Հայ ժողովուրդը պատմաքաղաքական ԱՂԵՏԱԼԻ իրավիճակում վերագտել, վերականգնել է ԻՐ ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ…, ինչով վերստին հաստաատել է հայտնի ճշամարտությունը, որ մարդը բնության ԱՄԵՆԱԱԶԱՏ ԷՈՒԹՅՈՒՆՆ Է, ում բնութագրական է ԻՐ ԳԻՏԱԿՑՎՈՂ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ՝ շրջակա աշխարհից, բնական երևույթներից և, իհարկե, իր սեփական վախից, իր ԵՐԵԿՎԱ հիասթափություններից, ԱՅՍՕՐՎԱ անկարողությունից, ՎԱՂՎԱ անորոշությունից…
Էլինա Միրզոյան
Անկախ է բնությունը, անկախ է տիեզերքը…
Երբե΄մն հրդեհվում է բնությունը, երբե΄մն իրար են բախվում մոլորակները, երբե΄մն լինում են ահեղ ու սարսափելի երկրաշարժեր, երբե΄մն այրվում են անտառները…
Այսպիսի իրադարձությունների ժամանակ բնությունը կարծես մեռնում և դադարում է գոյություն ունենալ….
ԱՅՍՊԻՍԻՆ Է ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՑԱԾ ՈՒՂԻՆ. նա վառվել է, հրդեհվել է, երկրաշարժվել է, բախվել է ու ցրիվ եկել, բայց ծնվել է նորի˜ց ու նորի˜ց, ինչպես ծնվում են աստղերը…
Հայ ժողովուրդն այս մոլորակի այն բնակիչներից է, ովքեր ունեն ԱՍՏԵՂԱՅԻՆ ԷՈՒԹՅՈՒՆ և ԱՍՏԵՂԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. մենք հարափոփոխ պատմության քառուղիներում մի անգամ չէ, որ վերագտել ենք ազգային անկախությունը, ասել է, թե մի անգամ չէ, որ նույնացել ենք բնության հետ…
Բոլորիս հայտնի է` մեր կորուստներն անչափելի են, մեր կորուստները մարդկային մտքի համար անհամատեղելի են… ԱՅՆՊԵՍ, ինչպես անհամատեղելի է ԱՅՆ ՄԻՏՔԸ, որ բնությունն ու տիեզերքը կարող են երբևէ չլինել, որ կարող է ՉԼԻՆԵԼ ԼՈՒՅՍԸ…
Հայ ժողովուրդը պատմաքաղաքական ԱՂԵՏԱԼԻ իրավիճակում վերագտել, վերականգնել է ԻՐ ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ…, ինչով վերստին հաստաատել է հայտնի ճշամարտությունը, որ մարդը բնության ԱՄԵՆԱԱԶԱՏ ԷՈՒԹՅՈՒՆՆ Է, ում բնութագրական է ԻՐ ԳԻՏԱԿՑՎՈՂ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ՝ շրջակա աշխարհից, բնական երևույթներից և, իհարկե, իր սեփական վախից, իր ԵՐԵԿՎԱ հիասթափություններից, ԱՅՍՕՐՎԱ անկարողությունից, ՎԱՂՎԱ անորոշությունից…
Հայոց պետականությունը ծնվեց հայ հոգու անօրինակ մղումներով ու տառապալից պայքարով, հազարավոր հայ մարդկանց կյանքից վաղաժամ կորուստներով, բազմահազար հայ երեխաների չշարունակված կյանքի գնով, մեր հայրերի, մեր պապերի, մեր եղբայրների … անհավասար կռվով, հաճախ անհամետմատելի գերազանցող ուժի դեմ հայ զինվորի բացառիկ հերոսականությամբ… Ծնվեց ՀԱՅՈՑ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ, որի դասերը և որի բացարձակ արժեք լինելու ընկալումը պետք է գիտակցված լինեն բոլոր սերունդների համար…