26.7 C
Yerevan

Ի՞նչ Է Տեղի Ունե­նում Եվ Ի՞նչ Անել

Նվա­զա­գույն նպա­տա­կը պետք է լիներ՝ մեկ-երկու տարում ունե­նալ գոնե մեկ-երկու որա­կա­պես նոր մարտունակ միա­վո­րում, որոնք ի զորու կլի­նեին տեղա­կան մարտե­րում արժա­նի հակա­հարված տալ, և ստի­պել թշնա­մուն խոսել մեզ հետ ոչ միայն ուժի լեզվով, հաշվի առնել մեր պայմաննե­րի գոնե մի մասը:

Հրանտ Տէր Աբրա­հա­մեան

Ոչ մի արտա­ռոց բան տեղի չի ունե­նում:

Պարզա­պես, ինչպես 2020‑ի պատե­րազմի ավարտից հետո անընդատ ասել ենք՝ պատե­րազմը Հայաստա­նի դեմ չի ավարտվել, պատե­րազմը շարունակվում է: Հուսանք սա արդեն ոչ մեկին ապա­ցուցե­լու կարիք չկա: Թեև հիշեցնենք, որ դեռևս մեկ տարի առաջ՝ շատե­րը մեր այս պդնումը համա­րում էին չափա­զանցություն և …..պատե­րազմի քարոզ:

Շատ ենք խոսել նաև նրա մասին, թե ինչու է պատե­րազմը շարունակվում:

Այստեղ էլ գաղտնիք չկա՝ պատե­րազմը շարունակվում է, քանի որ պատե­րազմը հրահրող կողմե­րը (ռուս-թուրքա­կան դաշինքը) չի հասել այն բոլոր նպա­տակնե­րին, որոնց պետք է հասներ ըստ նախնա­կան ծրագրի դեռևս 2020‑ի աշնա­նը: Այդ նպա­տակնե­րի մեջ են, թե այնպի­սիք, որոնք ամրագրված են նոյեմբե­րի 9‑ի թղթի մեջ, թե՛ այնպի­սիք, որոնք դրա մեջ պետք է ամրագրվեին, բայց այլև­այլ պատճառնե­րով (հիմնա­կա­նում պատե­րազմը, որն առանց այդ էլ ծրագրա­վորվաից երկար էր տևել՝ արագ ավարտե­լու ցանկության պատճա­ռով) չեն ամրագրվել: Դրանց մեջ են՝ Լաչի­նի միջանցքի վերա­ցումը, Սյունի­քի «միջանցքը», Արցա­խի ՊԲ վերա­ցումը, սահմա­նա­զա­տումը, անկլավնե­րի հարցը և այլն: Եվ այլնի մեջ կարող է մտնել գրե­թե ամեն ինչ, ինչ հարմար ու հնա­րա­վոր կգտնի Ադրբե­ջանն՝ իր երկու մեծ դաշնա­կիցնե­րի աջակցությամբ: Օրի­նակ, Հայաստա­նի զինված ուժե­րի սահմա­նա­փա­կումը՝ հայկա­կան բանա­կի զուտ «պրոֆե­սիո­նա­լի» վերա­ծումը և այլն:Advertisements

Այժմ ուժա­յին ճնշմամբ, ռազմա­կան հարվածնե­րի միջո­ցով կետ առ կետ փորձում են իրա­կա­նացնել այդ պահանջնե­րը: 2021‑ի գարնանն այս կերպով հասան սահմա­նա­զատման թեմա­յի ամրագրմա­նը, որը չկար նոյեմբե­րի 9‑ի թղթում, և դրա դիմաց թողե­ցին, որ Հայաստա­նում ընտրություննե­րը համե­մա­տա­բար հանգիստ պայմաննե­րում անցկացվեն: 2022‑ի ամռա­նը նույն կերպ՝ արագ ռազմա­կան գործո­ղությամբ հասան Լաչի­նի միջանցքի խնդրի շուտա­փույթ «լուծմա­նը»: Հիմա նույն մեթո­դը շարունակվում է: Այստեղ անհասկա­նա­լի բան չկա: Իսկ ինչո՞ւ չշա­րունակվի, եթե աշխա­տող տարբե­րակ է:

Անհասկա­նա­լին այստեղ Ադրբե­ջա­նի գործո­ղություննե­րը չեն, այլ Հայաստա­նի քաղա­քա­կա­նությունը:

Զուտ տեսա­կա­նո­րեն կա քաղա­քա­կա­նության երկու, ընդա­մե­նը երկու տարբե­րակ:

Առա­ջին տարբե­րա­կը՝ ընդունել, որ անկա­րող ենք դիմա­կա­յել եղած պահանջնե­րին, համա­ձայնել ամե­նին և զիջել՝ փրկե­լով այն ինչ հնա­րա­վոր է փրկել այդ իրա­վի­ճա­կում: Սա շատ վատ տարբե­րակ է, և միանգա­մից ասենք, որ որևէ իրա­կան երաշխքի չտվող: Այս տարբե­րա­կով գնա­լու դեպքում հաջորդ անխուսա­փե­լի հարցը Հայաստա­նի անկախ կարգա­վի­ճա­կի հարցն է ընդհանրա­պես: Եվ լավա­գույն հեռանկա­րը՝ գոյատև­ել որպես իբր պետություն, որի անվտանգության միակ երաշխի­քը երկու տեսա­կի թուրքե­րի և ռուսնե­րի «բարյացկա­մությունն է», «խելոք մնալն է» և մի քիչ էլ «միջազգա­յին հանրության»՝ Արևմուտքի բարե­գութությունը՝ «մինչև քոքը մի կտրեք այդ խեղճ ազգին, թող որպես թանգա­րան գոնե մնան»:

Այս տարբե­րա­կով գնա­լը նշա­նա­կում է հրա­ժարվել որևէ սուբյեկտությունից, իրա­կան անկախ և քաղա­քա­կան խնդիրներ դնող ազգ լինե­լու որևէ կարգա­վի­ճա­կից, փոխա­րե­նը ստա­նա­լով գոյատևման թույլ երաշխիքներ: Սա նշա­նա­կում է նաև ապա­գա­յի համար որպես մոդել ամրապնդել, որ ցանկա­ցած լուրջ ճգնա­ժամ լուծե­լի է միայն անհա­պաղ հանձնմամբ: Կպա­հանջեն վաղը Սյունի՞քը: Ուրեմն, հարցը պետք է «լուծել»՝ «փոխզի­ջումնե­րով», այսինքն՝ միա­կողմա­նի հայկա­կան զիջումնե­րով: Սա, կրկնեմ, վատ, շատ վատ տարբե­րակ է, բայց ….գոնե զուտ տեսա­կա­նո­րեն տրա­մա­բա­նա­կան ի տարբե­րություն նրա ինչ այսօր կատարվում է:

Երկրորդ տարբե­րա­կը՝ հասկա­նա­լով, որ անհնար է անվերջ միա­կողմա­նի զիջումնե­րով ապա­գա կառուցել և անկա­խություն պահպա­նել, հասկա­նա­լով, ո նույնիսկ ամե­նաարմա­տա­կան զիջումնե­րը չեն երաշխա­վո­րում տևա­կան խաղա­ղություն, անվնտանգություն և անկա­խություն, ընտրել պայքա­րի ճանա­պարհը:

Բայց այստեղ կարև­որ պայման կա:

Պայքա­րի ճանա­պարհը չի կարող միայն խոսքե­րով լինել:

Եթե պատրաստվում ենք մերժել մեր դեմ առաջ քաշվող պայմաննե­րի գոնե մի մասը, նույնիսկ, եթե միայն մեկը, ապա դա պետք է պարտա­դիր ուժա­յին ապա­հո­վում ունե­նա: Այսինքն՝ մերժե­լու դեպքում, պետք է պատրաստ լինենք զինված ճանա­պարհով պաշտպա­նել մեր մերժումը: Դա նշա­նա­կում է, որ պատե­րազմից հետո անցած երկու տարին պետք է նվիրված լինեինք պաշտպա­նության ոլորտի արագ և արմա­տա­կան բարե­փոխմա­նը:

Դրա նվա­զա­գույն նպա­տա­կը պետք է լիներ՝ մեկ-երկու տարում ունե­նալ գոնե մեկ-երկու որա­կա­պես նոր մարտունակ միա­վո­րում, որոնք ի զորու կլի­նեին տեղա­կան մարտե­րում արժա­նի հակա­հարված տալ, և ստի­պել թշնա­մուն խոսել մեզ հետ ոչ միայն ուժի լեզվով, հաշվի առնել մեր պայմաննե­րի գոնե մի մասը: Սրա շուրջ պետք է կենտրո­նա­ցած լիներ պետության և հանրության ջանքը: Մանա­ցած ամե­նը պետք է արվեր սրա հետ կապված ու զուգա­հեռ:

Այս տարբե­րա­կը միակ տարբե­րակն է, որ հայ ժողո­վորդին շանս է տալիս ապա­գա ունե­նա­լու, անկա­խություն ձեռք բերե­լու ու ամրապնդե­լու, նաև դաշնա­կիցներ ունե­նա­լու, ու նույնիսկ՝ թշնա­մի­նե­րի հետ բանակցե­լու: Առանց սրա որևէ դիվա­նա­գի­տություն խաբկանք է՝ թե դաշնա­կի­ցեր ձեռք բերե­լու, թե թեշնա­մի­նե­րի հետ ինչ որ գոնե ժամա­նա­կա­վոր լուծման գալու:

Ավե­լին՝ եթե չենք գործարկում այս տարե­րա­կը, մենք չունենք պետություն: Պետությունը սոսկ անուն չէ: Պետությունն այն համա­կարգն է, որ կարող է պաշտպա­նել ինքն իրեն: Պետությունն այն համա­կարգն է, որ իր դիրքո­րո­շումն անհրա­ժեշտության դեպքում պատրաստ է և կարող է ուժով պաշտպա­նել: Չկա դա, չկա պետություն, կա վանի­լա­յին պաղպա­ղակ, որը, եթե ինչ որ մեկին հարմար է կարող է նաև պետություն անվա­նել:

Ի՞նչ է արվել սրա փոխա­րեն:

Ընտրվել է «երրորդ»՝ առա­վել անտրա­մա­բա­նա­կան տարբե­րա­կը:

Մենք փաստա­ցի զինուժ չենք վերա­կա­ռուցում, բայց փոխա­րե­նը մերժում ենք Ադրբե­ջա­նի շուրթե­րով հնչեցվող առա­ջարկնե­րը: Մերժում ենք, բայց մեր մերժումը պաշտպա­նե­լու ուժ չունենք, և ամեն մերժումից հետո ստա­նում ենք ուժա­յին հարված, որից հետո արդեն նոր զիջում ենք: Սա ամե­նա խայտա­ռակ, ամե­նա նվաստա­ցուցիր, ամե­նա­վատ տարբե­րակն է:

Ազգը լրիվ չուլ սարքե­լու և տասնամյակնե­րի հեռանկա­րով արժա­նապտվության նշույլնե­րից անգամ զրկե­լու տարբե­րա­կը:

Թող չասի ոչ ոք, թե բանա­կի բարե­փո­խումներ են ընթա­նում, կարծես, մենք ժամա­նակ ունենք ինչ որ դանդաղ ու մտածկոտ բարե­փո­խումնե­րի, ու կարծես առանց հիմա­նա­կան խնդրի՝ սովե­տա­կա-ռուսա­կան բանա­կի մոդե­լից հրա­ժարվե­լու իմաստ ունի որևէ բարե­փո­խում:

Վերջա­պես բարե­փո­խումը պետք է արդյունք տա, ընդ որում հենց հիմա: Ասել ենք արդեն ինչ նկա­տի ունենք՝ նվա­զա­գույն պայմանն է՝ տեղա­կան, ոչ լայնա­մասշտաբ բախման մեջ պետք է ի զորու լինենք ուժա­յին հակա­հարված տալ, ուժով ուժին պատասխա­նել: Հենց դա լինի, կասենք, որ ինչ որ բան արվել է:

Մենք շարունա­կում ենք «կղե­րա­կան դիվա­նա­գի­տություն» խաղալ, որովհետև ցանկա­ցած դիվա­նա­գի­տություն թղթե շերեփ է, եթե քո իրա­վունքներդ, պահանջներդ, պայմաններդ ի զորու չես հարկ եղած դեպքում ուժով պաշտպա­նել ու ապա­ցուցել:

Ավե­լին՝ նույնիսկ այսքա­նից հետո մեր քաղա­քա­կան ղեկա­վա­րությունը չի հասկա­նում այս պատե­րազմի բնույթը‘այն, որ պատե­րազմը հայ-ադրբե­ջա­նա­կան չէ, և պատե­րազմի լիարժեք կողմ են նաև այլ պետություննե­րը: Լիարժեք, ոչ թե օժանդակ: Թեև քաղա­քա­կան գործչի համար աննե­րե­լի էր, բայց ինչ որ տեղ կարե­լի էր պատկե­րացնել այս չհասկա­նա­լը 2020-ին, բայց այսօ՞ր: Իսկ եթե սխալվում ենք, ու իրա­կա­նում քաղա­քաան ղեկա­վա­րությունը հասկա­նում է այսքա­նը, ապա ինչպե՞ս մինչև հիմա հավա­տում, թե այս կամ այն հարցում Մոսկվան աջակցում է հայկա­կան, այլ ոչ թե ադրբե­ջա­նա­կան դիրքո­րո­շումը: Մոսկվան իր նպա­տակնե­րին հասնե­լու համար Հայաստա­նի նկատմամբ միշտ էլ որպես լավա­գույն գործիք ունե­ցել է ադրբե­ջա­նա­կան կամ թուրքա­կան բանակնե­րը, և կարիք չունի ուղիղ անհա­մա­ձայնություն հայտնել հայե­րի դիրքե­րին կամ էլ անմի­ջա­պես ներգրավվել ուժա­յին ճնշման մեջ:

Փաստա­ցի շարունակվում է դեռ Հայաստա­նի անկա­խության սկզբից վարվող արա­տա­վոր քաղա­քա­կա­նությունը՝ անկա­խության դիմաց անվտանգության երաշխիքներ Ռուսաստա­նից, որոնք, սակայն, անհա­րեժշտ պահին երբեք չեն գործում: 90-ականնե­րից ձևա­վորված այս արա­տա­վոր փիլի­սո­փա­յությունից մինչև վերջնա­կա­նա­պես դուրս չգանք, չունենք ելք:

Բայց հարցը միայն Ռուսա­սատնը չէ:

Ով էլ ուզե­նա մեզ դրսից հիմա օգտա­կար լինել, մի պայման է անհրա­ժեշտ՝ որ մենք ի զորու լինենք սեփա­կան ուժե­րով դիմադրություն ցուցա­բե­րել: Միայն այդ դեպքում կունե­նանք իրա­կան դիվա­նա­գի­տա­կան հնա­րա­վո­րություններ:

Ի՞նչ անի հանրությունը:

Նախ՝ պետությա­նը պետք է հստակ պահանջ ներկա­յացնի՝ պաշտպա­նության համա­կարգի արագ և արմա­տա­կան բարե­փոխման: Ընդ որում՝ այդ բարե­փո­խումնե­րի փիլի­սո­փա­յա­կան հիմքե­րի հրա­պա­րա­կա­յին քննարկմամբ: Թող ոչ ոք լոլո չկարդա, որ պաշտպա­նության ոլորտն այնպի­սին է, որ այստեղ բարե­փո­խումնե­րի մասին խոսակցություննե­րը չեն կարող հրա­պա­րա­կա­յին լինել: Կարո՛ղ են և պե՛տք է լինեն՝ սկզբունքա­յին մակարդակնե­րում: Իսկ տեխնի­կա­կան մակարդակն այսպես թե այնպես բխում է սկզբունքա­յի­նից, և արդեն, այո, մասնա­գետնե­րի գործն է:

Երկրորդ՝ պետք է պետությա­նը հստակ հարցում ուղի՝ ի՞նչ քաղա­քա­կա­նություն է այն վարում: Ո՞ր տարբե­րակն է ընտրում:
Զիջո՞ւմների և «խաղա­ղոության դարաշրջա՞նի»: Եթե այս, ապա թող բացատրի, թե ինչո՞ւ է այդ դեպքում բանակցություննե­րում մերժում ադրբե­ջա­նա­կան պայմաննե­րը՝ առանց որոնց կատարման, պարզ է, որ չեն դադա­րե­լու զինված գործո­ղություննե­րը մեր դեմ: Նաև պետք է հստակ բացատրվի, թե ինչ ապա­գա է ուրվագծվում Հայաստա­նի համար այս տարբե­րա­կի դեպքում, և ոչ թե Արսեն Թորոսյա­նի վեջին շրջա­նի ուտո­պիստա­կան, կրո­նա-բարո­յա­կան խրատնե­րի լույսի ներքո, այլ իրա­կան աշխարհին բնո­րոշ, գիտա­կան-վերլուծա­կան հիմնա­վորմամբ:

Իսկ եթե պետությունն ընտրում է բանակցություննե­րում Ադրբե­ջա­նի պահանջնե­րի մերժման տարբե­րա­կը, ապա, ի՞նչ է անում այդ մերժումներն ուժով ապա­հո­վե­լու խնդրի ուղղությամբ, և եթե իր կարծի­քով անում է, ապա ո՞ւր են դրա արդյունքնե­րը: Արդյո՞ք ընդհանրա­պես գիտակցում են, որ մերժումը ենթադրում է պատե­րազմի շարունա­կություն և պաշտպա­նության անհրա­ժեշտություն:

Իսկ եթե պետությունն ընտրում է երկրորդ տարբե­րա­կը, և գիտակցում է պաշտպա­նության ոլորտի արագ և արա­տա­կան բարե­փոխման անհրա­ժեշտությունը, ապա նայր թիվ մեկկ կետը՝ պետք է ներկա­յացվեն այդ բարե­փոխման հստակ հիմքե­րը, դրվեն հանրա­յին քննարկման, և պետք է պարզ նշվի, որ պետությունը հասկա­նում է, որ 2020-ին պարտված ռազմա­կան համա­կարգը իր սոցե­տա-ռուսա­կան փիլի­սո­փա­յությամբ պետք է մերժվի, և նոր զինուժը նոր հիմքե­րով կառուցվի:

Երրորդ՝ հանրությունը պետք է հասկա­նա, որ այս պահին ինքը մեծ հույսեր չի կարող ունե­նալ պետությունից, և պետք է հույսն ավե­լի դնի ինքն իր վրա՝ ինքնա­կազմա­կերպվի, նախա­ձեռնո­ղա­կան լինի, և հարկ եղած դեպքում նույնիսկ ինքը մտա­ծի իր պաշտպա­նության մասին:

Ի վերջո, եթե պետությունն անույժ է և անկա­րող, ապա նոր պետություննե­րը ծնվում են հանրա­յին ուժից:

Բայց սա ապա­գա­յի խնդիր է:

Այս պահին մի կարև­որ բան ևս պետք է հասկա­նանք:

Ինչ էլ լինի, ինչ հետա­գա հաջո­ղություննե­րի էլ հասնի թշնա­մին, մեր սկզբունքա­յին խնդիրնե­րը միշտ մնում են նույնը, և սկսվում են պաշտպա­նության ոլորտի արմա­տա­կան փոփո­խություննե­րի հարցից:

Բայց այդ փոփո­խությունն էլ հնա­րա­վոր չէ առանց մտա­ծո­ղության փոփո­խությունից, տաբունե­րից ու պարտադրված կարծրա­տի­պե­րից հրա­ժարվե­լուց:

Չկա նահանջի այնպի­սի կետ, որից հնա­րա­վոր չլի­նի սկսել հետհաշվարկը և վերածնունդը:

Պետք է միայն միտք, կամք և գործ:

Առնչվող Հոդվածներ