27.4 C
Yerevan

Ինքնության Հարցը

Մաս 6

 «Ակօս»-ում ինքնության թեմա­յի շուրջ ուսումնա­սի­րություննե­րը հետզհե­տե դառնում էին ավե­լի համարձակ՝ վերածվե­լով և՛ թուրքա­կան իշխա­նություննե­րի, և՛ նրանց արբանյակնե­րի մտա­հո­գության առարկա: 

Էլի­նա Միրզո­յան

Ծավալված բողո­քի և քննա­դա­տության ալի­քը որո­շա­կի արդյունք ունե­ցավ և ապրի­լի 1‑ին տեղի ունե­ցած հայ համայնքի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ հանդիպման ժամա­նակ Մ. Աքշե­նե­րը «ցավ» հայտնեց հայ հայրե­նա­կիցնե­րին վիրա­վո­րե­լու համար: Այդուհանդերձ, նման դեպքե­րը Թուրքիա­յում բազմա­թիվ են, իսկ դրանք պարսա­վողնե­րը՝ քիչ:

Այդ դեպքը, սակայն, ինչպես նաև դրան հաջորդած զարգա­ցումնե­րը «Ակօս»-ում շատ կարև­որ մի նոր զարգացման մասին էին վկա­յում, որը հետա­գա­յում ծավալվե­լու էր և լայն մասշտաբներ ընդգրկե­լու: Մասնա­վո­րա­պես, սա առա­ջին քայլե­րից էր, որն ուղղա­կի կամ անուղղա­կի նպաստեց, որպեսզի հայկա­կան թեմա­տի­կան ընդլայնի իր սահմաննե­րը և, բացի թուրքա­հայ մամուլի զգուշա­վոր անդրա­դարձնե­րից, իր որո­շա­կի տեղը զբա­ղեցնի թուրքա­կան մամուլի միջոցնե­րում, և այս հարցում «Ակօս»-ի ու Հ. Դինքի դերը իրա­կա­նում բավա­կա­նին մեծ է: Ավե­լի ուշ նա կրկնե­լու էր և հստա­կեցնե­լու պարբե­րա­թերթի հիմնադրման կարև­որ նպա­տակնե­րից մեկի մասին իր տեսա­կե­տը. «Խոսիլ հայութեան խնդիրնե­րու մասին Թուրքիոյ հանրութեան առջեւ, իրենց հասկցած լեզուով, քանի որ, այդ օրե­րուն «Հայ» բառը հասած էր նոյնիսկ հայհո­յանքի աստի­ճա­նին, ամէն օր, հեռուստա­կա­յաննե­րու եւ թերթե­րու մէջ, քաղա­քա­կան անձնաւո­րութիւննե­րու եւ մտաւո­րա­կաննե­րու բերնէն: Հայուն հասցէին զանա­զան անարգանքներ եւ ամբաստութիւններ կ’ըլլային: Նաեւ մեր համայնքա­յին կեանքին մէջ, գագաթնա­կէ­տին հասած էր պետա­կան ճնշումնե­րուն ստեղծած դժուար կացութիւնը, երբ մեր ձեռքե­րէն կալուածնե­րը կ’առնուէին եւ դպրոցնե­րու մէջ ճնշում կար: Այս կացութեան մէջ կը մտա­ծէինք, թէ պէտք է Թուրքիոյ ժողո­վուրդին փոխանցենք մեր հարցե­րը եւ իրենց հասկցած լեզուով անոնց գիտակցութեան յանձնենք, թէ ի՞նչ տեղի կ’ունենայ եւ թէ ո՞վ է հայը: Մենք մեզ պաշտպա­նե­լու համար մէջտեղ եկած թերթ ենք»:

Հ. Դինքն անդրա­դառնում է «երկու ինքնություննե­րի» թեմա­յին, սակայն այլ կտրվածքով. ըստ նրա՝ թուրքա­հա­յը այսօր կանգնած է ինքնության երկվության առաջ, և երկու ինքնություն ու երկու գիտակցություն կրող է: Թեև նա թուրքաբնակ է, Թուրքիա­յի Հանրա­պե­տության քաղա­քա­ցի, սակայն ծագումով հայ է: Բացի այն, որ նա Թուրքիա­յի հայկա­կան համայնքի մասնիկ է, միևնույն ժամա­նակ բարո­յա­պես Հայաստա­նի և Սփյուռքի մասնիկն է: Երկու իրա­կա­նություննե­րից բխած իր խոսքե­րը հաճախ ուղղվում էին իր իսկ դեմ‘ կամ որպես ազգի կամ պետության դավա­ճա­նի: Նման գնա­հա­տա­կա­նը արդյունք էր երկու ժողո­վուրդնե­րի և երկու երկրնե­րի որո­շա­կի գաղա­փա­րա­կան դիրքո­րո­շումնե­րի: Ի վերջո, նա տալիս է այդ վիճա­կի թեկուզ փոքր-ինչ կոպիտ, սակայն որո­շա­կիո­րեն դիպուկ գնա­հա­տա­կա­նը. «Հայերն իրենց հոգե­խեղման, իսկ թուրքե­րը մտա­գա­րության ախտա­նիշնե­րով հիվանդներ են»: Նա, սակայն, առա­ջարկում է իր սեփա­կան օրի­նա­կով այդ երկու ինքնություննե­րի միջև ներդաշնա­կություն ստեղծել. «Երկու ինքնութիւններս, զորս երբեք փոխե­լու նպա­տակ չունիմ եւ հակա­ռակ անոր որ ահաւոր ցաւ մը եւ նաեւ պատիւ կ’զգամ անոնց տէր ըլլա­լով, աւելցնեմ որ յաջո­ղած եմ այդ զոյգ ինքնութիւննե­րու միջեւ ներդաշնակ միասնութիւն մը ստեղծե­լու»:

«Ակօս»-ում ինքնության թեմա­յի շուրջ ուսումնա­սի­րություննե­րը հետզհե­տե դառնում էին ավե­լի համարձակ՝ վերածվե­լով և՛ թուրքա­կան իշխա­նություննե­րի, և՛ նրանց արբանյակնե­րի մտա­հո­գության առարկա: Սակայն այդ թեմա­յի շրջա­նակնե­րում ամե­նաաղմկա­հա­րույց բացա­հայտում-ուսումնա­սի­րությունը առնչվում է Թուրքիա­յի խորհրդա­նիշնե­րից մեկին՝ առա­ջին կին ռազմա­կան օդա­չու և հանրա­պե­տության հիմնա­դիր Մուստաֆա Քեմալ Աթա­թուրքի որդե­գիր աղջկան‘ Սաբի­հա Գյոքչե­նին: 2004 թ. փետրվա­րի 6‑ին «Ակօս»-ում լույս է տեսնում Հ. Դինքի և Տիրան Լոքմագյոզյա­նի հոդվա­ծը‘ «Սաբի­հա Գյոքչե­նի գաղտնի­քը» վերտա­ռությամբ: Հոդվա­ծում հեղի­նակնե­րը բացա­հայտում են, որ թուրքա­կան ամե­նա­կարև­որ խորհրդա­նիշնե­րից մեկը, որը նաև թուրք ազգայնա­կա­նության ոգեշնչման աղբյուրնե­րից էր, իրա­կա­նում Հայոց ցեղասպա­նության որբուհի­նե­րից է‘ Խաթուն Սեբիլջյան անունով, ում Մուսթաֆա Քեմա­լը որդեգրել է և տվել ռազմա­կան կրթություն: Հ. Դինքը և Տ. Լոքմագյոզյա­նը գտել էին Խաթուն Սեբիլջյան-Գյոքչե­նի հայաստա­նաբնակ ազգա­կաննե­րին, ովքեր մի շարք մանրա­մասներ էին պատմել լեգենդար օդա­չուի և նրա իրա­կան ինքնության մասին: Հոդվածն օրեր անց արտատպվել է նաև թուրքա­կան մամուլում և դարձել Թուրքիա­յի՝ այդ օրե­րի հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան օրա­կարգի թիվ մեկ նյութը: Այս առի­թով քննա­դա­տությամբ հանդես եկան բազմա­թիվ քաղա­քա­կան գործիչներ, պաշտոնյա­ներ, մինչև անգամ Թուրքիա­յի ԶՈՒ  Գլխա­վոր շտա­բը պաշտո­նա­կան հայտա­րա­րություն տարա­ծեց, որտեղ ասված էր՝ վերոնշյալ հոդվածն ուղղված է թուրքա­կան պետա­կա­նության հիմնասյունե­րի դեմ: Հարկ է հատկա­պես առանձնացնել այն, որ կտրուկ հայտա­րա­րությամբ հանդես եկան ծայրա­հեղ ազգայնա­մո­լա­կան կուսակցություններն ու կազմա­կերպություննե­րը. «Ակօս»-ի առջև տեղի ունե­ցավ «գորշ գայլե­րի» բազմա­մարդ բողո­քի հանրա­հա­վաք, որտեղ հստակ նշվեց. «Դի՛նք, դու մեր թիրախն ես»: Կան հիմնա­վոր կարծիքներ, որ հենց այդ հոդվա­ծը դարձավ նրա համար ճակա­տագրա­կան, քանի որ նա դրա­նով անդրա­դառնում էր թուրքա­կան կեղծ և պարտադրված ինքնությա­նը, որի խարխլումը միանշա­նակ վտանգ է պետա­կա­նության համար: Ի վերջո, 2007 թ. հունվա­րի 19-ին հենց վերոնշյալ ծայրա­հե­ղա­կան կազմա­կերպություննե­րի երի­տա­սարդ անդամնե­րի կողմից տեղի ունե­ցավ Հրանտ Դինքի սպա­նությունը:

Այսպի­սով, հայ ինքնության որակնե­րի պահպանման և տեսա­կան քննության փորձը «Ակօս» պարբե­րա­թերթում նորո­վի մոտե­ցումնե­րով է դրսև­որվում: Կարե­լի է ասել, որ այն համարձակ խոսքի ճանա­պարհ բացեց՝ դրսև­ո­րե­լով հստակ ծրագրա­յին ուղղություն: Պոլսա­հայ մյուս թերթե­րի համե­մա­տությամբ‘ այս հարցում ևս «Ակօս»-ը անհա­մե­մատ համարձակ է: Ազգա­յին ինքնության շուրջ վիճա­բա­նություննե­րից և հարցադրումնե­րից շատերն էին վախե­նում. «Թուրքիա, թրավմա­նե­րու երկիր մըն է: Մարդիկ՝ կամ լռութիւն պահած են եւ կամ ալ իրա­դարձութիւննե­րը ծածկած, սուտ խօսած են»: Սակայն Դինքն առաջնորդվում էր այն վճռա­կան մոտեցմամբ, որ «ինքնութիւննե­րը հարցադրե­լու և զանոնք հասկնա­լու ժամա­նակն» է: Այս նպա­տա­կի համար նա սկզբունք էր ընդունում միմյանց հասկա­նա­լու ցանկության մեկնա­կե­տը. «Եթէ մեր ինքնութիւննե­րը լաւ հասկնանք, ա՛յն ատեն միայն զիրար պիտի հասկնանք»:

Շաբա­թա­թերթը դիմում է ինքնության ընկալման, ճանաչման և բացա­հայտման բազմա­զան, նորո­վի և որ ամե­նա­կարև­որն է՝ վերլուծա­կան մոտե­ցումնե­րի քննությա­նը, տպագրում, համե­մա­տում ու համադրում է ազգա­յին ինքնության ընկալման և նրա ձևա­փոխման ուղի­նե­րը: Այս ուղղությամբ «Ակօս»-ը նոր շարժում սկզբնա­վո­րեց‘ ճանա­պարհ բացե­լով «ինքնության ճգնա­ժամ» ապրողնե­րի համար:

Էլի­նա Միրզո­յան

Բ.գ.թ., թուրքա­գետ, սփյուռքա­գետ, բանա­սեր, Հայոց Ցեղասպա­նության թանգա­րան-ինստի­տուտի աշխա­տա­կից։

Առնչվող Հոդվածներ