26.7 C
Yerevan

Ինքնության Հարցը

Մաս 3‑րդ

Հրանտ Դինքը «Ակօս»-ում սկիզբ է դնում իսլա­մացված հայե­րին իրենց արմատնե­րին վերա­դարձնե­լու հարցը։

Էլի­նա Միրզո­յան

Շաբա­թա­թերթը լայն կապեր է հաստա­տում հայ ազգա­յին ինքնությունը վերագտնե­լու ցանկություն ունե­ցողնե­րի հետ‘ դառնա­լով նման մարդկանց իրա­կան ինքնության ճանաչման ամե­նա­գործուն և կենսա­կան միջո­ցը: Անդրա­դառնա­լով իսլա­մացված հայության խնդրին‘ Դինքն այն ավե­լի լայն համա­պատկե­րում է ներկա­յացնում՝ փորձե­լով դա դիտարկել ընդհանրա­պես Թուրքիա­յում տեղի ունե­ցող «ինքնության ճգնա­ժա­մի» համա­տեքստում. «Այսօր Թուրքիա­յում շատերն են դեգե­րում իրենց ինքնության լաբի­րինթո­սում՝ ապրե­լով «ինքնության ճգնա­ժամ» : «Թուրքիոյ մէջ այսօր հազա­րաւորներ կան որ քաջութիւն ունին հրա­պա­րա­կաւ արտա­հայտուե­լու, գիրքեր ու յօդուածներ գրե­լու, թէ իրենց պապե­րը հայ էին: Թուրքիոյ մէջ հիմա այս ուղղութեամբ շարժում կայ եւ ես ըսեմ որ ապա­գայ հայ կեանքի ամե­նա­մեծ ու ամե­նա­յուսա­լի աշխա­տանքնե­րէն մէկը կրնայ դառնալ անի­կա: Եթէ Թուրքիան Եվրո­միութեան անդամ դառնայ օր մը, չեմ սխա­լիր, եթէ հայութիւն առնուազն երկու միլիոն ևս շատա­նայ, Թուրքիոյ մէջ գոյութիւն ունե­ցող իսլամ հայե­րու թիւը: Ինծի համար շատ կարև­որ հարց է այս հարցով աշխա­տիլ և գտնիլ այդ կորսուածնե­րը, ողջնցնել այդ մեռածնե­րը: Շատ կարև­որ է գտնել այդպի­սի հայ մը եւ իրեն տալ իր հայութիւնը» : Այս մասին «Պատմութեան եւ Այսօ­րուան Հայե­լիէն Հէմշի­նի Հայե­րը» գրքի հեղի­նակ Ալիե Ալթը գրում է. «Երբ մարդոց լռութիւննե­րը կամաց-կամաց կը սկսին տեղի տալ, երբ մարդիկ իրենց պապե­րը կը փնտռեն ու մեծմայրե­րու ինքնութիւնը կը հրա­պա­րա­կեն, իրենց Մահմե­տա­կան չըլլա­լը բարձրա­ձայն կ’աղաղակեն եւ իրենց արմատնե­րուն հասնե­լու հետա­մուտ մարդոց թիւը երբ օրըստօ­րէ կ’աւելանայ, իրենց կեանքը ստուերնե­րու պէս շարունա­կել ջանա­ցողնե­րուն պատմութիւններն ալ հետզհե­տէ յաջորդա­բար կը սկսին լոյս աշխարհ գալ» :Այսպի­սով՝ Հրանտ Դինքը «Ակօս»-ում սկիզբ է դնում իսլա­մացված հայե­րին իրենց արմատնե­րին վերա­դարձնե­լու հարցը Թուրքիա­յի քաղա­քա­կան և հասա­րա­կա­կան օրա­կարգ մտցնե­լու գործընթա­ցին, որը լիո­վին նոր երև­ույթ էր և մինչ այդ դուրս էր մնա­ցել այլ պարբե­րա­կաննե­րի ուշադրությունից: Սա իրա­կա­նում բավա­կան համարձակ քայլ էր Թուրքիա­յում, քանի որ այդ երկրում տաբու թեմա­նե­րի թվում առանձնա­հա­տուկ տեղ ունի ինքնության հարցը: Շաբա­թա­թերթի էջե­րում տպագրվող՝ «թաքնված» հայի իրա­կան ինքնությունը ներկա­յացնող նյութե­րը թուրք հասա­րա­կության մեջ սկսե­ցին ավե­լի խորացնել կասկածնե­րը սեփա­կան ինքնության վերաբերյալ:«Ակօս»-ում հրա­տա­րակված նմա­նա­տիպ պատմություննե­րից մի քանի­սը լայն տարա­ծում գտան՝ դառնա­լով հանրա­յին քննարկման առարկա, իսկ երբեմն՝ նույնիսկ գիրք-հուշագրություննե­րի հիմք: Այդ պատմությունննե­րից ամե­նա­հայտնին կապված է իրա­վա­պաշտպան Ֆեթհի­յե Չեթի­նի և նրա հայուհի տատի հետ. «Ակօս»-ի 2000 թ. փետրվա­րի 11‑ի համա­րում տեղ էր գտել հետևյալ մահազդը. «Նրա անունը Հերա­նուշ էր: Հերա­բեթ Կատարյա­նի թոռնուհին էր, Իսկուհի և Օվաննես Կատարյաննե­րի միակ աղջի­կը: Բալուի Հաբաբ գյուղում մինչև չորրորդ դասա­րան երջա­նիկ մի մանկություն է ապրել: Միանգա­մից վրա են հասել տառա­պանքնե­րով լի ժամա­նակներ, որոնց մասին նա ասում էր‘ «այդ օրե­րը թող գնան, այլևս ետ չգան»: Հերա­նուշն իր ամբողջ ընտա­նի­քը կորցրեց, նրանց հետ այլևս չկա­րո­ղա­ցավ հանդի­պել: Նոր ընտա­նիք, նոր անուն ունե­ցավ, կյանքի ընթացքում այդ բոլո­րից ընդհանրա­պես չբո­ղո­քեց, սակայն իր անունը, գյուղը, մորը, հորը, պապին և մտե­րիմնե­րին երբև­ի­ցե չմո­ռա­ցավ: Մի օր նրանց հանդի­պե­լու, նրանց հետ ողջա­գուրվե­լու հույսով 95 տարի ապրեց: Գուցե այս հույսով այդքան երկար ապրեց, գիտակցությունը մինչև վերջին օրե­րը չկորցրեց: Հերա­նուշ տատիկս անցյալ շաբաթ վախճանվեց և նրան դեպի հավի­տե­նա­կա­նություն ճանա­պարհե­ցինք: Նրա հարա­զատնե­րին (մեր հարա­զատնե­րին), ում իր կենդա­նության օրոք չենք կարո­ղա­ցել գտնել, հույս ունենք այս հայտա­րա­րության միջո­ցով գտնել, վշտե­րը կիսել և ասում ենք. «Այդ օրե­րը թող գնան, այլևս չկրկնվեն» : Ֆ. Չեթի­նի տատը‘ Հերա­նուշ Կատարյա­նը, այն իսլա­մացված հայե­րից էր, ովքեր 1915 թ. Հայոց ցեղասպա­նության ժամա­նակ ապաստան էին գտել մուսուլմա­նա­կան ընտա­նիքնե­րում և ժամա­նա­կի ընթացքում իսլա­մացվել էին: Վերջիններս փոխել են իրենց անուննե­րը, կրո­նը և այդպես շարունա­կել իրենց գոյությունը : «Ակօս»-ի միջո­ցով Ֆ. Չեթի­նը ամիսներ անց կարո­ղա­ցավ գտնել իր տատի ամե­րի­կաբնակ հարա­զատնե­րին, ամբողջացնել Կատարյան ընտա­նի­քի եղեռնյան պատմությունը և այն թղթին հանձնել: Արդյունքում 2004 թ. Ստամբուլում հրա­տա­րակվեց «Մեծ մայրս» վերնագրով հուշագրությունը,  որը նախ Թուրքիա­յում դարձավ ամե­նա­մեծ պահանջարկ ունե­ցող գրքե­րից մեկը, ապա թարգմանվեց տարբեր լեզունե­րով : Առանց չափա­զանցության կարե­լի է ասել, որ «Մեծ մայրս» գիրքը շրջա­դարձա­յին նշա­նա­կություն ունե­ցավ Թուրքիա­յում էթնիկ ինքնության քննարկումնե­րի ասպա­րե­զում՝ դրդե­լով շատե­րին բարձրա­ձայնե­լու իրենց իրա­կան հայկա­կան ինքնության մասին կամ սկսե­լու փնտրտուքներ:

Էլի­նա Միրզոյանբ.գ.թ., թուրքա­գետ, սփյուռքա­գետ, բանա­սեր, Հայոց ցեղասպա­նության թանգա­րան-ինստի­տուտի գիտաշխա­տող, ԵՊՀ դասա­խոս։

Առնչվող Հոդվածներ