26.7 C
Yerevan

Անկա­խությունը՝ Պետության Սյունա­խա­րիսխ

Հայ ժողո­վուրդը պատմա­քա­ղա­քա­կան ԱՂԵՏԱԼԻ իրա­վի­ճա­կում վերագտել, վերա­կանգնել է ԻՐ ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ…, ինչով վերստին հաստաա­տել է հայտնի ճշա­մարտությունը, որ մարդը բնության ԱՄԵՆԱԱԶԱՏ ԷՈՒԹՅՈՒՆՆ Է, ում բնութագրա­կան է ԻՐ ԳԻՏԱԿՑՎՈՂ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ՝ շրջա­կա աշխարհից, բնա­կան երև­ույթնե­րից և, իհարկե, իր սեփա­կան վախից, իր ԵՐԵԿՎԱ հիասթա­փություննե­րից, ԱՅՍՕՐՎԱ անկա­րո­ղությունից, ՎԱՂՎԱ անո­րո­շությունից…

Էլի­նա Միրզո­յան

Անկախ է բնությունը, անկախ է տիե­զերքը…

Երբե΄մն հրդեհվում է բնությունը, երբե΄մն իրար են բախվում մոլո­րակնե­րը, երբե΄մն լինում են ահեղ ու սարսա­փե­լի երկրա­շարժեր, երբե΄մն այրվում են անտառնե­րը…

Այսպի­սի իրա­դարձություննե­րի ժամա­նակ բնությունը կարծես մեռնում և դադա­րում է գոյություն ունե­նալ….

ԱՅՍՊԻՍԻՆ Է ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՑԱԾ ՈՒՂԻՆ. նա վառվել է, հրդեհվել է, երկրա­շարժվել է, բախվել է ու ցրիվ եկել, բայց ծնվել է նորի˜ց ու նորի˜ց, ինչպես ծնվում են աստղե­րը…

Հայ ժողո­վուրդն այս մոլո­րա­կի այն բնա­կիչնե­րից է, ովքեր ունեն ԱՍՏԵՂԱՅԻՆ ԷՈՒԹՅՈՒՆ և ԱՍՏԵՂԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. մենք հարա­փո­փոխ պատմության քառուղի­նե­րում մի անգամ չէ, որ վերագտել ենք ազգա­յին անկա­խությունը, ասել է, թե մի անգամ չէ, որ նույնա­ցել ենք բնության հետ…

Բոլո­րիս հայտնի է‘ մեր կորուստներն անչա­փե­լի են, մեր կորուստնե­րը մարդկա­յին մտքի համար անհա­մա­տե­ղե­լի են… ԱՅՆՊԵՍ, ինչպես անհա­մա­տե­ղե­լի է ԱՅՆ ՄԻՏՔԸ, որ բնությունն ու տիե­զերքը կարող են երբևէ չլի­նել, որ կարող է ՉԼԻՆԵԼ ԼՈՒՅՍԸ…

Հայ ժողո­վուրդը պատմա­քա­ղա­քա­կան ԱՂԵՏԱԼԻ իրա­վի­ճա­կում վերագտել, վերա­կանգնել է ԻՐ ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ…, ինչով վերստին հաստաա­տել է հայտնի ճշա­մարտությունը, որ մարդը բնության ԱՄԵՆԱԱԶԱՏ ԷՈՒԹՅՈՒՆՆ Է, ում բնութագրա­կան է ԻՐ ԳԻՏԱԿՑՎՈՂ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ՝ շրջա­կա աշխարհից, բնա­կան երև­ույթնե­րից և, իհարկե, իր սեփա­կան վախից, իր ԵՐԵԿՎԱ հիասթա­փություննե­րից, ԱՅՍՕՐՎԱ անկա­րո­ղությունից, ՎԱՂՎԱ անո­րո­շությունից…

Հայոց պետա­կա­նությունը ծնվեց հայ հոգու անօ­րի­նակ մղումնե­րով ու տառա­պա­լից պայքա­րով, հազա­րա­վոր հայ մարդկանց կյանքից վաղա­ժամ կորուստնե­րով, բազմա­հա­զար հայ երե­խա­նե­րի չշա­րունակված կյանքի գնով, մեր հայրե­րի, մեր պապե­րի, մեր եղբայրնե­րի … անհա­վա­սար կռվով, հաճախ անհա­մետմա­տե­լի գերա­զանցող ուժի դեմ հայ զինվո­րի բացա­ռիկ հերո­սա­կա­նությամբ… Ծնվեց ՀԱՅՈՑ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ, որի դասե­րը և որի բացարձակ արժեք լինե­լու ընկա­լումը պետք է գիտակցված լինեն բոլոր սերունդնե­րի համար…

Առնչվող Հոդվածներ