26.7 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Որոշվել էր զերծ մնալ ազգա­միջյան բախումնե­րից, թույլ չտալ, որ սադրիչներն ու տարբեր գործա­կալներ փորձեն ազդել բնակչության տրա­մադրություննե­րի վրա։

1918թ. աշնան սկզբին իրադրությունն Արցա­խում գնա­լով տագնա­պա­լի էր դառնում: Որքան Բաքվի ուղղությամբ թուրքա­կան բանա­կը հաջո­ղություններ էր արձա­նագրում, այնքան Ղարա­բա­ղում ակտի­վա­նում էին թաթա­րա­կան հարձա­կումնե­րը։

Դեռեւս 1918թ. սկզբին, երբ սկսվել էր թուրքա­կան բանա­կի արշա­վանքն Անդրկովկաս, եւ հայե­րի դեմ ոտնձգություններն ամե­նուր էին, Ղարա­բա­ղի բնակչությունը քայլեր էր ձեռնարկում ազգա­յին կառա­վարման մարմին ստեղծե­լու ուղղությամբ։ Գարնա­նը տարբեր կուսակցություննե­րի 14 ներկա­յա­ցուցիչնե­րի անդա­մակցությամբ ստեղծվում է Միջկուսակցա­կան բյուրո Հայրա­պետ Մուսա­յելյա­նի նախա­գա­հությամբ։ Այս մարմի­նը պետք է իրա­կա­նացներ Ղարա­բա­ղի պաշտպա­նությունը, պարե­նի ապա­հո­վումը, հստա­կեցներ հարա­բե­րություննե­րը թաթարնե­րի հետ։ Ղարա­բա­ղի պաշտպա­նության կազմա­կերպումը, զենքի հայթայթումը ամե­նահրա­տապ խնդիրն էր, քանի որ մարզը պարբե­րա­բար ենթարկվում էր թաթա­րա­կան հարձա­կումնե­րին։ 1917թ. վերջին Թիֆլի­սում կազմա­վորված Արցա­խի կամ Շուշվա գունդը չէր կարո­ղա­ցել հասնել Ղարա­բաղ. մայի­սին զորա­մա­սը մասնակցել էր Սարդա­րա­պա­տի ճակա­տա­մարտին, իսկ ամռան ամիսնե­րին հաստատվել Զանգե­զուրում եւ միա­ցել Անդրա­նի­կի հրա­մա­նա­տա­րությամբ գործող Առանձին հարվա­ծա­յին զորա­մա­սին։

Ղարա­բա­ղում ապրող թաթարնե­րի հետ հարա­բե­րություննե­րը հարթ չէին. նրանք պարբե­րա­բար հրա­ժարվում էին հայ գյուղա­ցի­նե­րին ապրանք վաճա­ռել կամ փոխա­նա­կել, ինչի պատճա­ռով մարզում առա­ջին անհրա­ժեշտության ապրանքնե­րի պակաս կար։ Սակայն հայ-թաթա­րա­կան հարա­բե­րություննե­րի ամե­նակնճռոտ խնդի­րը, թերեւս, քոչի հարցն էր. ավանդա­բար թաթարներն ամռան ամիսնե­րին իրենց ընտա­նիքնե­րով, անա­սուննե­րի մեծա­քա­նակ հոտե­րով տեղա­փոխվում էին Ղարա­բա­ղի լեռնե­րը։

Նրանց այդ տեղա­փո­խությունը երբեմն ուղեկցվում էր զինված հարձա­կումնե­րով, ավա­զա­կությամբ, ինչն առա­ջացնում էր հայե­րի դժգո­հությունը։ Առկա խնդիրնե­րը կարգա­վո­րե­լու նպա­տա­կով 1918թ. ապրի­լի սկզբին Ղարա­բա­ղում տեղի էր ունե­ցել հայ-թաթա­րա­կան առա­ջին համա­գումա­րը, որտեղ քննարկվել էին խնդիրնե­րը։ Որոշվել էր զերծ մնալ ազգա­միջյան բախումնե­րից, թույլ չտալ, որ սադրիչներն ու տարբեր գործա­կալներ փորձեն ազդել բնակչության տրա­մադրություննե­րի վրա, իսկ քոչի հարցի վերջնա­կան կարգա­վո­րումը թողել էին հաջորդ համա­գումա­րին։ Ապրի­լի վերջին Խաչե­նի եւ Վարանդա­յի գյուղա­ցիա­կան ժողո­վում Հայրա­պետ Մուսա­յելյա­նը պարզա­բա­նել էր, որ եթե թույլ չտան թաթարնե­րին օգտվել Ղարա­բա­ղի արո­տա­վայրե­րից, ապա բախումնե­րը անխուսա­փե­լի կլի­նեն, քանի որ դեպի արեւելք ընկած շոգ հարթա­վայրում անա­սուննե­րը հիվանդա­նում եւ ոչնչա­նում էին, ինչը թաթա­րա­կան բնակչության զգա­լի մասի համար հավա­սա­րա­զոր էր սովի մատնվե­լու։ Որպես փոխզի­ջումա­յին տարբե­րակ՝ առա­ջարկվել էր թույլատրել քոչը, սակայն խստո­րեն վերահսկել, որպեսզի թաթարնե­րը սարե­րը բարձրա­նան առանց զենքի։ Չնա­յած այս պայմա­նա­վորվա­ծություննե­րին՝ 1918թ. հունի­սի սկզբին տեղի են ունե­նում առա­ջին բախումնե­րը հայե­րի եւ Ղարա­բա­ղի տարածքում հայտնված թաթարնե­րի միջեւ։

Ադրբե­ջա­նի հավակնություննե­րը Զանգե­զուրի եւ Ղարա­բա­ղի նկատմամբ

Հայե­րի ու թաթարնե­րի հարա­բե­րություններն օրե­ցօր սկսում են վատա­նալ Անդրկովկասյան սեյմի լուծա­րումից եւ անկա­խություննե­րի հռչա­կումից հետո. նորաստեղծ Ադրբե­ջա­նը հավակնություններ ուներ Զանգե­զուրի եւ Ղարա­բա­ղի նկատմամբ, իսկ Բաթումում կնքված պայմա­նագրով էլ այդ շրջաննե­րը ամրագրված չէին Հայաստա­նի Հանրա­պե­տության տարածքում, եւ Ղարա­բա­ղի ու Զանգե­զուրի ճակա­տա­գի­րը պետք է որոշվեր Գերմա­նիա­յի, Ավստրիա­յի, Թուրքիա­յի մասնակցությամբ Պոլսում ընթա­ցող բանակցություննե­րի արդյունքում։

«Արցա­խը թողնված էր իր բախտին եւ ամե­նուրեք տիրա­կան դարձած քաո­սի, թուրք-թաթա­րա­կան թշնա­մանքի ու խարդա­վանքնե­րի պայմաննե­րում պիտի ապրեր, ստեղծեր իր սեփա­կան ինքնուրույն գոյության կերպն ու ճանա­պարհը։ Մանա­վանդ միայնակ, որովհե­տեւ Հայաստա­նի Հանրա­պե­տության կառա­վա­րողներ դեռ Բաթումի խորհրդա­ժո­ղո­վում հրա­ժարվել էին Արցա­խից» (Բագրատ Ուլուբաբյան, Արցախյան գոյա­պայքա­րը, Երեւան, 1994)։

Թուրքա­կան կանո­նա­վոր զորքերն արդեն վերցրել էին Գանձա­կը եւ ակտի­վո­րեն իրենց դիրքերն էին ամրապնդում Ղարա­բա­ղի հարա­կից շրջաննե­րում։

Իրադրությունը Ղարա­բա­ղում կարգա­վո­րե­լու եւ հրա­տապ խնդիրնե­րը լուծե­լու համար որոշվում է ստեղծել կառա­վարման նոր մարմին, եւ 1918թ. հուլի­սի վերջին Շուշիում հրա­վիրված համա­գումարն ընտրում է Ղարա­բա­ղի ժողովրդա­կան կառա­վա­րություն։

Հուլի­սի վերջին Ղարա­բաղ են հասնում շուրջ 3 500 արեւմտա­հայ գաղթա­կաններ, որոնց ճանա­պարհը Զարիսլուի մոտ փակել էին թուրքե­րը։ Արցա­խից եկած մարտիկնե­րի օգնությամբ նրանք կարո­ղա­ցել էին ճեղքել պաշա­րումը եւ առանց զոհե­րի հասնել Ղարա­բաղ։

Բերդա­ձո­րի մարտը

1918թ. օգոստո­սի վերջին հարձա­կում է սկսվում Բերդա­ձոր գյուղի վրա, որը Զանգե­զուրն եւ Ղարա­բա­ղը կապող օղակն էր եւ կարեւոր ռազմա­վա­րա­կան նշա­նա­կություն ուներ։ Ղարա­բա­ղի ուժե­րը, ստա­նա­լով հարձակման լուրը, օգնության են շտա­պում։ Թուրքե­րը ստիպված իրենց զինվորնե­րի մի մասին ուղարկում են Ղարա­բա­ղի կողմից եկող ուժե­րին դիմագրա­վե­լու, եւ արդյունքում թուլա­նում է ճնշումը Բերդա­ձո­րում։ Օգտվե­լով մառախլա­պատ եղա­նա­կից՝ բերդա­ձորցի­նե­րը գրո­հում են եւ զգա­լի կորուստներ պատճա­ռում թուրքե­րին։ Չնա­յած այս հաջո­ղությա­նը՝ ուժերն անհա­վա­սար էին. սպառվում էր ռազմամթերքը, Գորի­սից սպասվող օգնությունը չէր կարո­ղա­նում տեղ հասնել։

«Ղարաղշլա­ղը (Բերդա­ձո­րը) տասը օր հերո­սա­կան դիմադրություն է ցույց տալիս։ Երբ ռազմամթերքը սպառվում է, յուրա­քանչյուր հրա­ցա­նա­կիր հազիվ 15–20 փամփուշտ է ունե­նում, այդ պայմաննե­րում շարունա­կել դիմադրությունը եւ վերջին փամփուշտը կրա­կե­լուց հետո յաթա­ղա­նի զոհ դառնալ անմտություն էր, ուստի որո­շում են գյուղը լքել եւ ուղղվել դեպի քաղաք։ Սարե­րի գագաթնե­րին որպես ազդանշան վառված խարույկնե­րին Գորի­սի կողմից չեն պատասխա­նում։ Կռվողնե­րը տասն օրվա կռիվնե­րի ընթացքին տալիս են 12 սպանված եւ 20 վիրա­վոր։ Թուրքե­րի զոհե­րը շատ ավե­լի են եղել» (Եղի­շե Իշխանյան, Լեռնա­յին Ղարա­բաղ. 1917–1920, Երեւան, 1999)։

Սեպտեմբե­րի 3‑ին թանձր մառա­խուղից օգտվե­լով՝ բերդա­ձորցի­նե­րը դուրս են գալիս գյուղից եւ անկո­րուստ հասնում Շուշի։

Հաջորդ օրը՝ սեպտեմբե­րի 4‑ին, Ղարա­բա­ղի ժողովրդա­կան կառա­վա­րությունը ստա­նում է թուրքե­րի վերջնա­գի­րը՝ հանձնել զենքը եւ ենթարկվել Ադրբե­ջա­նի իշխա­նություննե­րին։ Մի քանի օր անց Շուշիում կրկին համա­գումար է հրա­վիրվում, որին ներկա էին 66 պատգա­մա­վոր Ղարա­բա­ղի տարբեր շրջաննե­րից։

«Մշակ», 10 սեպտեմբե­րի, 1918թ., թիվ 181

«Խնդի­րը Ղարա­բա­ղի վիճե­լի հարցի եւ տեղի տիրա­պե­տող հայ ազգաբնա­կության մասին է, եւ մեզ բոլո­րո­վին հայտնի չէ, թե Ղարա­բա­ղը կմիա­նա Հայաստա­նին կամ Ադրբե­ջա­նին, կամ թե իրա­նից կներկա­յացնի ինքնա­վար քաղա­քա­կան միա­վոր։ Այս վիճե­լի խնդի­րը իր վերջնա­կան լուծումը կստա­նա կամ Կ.Պոլսի կոնֆե­րենցիա­յում կամ Ղարա­բա­ղի ազգաբնա­կության ազատ կամքի արտա­հայտությամբ»։

Անդրա­դառնա­լով Ղարա­բա­ղի պատգա­մա­վորնե­րի երկրորդ համա­գումա­րին՝ Եղի­շե Իշխանյա­նը նույնպես գրում էր, որ իրենք ընդունե­լու էին Ղարա­բա­ղի վերա­բերյալ համա­ժո­ղո­վի որո­շումնե­րը եւ «մինչեւ կոնֆե­րանսի որո­շումը պիտի պահպանվի ներկա վիճա­կը»։ Համա­գումա­րը մերժում է ընդունել Ադրբե­ջա­նի պահանջը։ Այնուհե­տեւ ընտրվում է նոր կառա­վա­րություն, որը որո­շում է սեպտեմբե­րի 12-ին բանագնացներ ուղարկել Աղդամ՝ Իսմա­յիլ Հաքքի բեյին ներկա­յացնե­լու ղարա­բաղցի­նե­րի դիրքո­րո­շումը։

Աղդա­մում պատվի­րակնե­րին ընդունում է թուրքա­կան Գալի­պոլյան դիվի­զիա­յի հրա­մա­նա­տար Ջամիլ Ջահիդ բեյը, որը Բաքվի գրավմա­նը մասնակցած հրա­մա­նա­տարնե­րից մեկն էր։ Ջամի­լը ձերբա­կա­լում է արցախցի պատվի­րակնե­րին, կրկին ներկա­յացնում զենքն անհա­պաղ հանձնե­լու եւ Ասկե­րա­նի ճանա­պարհը բացե­լու պահանջը։ Պատվի­րա­կության անդամնե­րից երե­քին պատանդ է պահում, իսկ Հայրա­պետ Մուսա­յելյա­նին եւ Արշա­վիր Քամալյա­նին հետ է ուղարկում նոր պայմաննե­րը Ղարա­բա­ղում քննարկե­լու համար։

Նոր համա­գումար

Սեպտեմբե­րի 18-ին Ղարա­բա­ղում նոր համա­գումար է հրա­վիրվում՝ քննարկե­լու Ջամիլ բեյի պահանջնե­րը։ Համա­գումա­րի ընթացքում տեղե­կություն է ստացվում, որ թուրքե­րը Քյո­սա­լա­րից հարձակվել են Ղայբա­լի, Կրկժան, Փահլուլ գյուղե­րի վրա, եւ Խաչե­նի ինքնա­պաշտպա­նա­կան ուժե­րի հրա­մա­նա­տար Ալեքսան դայու գլխա­վո­րությամբ գյուղա­ցի­նե­րը համառ մարտեր են մղում։ Հարություն Թումյա­նը՝ որպես Ղարա­բա­ղի կառա­վա­րության զինվո­րա­կան պատասխա­նա­տու, մանրա­մասն ներկա­յացնում է իրենց ունե­ցած սպա­ռա­զի­նությունն ու փամփուշտնե­րի քանա­կը։

Պատկե­րը հուսադրող չէր. սպա­ռա­զի­նությունը բավա­րար չէր թուրքա­կան հարձակմա­նը դիմա­կա­յե­լու համար։ «Բոլո­րը հոգնած ու ջղա­կո­տոր վիճակ ունեին։ Նախա­գա­հը, փակե­լով նիստը, խնդրեց, որ յուրա­քանչյուրը մեն-մենակ լուրջ քննության առնե խնդի­րը, սառն դատո­ղությամբ եզրա­կա­ցության հանգած ներկա­յա­նա նիստին, պատասխան տալու տաճկա­կան հրա­մա­նա­տա­րին»,- գրում է Եղի­շե Իշխանյա­նը։

Սեպտեմբե­րի 19-ին հայտնի են դառնում Կրկժա­նի եւ Փահլուլի վրա հարձակման մանրա­մասնե­րը, որոնց մասնակցում էին նաեւ Հաջի Սամլուի քրդե­րը. հայ մարտիկնե­րը վճռա­կան ու կազմա­կերպված հակա­հարված էին տվել։

«Քրդե­րը առատ փամփուշտ ունե­նա­լով անդա­դար համա­զարկ էին տալիս։ Կեցցեն մեր տղերքը։ Բանի տեղ չէին դնում ոչ նրանց գոռում-գոչյունին, ոչ համա­զարկե­րին, ոչ էլ դում-դում փամփուշտնե­րի պայթյուննե­րին, խնա­յո­ղությամբ էին գնդակ արձա­կում, անտե­ղի չէին կրա­կում։ Բոլո­րը կարգա­պա­հության ենթա­կա էին։ Քրդե­րը այսօր առա­վոտյան նահանջե­լու նշան ցույց տվին, եւ մերոնք «ուռռա» գոռա­լով առաջ նետվե­ցին։ Մենք ահա­գին տարա­ծություն կտրե­ցինք, քրդե­րի նահանջը փոխվեց փախուստի, եւ մենք կանգ առանք, այլեւս առաջ չգնա­ցինք։ Քրդե­րը յոթա­նա­սունվեց դիակ էին թողել նահանջե­լիս» (Եղի­շե Իշխանյան, Լեռնա­յին Ղարա­բաղ. 1917–1920, Երեւան, 1999)։

Սակայն շուտով արդեն թուրքա­կան բանա­կը հարձա­կում է սկսում Ասկե­րա­նի հատվա­ծում՝ Խրա­մորթից մինչեւ Մյուրի­շեն։ Միա­ժա­մա­նակ համա­գումա­րի դահլիճ է գալիս երկու երի­տա­սարդ, ովքեր հայտնում են Բաքվի անկման եւ հայե­րի կոտո­րածնե­րի լուրը, որը ճնշող ազդե­ցություն է ունե­նում համա­գումա­րի մասնա­կիցնե­րի վրա։ Սեպտեմբե­րի 20-ին ստեղծված իրադրության վերա­բերյալ իր դիրքո­րո­շումն է հայտնում արդեն Ղարա­բա­ղի կառա­վա­րությունը։ Եղի­շե Իշխանյա­նը ներկա­նե­րին ասում է, որ ստիպված են չարյաց փոքրա­գույնը ընտրել.

1. Զենքը հանձնե­լու թուրքե­րի պահանջը կատա­րել մասամբ՝ տալ ժողովրդի ձեռքին եղած հին ու անպի­տան հրա­ցաննե­րը, իսկ գործող զենքե­րը խնամքով թաքցնել։

2. Քանի որ Ղարա­բա­ղի հարցի վերջնա­կան լուծումը պետք է տար Կ. Պոլսի խորհրդա­ժո­ղո­վը՝ ժամա­նա­կա­վո­րա­պես ճանա­չել Ադրբե­ջա­նի իշխա­նությունը։

3. Համա­ձայնել, որ թուրքա­կան մեկ վաշտ տեղա­կայվի Շուշիում։

4. Զինված ուժե­րը ի ցույց չդնել թուրքե­րին, սակայն միշտ պատրաստ լինել, որպեսզի հարձակման կամ ջարդե­րի դեպքում դիմադրություն կազմա­կերպվի։

Համա­գումա­րի օրե­րին Աղդամ է գալիս թուրքա­կան բանա­կի հրա­մա­նա­տար Նուրի փաշան, եւ ռազմա­կան գործո­ղություննե­րը շարունակվում են ողջ ծավա­լով։ Սեպտեմբե­րի 22-ին թուրքե­րը գրա­վում են Դամրազ գյուղը՝ սպառնա­լիք ստեղծե­լով Փրջա­մալ եւ Վարա­զա­բույն գյուղե­րի համար, հաջորդ օրը ծանր մարտե­րից հետո թուրքե­րը գրա­վում են Խրա­մորթ, Քարագլուխ, Քյա­թուկ, Ասկե­րան, Նախի­ջեւա­նիկ, Վարա­զա­բույն գյուղե­րը։ Սեպտեմբե­րի 23-ին թուրքե­րը նոր վերջնա­գիր են ներկա­յացնում՝ պահանջե­լով անհա­պաղ հանձնել զենքը։ Ղարա­բա­ղի կառա­վա­րության որոշմամբ սկսում են բնակչությունից հավա­քել զենքը։

Կտրված լինե­լով մյուս շրջաննե­րից եւ Հայաստա­նի Հանրա­պե­տության կառա­վա­րության հետ կապից՝ Արցա­խը հարկադրված էր թույլ տալ թուրքա­կան ստո­րա­բա­ժա­նումնե­րի մուտքը։ Սեպտեմբե­րի 26-ին Ջամիլ Ջահիդ բեյը, Գալի­պոլյան դիվի­զիա­յի գլուխ անցած, 9 դաշտա­յին թնդա­նո­թով, գնդա­ցիրնե­րով ու զրա­հա­պատ 3 մեքե­նա­յով մտնում է Շուշի, ինչը մեծ խանդա­վա­ռությամբ են ընդունում տեղի թուրքերն ու թաթարնե­րը։

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ