26.7 C
Yerevan

Ինքնության Հարցը

Մաս 2

Ընտրե­լով պատմության «հիշո­ղությունն» արթնացնե­լու ուղին՝ Հ. Դինքը «Մենք մոռնա­լու կարի­քը ունինք» կարգա­խո­սով առաջնորդվողնե­րին լուրջ չէր ընդունում, քանի որ հակված էր գիտակցե­լու, որ ճշմա­րիտ ուղին ոչ թե մոռա­նալն է, այլ հիշե­լը:

Էլի­նա Միրզո­յան

Հայ ազգա­յին ինքնության բարդ խնդիրնե­րի նկատմամբ շաբա­թա­թերթը նախընտրում է հեղա­փո­խա­կան մոտե­ցում, որի մասին Հ. Դինքը գրում է. «Հայ ինքնութիւնը պէտք ունի նոր նախա­դա­սութիննե­րու»: Այդ փնտրտուքի մեջ կարև­որ տեղ էր հատկացվե­լու պատմա­կան փաստե­րի անկոմնա­կալ և խորքա­յին ներկա­յացմա­նը, որը Թուրքիա­յի պարա­գա­յում ձեռք էր բերում անա­սե­լի նշա­նա­կություն, քանի որ պետության կողմից իրա­կա­նացվող ազգա­յին քաղա­քա­կա­նությունն արդա­րացնե­լու նպա­տա­կով թուրքա­կան պատմագրությունը տասնամյակներ շարունակ իր հասա­րա­կությանն է ներկա­յացրել կեղծ, պատմա­կան անցյա­լը խեղաթյուրող տեղե­կություններ: Ընտրե­լով պատմության «հիշո­ղությունն» արթնացնե­լու ուղին՝ Հ. Դինքը «Մենք մոռնա­լու կարի­քը ունինք» կարգա­խո­սով առաջնորդվողնե­րին լուրջ չէր ընդունում, քանի որ հակված էր գիտակցե­լու, որ ճշմա­րիտ ուղին ոչ թե մոռա­նալն է, այլ հիշե­լը: Այս մասին նա գրում է. «Պէտք է որ բոլորս ջանանք խնդիրնե­րուն խորքին թափանցել, ճշմարտութիւննե­րուն հասնիլ»: Իսկ Թուրքիա­յում, անժխտե­լի է, որ 1923 թ. հանրա­պե­տության հռչա­կումից ի վեր արգելվել է պատմա­կան հիշո­ղության, այն է՝ անցյա­լի իրա­դարձություննե­րին առնչվող ստույգ, իրա­կա­նությա­նը համա­պա­տասխա­նող տեղե­կություննե­րի փոխանցումը: Այդ տաբուի կոտրումը թեև բարդ էր, բայց՝ հույժ կարև­որ:

Հայ ազգա­յին ինքնության հետ կապված‘ «Ակօս»-ի գործունեությունը կարե­լի է պայմա­նա­կա­նո­րեն բաժա­նել երկու ուղղության: Առա­ջի­նը, որը կապված է ազգա­յին արժեքնե­րը, մշա­կույթը յուրացնե­լու հետ, ուղղորդում է և կոչ անում ճանա­չե­լու սեփա­կան ազգա­յին-մշա­կութա­յին արժեքնե­րը: Այն խնդիր է դնում հրա­տա­րա­կե­լու հայ նշա­նա­վոր գրողնե­րի ստեղծա­գործություննե­րը, ինչպես նաև ազգագրա­կան նյութեր‘ արժև­ո­րե­լով դրանք որպես հայե­ցի դաստիա­րա­կության ուղի­ներ: Այդ ուղղությամբ «Ակօս»-ը անդրա­դառնում է հայ մշա­կույթի այնպի­սի դեմքե­րի, ինչպի­սիք են‘ Կոմի­տա­սը, Խրիմյան Հայրի­կը, Պարույր Սևա­կը, Պետրոս Դուրյա­նը, Երվանդ Օտյա­նը, Գրի­գոր Զոհրա­պը, Եղի­շե Չարենցը և այլք: Նմա­նա­տիպ նյութե­րի ընտրությունը պատա­հա­կան չէ, քանի որ շաբա­թա­թերթը, ընթերցո­ղին ծանո­թացնե­լով մշա­կութա­յին արժեքնե­րի, մշա­կույթի նշա­նա­վոր դեմքե­րի հետ, դառնում է ազգա­յին ինքնության որակնե­րի, արժեքնե­րի արտա­հայտի­չը:

Հայ ազգա­յին ինքնության առումով «Ակօս»-ի երկրորդ և կարև­որ ուղղությունը կապված է տարբեր դարե­րում և հատկա­պես 1915 թ. Հայոց ցեղասպա­նության տարի­նե­րին բռնի իսլա­մացված հայե­րի և նրանց սերունդնե­րի արմատնե­րի փնտրտուքի գործընթա­ցի հետ:

Սկսած առա­ջին իսկ համարնե­րից՝ Հ. Դինքը «Հայ ինքնության շուրջ» ընդհա­նուր խորագրի ներքո տպագրում է հոդվա­ծա­շար, որով լայն քննության նյութ է դարձնում իսլա­մացված հայե­րի իրա­կան ծագման և ինքնության խնդի­րը: Նրան հաջողվում է դիտարկել ազգա­յին ինքնության խնդի­րը նոր մտա­ծե­լա­կերպով և ձևե­րով, անել էթնո­հո­գե­բա­նա­կան, փիլի­սո­փա­յա­կան և պատմա­կան լայն ընդհանրա­ցումներ: Նա մի ամբողջ ծրա­գիր է ներկա­յացնում սեփա­կան ազգա­յին ինքնության հետ առե­րեսվե­լու, ծանո­թա­նա­լու, ազգա­յի­նը յուրացնե­լու ուղղությամբ:

«Ակօս»-ը բազմա­թիվ առիթնե­րով անդրա­դառնում է իսլա­մացված հայե­րի առանձին ուշագրավ պատմություննե­րին, որոնք երբևէ լուսա­բանված չեն եղել մինչ պարբե­րա­թերթում տպագրվե­լը, և այդ գործում հատկա­պես մեծ է Հ. Դինքի գործո­նը: Նա շաբա­թա­թերթում բազմա­թիվ հոդվածներ է տրա­մադրում իսլա­մացված հայե­րի ամե­նա­տարբեր խնդիրնե­րին՝ այդ հարցում որդեգրե­լով հետև­ո­ղա­կան դիրքո­րո­շում: Իսլա­մացված հայության թեմա­յով Դինքի հեղի­նա­կած հոդվածնե­րը, փաստո­րեն, դառնում են «Ակօս»-ի կարև­որ ուղղություննե­րից մեկը: Դինքն այնքան է տարվում այդ թեմա­յով, որ հանդի­պումնե­րից մեկի ժամա­նակ անգամ նշում է. «Երա­նի գիտնա­կան լինեի և միայն այս թեմա­յով զբաղվեի»:

Էլի­նա Միրզո­յան

Բ.գ.թ. թուրքա­գետ, սփյուռքա­գետ, բանա­սեր, Հայոց Ցեղասպա­նության թանգա­րան-ինստի­տուտի գիտաշխա­տող, ԵՊՀ դասա­խոս

Առնչվող Հոդվածներ