26.7 C
Yerevan

Հայաստա­նը Պիտի Հստակ Ասի, Թե Ինչ Է Ուզում

Ժողովրդա­վա­րությունն ուժեղ է, երբ այն պաշտպանված է: Անպաշտպան ժողովրդա­վա­րությունը չի կարող կենսունակ լինել: 

Լիլիթ Գևորգյան

1inAM‑ի հյուրն է IHS ընկե­րության Ռուսաստա­նի և ԱՊՀ հարցե­րով ավագ վերլուծա­բան Լիլիթ Գևորգյա­նը:

Զրույցի ընթացքում շոշափվել է Նենսի Փելո­սիի այցը Հայաստան և քննարկվել դրա­նից ակնկալվող հնա­րա­վոր աջակցություններն ու ռիսկե­րը:

Լիլիթ Գևորգյա­նը նախ անդրա­դարձավ այն բանին, որ Փելո­սին այցե­լել էր Ծիծեռնա­կա­բերդ և չէր կարո­ղա­ցել զսպել արցունքնե­րը և ասաց, որ ինքը չի հավա­տում, որ այդ արցունքնե­րը կեղծ են կամ կարող էին որպես շոու օգտա­գործվել: Նենսի Փելո­սին այն մակարդա­կի քաղա­քա­կան գործի­չը չէ, որ իր առջև դրված խնդիրնե­րի կատարմա­նը փորձի նման եղա­նա­կով հասնել: Ի վերջո պետք է հիշել նաև այն, որ Ցեղասպա­նության ճանաչման գործում մեծ ներդրում ունեն ԱՄՆ Դեմոկրա­տա­կան կուսակցություննե­րը և ինքը անձամբ Փելո­սին: 

Այն կարծիքնե­րը, որ Փելո­սիի արցունքնե­րը կեղծ են, ավե­լի շատ ադրբե­ջա­նա­կան քարո­զի արդյունք են, որոնց նպա­տակն ամեն կերպ այդ այցը արժեզրկելն է: Ինչպես նաև էլի տարածվող մեկնա­բա­նություններն առ այն, որ այդ այցը խոշոր հաշվով նպա­տակ ուներ ոչ թե աջակցե­լու Հայաստա­նին, այլ պայմա­նա­վորված առա­ջի­կա ընտրություննե­րով ԱՄՆ-ում, գրա­վել հայ համայնքի համակրությունն ու ստա­նալ նրանց ձայնե­րը:

Լիլիթ Գևորգյանն ընդգծեց, որ Դեմոկրա­տա­կան կուսակցությունն այն վիճա­կում չէ, որ մնա բացա­ռա­պես հայ համայնքի քվե­նե­րի հույսին և Նենսի Փելո­սին էլ այն կերպա­րը չէ, որ նման էժա­նա­գին մեթոդնե­րով փորձ անի առա­ջի­կա ընտրություննե­րում ձայներ հավա­քի: Մանա­վանդ, որ ԱՄՆ-ում հայ համայնքի ձայնե­րը ճնշող մեծա­մասնություն չունեն և հատկանշա­կան է, որ հատկա­պես Կալիֆոռնիա­յում, ուր և բնակվում է հայ համայնքի մեծա­մասնությունը, Դեմոկրա­տա­կան կուսակցությունը վերընտրվե­լու խնդիրներ չունի: Իսկ այդ ամե­նը նշա­նա­կում է, որ Փելո­սիի այցը Հայաստան ոչ թե կրկես է, այլ բազմա­կողմա­նիո­րեն մշակված քայլե­րով ռեալ առա­ջարկ Հայաստա­նին:

Լիլիթ Գևորգյա­նը զարմանք արտա­հայտեց, որ Հայաստա­նում Փելո­սիի այցը լուսա­բանվեց բավա­կան անխնամ կերպով, չթարգմանվե­ցին ամե­նա­կարև­որ ակնարկնե­րը և ընդհա­նուր փորձա­գի­տա­կան կարծիքնե­րը շատ զուսպ էին, համարյա վախե­ցա­ծության ու դանդա­ղա­շարժության աստի­ճա­նի:

Փելո­սին պարզ ասաց, որ դուռը բաց է և գնդակն էլ Հայաստա­նի դաշտում է: Հայե­րի փոխա­րեն ոչ ոք որո­շում չի կայացնե­լու և հայե­րը պիտի որո­շեն, թե ինչ են ուզում ապա­գա­յում: 

Ըստ Լիլիթ Գևորգյա­նի՝ Փելո­սիի այցի ժամա­նակ ամե­նա­կարև­որ դրվագնե­րից մեկն այն էր, որ վերջինս ասաց, որ ժողովրդա­վա­րությունն այո՛, արժեք է և մեծ արժեք, շատ ավե­լի կայուն քան ավտո­րի­տար ռեժի­մը, բայց ժողովրդա­վա­րությունն ուժեղ է, երբ այն պաշտպանված է: Անպաշտպան ժողովրդա­վա­րությունը չի կարող կենսունակ լինել: Իսկ Հայաստա­նում, հատկա­պես Փաշինյա­նի կառա­վա­րության կողմից փորձ է արվում կիրա­ռել անգույն քաղա­քա­կա­նություն, ըստ որի Հայաստա­նը ինչ որ միա­վո­րա­յին հարա­բե­րություններ ունե­նա միջազգա­յին հանրության, այսինքն, առա­վե­լա­պես պետք է հասկա­նալ Արևմուտքի հետ, բայց շարունա­կի մնալ ռուսա­կան ճամբա­րում: Այդ քաղա­քա­կա­նությունը հնա­ցած է ու ոչ կիրա­ռե­լի: Դա չի աշխա­տել և չի էլ աշխա­տե­լու: Հայաստանն ի վերջո պիտի կարո­ղա­նա հստա­կո­րեն ասել, թե ինչ է ինքը ուզում: Եթե շարունակվեց նույն դանդա­ղա­շարժ քաղա­քա­կա­նությունը, ապա ապա­գա­յում  տեղի ունե­ցող ողբերգություննե­րի համար պատասխա­նա­տու է լինե­լու առա­ջին հերթին Նիկոլ Փաշինյանն իր կառա­վա­րությամբ: Փաշինյանն արդեն իսկ բավա­կան մեծ պատասխա­նատվություն ունի տեղի ունե­ցա­ծի համար և նրա հետ պատասխա­նա­տու են նաև երեք նախա­գահնե­րին հարող շրջա­նակներն ու հենց այդ նույն փորձա­գի­տա­կան խմբե­րը, որոնք կարծես, թե չեն կարո­ղա­նում հասկա­նալ բաց տեքստով ասված խոսքե­րը:

Անդրա­դառնա­լով ՀՀ արտա­քին քաղա­քա­կա­նությա­նը, Լիլիթ Գևորգյա­նը նախ խոսեց իրա­նա­կան գործո­նի մասին և ասաց, որ իրա­նա­կան հայտա­րա­րություններն առ այն, որ իրենք չեն հանդուրժի ոչ միայն հայ-իրա­նա­կան, այլև հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նա­յին փոփո­խություններ, այլևս չեն աշխա­տում: Հայ-ադրբե­ջա­նա­կան սահմաններն արդեն իսկ փոփոխվել են: Ադրբե­ջանցի­նե­րը Ջերմուկից այդքան էլ հեռու չեն կանգնած: Ինչ էլ հայտա­րա­րի Իրա­նը, նրան առա­վե­լա­պես անհանգստացնում է միջանցքի հարցը, որը ռուսներն են հսկե­լու և դա իրեն ընդհանրա­պես ձեռք չի տալիս:

Լիլիթ Գևորգյա­նը կրկին շեշտեց, որ հայկա­կան արտա­քին քաղա­քա­կա­նությունը շատ վախվո­րած է և հիմնա­կա­նում գործում է այն սկզբունքով, որ ոչ թե այսպես անենք, որովհետև դա մեզ պետք է, այլ չանենք, որ հանկարծ չնե­ղա­նան, լինեն իրանցի­նե­րը, թե ռուսնե­րը:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ