28.6 C
Yerevan

Ի՞նչ Է Լինե­լու ՀԱՊԿ-ից Հետո

Եթե Հայաստա­նի ՀԱՊԿ լքե­լու գինը լինե­լու է որևէ տարածքա­յին նոր կորուստ և ադրբե­ջա­նա­կան առաջխա­ղա­ցում, իսկ հետո անո­րոշ ժամա­նա­կա­յին տարա­ծություն՝ մինչ թշնա­մին այս կամ այն կերպ դուրս կմղվի Հայաստա­նի ինքնիշխան տարածքից, ապա պարզ հարց է առա­ջա­նում՝ ո՞րն է դրա իմաստը:

Հակոբ Բադալյան

Հայաստա­նը ՀԱՊԿ լքե­լուց հետո. հարցը քննարկե­լու կարև­որ ազդա­կը

Ի՞նչ քայլեր է ձեռնարկե­լու Երև­ա­նը, ընդհուպ այսօր հնչում է այդ դաշինքը լքե­լու կոչ, հարց է ուղղել Ազա­տություն ռադիո­կա­յա­նը Հայաստա­նի ԱԽ քարտուղար Արմեն Գրի­գորյա­նին, որը խոսել է ՀԱՊԿ-ից Երև­ա­նի ակնկա­լի­քի մասին: Գրի­գորյա­նը նշել է, որ Երև­անն ակնկա­լում է ՀԱՊԿ գործո­ղություն Ադրբե­ջա­նին Հայաստա­նի սուվե­րեն տարածքից դուրս բերե­լու ուղղությամբ, այն ռազմա-քաղա­քա­կան գործիքնե­րով, որ տնօրնում է ՀԱՊԿ: Եվ ահա, ի պատասխան հարցի, թե այդ ակնկա­լի­քը չարդա­րա­նա­լու դեպքում ինչ է անե­լու Երև­ա­նը, երբ հնչում է ընդհուպ ՀԱՊԿ լքե­լու հանրա­յին, քաղա­քա­կան կոչ, Արմեն Գրի­գորյանն արձա­գանքում է՝ «Այդ մասով պետք է ՀԱՊԿ‑ը մտա­ծի, ոչ թե Հայաստա­նը»: Նշանակու՞մ է դա արդյոք, որ Երև­ա­նը գոնե քաղա­քա­կան կուլիսնե­րի մակարդա­կում քննարկում է ՀԱՊԿ լքե­լու հարցը, թե՞ պարզա­պես այդ պատասխա­նով փորձ է արվում «գնդա­կը տեղա­փո­խել ՀԱՊԿ» դաշտ, այդ կերպ այս շրջա­փուլում խուսա­նա­վե­լով իսկա­պես բավա­կա­նին բարդ հարցից՝ Երև­ա­նի քայլը ՀԱՊԿ անգործության պայմաննե­րում:

Խնդիրն իսկա­պես բարդ է, և բարդ է իհարկե այնքա­նով, որքա­նով Հայաստա­նի համար կարող է բարդ լինել Ռուսաստա­նի արձա­գանքը: Հասկա­նա­լի է, որ Երև­ա­նը ՀԱՊԿ լքե­լու հարցում ունի խնդիր ոչ թե Բելա­ռուսի, Ղազախստա­նի կամ մյուս անդամնե­րի վերա­բերմունքի կամ արձա­գանքի մասով՝ դա Հայաստա­նին իսկա­պես չի վերա­բե­րում և հուզում օբյեկտի­վո­րեն, այլ ՌԴ վերա­բերմունքի մասով: Ի վերջո, պետք է խոստո­վա­նել, որ ՀԱՊԿ‑ը դա Ռուսաստանն է: Այս մասին խոսվել է շատ: Եվ ուրեմն լքել ՀԱՊԿ‑ը, նշա­նա­կում է հարվա­ծել Ռուսաստա­նին, թե ռազմա-քաղա­քա­կան գործի­քա­կազմին, թե հեղի­նա­կությա­նը: Իսկ դա լուրջ քայլ է, եթե խոսքը վերա­բե­րում է սուբյեկտնե­րի, որոնց վրա է այդ քայլի պատասխա­նատվության հետև­անքը: Այո, ՀԱՊԿ‑ը չի օգնում որևէ կերպ, կամ չի արդա­րացնում այն ակնկա­լի­քը, որ ունի և պետք է ունե­նա որևէ ռազմա­քա­ղա­քա­կան բլո­կի որևէ անդամ:

Բայց, մի բան է դա, մեկ այլ բան, այն, թե ինչ նոր ռիսկ է ավե­լա­նա­լու ՀԱՊԿ լքե­լու որոշման պարա­գա­յում: Հնարավո՞ր է, որ այդ որո­շումը կամ դրա մասին ակնարկը սթա­փեցնի և սառը ջուր լինի ՀԱՊԿ համար ու նրանք շարժվեն տեղից: Իհարկե հնա­րա­վոր է: Միա­ժա­մա­նակ հնա­րա­վոր է նաև, որ նրանք ոչ թե սթափվեն, այլ հավա­քա­կա­նո­րեն մտա­ծեն Հայաստա­նին «սթա­փեցնե­լու» մասին: Իսկ դա, ինչպես գիտենք, տեղի կունե­նա Ադրբե­ջա­նի ռազմա­կան ագրե­սիա­յի կամ որևէ շանտա­ժի տեսքով: Պետք է արձա­նագրել, որ Երև­ա­նը զուրկ է այդօ­րի­նակ մեխա­նիզմին միայնակ դիմագրա­վե­լու հնա­րա­վո­րությունից: Առա­ջա­նում է հարց՝ ո՞վ կօգնի: Խոսքը հենց անմի­ջա­կան, գործուն մեխա­նիզմով օժանդա­կե­լու, այլ ոչ հայտա­րա­րություննե­րի մակարդա­կով աջակցե­լու մասին է: Որովհետև, եթե Հայաստա­նի ՀԱՊԿ լքե­լու գինը լինե­լու է որևէ տարածքա­յին նոր կորուստ և ադրբե­ջա­նա­կան առաջխա­ղա­ցում, իսկ հետո անո­րոշ ժամա­նա­կա­յին տարա­ծություն՝ մինչ թշնա­մին այս կամ այն կերպ դուրս կմղվի Հայաստա­նի ինքնիշխան տարածքից, ապա պարզ հարց է առա­ջա­նում՝ ո՞րն է դրա իմաստը:

Կա՞ արդյոք ներկա­յումս գործնա­կան նշան կամ վկա­յություն, որ ՀԱՊԿ մեխա­նիզմից հրա­ժա­րումն ու Ռուսաստա­նին փաստա­ցի հասցված հարվա­ծը ունի պաշտպա­նա­կան այլընտրանքա­յին մեխա­նիզմ: ՄԱԿ ԱԽ-ում կամ այլ ձևա­չա­փե­րում Հայաստա­նի տարածքա­յին ամբողջության և սահմաննե­րի անձեռնմխե­լիության մասին հայտա­րա­րություննե­րը մեխա­նիզմ դիտարկե­լը լուրջ չէ: Լուրջ կարող է լինել օրի­նակ այն, որ այդ հայտա­րա­րության հեղի­նակ ուժա­յին կենտրոննե­րը ներկա­յումս գործուն քայլե­րով և բավա­կա­նին արագ ժամկե­տում հասնեն նրան, որ Ադրբե­ջա­նը դուրս գա Հայաստա­նի սուվե­րեն տարածքից: Դա իսկա­պես կարող է դիտվել առարկա­յա­կան փաստարկ, որը թույլ կտա լրջություն մտցնել ՀԱՊԿ հետ Հայաստա­նի հարա­բե­րությունը վերա­նա­յե­լու թեմա­յի մեջ: Եթե աձա­նագրվում է, որ Բաքուն խախտել է Հայաստա­նի տարածքա­յին ամբողջությունն ու սահմաննե­րի անձեռնմխե­լիությունը, ապա այդ արձա­նագրող երկրնե­րը անկախ ՄԱԿ ԱԽ-ից էլ ոունեն հնա­րա­վո­րություն, որպեսզի Ադրբե­ջա­նին տան հետ քաշվե­լու ժամա­նակ, հակա­ռակ պարա­գա­յում զգուշացնե­լով կիրառվե­լիք պատժա­մի­ջոցնե­րի մասին: Կանե՞ն այդպի­սի գործո­ղություն: Հակա­ռակ պարա­գա­յում, Հայաստա­նի լքե­լը իհարկե թող հուզի ՀԱՊԿ-ին, բայց լքե­լուց հետո իրա­վի­ճա­կը չի կարող չհուզել Հայաստա­նին, և իհարկե նրանց, ովքեր պատրաստ են Հայաստա­նին ցուցա­բե­րել գործուն աջակցություն՝ Հայաստա­նի ինքնիշխա­նության այդ կարև­որ քայլի պարա­գա­յում:

Լուսանկա­րը‘ «Ֆոտոլուր»-ի

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ