26.7 C
Yerevan

Կոսո­վո-Արցախ-Լուգանսկ-Դոնեցկ Տրանզիտ

Արցա­խը, ինչպես ինքնա­վար մարզ էր Սովե­տա­կան Ադրբե­ջա­նի կազմում, այնպես էլ Կոսո­վոն էր ինքնա­վար մարզ՝ Սերբիա­յի Սոցիա­լիստա­կան Հանրա­պե­տության կազմում:
Այդ պետություննե­րը դադա­րե­ցին գոյություն ունե­նալ մայր պետության փլուզումից հետո։
Ինչպես Կոսո­վոն, Արցա­խը ևս Ադրբե­ջա­նի կողմից իրա­կա­նացված բռնի էթնիկ զտումնե­րի զոհ է եղել։

Դավիթ Կարա­պետյան

ՄԱԿ‑ի Կանո­նադրության 4‑րդ հոդվա­ծով հաստատված՝ տարածքա­յին ամբողջա­կա­նության և ՄԱԿ‑ի Գլխա­վոր Ասամբլեա­յի հռչա­կագրե­րում ամրագրված ազգե­րի ինքնո­րոշման սկզբունքնե­րի մասին շատերս ենք լսել:

Լսել ենք նաև, որ այս երկու սկզբունքնե­րի միջև, մեղմ ասած, կա որո­շա­կի հակա­սություն։

Լինե­լով հավա­սա­րա­զոր իրա­վա­կան սկզբունքներ՝ այդուհանդերձ, վերջիններս իրա­րա­մերժ են ու «աշխա­տում են իրար դեմ»:

Այս երկու սկզբունքնե­րի առճա­կատման արդյունքում չլուծված են դեռևս մի շարք կոնֆլիկտներ, ինչպի­սիք են՝ Մերձդնեստրը, Հարա­վա­յին Օսե­թիան, Աբխա­զիան, Ղրի­մը, Քաշմի­րը, Թայվա­նը, Արցա­խը, Կոսո­վոն, իսկ այսօր նաև Դոնեցկի ու Լուգանսկի ինքնա­վար հանրա­պե­տություննե­րը:

Այս երկու սկզբունքնե­րով պայմա­նա­վորված՝ կոնֆլիկտնե­րում ամեն մի պետություն յուրո­վի մոտե­ցում է դրսև­ո­րում:
Արձա­գանքե­լիս կամ պաշտո­նա­կան դիրքո­րո­շում հայտնե­լիս էլ, կամա թե ակա­մա, շարժվում է երկա­կի ստանդարտնե­րով:

Այս համա­տեքստում՝ կոնֆլիկտնե­րի մեկնա­բանման ու դիրքո­րո­շումնե­րի բազմա­պի­սիության հարցում, շատ հետաքրքիր ու տեղին զուգա­հեռներ կարե­լի է անցկացնել:

Այսպի­սով՝ միջազգա­յին պրակտի­կա­յում ընդունված է համա­րել, որ այս սկզբունքնե­րից առաջնայնությունը, այնուա­մե­նայնիվ, տրվում է տարածքա­յին ամբողջա­կա­նությա­նը:

Ոչ մի պետության իշխա­նություն չի ցանկա­նա, որ պետա­կան տարածքը մասնատվի, և այդ տարածքում ի հայտ գան նոր անվա­նումնե­րով ինքնիշխան պետություններ:

Տրա­մա­բա­նությունը տանում է նրան, որ աշխարհում հարյուրա­վոր ազգեր ու ցեղեր կան, որոնց ինքնո­րոշման իրա­վունքի իրացման հիման վրա՝ անջատվե­լու ու անկա­խա­նա­լու պարա­գա­յում, աշխարհի քաղա­քա­կան քարտե­զի վրա կարող են առա­ջա­նալ բազմա­թիվ նոր պետություններ:

Այսպի­սի դիրքո­րո­շում ընդա­մե­նը մեկ ամիս առաջ, Պուտի­նի ներկա­յությամբ, ի լուր աշխարհի բարձրա­ձայնեց Ղազախստա­նի նախա­գահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը՝ ուղիղ պատասխա­նե­լով այն հարցին, թե ինչու՞ Ղազախստա­նը չի ճանա­չում Դոնեցկի ու Լուգանսկի ինքնա­վար պետություննե­րը:

Այն պետություննե­րը, որոնք տարածքա­յին առումով մեծ են ու բազմազգ, նրանք առա­վել ևս մտա­հոգված են այս հարցում:
Մոնոէթնիկ պետություննե­րում այդպի­սի ռիսկը բացա­կա­յում է:

Նման խնդրի առաջ են այսօր կանգնած թե՛ Սիրիան, Թուրքիան, Իրա­քը ու Իրա­նը՝ քրդե­րի հարցում, թե՛ Իսպա­նիան՝ Կատա­լո­նիա­յի, թե՛ Հնդկաստանն ու Պակիստա­նը՝ Քաշմի­րի և թե՛ Ադրբե­ջա­նը՝ Թալիշնե­րի ու Արցա­խի հարցե­րում:

Բայց արի ու տես, հեգե­մոն պետություննե­րի համար՝ տարբեր կոնֆլիկտնե­րում այս սկզբունքնե­րի կիրա­ռե­լիության ու հայե­ցա­կարգի մասով ընկա­լումը ինդի­վի­դուալ է, մոտե­ցումը՝ ըստ ճաշա­կի ու քմա­հա­ճույքի, ըստ նախա­սի­րություննե­րի, շահե­րի ու դիվի­դենտնե­րի:

Օրի­նակ՝ ազգե­րի ինքնո­րոշման սկզբունքի իրացման տեսանկյունից Կոսո­վոն, կարծես, բացա­ռություն է:

Եթե ցանկա­ցած վերոնշյալ կոնֆլիկտում աշխարհի պետություննե­րը, հատկա­պես գերտե­րություննե­րը, արտա­հայտվում են ի օգուտ տարածքա­յին ամբողջա­կա­նության պահպանման սկզբունքի՝ ստո­րա­դա­սե­լով ազգե­րի ինքնո­րոշման ոչ պակաս կարև­որ իրա­վա­կան սկզբունքը, ապա՝ Կոսո­վո­յի հարցում պատկերն այլ է:

Այստեղ տեղին է մեջբե­րել և՛ ԱՄՆ Պետդե­պարտա­մենտի խոսնակ Նեդ Փրայսի հայտա­րա­րությունն այն մասին, որ «Ժամա­նակն է մոռա­նալ, որ Կոսո­վոն Սերբիա է», և՛ ՌԴ նախա­գահ Պուտի­նի հայտա­րա­րությունը, որով նա, Կոսո­վոն բերե­լով որպես օրի­նակ, և զուգա­հեռներ անցկացնե­լով՝ առաջ քաշեց Ղրի­մի, Դոնեցկի և Լուգանսկի ինքնո­րոշման հարցը՝ պատճա­ռա­բա­նե­լով, որ այնտեղ ևս՝ ազգե­րի ազատ ինքնո­րոշման կամարտա­հա­յության արդյունքում ու համա­ժո­ղովրդա­կան հանրաքվեի միջո­ցով է, որ իրացվել է այդ իրա­վունքը:

Հետև­ա­բար՝ ինչու՞ պետք է Կոսո­վոն բացա­ռություն կազմի, իսկ Ղրի­մը, Դոնեցկն ու Լուգանսկը՝ ոչ:

Այդ ինչպե՞ս է, որ մի շարք ՆԱՏՕ‑ի անդամ երկրներ, և ոչ միայն նրանք, ճանա­չել են Կոսո­վոն՝ որպես Սերբա­յից անկախ պետություն, իսկ այլ դեպքե­րում՝ այն բացա­ռել:

Եվ իրոք՝ Միացյալ Նահանգնե­րի կողմից 2008 թվա­կա­նին Կոսո­վո­յի անկա­խության ճանա­չումը նախա­դեպ է ստեղծում նաև Արցա­խի համար:
Մանա­վանդ, որ երկու հակա­մարտություննե­րի միջև ընդհանրություննե­րը շատ ավե­լին են, քան կարող է թվալ առա­ջին հայացքից։
Մանա­վանդ, որ ըստ այն տարի­նե­րի ամե­րիկյան վարչա­կազմի՝ «միայն Կոսո­վո­յի անկա­խությունն էր, որ կարող էր տարա­ծաշրջա­նում կայունություն հաստա­տել»։

Արցա­խը, ինչպես ինքնա­վար մարզ էր Սովե­տա­կան Ադրբե­ջա­նի կազմում, այնպես էլ Կոսո­վոն էր ինքնա­վար մարզ՝ Սերբիա­յի Սոցիա­լիստա­կան Հանրա­պե­տության կազմում:
Այդ պետություննե­րը դադա­րե­ցին գոյություն ունե­նալ մայր պետության փլուզումից հետո։
Ինչպես Կոսո­վոն, Արցա­խը ևս Ադրբե­ջա­նի կողմից իրա­կա­նացված բռնի էթնիկ զտումնե­րի զոհ է եղել։
Արցա­խը ևս համա­ժո­ղովրդա­կան հանրաքվեի միջո­ցով անկա­խության է հասել և կարո­ղա­ցել է զարգացնել կառա­վարման սեփա­կան համա­կարգը՝ տասնամյակնե­րի ընթացքում իշխա­նության խաղաղ և ժողովրդա­վա­րա­կան փոխանցում ապա­հո­վե­լով:

Ավե­լին՝ Պուտի­նը հաստա­տա­կամ հայտա­րա­րում է, որ միջազգա­յին իրա­վունքի այդ սկզբունքը պետք է գործի, որ ՄԱԿ‑ի միջազգա­յին դատա­րա­նը կայացրել է որո­շում՝ համա­ձայն որի, եթե պետության որևէ տարածքի բնակչություն, սեփա­կան ճակա­տա­գի­րը որո­շե­լու համար, հանրաքվեի միջո­ցով ուզում է առանձնա­նալ և ձեռք բերել անկա­խություն, ապա այն իրա­կա­նացնե­լու համար պարտա­վոր չէ թույլտվություն վերցնել կենտրո­նա­կան իշխա­նությունից:
Նրանք դրա իրա­գործման իրա­վա­կան բոլոր նախադրյալներն ունեն:

Հետև­ա­բար՝ ինչու՞ Կոսո­վոն բացա­ռություն է և ոչ թե նախա­դեպ այլ կոնֆլիկտնե­րի համա­տեքստում…

Ի դեպ, սա ասում է մի պետության ղեկա­վար, ում երկրի տարածքում կա ազգե­րի ինքնո­րոշման իրա­վունքի հիման վրա անկա­խության ձգտող հիսունից ավել ինքնա­վար սուբյեկտներ, ինչպի­սիք են՝ Դաղստա­նը, Չեչնիան, Օսե­թիան, Թաթարստա­նը, Բաշկի­րիան, Բուրիա­տիան, Ինգուշե­տիան, Կալմի­կիան, Ադի­գեան, Խակա­սիան, Չուվա­շիան, Ուդմուրտիան և այլք:

Այսպի­սով՝ այն ինչ բարձրա­ձայնեց ՌԴ նախա­գահ Պուտի­նը՝ Ազգե­րի ինքնո­րոշման մասին, շատ կարև­որ է նաև Արցա­խի համար:

Գրե­թե նույնկերպ մենք պետք է բարձրա­ձայնենք Արցա­խի հարցը, և օրի­նակ բերե­լով Կոսո­վոն, դիվա­նա­գի­տա­կան ճակա­տում պայքա­րենք այդ իրա­վա­կան նորմի կյանքի կոչման համար:

Այնպես, ինչպես Կոսո­վոն, որի պայքա­րի արդյունքում 2010 թվա­կա­նին ՄԱԿ‑ի Արդա­րա­դա­տության միջազգա­յին դատա­րա­նը ճանա­չեց նրանց իրա­վունքնե­րը։

Փաստ է, որ Արցա­խի ինքնո­րո­շումը իրա­կա­նացվել է միջազգա­յին իրա­վունքի հիման վրա և միջազգա­յին իրա­վունքի բոլոր սկզբունքնե­րի պահպանմամբ՝ չհա­կա­սե­լով այլ սկզբունքնե­րին:

Փաստ է, որ ՀՀ իշխա­նություննե­րը դիվա­նա­գի­տա­կան ճակա­տում պետք է մատնանշեն ու միջազգա­յին հարթակնե­րում պահանջեն՝ հաշվի առնել և երբեք չստո­րա­դա­սել ժողո­վուրդնե­րի իրա­վա­հա­վա­սա­րության և ինքնո­րոշման սկզբունքի գերա­կա­յությունը:

Փաստ է, որ Արցախն ու Ղրի­մը նույն տարբե­րա­կով՝ ազգե­րի ինքնո­րոշման իրա­վունքի հիման վրա, ռեֆե­րենդումի միջո­ցով են անկա­խա­ցել:
Ուղղա­կի, եթե Ղրի­մի ժողո­վուրդը նաև ՌԴ-ին միա­նա­լու հանրաքվե անցկացրեց ու միա­ցավ, ապա Արցա­խի հարցում՝ այն չկա­տարվեց:
Արցա­խը անկա­խա­նա­լուց հետո մայր Հայաստա­նին չմիա­վորվեց:

Ղրի­մի սցե­նա­րով են հիմա շարժվում Դոնեցկի ու Լուգանսկի հանրա­պե­տություննե­րը:

Շատ լավ է, որ Նիկոլ Փաշինյա­նը Վլա­դի­վոստո­կում մասնա­կից լինե­լով միջազգա­յին ֆորումին՝ անձամբ լսեց Պուտի­նից այս կարև­ո­րա­գույն ու խնդրա­հա­րույց հարցե­րի շուրջ նրա մոտե­ցումնե­րը, մեջբե­րումներն ու պնդումնե­րը:
Հետև­ություններ անե­լու ու վերջի­նիս խոսքը՝ որպես գործիք օգտա­գործե­լու ու կիրա­ռե­լու նախադրյալներ ստեղծվեց:

Իհարկե, Պուտի­նը բազմիցս է մեր իշխա­նություննե­րին նախա­տել՝ ասե­լով, որ դուք ինքներդ չեք ճանա­չում Արցա­խի անկա­խությունը, ես ինչու՞ եմ պարտա­վոր այն ճանա­չել:

Կամ թե դուք, որպես դաշնա­կից ու բարե­կամ պատրաստա­կա­մություն դրսև­ո­րեիք ու ճանա­չեիք Ղրի­մը, Դոնեցկն ու Լուգանսկը, ես էլ՝ որպես պատասխան քայլ, կճա­նա­չեմ Արցա­խը:

Գուցե, նա մեզա­նից ակնկա­լում է հենց այսպի­սի արձա­գանք, առա­վել ևս՝ գործո­ղություն:
Չի բացառվում…
Պարզա­պես, նման բան ակնկա­լո­ղը, պետք է ի նկա­տի ունե­նա, որ ավե­լի շուտ մենք իրե­նից կարող էինք նման քայլ ակնկա­լել, հետա­գա­յում էլ՝ համարժեք «սոլի­դա­րություն» դրսև­ո­րել…

Բայց, նույնիսկ, նման սցե­նա­րի պարա­գա­յում՝ նրա կողմից համարժեք պատասխան քայլը բացառվում է:

Ավե­լի քան վստահ եմ, որ նա որևէ կերպ չի գնա կոնֆրոնտա­ցիա­յի և Ադրբե­ջա­նի ու Թուրքիա­յի պես գործընկերնե­րի հետ հարա­բե­րություննե­րը երբեք չի դնի կասկա­ծի ու խաթարման ռիսկի տակ:
Նրան դա բացարձակ պետք չէ:

Այսպի­սով՝ Արցա­խի հարցում անհրա­ժեշտ է, որպեսզի իշխա­նություննե­րը միջազգա­յին բոլոր հարթակնե­րում բանեցնեն դիվա­նա­գի­տա­կան ողջ գործի­քա­կազմը՝ պնդե­լու համար ազգե­րի ինքնո­րոշման սկզբունքի, դրա աներկբա գործադրման կարև­ո­րությունը:

Առանց այդ սկզբունքը հաշվի առնե­լու՝ հակա­մարտության հանգուցա­լուծումը բացառվում է:

Արցա­խի պարա­գա­յում ինքնո­րոշման իրա­վունքն Արցա­խի ժողովրդի սեփա­կան հայրե­նի­քում ապրե­լու անքակտե­լի իրա­վունքն է, որն երբեք չի կարող վիճարկվել:
Իսկ դրա այլընտրանքը՝ էթնիկ զտումն է…

Ադրբե­ջա­նի կողմից ցեղասպա­նության սպառնա­լի­քի առկա­յության պայմաննե­րում, անկա­խությունը՝ Արցա­խի բնիկ հայ բնակչության անվտանգությունն ապա­հո­վե­լու միակ տարբե­րակն է մնում:

Իսկ «Առանց Արցախ չկա Հայաստան կամ թե «Հայաստա­նը չպետք է զոհա­բերվի Արցա­խի հաշվին» ծայրա­հե­ղա­կան ձևա­կերպումնե­րը՝ զուտ քաղա­քա­կան ինստի­տուցիո­նալ մտքի բացա­կա­յության հետև­անք են:

Փաստ է, որ առանց մեկը մյուսի, երկուսն էլ չեն կարող կենսունակ լինել:
Առանց Հայաստան՝ չի կարող լինել Արցախ և հակա­ռա­կը…

Արցա­խը ինչպես եղել է, այնպես էլ կանգուն մնա­լու է:
Գոնե հիմա, տեր կանգնենք մեր հայրե­նի­քին:

Գրա­ռումը՝ Դավիթ Կարա­պետյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ