22.4 C
Yerevan

Ընդդի­մության «Բծա­վոր» Թեկնա­ծունե­րը

Ընդդի­մությունը վախեր ունի վարչա­պե­տի պոտենցիալ թեկնա­ծուի անթե­րի, անբիծ, անեղծ լինե­լու հարցում, այդ պատճա­ռով էլ չի շտա­պում հայտնել նրա անունը։

Ելե­նա Ազատյան

Ընդդի­մությունը չի կարո­ղա­նում վարչա­պե­տի «անբիծ» թեկնա­ծու գտնել․ Ռուստամյանն առա­ջարկում է հրա­պա­րա­կում բաց քվեարկություն անել և հայտա­րա­րել, որ նախկիննե­րի վերա­դարձ չի լինե­լու 

Իմպիչմենթի գործընթաց նախա­ձեռնե­լու մտադրություն ունե­ցող  խորհրդա­րա­նա­կան ընդդի­մությունը, ինչպես հայտնի է, մինչև այս պահը չի հայտնել վարչա­պե­տի իր թեկնա­ծուի անունը։ Մինչդեռ  Սահմա­նադրության պահանջն է՝ «վարչա­պե­տին անվստա­հություն հայտնե­լու մասին ԱԺ   որոշման նախա­գիծ կարող է ներկա­յացնել պատգա­մա­վորնե­րի ընդհա­նուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միա­ժա­մա­նակ առա­ջարկվում է նոր վարչա­պե­տի թեկնա­ծու»:  Դատե­լով «Հայաստան» խմբակցոության պատգա­մա­վոր Արմեն Ռուստամյա­նի՝ «Երկիր մեդիա»-ին տված հարցազրույցում հայտնած որոշ մտքե­րից՝ ընդդի­մությունը վախեր ունի վարչա­պե­տի պոտենցիալ թեկնա­ծուի  անթե­րի, անբիծ, անեղծ լինե­լու հարցում, այդ պատճա­ռով էլ չի շտա­պում հայտնել նրա անունը,  և բացի դրա­նից՝ չեն կարծում, որ թեկնա­ծուի անձը կարող է նոր թափ հաղորդել շարժմա­նը։ ՀՅԴ-ական պատգա­մա­վո­րը  հիշեցրել է  ՀՓՇ‑ի ժամա­նակնե­րը, երբ հայտա­րարվեց  հստակ թեկնա­ծուի անուն՝ Վազգեն Մանուկյան, սակայն, ինչպես Ռուստամյանն է ասում՝ «էլի նստե­ցին, հազար բան գտան»։ «Ում էլ գտնես (ասես-խմբ.)՝ մի բան կգտնեն։ Մեր վատն ի՞նչն է, մենք հերոս, որպես այդպի­սին, շատ դժվար ենք ընդունում,  մենք ազգա­յին հերոսներ շատ քիչ ունենք,  որը անբիծ, ամբողջ պատմության ընթացքում ընդունվում է, և բոլորս որպես օրի­նակ ուզում ենք նմանվել դրան։ Հազար բան կգտնեն վրեն»,- սրտնե­ղել է ՀՅԴ-ական պատգա­մա­վո­րը։ 

Փաստո­րեն,  «Հայաստան» դաշինքի հետ ասո­ցացվող հերոսնե­րից մեկի՝ Արցա­խի հերոս Ռոբերտ Քոչարյա­նի անունը դիմադրո­ղա­կաննե­րը միտումնա­վոր չեն շրջա­նա­ռում, քանի որ վստահ չեն, որ «վրեն մի բիծ», ժողովրդա­կան լեզվով  ասած՝ կեղտ չի գտնվի։ Քոչարյա­նի դեպքում բանն իհարկե մեկ կամ մի քանի բծով չի սահմա­նա­փակվի, և գործ կունե­նանք բծե­րի մի մեծ համաստե­ղության հետ, իսկ ընդդի­մությունը չի կարող նման ռիսկի գնալ՝ առա­ջադրել վարչա­պե­տի ոչ թե օրի­նա­կե­լի, այլ բծա­վոր թեկնա­ծու։ 

Արմեն Ռուստամյա­նի պրպտուն միտքն այսքա­նով չի սահմա­նա­փակվել։ Նա  կարծում է, որ չպետք է ինչ-որ խումբ նստի ու որո­շի, թե ով է լինե­լու ընդդի­մության վարչա­պե­տի  թեկնա­ծուն, քանի որ «եթե այդպես եղավ՝ հաստատ չի անցնի, պետք է ժողո­վուրդը մասնակցի էդ պրո­ցե­սին»։ Թե ինչպե՞ս՝  Ռուստամյա­նը օրի­գի­նալ տարբե­րակ է առա­ջարկում՝ քվեա­թերթիկ տպել, բաժա­նել հրա­պա­րա­կում հավաքված ժողովրդին, և թող ամեն մեկն իր ուզած թեկնա­ծուի անունը գրի ու գցի համա­պա­տասխան արկղի մեջ։ «Առա­ջին 10‑ը, ովքեր շատ ձայներ հավա­քե­ցին, ես կարծում եմ, որ այդ 10‑ի մեջ կլի­նեն անձինք, ովքեր հեղի­նա­կություն ունե­ցող անձինք են։ Եվ իհարկե պետք է դրվի, որ նախկիննե­րի վերա­դարձ չկա, ոչ ոք չի վերա­դառնա­լու նախկին ռեժի­մով, էդ էլ պետք է ապա­հո­վել, որ էս թյուրըմբռնումներն էլ վերա­նան, որ էս բոլոր գործոննե­րը, որոնք մեր ընդլայնումը լիարժեք չեն դարձրել, այդ բոլոր գործոննե­րը չեզո­քացնենք»։ 

Նախ՝ անդրա­դառնանք քվեա­թերթիկնե­րի միջո­ցով թեկնա­ծուին որո­շե­լու ՀՅԴ-ական պատգա­մա­վո­րի առա­ջարկին. պարոն Ռուստամյա­նը երևի կարծում է, որ 2018‑ի ֆենո­մե­նը հնա­րա­վոր է կրկնել նաև 2022-ին, երբ հեղա­փո­խա­կան ալի­քի վրա հրա­պա­րա­կում որոշվեց Փաշինյա­նին վարչա­պե­տի թեկնա­ծու առա­ջադրե­լու հարցը, այն էլ՝ ոչ քվեա­թերթի­կա­յին քվեարկությամբ։ Բայց պարոն Ռուստամյա­նը հաշվի չի առել մի հանգա­մանք՝ Փաշինյա­նը մինչ այդ առաջնորդել էր համա­ժո­ղովրդա­կան շարժումն ու արդեն «պատրաստի» թեկնա­ծուի կարգա­վի­ճակ ուներ, նրան մնում էր միայն առա­ջադրել։ Իսկ ահա  դիմադրո­ղա­կան  շարժումը հերիք չի՝ մարել է, դեռ, փաստո­րեն, նոր-նոր պետք է վարչա­պե­տա­ցուի հարց լուծի, գցի-բռնի, թե ում առա­ջադրի, որ նվա­զա­գույնը խայտա­ռակ չլի­նի։ Եթե, օրի­նակ, Ռուստամյա­նի ասած քվեա­թերթիկնե­րում ամե­նա­շատ ձայներ հավա­քած անձինք լինեն Արցա­խի հերոսներ Ռոբերտ Քոչարյա­նը կամ Սերժ Սարգսյա­նը, կամ էլ, ասենք, Իշխան Սաղա­թելյա­նը կամ Արմեն Գևորգյա­նը, նրանք նախկիննե՞ր են, թե՞ նորացված նախկիններ,  անբիծ հեղինակություննե՞ր են, թե՞ մութ անցյա­լով պայծառ ապա­գա խոստա­ցողներ և նախկին ռեժի­մի վերա­դարձը բացա­ռողներ։ Սրանք հարցեր են, որոնց պատասխաննե­րը տալը, վստա­հա­բար, պարոն Ռուստամյա­նին անհարմար դրության մեջ կդնի։  Պարզվում է նաև, որ ՀՅԴ-ական գործի­չը  ունի սեփա­կան նախընտրե­լի թեկնա­ծուն, սակայն չի ուզում նրա անունը տալ, քանի որ, ինչպես ինքն  է ասում՝  «ատե­լի են անուննե­րը»։ «Ում անունն էլ տաս՝ հազար ֆեյք լրատվա­կաննե­րով ցեխ կլցնեն, ուստի չեմ ուզում այդ մարդուն ժամա­նա­կից շուտ ցեխա­րակման թիրախ սարքել»։  Փաստո­րեն, ընդդի­մությունը բախվել է ոչ միայն  հանրա­յին վստա­հության, այլ նաև իր շարքե­րում հեղի­նա­կություն վայե­լող անձանց, լեգի­տիմ վարչա­պե­տա­ցունե­րի դեֆի­ցի­տին,  չկա մեկը, որին  ռիսկով առա­ջադրեն՝  առանց տհաճ հետև­անքնե­րի և արձա­գանքնե­րի  մասին  անհանգստա­նա­լու։

Այդ դեպքում լեգի­տիմ հարց է ծագում՝ խորհրդա­րա­նում մեծա­մասնություն կազմող քաղա­քա­կան ուժի ընտրած՝ ժողովրդի վստա­հությունը վայե­լող վարչա­պե­տին ուզում եք փոխել և ո՞ւմ բերել։ Ոնց գցում-բռնում ենք, բծա­վոր մարդու անուն է գալիս մտքնե­րիս։

Հոդվա­ծը՝ civic.am կայքից։

Առնչվող Հոդվածներ