16.2 C
Yerevan

Ռուսա­կան Ճիրաննե­րից Ազատվե­լու Շանս

Հիմա Հայաստանն այլևս զենք չի ստա­նում Ռուսաստա­նից: Ռուսնե­րը փողը վերցրել են, բայց զենքը չեն տալիս, փողն էլ չեն վերա­դարձնում: Հայա­սա­տա­նը որևէ խնդիր չունի ուրի­շից ձեռք բերե­լու այն ինչ իրեն պետք է: Ռուսնե­րը ի՞նչ կարող են անել: Արգելե՞լ հայե­րին զենք գնել ուրի­շից: Այդ դեպքում հայե­րը հո չեն կարող ասել, որ դե լավ, եթե դուք զենք չեք տալիս, մենք լուռ կնստենք, կսպա­սենք մինչև գան մեզ վերջնա­կա­նա­պես կոտո­րեն ու մենք վերջա­պես ազատվենք բոլոր ցավե­րից:

Հովսեփ Խուրշուդյան

Factor TV‑ի հյուրն է «Ազատ քաղա­քա­ցի» ՀԿ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նը։

Զրույցի ընթացքում շոշափվել են ՀՀ ՊՆ այցե­լությունը ՄԻացյալ նահանգներ, հայ-արևմտյան հնա­րա­վոր զինա­կան կապե­րը ՀՀ եվրաինտեգրման հնա­րա­վո­րություննե­րը:

Հաղորդման սկզբում նշվեց, որ Շառլ Միշե­լի կողմից ՀՀ‑ն հրա­վիրվել է ոչ պաշտո­նա­կան համա­ժո­ղո­վի հոկտեմբե­րին: Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ ուրեմն ինչ որ դրա­կան բան այնուա­մե­նայնիվ ու Հայաստա­նը պետք է չմերժի այդ հրա­վե­րը, հակա­ռակ դեպքում բավա­կան անհարմար իրա­վի­ճա­կում կհայտնվի, իսկ այդ հրա­վերն ինքն իրե­նով նշա­նա­կում է Հայաստա­նի հետ եվրո­պա­ցի­նե­րի աշխա­տե­լու պատրաստա­կա­մության մասին:

Հովսեփ Խուրշուդյանն անդրա­դարձավ նաև ՀՀ Պն աշխա­տանքա­յին այցին ԱՄՆ և բնութագրեց այդ գործընթա­ցը որպես ռուսա­կան ազդե­ցությունից անկա­խացման գործընթա­ցի սկիզբ: Իսկ այդ գործում արևմուտքի աջակցությունը պարտա­դիր է, քանի որ մենք ռուսից ենք անկա­խա­նում, անհնար է առանց արևմուտքի: Իհարկե մենք ևս մեղքի մեր մեծ բաժինն ունենք, որ այս իրա­վի­ճա­կում ենք հայտնվել, բայց դա նաև մեծ չափով ռուսա­կան գործո­նի հետև­անք է: Իսկ հիմա պետք է ամուր սեղմել արևմուտքի ձեռքն ու հենվել արևմուտքի ուսե­րին: 

Միա­ժա­մա­նակ խոսվեց նաև այն մասին, որ ՀՀ վարչա­պետ Փաշինյա­նը մասնակցե­լու է բազմաբև­եռ աշխարհում ընթա­ցող թեմա­յով հավա­քին, որին նաև մասնակցում են Չինաստա­նը, Մյանմա­րը, Մոնղո­լիան, Մալա­զիան, Ռուսաստա­նը: Արդյո՞ք այդ հավա­քին ՀՀ մասնակցությունը տհաճ հետև­անքներ չի առա­ջացնի եվրո­պա­ցի­նե­րի մոտ: 

Հովսեփ Խուրշուրդյանն այն կարծի­քին է, որ հիմնա­կան տհաճ պահը կարող է լինել այն, որ այդ հավա­քի ժամա­նակ հավա­նա­բար հերթա­կան հակաարևմտյան կոչե­րը կհնչեցվեն, բայց մասնա­կիցնե­րը շատ են, կա Չինաստա­նը, Հնդկաստա­նը և քիչ է հավա­նա­կան, որ վետո­յի ողջ պատասխա­նատվությունը հայե­րի վրա մնա: Հայաստա­նը հիմա փորձում է եվրոինտեգրվել ու եթե այդ գործը հաջո­ղությամբ պսա­կե­լու համար հայկա­կան կողմը ստիպված է ընդունել ինչ որ նահանգա­պե­տի, ինչ որ երրորդ աստի­ճա­նի պաշտոնյայի,ոչինչ, թող ընդունի և մասնակցի նման ժողովնե­րին: Կարև­ո­րը, որ եվրաինտեգրման գործընթա­ցը չդա­դա­րի: Արևմուտքը դժվար թե չափից ավե­լի ծանր տանի այդ ամե­նը: Իրենք ևս հասկա­նում են, որ Հայաստա­նը շատ հարցե­րում գոնե ձևա­կա­նո­րեն ստիպված է պրո­ռուսա­կան կեցվածք ընդունել:

Հովսեփ խուրշուդյանն անդրա­դարձավ նաև այն հարցին, թե արդյո՞ք իրա­կան ու գործնա­կան հետև­անքներ կունե­նան այն գործընթացնե­րը, որ հայե­րը հիմա գնում են ԱՄՆ, Հնդկաստան, փորձում են ինչ որ կերպ համա­գործակցության եզրեր գտնել և արդյո՞ք ռուսա­կան կողմը չափից ավե­լի մեծ խանդով չի վերա­բերվի այդ ամե­նին ու խոչընդոտներ չի սկսի: Արդյո՞ք մենք փորձում ենք այնպես անել, որ կոպիտ ասած ռուսնե­րը «թասի­բի գան» ու պաշտպա­նեն մեզ:

Խուրշուդյանն առա­ջին հերթին ընդգծեց այն, որ հիմա Հայաստանն այլևս զենք չի ստա­նում Ռուսաստա­նից: Ռուսնե­րը փողը վերցերլ են, բայց զենքը չեն տալիս, փողն էլ չեն վերա­դարձնում: Հայա­սա­տա­նը որևէ խնդիր չունի ուրի­շից ձեռք բերե­լու այն ինչ իրեն պետք է: Ռուսնե­րը ի՞նչ կարող են անել: Արգելե՞լ հայե­րին զենք գնել ուրի­շից: Այդ դեպքում հայե­րը հո չեն կարող ասել, որ դե լավ, եթե դուք զենք չեք տալիս, մենք լուռ կնստենք, կսպա­սենք մինչև գան մեզ վերջնա­կա­նա­պես կոտո­րեն ու մենք վերջա­պես ազատվենք բոլոր ցավե­րից:

Այո Հայաստա­նը որևէ խնդիր չունի: Մենք դեռևս մնա­ցել ենք ՀԱՊԿ ու ԵԱՏՄ-ում, բայց մենք կարող ենք շարունա­կել մնալ այնտեղ ու միա­ժա­մա­նակ փոխել մեր ստանդարտնե­րը ՆԱՏՕ‑ի ստանդարտնե­րով: Այստեղ ևս որևէ խնդիր չկա: Ինչ անենք: Մնանք այն ստանդարտնե­րով, որը մեզ պարտության հասցրե՞ց: Հայաստա­նը հնա­րա­վո­րություն ունի ռուսնե­րից անկախ զինվե­լու ու հաշվետվություն չներկա­յացնե­լու: Զենք վաճա­ռե­լը միայն ռազմա­կան հարց չէ, այլ նաև քաղա­քա­կան: Ինտեգրում ասվածն էլ միայն ռազմա­կան տեսք չունի: Բացի զենքից կան բազա­թիվ ու բազմա­տե­սակ տեխնո­լո­գիա­ներ, որոնք օդ ու ջրի նման պետք են մեզ: Զենքի վաճառքը աշխարհա­քա­ղա­քա­կան լուրջ խաղ է ու մենք հիմա պիտի հասկա­նանք տեղի ունե­ցո­ղի լրջությունն ու քաղա­քա­կան կամք ցույց տանք:

Հովսեփ Խուրշուդյա­նը նաև ասաց, որ եթե ռուսնե­րը կարո­ղա­նան, մեզ կպարտադրեն միջանցքի հարցը, բայց ի վիճա­կի չեն: Արևմուտքը զսպում է նրանց իհարկե նաև իր շահե­րից ելնե­լով:

Խոսե­լով եվրաինտեգրման մասին, Խուրշուդյա­նը նշեց, որ մենք ինը տարի ենք կորցրել ԵԱՏՄ մտնե­լով: Շահել ենք ինչ որ մանր մունր բաներ, բայց կորցրել ենք ամե­նա­կարև­ո­րը՝ ժամա­նա­կը: Սերժ Սարգսյա­նը հնա­րա­վո­րություն ուներ չկեղծե­լու ընտրություննե­րը, հայտնե­լու, որ Րաֆֆի Հովհաննիսյա­նը հաղթել է, բայց նա կեղծեց ընտրություննե­րը և վազեց ռուսնե­րի մոտ: Նրանք էլ ասա­ցին, այո, դու կլի­նես նախա­գա­հը: Արդյունքում շարունակվեց երկրի թալա­նը, նաև կորցրինք ժամա­նակ, որը կարող էինք ճիշտ կիրա­ռել ու խուսա­փել այն հեռանկա­րից, որ նշմարվում էր դեռ հեռա­վոր 2013-ին: Ռուսնե­րը Սերժ Սարգսյա­նին հո չէին ուտե­լու եթե նա չկեղծեր ընտրություննե­րը:

Հովսեփ Խուրշուդյանն անդրա­դարձավ նաև Կովկա­սում ռուսա­կան ներկա­յության թուլացման հեռանկա­րին ու Թրամփից հետո ԱՄՆ/Արևմուտք գործո­ղություննե­րին:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ