22.4 C
Yerevan

Պիտի Կարո­ղա­նանք ճանա­չել Մեր Հարև­աննե­րին

Անդրա­դառնա­լով քաղա­քա­կան ընդդի­մության հնչեցրած տեսա­կետնե­րին, որ նրանք գալու են զարգացնեն տնտե­սությունը, ուժե­ղացնեն բանա­կը, Բաբա­յա­նը հարց տվեց. «ինչպե՞ս»:

Ռուբեն Բաբա­յան

Պետրոս Ղազարյա­նի հյուրն է Երև­ա­նի պետա­կան տիկնի­կա­յին թատրո­նի գեղարվեստա­կան ղեկա­վար, ռեժի­սոր Ռուբեն Բաբա­յա­նը:

Հարցազրույցի սկզբում շոշափվեց ԽՍՀՄ առա­ջին և վերջին նախա­գահ Միխա­յիլ Գորբա­չո­վի անձը, որի հանդեպ հետաքրքրությունը մեծա­ցել է օրերս նրա մահվան հետ կապված: Պետրոս Ղազարյա­նը հետաքրքրվեց, թե արդյոք ինչ կարծիք ունի նրա մասին Ռուբեն Բաբա­յա­նը, քանի որ Գորբա­չո­վի մասին միշտ իրա­րա­մերժ և ոչ միանշա­նակ վերա­բերմունք է եղել:

Ռուբեն Բաբա­յանն ընդհա­նուր առմամբ դրա­կան գնա­հա­տեց Գորբա­չո­վին: Ասաց, որ Գորբա­չովն այն մարդն էր, որ վերացրեց աշխարհի վախը ԽՍՀՄ հանդեպ, մարդկանց խոսե­լու ազա­տություն և իրա­վունք տվեց, փորձեց նոր մշա­կույթ մտցնել, ԽՍՀՄ‑ի երկա­թե դիմա­կը փորձեց փոխա­րի­նել ավե­լի քաղա­քա­կիրթ երև­ույթով ու կյանքը ԽՍՀՄ-ում ավե­լի ազատ դարձնել: Նրա հիմնա­կան թերություննե­րից մեկը Բաբա­յա­նը համա­րեց ոչ հետև­ո­ղա­կան լինե­լը, որովհետև նա չկա­րո­ղա­ցավ կամ չհասցրեց մինչև վերջ տանե­լու սկսված գործընթացնե­րը: Բաբա­յանն ասաց, որ հենց Գորբա­չո­վի օրոք ԽՍՀՄ-ում սկսված ազա­տություննե­րը բերե­ցին նաև ազգա­յին տրա­մադրություննե­րի աճին ու ի վերջո այդ ազգա­յին պայքարնե­րը ևս տեղի ունե­ցան Գորբա­չո­վի շնորհիվ:

Պետրոս Ղազարյա­նի կողմից հնչեցված հաջորդ հարցը վերա­բե­րում էր Արցա­խին, որի ճակա­տա­գի­րը Ռուբեն Բաբա­յա­նի համար դեռևս անհայտ է: Բայց նա նշեց, որ Արցա­խի հարցում երկխո­սություն չի կարող չլի­նել ու այլևս անհնար է շարունա­կել այն նույն  տրա­մա­բա­նությամբ, ինչ և առաջ: Ռուբեն Բաբա­յա­նը զարգացրեց այն տեսա­կե­տը, որ անկախ նրա­նից, թե ինչ է պատա­հել, ինչ ցավ է պատճա­ռել թշնա­մին, հարկա­վոր է նրան հասկա­նալ ու սեփա­կան խոսքը նրան հասկացնել: Այդ առումով նա հավա­նություն տվեց այն գաղա­փա­րին, որ հայկա­կան դպրոցնե­րում արդեն որպես առարկա աշա­կերտնե­րը պիտի անցնեն վրա­ցե­րեն, պարսկե­րեն, ադրբե­ջա­նե­րեն, որովհետև անհնար է բոլո­րից կտրված ապրե­լը: Ազգե­րը իրար պիտի ճանա­չեն, ճանա­չե­լու ամե­նա­լավ ճանա­պարհը մշա­կույթին ծանո­թա­նալն է, իսկ լեզուն մշա­կութա­յին ամե­նա­կարև­որ գործիքն է:

Արցախյան պատե­րազմից առաջ ադրբե­ջանցի­նե­րը բավա­կան մեծ ջանք էին գործի դրել հայե­րեն սովո­րե­լու համար, իսկ մենք ուշադրություն չենք դարձրել այդ կարև­որ հարցին:

Անդրա­դառնա­լով քաղա­քա­կան ընդդի­մության հնչեցրած տեսա­կետնե­րին, որ նրանք գալու են զարգացնեն տնտե­սությունը, ուժե­ղացնեն բանա­կը, Բաբա­յա­նը հարց տվեց. «ինչպե՞ս»:

Ռեժի­սո­րը նաև խոսեց այն մասին, որ ինքը բավա­կան լավա­տեղյակ է եղել, թե ինչ էր կատարվում հայկա­կան բանա­կում և ոչ կանո­նադրա­յին կոչված հարա­բե­րություննե­րը ինչպես էին քանդում բանա­կը որպես ինտի­տուտ: Այդ խնդիրնե­րը Ադրբե­ջա­նը ևս ուներ, բայց թուրքե­րը նրանց հասկացրին, որ նման ձևա­չա­փով բանա­կը հաղթա­նակնե­րի չի գնա: Իսկ մեզ մոտ խնդիրնե­րը ոչ միայն շատ էին, այլև շատ ցավոտ:

Ռուբեն Բաբա­յա­նը նաև ասաց, որ առայժմ որևէ մեկնա­բա­նություն չի կարող տալ ձերբա­կալված զինվո­րա­կաննե­րի գործով, քանի դեռ դատա­րա­նի վճիռ չկա: Ազա­տությունից զրկե­լը դեռևս հիմք չէ մարդուն մեղա­վոր համա­րե­լու համար, չի կարե­լի մարդուն արդեն իսկ մեղա­վոր համա­րել, եթե նրան ձերբա­կա­լել են: Թե ինչպի­սի որո­շում կկա­յացնի դատա­րա­նը, դա մի հարց է, բայց նախ և առաջ կարև­որ է որ այդ նույն դատա­րա­նը անա­չառ լինի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ