա­զի­նություն կենտրո­նացնել։ Այդ նպա­տա­կով Բաքվի ռազմա­ճա­կատ են ուղարկվում 15-րդ դիվի­զիա­յի 56-րդ եւ 106-րդ հետեւա­կա­յին գնդե­րը՝ հրե­տա­նա­յին երեք մարտկո­ցով։ Թիկունքա­յին պաշտպա­նա­կան գծե­րից՝ Գյանջա­յից եւ Քյուրդա­մի­րից, առաջնա­գիծ են տեղա­փոխվում մեծ թվով հրե­տա­նա­յին արկեր եւ Բաքվի գրո­հին մասնակցող հրե­տա­նու յուրա­քանչյուր թնդա­նոթ ապա­հովվում է 1000 արկով։

Այս գործո­ղություննե­րից հետո թուրքա­կան հրե­տա­նին մի քանի անգամ գերա­զանցում է քաղա­քի պաշտպաննե­րի հրե­տա­նա­յին միջոցնե­րը, ինչն առա­ջի­կա մարտե­րում ծանր հետեւանքներ է ունե­նում պաշտպաննե­րի համար։ Սեպտեմբե­րի առա­ջին օրե­րին թուրքե­րը մի քանի փոքր գործո­ղություն են իրա­կա­նացնում, ինչի շնորհիվ բարե­լա­վում են իրենց հարձա­կո­ղա­կան դիրքե­րը (Աշոտ Հարությունյան, Թուրքա­կան ինտերվենցիան Անդրկովկաս եւ 1918թ. ինքնա­պաշտպա­նա­կան կռիվնե­րը, Երեւան, 1984թ.)։

Դանստերվի­լի կոչը

Օգոստո­սի կեսե­րին Բաքու էին հասել անգլիա­կան բոլոր ուժե­րը՝ գենե­րալ Լայո­նել Դանստերվի­լի հրա­մա­նա­տա­րությամբ։

Ժամա­նե­լուն պես Դանստերվի­լը կոչ է հղում քաղա­քի բնակչությա­նը, որում մասնա­վո­րա­պես ասված էր.

«Մենք ձեզ անկեղծ եւ հանդի­սա­վոր խոստում ենք տալիս, թե մեր զորքե­րը Ռուսաստան մտնում են միայն օգնե­լու ձեզ, Գերմա­նիա­յի դեմ ձեր ունե­ցած պատե­րազմում: Ձեր հողից մի բուռ անգամ խլե­լու միտք չունինք: Մենք ցավում ենք, որ քաղա­քա­ցիա­կան կռվով բաժան-բաժան եք եղած եւ ձեր ներքին երկպա­ռա­կություննե­րը մեծա­պես օգնում են Գերմա­նիա­յի աշխարհա­կա­լա­կան ծրագրին: Սակայն, մենք միտք չունինք որեւէ քաղա­քա­կան ձեւ ցույց տալ Ռուսաստա­նին, որի բախտը իրեն՝ ռուս ազգի ձեռքն է»։

Անգլիա­ցի­նե­րի մուտքը մեծ, ինչ-որ իմաստով նաեւ՝ անտե­ղի ոգեւո­րություն է առա­ջացնում։ Քաղա­քի պաշտպաննե­րը կարծում էին, թե անգլիա­ցի զինվորնե­րը գրե­թե ամե­նա­զոր են, եւ նրանց ներկա­յությունը անխո­ցե­լի է դարձնե­լու Բաքուն։ Ամե­նա­մեծ մոլո­րությունը անգլիա­կան բանա­կի թվա­կազմի մասին իրա­կա­նությա­նը չհա­մա­պա­տասխա­նող պատկե­րա­ցումներն էին։ «Հորի­զո­նը» 1918թ. սեպտեմբե­րի սկզբին, հիմնվե­լով Բաքվից եկած մարդկանց հաղորդած տեղե­կություննե­րի վրա, գրում էր, որ անգլիա­կան ստո­րա­բա­ժա­նումը բաղկա­ցած է շուրջ 5 000 զինվորնե­րից ու սպա­նե­րից։ Այնինչ անգլիա­ցի­նե­րը քաղա­քի պաշտպա­նության համար կարող էին հատկացնել ոչ ավե­լի, քան 900 զինվոր, այն էլ՝ երկու հերթա­փո­խով, ինչը նշա­նա­կում էր, որ մարտա­կան գործո­ղություննե­րին մասնակցե­լու էին անգլիա­կան 400–450 հետեւա­կա­յին։

«Անգլիա­ցի­նե­րի գալը մեծ ուրա­խություն առաջ բերեց հայ եւ ռուս ազգաբնա­կության մեջ: Ժողո­վուրդը կարծում էր, որ իր պարտքը կատա­րել է արդեն. նա մեծ զոհա­բե­րությամբ նավթաշխարհը պահել է մինչեւ դաշնա­կիցնե­րի գալը, եւ նրանք հիմա պարտա­կան են ընդհա­նուր Դաշնա­կիցնե­րի շահե­րի համար ամեն գնով պահել քաղա­քը եւ թշնա­մուն քշել:

Շա՜տ ուրա­խա­ցել էին եւ զինվորնե­րը: Նրանք կարծում էին, որ անգլիա­կան զինվո­րը անհաղթե­լի է եւ քանի նա կար, իրենք հանգիստ էին: Չիմա­նա­լով անգլիա­ցի­նե­րի քանա­կը, հայ զինվորնե­րը կարծում էին, թե եղած անգլիա­ցիք հենց մենակ բավա­կան էին տաճի­կին հաղթե­լու համար» (Սերգեյ Մելիք-Յոլչյան, Բաքվի հերո­սա­մարտը, Հայրե­նիք, 1925թ., թիվ 10, օգոստոս, Բոստոն):

Քաղա­քի պաշտպաննե­րի հակա­սություննե­րը

Բացի թվա­քա­նա­կից, անգլիա­ցի­նե­րը ծանր մարտե­րին մասնակցե­լու առանձնա­պես մեծ ցանկություն չունեին։ Նրանք տեսնում էին, որ Ցենտրո­կասպյան դիկտա­տուրա­յի ռազմա­կան ղեկա­վա­րությունը միասնա­կան չէ, եւ առա­վել չեզոք դիրք են զբա­ղեցնում։ Քաղա­քի պաշտպա­նությունը ղեկա­վա­րող շտա­բում հատկա­պես բացա­սա­կան դերա­կա­տա­րություն էր ունե­նում օպե­րա­տիվ բաժի­նը լեյտե­նանտ Երմա­կո­վի գլխա­վո­րությամբ, որը կարծես առանձին ստո­րա­բա­ժա­նում լիներ, հաճախ ինքնագլուխ որո­շումներ էր ընդունում, չէր համա­ձայնեցնում իր հրա­մաննե­րը գլխա­վոր շտա­բի հետ։ Արդյունքում՝ Երմա­կո­վի եւ շտա­բի պետ, գնդա­պետ Ավե­տիսյա­նի բախումնե­րը անվերջա­նա­լի էին։

Սեպտեմբե­րի 9‑ին Երմա­կո­վը հատուկ խորհրդակցության է հրա­վի­րում Դիկտա­տուրա­յի անդամնե­րին, ՀՅԴ-ից Ռոստո­մին եւ Մելիք-Յոլչյա­նին, որի ժամա­նակ հայտնում է, թե գնդա­պետ Ավե­տիսյա­նին պետք է «հանգստի ուղարկել», քանի որ նա «ջղա­յին բնա­վո­րություն» եւ անհա­մա­ձայնություններ ունի բարձրա­գույն ղեկա­վա­րության հետ, որի պատճա­ռով անգլիա­ցի­նե­րի հետ հարա­բե­րություննե­րը վատա­ցել են։ Ներկա­նե­րը խիստ մտա­հոգվում են այս հայտա­րա­րությունից, իսկ գնդա­պետ Ավե­տիսյա­նը կոպտում է, սպառնում Երմա­կո­վին եւ լքում խորհրդակցության սենյա­կը։ Ավե­տիսյա­նի փոխա­րեն շտա­բի պետ է նշա­նակվում ազգությամբ գերմա­նա­ցի Ֆոն դեր Ֆլեա­սը, իսկ մեկ օր անց՝ բրի­տա­նա­ցի փոխգնդա­պետ Ստոքսը։

Խորհրդակցությունից հետո գնդա­պետ Ավե­տիսյա­նը Ռոստո­մին հայտնում է, որ քաղա­քը կործա­նումից փրկե­լու միայն մեկ միջոց է տեսնում. նա առա­ջարկում էր մի քանի վստա­հե­լի սպա­յի հետ իրեն ուղարկել Լենքո­րան, ստա­նալ գնդա­պետ Իլյա­շեւի­չի ռազմա­կան օգնությունը, Սալյա­նի մայրուղով շարժվել Հաջի­քա­բուլ, խափա­նել երկա­թուղին եւ թիկունքից հարվա­ծել թուրքա­կան բանա­կին։ 1918թ. հուլի­սի 31-ին՝ Ցենտրո­կասպյան դիկտա­տուրա­յի հաստա­տումից հետո, Մուղա­նում ստեղծվել էր նմա­նա­տիպ կառա­վարման մարմին, որը հայտնի է «Հինգի դիկտա­տուրա» անունով, եւ գնդա­պետ Իլյա­շեւի­չը «դիկտա­տորնե­րից» մեկն էր։

Սեպտեմբե­րի 12-ին Ավե­տիսյա­նը մեկնում է Լենքո­րան, սակայն չի հասցնում իրա­կա­նացնել իր նախա­գի­ծը. մի քանի օր անց Բաքուն ընկնում է։ Փոխա­րե­նը ինքն է դառնում դավադրության զոհ. «Բաքուն ընկնե­լուց հետո, բոլշեւիկյան ագի­տա­ցիա­յի շնորհիվ եւ գնդա­պետ Իլյա­շեւի­չի միջո­ցով կազմա­կերպված խուլի­գաննե­րի ոհմա­կը մի օր հարձակվել էր Ավե­տիսյա­նի վրա, իբր թե կողո­պուտի նպա­տա­կով, եւ սպա­նել նրան: Այսպես զոհվեց այն հերո­սը, որ 1918թ. օգոստո­սի 15-ին փրկեց Բաքուն»,- գրում է Մելիք-Յոլչյա­նը։

Հանձնեք քաղա­քը, քանի ուշ չէ

Մինչ ռազմա­ճա­կատ կհասներ համալրումը, թուրքե­րը Սումգա­յիթ կայա­րա­նի մոտ փակում են ջրա­մա­տա­կա­րա­րումը եւ սկսում քաղա­քի շուրջօրյա հրե­տա­կո­ծությունը։ Թուրքա­կան հրե­տա­նա­վորնե­րը շատ ճշգրիտ էին գործում։ Թուրքե­րը բազմա­կողմա­նի տեղե­կություններ էին ստա­նում քաղա­քից, որտե­ղի մահմե­դա­կան բնակչությունն ամեն կերպ աջակցում էր նրանց։

Ռազմա­կան նախա­պատրաստությունից բացի, թուրքե­րը մի քանի անգամ դիմում են քաղա­քի պաշտպաննե­րին՝ պահանջե­լով հանձնվել։

Առա­ջին միջնորդությունն անում է Ադրբե­ջա­նի նորաստեղծ կառա­վա­րության արտա­քին գործե­րի նախա­րար Մամեդ Հաջինսկին։ Դիմե­լով Բաքվի Հայոց ազգա­յին խորհրդին՝ նա ասում էր, որ Բաքուն պետք է գրավվի։

«Ոչ մի ուժ, լինի դա անգլիա­կան, բոլշեւիստա­կան, մեշեւիստա­կան եւ այլն՝ չի կարող օգնել: Ինձ որպես Անդրկովկա­սի հանրա­պե­տություննե­րից մեկի ներկա­յա­ցուցչի, որպես բաքվե­ցու՝ հետաքրքրում է ոչ միայն այդ հարցը, այլ հայե­րի եւ մուսուլմաննե­րի փոխհա­րա­բե­րություննե­րի հարցը:

Բոլոր մնա­ցածներն Անդրկովկա­սի համար անցո­ղա­կան տարրեր են: Դեռ ժամա­նակ եւ հնա­րա­վո­րություն կա հայ-թրքա­կան հարա­բե­րություններն ուղղե­լու դեպի այն հունը, որով նրանք բնա­կա­նո­րեն պիտի հոսեն: Դեռ հնա­րա­վո­րություն կա հրդե­հը հանգցնե­լու։ Չէ՞ որ Ադրբե­ջա­նի այն հայկա­կան կետերն, որոնք դադա­րեցրել են արնա­հե­ղություննե­րը եւ բարձրացրել սպի­տակ դրո­շակ, ապրում են եւ օգտվում լիա­կա­տար անձեռնմխե­լիությամբ: Գանձա­կի, Գյոկչա­յի, Արե­շի եւ այլ գավառնե­րի բոլոր հայ գաղթա­կաննե­րին իրենց հարա­զատ տեղե­րը վերա­դարձնե­լը դրան ապա­ցույց է հանդի­սա­նում», — գրում էր Մամեդ Հաջինսկին:

Շուտով հանձնվե­լու պայմաններ է ներկա­յացնում նաեւ թուրքա­կան բանա­կի «Արեւելք» խմբա­վորմա­նը կից գերմա­նա­կան շտա­բի պետ, օբեր-լեյտե­նանտ Պարա­կե­նը։ Նա պահանջում էր առանց քանդե­լու եւ վնա­սե­լու հանձնել քաղա­քը, որպեսզի իրենք նավթից օգտվե­լու հնա­րա­վո­րություն ունե­նա­յին։

Նաեւ հաշտություն եւ իրենց բարե­կա­մությունն էին առա­ջարկում՝ չմո­ռա­նա­լով սակայն սպառնա­լիքներ հնչեցնել։ «Եթե մեր առա­ջարկությունը մերժեք, այդ դեպքում բոլոր պատասխա­նատվությունը ձեր վրա է ընկնե­լու: Որովհե­տեւ դրա­նով ապա­ցուցած կլի­նեք, որ, հակա­ռակ Հայոց Հասա­րա­կա­պե­տության մտադրությա­նը, դուք, Անգլիա­յի հրա­մա­նով, ուզում եք հայկա­կան եւ ռուսա­կան արյուն թափել»,- գրում էր Պարա­կե­նը։

Հայե­րին ուղղված կոչ է ուղարկվում նաեւ թուրքա­կան գլխա­վոր շտա­բից։ Թուրքերն ավե­լի հեռուն էին գնում եւ կոչ անում «նորո­գել հայե­րի ու թուրքե­րի միջեւ եղած որդիա­կան եւ հայրա­կան հին բարե­կա­մությունը», խոստա­նում էին հայե­րի հետ լավ վարվել, պահպա­նել իրա­վունքնե­րը, եթե հանձնեն Բաքուն։ Թուրքա­կան նամա­կը նույնպես ավարտվում էր սպառնա­լի­քով ու պատասխա­նատվությունը հայե­րի վրա բարդե­լով. «…եթե չընդունեք այս մարդա­սի­րա­կան, սիրա­լիր առա­ջարկություննե­րը, այն ժամա­նակ թող Աստված մեզ պատասխա­նա­տու չհա­մա­րե թափվե­լիք արյան եւ ընտա­նիքնե­րի քայքայման համար: Այնուհե­տեւ ամեն տեսակ բարո­յա­կան եւ նյութա­կան պատասխա­նատվությունը կընկնի հայե­րի վրա: Եվ այնուհե­տեւ ակնհայտնի կլի­նի, որ հայե­րը ոչ ազգա­յին եւ ոչ էլ քաղա­քա­կան նպա­տա­կի չեն ծառա­յում, այլ միմիայն անգլիա­կան քաղա­քա­կա­նությանն են օգնում»։

Ազգա­յին խորհրդի պատասխա­նը

Բաքվի Հայոց ազգա­յին խորհուրդը, պատասխա­նե­լով քաղա­քը հանձնե­լու առա­ջարկնե­րին, նշում էր, որ անհասկա­նա­լի է, թե հեղի­նակներն ինչու են դիմում հայե­րին։ Չէ՞ որ քաղա­քի իշխա­նությունը Ցենտրո­կասպյան դիկտա­տուրան էր։ Ավե­լին՝ հնչող սպառնա­լիքնե­րը հակա­սում էին մարդա­սի­րության եւ պատե­րազմի կանոննե­րին։

«Մենք բնավ չենք կասկա­ծում, որ քաղա­քի բոլոր խաղաղ բնա­կիչնե­րի կյանքն ու գույքը թշնա­մին պիտի ապա­հո­վե: Եվ վստահ ենք, որ ձեր զորքե­րը այս դեպքում չեն ոտնա­կո­խե­լու պատե­րազմում ընդունված այս ընդհա­նուր կանո­նը: Ուստի եւ մեզ համար անբա­ցատրե­լի է ձեր սպառնա­լի­քը ջնջե­լու հայ բնակչությունը, մինչդեռ պատե­րազմի կանոննե­րով քաղա­քի բոլոր ազգաբնա­կությունը, առանց բացա­ռության, իրա­վունք ունի թշնա­մու պահպա­նությա­նը, այլ ոչ նրա մի մասը միայն: Մեզ համար անհասկա­նա­լի է նմա­նա­պես ձեր մշտա­կան դիմումը հայե­րին: Անկա­րե­լի է, որ դուք չիմա­նաք, թե դուք պատե­րազմ եք մղում Ռուսիա­յի դեմ, հանձին տեղա­կան ռուս իշխա­նության, եւ եթե ներկա տարվա ապրիլ ամսից Հայոց Ազգա­յին խորհուրդը զինվո­րա­կան զորա­մա­սեր չունի, մյուս ազգաբնա­կության հետ միա­սին իր քաղա­քա­ցիա­կան պարտքն է կատա­րում: Ձեր սպառնա­լի­քը Բաքվի հայ ազգաբնա­կությունը ջնջե­լու պատե­րազմա­կան սովո­րություննե­րի մեջ չլսված մի ակտ է, որի դեմ մենք բացարձա­կո­րեն բողո­քում ենք ամբողջ լուսա­վոր աշխարհի առաջ» (Հայե­րի կոտո­րածնե­րը Բաքվի եւ Ելի­զա­վետպո­լի նահանգնե­րում 1918–1920թթ., Երեւան, 2003թ.):

Առանց դիմադրության քաղա­քը հանձնե­լու Պարա­կե­նի առա­ջարկին արձա­գանքում է նաեւ Ցենտրո­կասպյան դիկտա­տուրան. «Ժամա­նա­կա­վոր Դիկտա­տուրան ի գիտություն բոլո­րի հայտա­րա­րում է, որ Ռուսաստա­նի Ֆեդե­րա­տիվ Խորհրդա­յին Հանրա­պե­տությունը պատե­րազմում է թուրքե­րի եւ գերմա­նա­ցի­նե­րի դեմ, որոնք ոտնձգություններ են արել Ռուսաստա­նի տարածքի եւ Ազա­տության մեծ հեղա­փո­խության հանդեպ, ուստի բնակչության առանձին հատվածնե­րի բանակցություննե­րի մեջ ներքա­շե­լու նենգ թշնա­մու բոլոր փորձե­րը նախօ­րոք դատա­պարտված են անհա­ջո­ղության»։

Գնդա­պետ Քեյվորթի դիմումը

Քաղա­քի հետա­գա պաշտպա­նությունը անհնա­րին էին համա­րում առա­ջին հերթին անգլիա­ցի­նե­րը։ Սեպտեմբե­րի սկզբին Դիկտա­տուրա­յի անդամնե­րին դիմում է անգլիա­ցի գնդա­պետ Քեյվորթը՝ ասե­լով. «Ոչ մի ուժ աշխարհում չի կարո­ղա­նա փրկել Բաքուն թուրքե­րից։ Պաշտպա­նության հետա­գա շարունա­կումը նշա­նա­կում է միայն հետաձգել դժո­խա­յին օրը եւ անի­մաստ կորուստներ կրել։ Ես թույլ չեմ տա իմ մարդկանց անտե­ղի զոհվել։ Ես ձեզ հրա­վի­րել եմ ասե­լու, որ պատրաստվում եմ հրա­մա­յել իմ մարդկանց դուրս գալ կրա­կի գծից» (The adventures of Dunsterforce, London, 1920):

Բրի­տա­նա­ցի­նե­րի հետ այս քննարկման մանրա­մասնե­րը նկա­րագրել է նաեւ Սերգեյ Մելիք-Յոլչյա­նը՝ գրե­լով, որ «Եվրո­պա» հյուրա­նո­ցում տեղի ունե­ցած խորհրդակցության ժամա­նակ Դանստերվի­լը հայտնել էր, թե քաղա­քը հնա­րա­վոր չէ պաշտպա­նել։ Նույն կարծիքն էին հայտնել գնդա­պետ Ստոքսը, Համա­զասպը, Դոկուչաեւը եւ ուրիշներ։ Խորհրդակցությունից հետո բոլո­րը, բացի անգլիա­ցի­նե­րից, գնում են գենե­րալ Բագրա­տունու տուն եւ մինչեւ ուշ գիշեր քննարկում ստեղծված իրա­վի­ճա­կը։ Որոշվում է քաղա­քը հանձնե­լու շուրջ բանակցել թուրքե­րի հետ։ Հաջորդ առա­վոտյան սակայն պարզվում է, որ բանագնացնե­րը չեն մեկնել ռազմա­ճա­կատ, քանի որ տեղե­կություն էր ստացվել, որ թուրքե­րի հետ բանակցե­լու համար Թիֆլի­սից ժամա­նե­լու են Ռամիշվի­լին եւ Հայոց ազգա­յին խորհրդի բանագնացնե­րը։

Բանակցություննե­րը տապալվում են

Դեռեւս օգոստո­սի կեսե­րին Բաքվում իրադրությունը կարգա­վո­րե­լու եւ հաշտություն կնքե­լու միջնորդությամբ հանդես էր եկել Վրաստա­նի ազգա­յին խորհրդի անդամ Իսի­դոր Ռամիշվի­լին։ Սեպտեմբե­րի սկզբին նա կրկին պատրաստա­կա­մություն է հայտնում Հայոց ազգա­յին խորհրդի ներկա­յա­ցուցիչներ Արզումանյա­նի եւ Հարությունյա­նի հետ գնալ Բաքու, սակայն վերջին պահին հրա­ժարվում է, եւ Բաքու է մեկնում միայն հայկա­կան պատվի­րա­կությունը։

«Վրաստանն այժմ հրա­ժարվել է մասնակցել Բաքվի պատվի­րա­կության։ Այսօր նորից ասպա­րե­զում միայն Հայոց Ազգա­յին խորհրդի պատվի­րա­կությունն է, որը պատրաստ է դաշնագրի 11-րդ կետի առի­թով մեկնե­լու Բաքու, եթե միայն Թուրքիան եւ Ատրպա­տա­կա­նը դրա դեմ ոչինչ չունե­նան», — գրում էր «Հորի­զոն» թերթը:

Մելիք-Յոլչյա­նի կարծի­քով թուրքա­կան հրա­մա­նա­տա­րությունը, վախե­նա­լով, որ պատվի­րա­կության այցը կարող է ձախո­ղել քաղա­քի գրա­վումը, թույլ չէր տվել անցնել Բաքու, եւ գնացքը հետ էր վերա­դարձել Թիֆլիս։

Ոչ ոք չէր ուզում հեռա­նալ քաղա­քից

Հայոց ազգա­յին խորհուրդը ոչ պաշտո­նա­պես քաղա­քի բնակչությա­նը տեղե­կացնում է ստեղծված իրադրության մանրա­մասնե­րը եւ առա­ջարկում հեռա­նալ, սակայն գրե­թե ոչ ոք չի հետեւում այս խորհրդին։ Մելիք-Յոլչյա­նի գնա­հատմամբ՝ նախ՝ ոչ ոք չէր հավա­տում, որ քաղա­քը կարող է հանձնվել, բացի այդ, գնա­լու տեղ պարզա­պես չկար։

Սեպտեմբե­րի առա­ջին օրե­րին թուրքե­րը կրկին առաջ են շարժվում եւ դիրքեր զբա­ղեցնում Ցեխոտ լեռան հատվա­ծում։ Ամսի 9‑ին նրանք զարգացնում են առաջխա­ղա­ցումը եւ ադրբե­ջա­նա­կան գյուղե­րի բնակչության աջակցությամբ զբա­ղեցնում Բեյուկ-Շոր-Ստենկա Ռազին գիծը՝ գրա­վե­լով Բաքվի խոշոր նավթա­հանքե­րը։ Հայկա­կան 20-րդ գումարտա­կը չի կարո­ղա­նում դիմադրել եւ նահանջում է։ Սեպտեմբե­րի 11-ին քաղա­քի պաշտպաննե­րին է հանձնվում թուրքա­կան բանա­կի՝ ազգությամբ հնդիկ մի սպա եւ հայտնում, որ սեպտեմբե­րի 14‑ի գիշե­րը մեծ հարձա­կում է սպասվում։ «Տեղե­կություն հաղորդո­ղը չէր կարող կամ չէր ցանկա­նում հայտնել, թե 14 մղո­նա­նոց ռազմա­ճա­կա­տի կոնկրետ որ մասում է լինե­լու հարձա­կումը։ Նա միայն ասաց, որ պետք է ուժե­ղացնել թեւե­րի պաշտպա­նությունը» (The adventures of Dunsterforce, London, 1920):

Գենե­րալ Դանստերվի­լը Դիկտա­տուրա­յի անդամնե­րին առա­ջարկում է նավ տրա­մադրել իրեն Էնզե­լի գնա­լու եւ օգնություն բերե­լու համար։ Խնդրանքը կատարվում է, սակայն գենե­րա­լը ոչ մի տեղ չի գնում, փոխա­րե­նը ուժեղ պահպա­նություն է կարգում նավի վրա։

Դատա­պարտե­լի անփութություն

Սեպտեմբե­րի 14‑ի լուսա­դե­մին սկսվում է հրե­տա­կո­ծությունը, եւ թուրքերն անսպա­սե­լի հարձակման են անցնում։

«Այստեղ երեւան եկավ մեր ընդհա­նուր հրա­մա­նա­տա­րության դատա­պարտե­լի անփութությունը: Քաջ իմա­նա­լով թշնա­մու հարձակման մասին, մերոնք, փոխա­նակ պրո­ժեկտորնե­րով լուսա­վո­րե­լու թշնա­մու շարժման ճանա­պարհը, ռմբա­կո­ծե­լու այն եւ հարյուրա­վոր գնդա­ցիրնե­րի կրա­կով խանգա­րե­լու նրա առաջխա­ղա­ցումը, հանգիստ մնա­ցել էին իրենց դիրքե­րում եւ հնա­րա­վո­րություն տվել հակա­ռա­կորդին Շաբանդա­ղի բարձունքնե­րից անվտանգ իջնե­լու Պուտա­յի եւ Էյբայրի հովիտնե­րը, անցնե­լու վերջիննե­րը, բարձրա­նա­լու Գայլի Դրունքի շղթա­նե­րի բարձունքնե­րը եւ անվնաս մտնե­լու մեր դիրքե­րը: Այդտեղ միայն, մտնե­լով թշնա­մու հետ անմի­ջա­կան շփման մեջ, մերոնք սկսում են իսկա­կան մենա­մարտը»,- գրում է Մելիք-Յոլչյա­նը։

Մարտե­րը շարունակվում են ողջ օրվա ընթացքում։ Ցերե­կը պարզվում է, որ անգլիա­ցի­նե­րը փոքր խմբե­րով դուրս են գալիս առաջնագծից եւ շարժվում դեպի իրենց նավը։ Այս տեղե­կություննե­րը եւ որոշ դիրքե­րի կորուստը հարկադրում է Դիկտա­տուրա­յի անդամնե­րին նահանջե­լու եւ քաղա­քը թողնե­լու որո­շում ընդունել։ Երե­կո­յան պարսկա­կան եւ շվե­դա­կան հյուպա­տոսնե­րի միջնորդությամբ նոր պատվի­րա­կություն է կազմվում, իսկ այդ ընթացքում 60 նավ է հատկացվում քաղա­քի բնակչությա­նը եւ զինվորնե­րին տարհա­նե­լու համար։

«Լուսա­բա­ցին նավե­րը պետք է հեռա­նա­յին, չենթարկվե­լու համար ռմբա­կո­ծության թշնա­մու կողմից: Այդ էր պատճա­ռը, որ հայ զանգվա­ծի միայն կեսը կրցավ նավ նստել: Ընդա­մե­նը հիսուն հազար հայ միայն հեռա­ցավ: Մոտա­վո­րա­պես նույնքան մնա­ցին: Մնա­ցին եւ բոլոր մյուս ազգե­րը, նրանց թվում եւ յոթա­նա­սուն հազար ռուսներ: Առա­վոտ, լուսա­բա­ցին, ժամը 6‑ին, համա­ձայն ընդհա­նուր նշա­նի, մեր բոլոր վաթսուն նավե­րը ափից հեռա­ցան: Թշնա­մին, իր առջեւ հակա­ռա­կորդին չտեսնե­լով, հասկա­ցավ դրությունը եւ սկսեց ռմբա­կո­ծել մեկնող նավե­րը» (Սերգեյ Մելիք-Յոլչյան, Բաքվի հերո­սա­մարտը, Հայրե­նիք, 1925թ., թիվ 10, օգոստոս, Բոստոն): 

1918թ. սեպտեմբե­րի 15-ին թուրքա­կան բանա­կը մտավ Բաքու։

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ