28.6 C
Yerevan

Ինքնության Հարցը

Մաս 5‑րդ

Հ. Դինքն իր ելույթնե­րում ու հոդվածնե­րում հետև­ո­ղա­կա­նո­րեն առաջ էր տանում այն միտքը՝ փորձե­լով թուրք հասա­րա­կությա­նը բացատրել, որ հայե­րը ոչ մի առնչություն չունեն ՔԱԿ‑ի հետ: Նրան հատկա­պես անհանգստացնում էր այն, որ Թուրքիա­յում արվում էր հնա­րա­վո­րը հայե­րին ՔԱԿ‑ի հետ նույնացնե­լու համար: 

Էլի­նա Միրզո­յան

Ինքնության հետ կապված հաջորդ խնդի­րը, որը դարձավ Դինքի և «Ակօս»-ի օրա­կարգա­յին նյութ, վերա­բե­րում էր Թուրքիա­յի իշխա­նություննե­րի դեմ զինված պայքար մղող քրդա­կան «Քրդստա­նի աշխա­տա­վո­րա­կան կուսակցություն» (ՔԱԿ) ծայրա­հե­ղա­կան կազմա­կերպությա­նը և վերջի­նիս մարտիկնե­րին հայկա­կան ծագում վերագրե­լուն: 1980–1990-ականներից սկսած՝ թուրքա­կան իշխա­նություննե­րը հրա­պա­րակ նետե­ցին մի անհիմն թեզ, ըստ որի՝ ՔԱԿ‑ը հայկա­կան կառույց է և նրա անդամնե­րը ծպտյալ հայեր են: Այս անհիմն թեզը լայն տարա­ծում գտավ նաև մամուլում և դարձավ հայությա­նը վիրա­վո­րե­լու, նրա ազգա­յին ինքնությունը կաղա­պա­րե­լու ևս մեկ առիթ ու պատրվակ: Հայտնի է, որ թուրքա­կան տարբեր շրջա­նակնե­րի առաջնա­յին թիրա­խը հայերն են և ձևա­վորված մտա­ծո­ղության արդյունքում ցանկա­ցած բացա­սա­կան ու հակա­թուրքա­կան երև­ույթի հետև­ում հասա­րա­կության մեծ մասը տեսնում է հայե­րին: Թուրքա­կան իշխա­նություննե­րի և մամուլի հետև­ո­ղա­կան աշխա­տանքի արդյունքում այսօր Թուրքիա­յում ամե­նա­ծանր վիրա­վո­րա­կան արտա­հայտություններն են «գյա­վուր», «հայի բիճ», «հայի լաճ» բառե­րը:

Հ. Դինքն իր ելույթնե­րում ու հոդվածնե­րում հետև­ո­ղա­կա­նո­րեն առաջ էր տանում այն միտքը՝ փորձե­լով թուրք հասա­րա­կությա­նը բացատրել, որ հայե­րը ոչ մի առնչություն չունեն ՔԱԿ‑ի հետ: Նրան հատկա­պես անհանգստացնում էր այն, որ Թուրքիա­յում արվում էր հնա­րա­վո­րը հայե­րին ՔԱԿ‑ի հետ նույնացնե­լու համար: Այս մասին «Ակօս»-ում կարդում ենք. «Բայց իրա­կա­նութեան մէջ անոնք ալ գիտեն, թէ Հայե­րը ոչ մեկ աղերս ունին ՓՔՔ‑ի կամ Քիւրտե­րու հետ: Այս ընթացքը կ’անհանգստացնէ մեզ, քանի որ կապրինք այս երկրին մէջ: Եթէ հոս պիտի ապրինք, ստի­պուած ենք այս վարուե­լա­կերպին հետ ապրե­լու… Այսքան ստո­րա­ցումի եւ արհա­մարհանքի փոխա­րէն եթէ մենք դեռ կը շարունա­կենք այս երկրին մէջ ապրիլ, պէտք է քիչ մը սպա­սել ու խորհիլ: Որովհե­տեւ մեր արմատնե­րը, եկե­ղե­ցի­նե­րը, վարժա­րաննե­րը, աւանդութիւննե­րը ու նաեւ մեր ապա­գան հոս են»:

ՔԱԿ-ին որպես հայկա­կան կառույց ներկա­յացնե­լու քարոզչության մեջ էական նշա­նա­կություն ուներ այն, որ 1997 թ. Թուրքիա­յի ներքին գործե­րի նախկին նախա­րար տիկին Մերալ Աքշե­նե­րը նոր ոստի­կա­նա­տան բացման ժամա­նակ ազգա­յին միասնա­կա­նության վերա­բերյալ ելույթ ունե­նա­լիս խոսել է ՔԱԿ‑ի առաջնորդ Աբդուլլահ Օջա­լա­նի մասին և հայտա­րա­րել. «Հայու վիժվածք դատարկա­պորտ մը Աբօ, չկրցաւ մեր ազգա­յին միասնա­կա­նութիւնը խախտել… մեր բազմա­թիւ եղբայրնե­րը լեռ բարձրացնե­լով կը կարծէ թէ պիտի կարե­նայ այս երկի­րը պառակտել»:

Նրա հայտա­րա­րությունից հետո, նաև շնորհիվ «Ակօս»-ի, Հ. Դինքի և նրա հետ արդեն համա­գործակցող թուրք հրա­պա­րա­կա­խոսնե­րի, մեծ աղմուկ բարձրա­ցավ և թուրքա­կան ու հայկա­կան մամուլում հրա­տա­րակվե­ցին այդ անհիմն պնդումը քննա­դա­տող հոդվածներ: Հ. Դինքի ընդվզումը «Ակօս»-ի էջե­րում անդրա­դառնում էր նաև ինքնության խնդրին. «Ես Հա՛յ եմ եւ Հայրե­նա­սէր եմ: Ես չեմ ուզեր, որ իմ անունիս այլ ածա­կաններ կցուին: Այս երկրին քաղա­քա­կան կեանքին, ժողո­վըրդա­վա­րութեան, միա­տեղ աշխա­տանքին, վերա­կազմութեան, ամէն բանին մէջ կ’ուզեմ ըլլալ: Ահա՛ իմ ինքնութիւնս:

Ուշագրավ է, որ այդ թեմա­յին անդրա­դարձան նաև թուրքա­կան մամուլի որոշ ներկա­յա­ցուցիչներ, որոնց հոդվածնե­րը անմի­ջա­պես տեղ էին գտնում «Ակօս»-ի էջե­րում: Այսպես, թուրքա­կան «Սաբահ» թերթի մարտի 20‑ի համա­րում լույս տեսավ լրագրող Հընջալ Ուլուչի հոդվա­ծը. «Հայե­րը այս երկրին հայրե­նա­կիցնե­րը, այս ազգին, թուրք ժողո­վուրդին մէկ մասնի­կը չե՞ն միթէ… Այս մարդիկ, որոնք գլխաւո­րութեամբ Հայաստա­նի՝ աշխարհի գրե­թէ բոլոր երկիրնե­րուն մէջ ազգա­կաններ ունե­նա­լով՝ տէր են իրենց համար որեւէ հայրե­նիք մը ընտրե­լու, Թուրքիա չե՞ն բնա­կիր իբրեւ իրենց հարա­զատ հայրե­նի­քը… Գիտէ՞ք այսօր թէ մեր շրթնե­րէն անպա­կաս, ամէն առթիւ մեծ հաճոյքով երգուած սքանչե­լի երգե­րէն քանին «Հայու սերմ»-երու ստեղծա­գործութիւններն են»: Հեղի­նա­կը նաև փաստում է, որ թուրքե­րը Սուլեյմա­նիե­ներ, Սելի­միե­ներ մզկիթնե­րի մասին, որոնք ամբողջ աշխարհն այցե­լում է հիացմունքով, հպարտությամբ ասում են՝ «մերն է»,  սակայն իրա­կա­նում դրանք հայերն են կառուցել:

Թուրքա­կան «Յենի Յուզյըլ» թերթում տպագրվում է Յաղմուր Աթսը­զի «Ես իր անունով ներո­ղութիւն կը խնդրեմ» խորա­գի­րը կրող հոդվա­ծը, որտեղ նա նշում է. «Հրա­մա­նա­տա­րուհի Մէրալ Ագշէ­նէր իր խելքո­վը Աբօն նախա­տած ըլլա­լու համար գործա­ծեր է «Հայու սերմ» ասութիւնը: Ես կ’անգիտանամ իրեն ինչի՞ սերմ ըլլա­լը, չեմ ալ ուզեր գիտնալ: Նման անարգ վերա­բե­րում մը նողկանքով կը պարսաւեմ, քանի որ ան միեւնոյն ատեն մարդկա­յին յանցանք մըն է: Այս նախա­տա­կան խօսքե­րուն համար անոր հաշուոյն ներո­ղութիւն կը խնդրեմ բոլոր Հայ հայրե­նա­կիցնե­րէն…»:

Էլի­նա Միրզո­յան

Բ.գ.թ., թուրքա­գետ, սփյուռքա­գետ, բանա­սեր, Հայոց Ցեղասպա­նության թանգա­րան-ինստի­տուտի աշխա­տա­կից

Առնչվող Հոդվածներ