28.6 C
Yerevan

Ինքնության Հարցը

Մաս 4‑րդ

Թուրքիա­յում յուրա­քանչյուր աշա­կերտ իր դպրո­ցա­կան օրն սկսում էր «աշա­կերտա­կան երդումով», որտեղ, անկախ այն բանից՝ աշա­կերտը հայ է, հրեա, հույն թե քուրդ, ստիպված է արտա­սա­նել «թուրք եմ, ուղղա­միտ եմ, աշխա­տա­սեր եմ» արտա­հայտություննե­րով սկսվող և «ինչ երջա­նիկ է նա, ով ասում է ես թուրք եմ» բանաձև­ով վերջա­ցող ուխտը: Իսկ նրանք, ովքեր «ես թուրք եմ»-ի փոխա­րեն «ես քուրդ եմ կամ հայ եմ» արտա­հայտությունն են օգտա­գործում՝ պատժվում են:

Էլի­նա Միրզո­յան

Հետզհե­տե Դինքը և նրա միջո­ցով նաև «Ակօս»-ը սկսում են ընդլայնել հայկա­կան ինքնության տեսա­կան քննարկման ոլորտը, անդրա­դառնալ Թուրքիա­յում ազգա­յին փոքրա­մասնություննե­րին և առա­վել կոնկրետ քրիստոնյա հայ համայնքի՝ այդ ոլորտում եղած խնդիրնե­րին: Այս հարցում իրա­վա­ցիո­րեն առաջնա­յին կարև­ո­րության քննարկման և քննա­դա­տության նյութ է դառնում թուրքա­կան պետա­կան քաղա­քա­կա­նության առա­ջացրած վախի մթնո­լորտը: Սակայն պարբե­րա­թերթը առաջնորդվում է այն ճշմարտությամբ, որ, թեև վախը «փոքրա­մասնութեան մը ամե­նահզօր ու բնա­կան զէնքն ու իրաւունքն» է, սակայն պէտք չէ «իրենք զիրենք փոքրա­մասնութիւն ըլլա­լով տեսնել՝ այդ զէնքին դիմել» և վարել երկչոտ քաղա­քա­կա­նություն: Այս մոտեցմամբ «Ակօս»-ը չի խուսա­փում ակնհայտ քննա­դա­տա­կան վերլուծություննե­րից՝ անտե­սե­լով նույնիսկ «պետութեան զայրոյթը»: «Իրաւ որ, մեր ինքնութեան պահպա­նութեան ժամա­նակ, եթէ ըլլան զայրա­ցողներ, այդ իրենց հարցն է: Մենք ինքնա­պաշտպա­նութեան եւ իրա­կա­նութիւննե­րը ցոլացնե­լու ջանք կը թափենք,– գրում է Հ. Դինքը,– ես ալ կը զայրա­նամ, երբ ամէն անգամ հեռա­տե­սի­լը բանա­լով «Հայու լակոտ» եւ նման խօսքե­րու կամ ՓՔՔ‑ի հետ մեր յարա­բե­րութիւննե­րու մասին լուրեր կը լսեմ: Եթե զայրոյթը այնքան կարեւոր հարց է, եկէք եւ այս հարցե­րը, ցաւե­րը միա­տեղ ապրինք, ու քիչ մըն ալ դուք զայրա­ցէք»:

Թուրքիա­յի Հանրա­պե­տությունում փոքրա­մասնություննե­րի նկատմամբ իշխա­նություննե­րի սերմա­նած թշնա­մանքը չէր կարող անհետև­անք մնալ: Թուրք ժողովրդի գիտակցության մեջ փոքրա­մասնություննե­րը ընկալվե­ցին որպես «իրա­վա­զուրկ օտարներ»: Հ. Դինքը, սակայն, փորձում է «փոքրա­մասնություն» եզրույթին տալ փոքր-ինչ խորհրդանշա­կան բնույթ՝ այն չընդգրկե­լով էթնիկ-կրո­նա­կան շրջա­նակնե­րի մեջ, և նրա համոզմամբ‘ Թուրքիա­յում «խորքին մեջ բոլորն էլ փոքրա­մասնություն են»: Այս մասին նա գրում է. «Ճիշդ է. բոլորս փոքրա­մասնութիւն ենք: Օրի­նակ՝ փոքրա­մասնութիւննե­րուն համար իրաւունքի հարց մը խնդրոյ առարկայ կ’ըլլայ. «Յակո­բին կայ, Միշո­յին կայ, մեզի չկայ» ըսե­լով աղա­ղակ կը բարձրացնեն Իսլա­մա­կան թերթե­րը: Հոն կը շշմիմ: Այս երկրին մէջ իմ կողմէ մեծա­մասնութիւն նկա­տուած հատուածն ալ խորքին մէջ ինծի պէս հարցեր ունի: Այսինքն՝ մեզմէ միայն մէկուն հարցին լուծում գտնե­լը՝ համա­տեղ ապրումի բարո­յա­կա­նի տեսա­կէ­տով ճիշդ ձեւ մը չէ եւ ո՛չ մէկուն օգուտ կը պատճա­ռէ: Ասի­կա ալ միակ բառով մը կը բացատրուի. –  Ժողովրդա­վա­րութիւն»:

Հայե­րի շրջա­նում տարածված վախի մթնո­լորտի և դրա հաղթա­հարման ուղղությամբ Հ. Դինքի քայլե­րին «Ակօս»-ի խմբագրա­կա­նը հետևյալ կերպ է անդրա­դառնում. «Փողո­ցը երբե՛ք Հայե­րէն մի՛ խօսիր: Երբ դուրսը կը գտնուիս, վզէդ կախուած Խաչը ծածկէ՛, որոշ հեռաւո­րութեան մէջ կեցիր եւ Թրքութեան վերա­բե­րեալ հարցե­րու մի՛ միջամտեր, երբե՛ք առա­ջին կարգե­րու վրայ տեղ մի՛ գրաւեր, եթէ Հայութեանդ պատճա­ռաւ ստո­րագնա­հա­տուիս՝ մի՛ գանգա­տիր եւ ընդհա­կա­ռակն՝ լռէ՛: Տարբեր բացատրութեամբ մը՝ անտե­սա­նե­լի եղիր»: Հայե­րը, մինչեւ կարճ ժամա­նակ մը առաջ՝ Թուրքիոյ Հանրա­պե­տութեան մէջ իսկա­պէս ալ անտե­սա­նե­լի դիրք մը կը ներկա­յացնէին: Այս աստի­ճան նուաստ եւ անշուք կ’ապրէին: Եթէ այս երեւոյթը փոխուե­ցաւ, ասոր մէջ մասնաւո­րա­պէս անձի մը կողմէ հրա­տա­րա­կուած երկլե­զու շաբա­թա­թերթ «Ակօս»ի հրա­տա­րա­կիչ Հրանդ Տինքի բաժի­նը մեծ է»: Վերջին ձևա­կերպումը փոքր-ինչ ուռճացված է և վիճա­կը ներկա­յացված առա­վե­լա­պես ցանկա­լիի, քան թե իրա­կա­նությա­նը համա­պա­տասխա­նող դիրքե­րից, քանի որ հայկա­կան համայնքում ներկա­յումս ևս գերիշխող են վախի մթնո­լորտը և դրա­նից բխող ծայրա­հեղ զգուշա­վո­րությունը:

Թուրքիա­յում հայկա­կան ինքնության խնդրին անդրա­դառնա­լիս «Ակօս»-ը և Հ. Դինքը իրա­վա­ցիո­րեն հատուկ շեշտադրում են կրթա­կան համա­կարգում տիրող թուրքա­կան իշխա­նություննե­րի մշա­կած քաղա­քա­կա­նությունը, այն է՝ դպրո­ցից խաթա­րել ազգա­յին ինքնության դրսև­որման և ծավալման փորձե­րը: Այսպես, Հ. Դինքը նկա­տել է տալիս, որ Թուրքիա­յում ազգա­յին փոքրա­մասնություննե­րի հանդեպ անհանդուրժո­ղա­կան քաղա­քա­կա­նությունը կարե­լի է տեսնել նույնիսկ դպրո­ցա­կան դասագրքե­րում, որտեղ խոսք անգամ չկա ազգա­յին փոքրա­մասնություննե­րի մասին: Սրա վերա­բերյալ նա բերում է հետաքրքիր օրի­նակ. ««Ալի՛, գնդա­կը Այշեին տու՛ր» կամ «Այշե՛, գնդա­կը Ալիին տու՛ր»: Երբեք չի հանդի­պում «գնդա­կը տու՛ր Հակո­բին, Դելա­լին կամ Հրիստո­յին»: Փողո­ցում, բակե­րում, շրջա­պա­տում այս մարդիկ ընդհանրա­պես չկան»: 

Թուրքիա­յում յուրա­քանչյուր աշա­կերտ իր դպրո­ցա­կան օրն սկսում էր «աշա­կերտա­կան երդումով», որտեղ, անկախ այն բանից՝ աշա­կերտը հայ է, հրեա, հույն թե քուրդ, ստիպված է արտա­սա­նել «թուրք եմ, ուղղա­միտ եմ, աշխա­տա­սեր եմ» արտա­հայտություննե­րով սկսվող և «ինչ երջա­նիկ է նա, ով ասում է ես թուրք եմ» բանաձև­ով վերջա­ցող ուխտը: Իսկ նրանք, ովքեր «ես թուրք եմ»-ի փոխա­րեն «ես քուրդ եմ կամ հայ եմ» արտա­հայտությունն են օգտա­գործում՝ պատժվում են:

“Türküm, doğruyum, çalışkanım.

İlkem; küçüklerimi korumak, büyüklerimi saymak, 

yurdumu, milletimi özümden çok sevmektir.

Ülküm; yükselmek, ileri gitmektir.

Ey büyük Atatürk! Açtığın yolda, gösterdiğin hedefe

durmadan yürüyeceğime ant içerim.

Varlığım, Türk varlığına armağan olsun.

“Ne mutlu Türküm diyene!”.

«Ես թուրք եմ, ազնիվ եմ, աշխա­տա­սեր եմ:

Սկզբունքս է՝ փոքրե­րիս պաշտպան լինել,

Մեծե­րիս հարգել, պետությունս, ազգս ինձնից առա­վել սիրել:

Գերա­գույն նպա­տակս է՝ բարձրա­նալ և առաջ գնալ:

Հե¯յ, մեծն Աթա­թուրք, երդվում եմ անդա­դար քայլել

Քո գծած ուղիով, որ տանում է դեպի Քո մատնա­ցույց արած նպա­տա­կը:

Թո՛ղ իմ գոյությունը նվի­րա­բերվի թուրքի գոյությա­նը:

Ի¯նչ երջա­նիկ է նա, ով ասում է՝ ես թուրք եմ»:

Պոլսա­հայ լրագրող Ալին Օզինյա­նը նկա­տում է, որ հայկա­կան վարժա­րաննե­րում այս երդումը շատ ավե­լի խիստ է կիրառվում, չնա­յած որ բոլոր աշա­կերտնե­րը և ուսուցիչնե­րի մեծ մասը հայեր են: Նույնը վերա­բե­րում է հունա­կան ու հրեա­կան վարժա­րաննե­րին: Նույնիսկ ծնո­ղա­կան ժողովնե­րը սկսում էին այդ երդման արտա­սա­նությամբ և ծնողնե­րին ևս վերահսկում էին նույն ձևով: Փաստո­րեն, էթնի­կա­պես ոչ թուրք աշա­կերտնե­րի դպրո­ցա­կան յուրա­քանչյուր օր սկսվում է իրա­վունքնե­րի ոտնա­հա­րումով, թեև Հ. Դինքը նկա­տել է տալիս. «Իրավո՞ւնք: Նման բան չկա: Այս երկրում ամեն հայրե­նա­կից թուրքե­րի հետ հավա­սար իրա­վունքներ չի կարող ունե­նալ»: 

Զինվո­րա­կան քայլերգ հիշեցնող աշա­կերտա­կան երդման մասին Հ. Դինքը «Ակօս»-ում և իր հրա­պա­րա­կա­յին ելույթնե­րի ժամա­նակ տարբեր տարի­նե­րին արտա­հայտած մտքե­րի մասին գրում է երիտթուրք պարագլուխ Ջեմալ փաշա­յի թոռա­նը‘ հայտնի լրագրող Հասան Ջեմա­լին. «Սիրե­լի Հասան Ջեմալ, 14.12.2002-ին «Մազլում դեր»-ի Ուրֆա­յի մասնաճյուղի նախա­գա­հության կազմա­կերպած նիստին հրա­վիրվել էի որպես բանա­խոս: Ելույթիցս հետո անցանք ներկա­նե­րի հարցե­րին: Ինձ ուղղված հարցե­րից մեկն այն էր, թե արդյոք հայկա­կան դպրոցնե­րում արտա­սանվում է՝ «Թուրք եմ, ճշմա­րիտ եմ, աշխա­տա­սեր եմ» երդումը, և եթե, այո՛, ապա այդ պահին ինչ եմ զգում:

Ես հետևյալն ասա­ցի.

«Աշխա­տա­սեր եմ, ճշմա­րիտ եմ» բառե­րը շատ եմ սիրում և բղա­վե­լով արտա­սա­նում եմ: Իսկ «թուրք եմ» հատվածն ասե­լիս ձգտում եմ այն ընկա­լել որպես «թուրքաբնակ»: Ես թուրք չեմ, թուրքաբնակ եմ: Թուրքիա­յի Հանրա­պե­տության քաղա­քա­ցի եմ և հայ եմ»:

Թուրքիա­յի հայկա­կան և հունա­կան դպրոցնե­րում աշխա­տած ուսուցիչնե­րից Էմեն Քեշմե­րը, որը նաև «Մի տոպրակ Ստամբուլի հող» վերտա­ռությամբ գրքի հեղի­նակն է, նշում է, որ «թուրք եմ, ուղղա­միտ եմ, աշխա­տա­սեր եմ» արտա­հայտությունը էթնի­կա­կան ծագմամբ ոչ թուրք աշա­կերտնե­րին օգտա­գործել ստի­պե­լը՝ ինքնին պետա­կա­նո­րեն իրա­գործվող ռասիստա­կան քաղա­քա­կա­նության դրսև­ո­րում է: Վերջինս «Ակօս»-ում տպագրված իր հարցազրույցում նշում է, որ իրենք‘ թուրքե­րը, միշտ հպարտա­նում են, որ աշխարհում միայն իրենք են, որ ապրի­լի 23-ին տոնում են երե­խա­նե­րի օրը: Բայց մյուս կողմից, նրանք այդ օրը երե­խա­նե­րին սովո­րեցնում են բանաստեղծություններ, որոնց միջո­ցով նրանց մեջ սերմա­նում են ատե­լություն իրենց «երկրի թշնա­մի­նե­րի» հանդեպ:

Այս թեմա­յի շուրջ ոչ թուրք քաղա­քա­ցի­նե­րի կողմից օրե­ցօր թեժա­ցող բողոքներն ի վերջո ստի­պե­ցին թուրքա­կան իշխա­նություննե­րին 2013 թ. վերացնել այդ հարկադրանքը: Այդ պայքա­րում առաջնա­յին դեր էր ստանձնել նաև «Ակօս»-ը, որի էջե­րում պարբե­րա­բար քննարկվում ու քննա­դատվում էր ծայրա­հեղ խտրա­կան «աշա­կերտա­կան» այդ երդումը: Իհարկե, իրա­տես լինե­լու համար պետք է նշել, որ այդ հարցում էական դեր խաղաց քուրդ բազմա­մի­լիո­նա­նոց ազգաբնակչության ընդվզումը և՛ հասա­րա­կա­կան, և՛ քաղա­քա­կան, և՛ իրա­վա­կան հարթություննե­րում:

Նկա­տենք, որ նմա­նա­տիպ ռասիստա­կան շեշտադրումներ ունի նաև Թուրքիա­յի Հանրա­պե­տության պետա­կան օրհներգը, իսկ քրեա­կան օրենսգրքով որո­շա­կի պատիժ է սահմանված օրհներգի ժամա­նակ շեղումներ դրսև­ո­րե­լու դեպքում: Հ. Ջեմա­լին ուղղված վերո­հիշյալ նամա­կում Հ. Դինքը անդրա­դառնում է նաև օրհներգին և փոքրա­մասնություննե­րի շրջա­նում դրա առա­ջացրած ընկա­լումնե­րին. «Անդրա­դարձա մեր ազգա­յին օրհներգի «Իմ հերոս ռասա­յին ժպտա» տողին և խոստո­վա­նե­լով, որ ռասա բառի շեշտադրումից անհանգստություն եմ զգում, հետևյալն ասա­ցի.

«Մանկությունիցս ի վեր ձեզ հետ միա­սին երգում եմ Անկա­խության օրհներգը: Սակայն վերջին ժամա­նակներս մի տող կա, որին հասնում եմ թե չէ՝ արգե­լակվում եմ: Ես լռում եմ, իսկ դուք շարունա­կում եք, և հետո միայն ես միա­նում եմ շարունա­կությա­նը. «Հերոս ռասա­յիս ժպտա»…

«Ռասա», «իմ նախնին», «հերոս»: Այսինքն՝ մինչև հիմա ազգա­յին օրհներգում քաղա­քա­ցիության հասկա­ցությունը, ազգա­յին միասնությունը դեռ ռասայո՞վ, հերո­սա­կան մի ռասայո՞վ ենք ձգտում ապա­հո­վել: Ռասա բառը բացարձակ չի ներդաշնակվում ազգա­յին օրհներգի հետ, բացա­հայտ անջա­տո­ղա­կա­նության և ռասիզմի ենք դիմում: Անջա­տո­ղա­կա­նության ենք դիմում, քանի որ այս երկրում բոլորս նույն ռասա­յից չենք: Թուրք կա, հույն կա, քուրդ կա, հայ կա:

Նույն տողը նույն պահին երգե­լով՝ իրա­կա­նում մենք բոլորս մեր ռասան ենք նկա­տի ունե­նում: Սրա­նից ավե­լի բացա­հայտ ռասիզմ և անջա­տո­ղա­կա­նություն հնարավո՞ր է»:

Հ. Դինքի արտա­հայտած մտքի՝ «ռասա­յա­կան խտրա­կա­նություն», ինչպես նաև,  թուրքիա­ցի, այսինքն՝ Թուրքիա­յի քաղա­քա­ցի, բայց ոչ՝ ծագումով թուրք մտքի առա­ջադրման համար նրա դեմ հարուցվեց քրեա­կան գործ «թուրքա­կա­նությունը վիրա­վո­րե­լու» մեղադրանքով:

Առնչվող Հոդվածներ