16.2 C
Yerevan

Անխո­հեմ Դրսև­ո­րումը

Իսկ Հայաստա­նի եւ Արցա­խի քաղա­քա­կան սուբյեկտություննե­րի «չնույնա­կա­նացնե­լու» հանգա­մանքը ինքնին մեծ «ամբար» է բոլոր այն սուբյեկտնե­րի համար, որոնք մտա­դիր են խաղալ «հայաստանցի-արցախցի» զգա­յա­կան հակադրության վրա:

Հակոբ Բադալյան

Ռուբեն Վարդանյա­նի արդեն հայտնի խոսքի առնչությամբ, մի քիչ երկար

Այն, որ Հայաստա­նում կան արցա­խա­հա­յության հանդեպ սուր, անգամ ատե­լության հատկա­նիշ պարունա­կող զգա­ցում ունե­ցողներ, անկասկած է: Անկասկած է, որ Արցա­խում էլ կան Հայաստա­նի հանրա­յին տարբեր շերտե­րի հանդեպ այդօ­րի­նակ զգա­ցում ունե­ցողներ:

Սրա պատճառնե­րը քաղա­քա­կան են: Այդ զգա­ցումնե­րը զուտ իրենց քաղա­քա­կան, խմբա­յին, երբեմն անձնա­կան պատճառնե­րով սնուցել եւ «կերակրել» են տարբեր քաղա­քա­կան խմբեր, մերձքա­ղա­քա­կան անհատներ: Եվ դա մեծա­գույն ստո­րություն ու հանցանք է, որ որեւէ մեկը կարող է գործել սեփա­կան ժողովրդի եւ պետության հանդեպ:

Այդ «սնուցումը», «կերակրումը» ունի նաեւ ավե­լի մեծ քաղա­քա­կան հաշվարկներ, պայմա­նա­վորված արդեն արտա­քին կենտրոննե­րի ռազմա­վա­րություննե­րով: Ընդ որում, էստեղ կարող ենք փնտրել նաեւ Ռուսաստա­նի, զգա­լիո­րեն Ռուսաստա­նի, բայց եւ՝ ոչ միայն Ռուսաստա­նի ականջներ:

Բայց, ես չեմ կարծում, թե արդյունա­վետ է նստել ու ականջներ հաշվե­լը կամ «գուշա­կե­լը»:

Մեր խնդիրն է փնտրել այդ ամե­նը կանգնեցնե­լու, չեզո­քացնե­լու, եւ այլեւս այդ մեխա­նիզմի աշխա­տանք թույլ չտա­լու լուծումներ գտնե­լը, այդ թվում հաշվի առնե­լով էն բարդ իրադրությունը, որ կա քաղա­քա­կան առումով: Իսկ քաղա­քա­կան առումով կա այն, որ հետպա­տե­րազմյան իրա­վի­ճա­կը հրա­մա­յա­կան է դարձրել Հայաստա­նի եւ Արցա­խի քաղա­քա­կան սուբյեկտություննե­րի «չնույնա­կա­նա­ցումը»: Որովհե­տեւ, առանց դրա հնա­րա­վոր չի լինե­լու վերա­կանգնել Արցա­խի քաղա­քա­կան սուբյեկտությունը: Եթե դա չվե­րա­կանգնվի, հնա­րա­վոր չի լինե­լու առկա աշխարհա­քա­ղա­քա­կան իրո­ղություննե­րի պայմաննե­րում արդյունա­վետ քաղա­քա­կան-դիվա­նա­գի­տա­կան մեխա­նիզմնե­րով սպա­սարկել մեր խնդիրնե­րը:

Իսկ Հայաստա­նի եւ Արցա­խի քաղա­քա­կան սուբյեկտություննե­րի «չնույնա­կա­նացնե­լու» հանգա­մանքը ինքնին մեծ «ամբար» է բոլոր այն սուբյեկտնե­րի համար, որոնք մտա­դիր են խաղալ «հայաստանցի-արցախցի» զգա­յա­կան հակադրության վրա:

Այդ իմաստով, մենք ունենք լուծե­լու բարդ խնդիր, որի մասին հնա­րա­վոր չէ չխո­սել, բայց նաեւ պետք է խոսել չափա­զանց զգույշ ու ամեն բառի համար պատասխա­նա­տու, ամեն բառի եւ ձեւա­կերպումնե­րի հարցում մեծ բծախնդրությամբ:

Ցավոք, լավա­տես չեմ, թե ժամմա­նա­կա­կից տեղե­կատվա­կան միջա­վայրում ունենք այդ խնդրի լուծման արդյունա­վետ հնա­րա­վո­րություն, եւ լավա­տես չեմ, թե ունենք այդ խնդրի լուծման խորքա­յին գիտակցում ունե­ցող հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան վերնա­խա­վեր:

Ըստ այդմ համա­րում եմ, որ մինչ խնդրի վերա­բերյալ հանրա­յին բարձրա­ձայնումնե­րը, Ռուբեն Վարդանյա­նը, թե որեւէ այլ հանրա­յին կամ քաղա­քա­կան գործիչ, պետք է փորձի ձեւա­վո­րել խնդրի լուծման «վերնա­խա­վա­յին ազդե­ցիկ շրջա­նակ»՝ այսպես ասած վերքա­ղա­քա­կան, վերկուսակցա­կան տրա­մա­բա­նությամբ եւ կոնսենսուսով, եւ միայն հանգա­մա­նա­լից մշա­կումներ ունե­նա­լով անցնել հանրա­յին դաշտում թեման շոշա­փե­լուն՝ արդեն զուտ որպես լուծման մեխա­նիզմնե­րի մաս, եթե լինի դրա անհրա­ժեշտությունը:

Հակա­ռակ պարա­գա­յում, համա­րում եմ, որ Վարդանյանն արդեն իսկ թույլ է տվել, ինչպես առիթ եմ ունե­ցել ասե­լու՝ իր ողջունե­լի քայլի համա­տեքստում, այդուհանդերձ առա­ջին անխո­հեմ դրսեւո­րումը: Ինքս հակված չեմ դրա­նից համազգա­յին աղմուկի հերթա­կան պատճառ մոգո­նե­լուն, բայց ինչպես ասում է ժողովրդա­կան միտքը՝ «խոսք ասվա­ծը կլոր է, մտա­ծիր՝ նոր գլո­րիր»:

Գրա­ռումը՝ Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից:

Առնչվող Հոդվածներ