27.4 C
Yerevan

«Հանրա­պե­տություն»

Հաճախ էին դեպքե­րը, երբ այս կամ այն կուսակցության ներկա­յա­ցուցի­չը դրա­կան էր արտա­հայտվում հանձնա­ժո­ղո­վում քննարկվող օրի­նագծին, սակայն Խորհրդի նիստում հակա­ռակ տեսա­կետն էր պաշտպա­նում։

Թվում էր, թե անկախ պետություն ստեղծե­լուց եւ հայ ժողովրդի դարա­վոր երա­զանքն իրա­կա­նացնե­լուց հետո Հայաստա­նի Հանրա­պե­տության քաղա­քա­կան ուժե­րը միա­հա­մուռ ջանքե­րով պետք է լծվեին պետա­կա­նա­շի­նության դժվա­րին գործին։ Սակայն արդեն 1918թ. աշնա­նը ակնհայտ էր, որ Կառա­վա­րությունն ու Խորհրդա­րա­նը մեծ հակա­սություններ ունեն, իսկ կուսակցա­կան համե­րաշխության մասին խոսք անգամ լինել չէր կարող։

Խորհրդա­րա­նում պատգա­մա­վո­րա­կան տեղե­րի բաշխվա­ծությունը թույլ չէր տալիս Դաշնակցությա­նը լիարժեք կիրա­ռել իր իշխա­նությունը։ Հայաստա­նի խորհրդում ՀՅԴ‑ն ուներ 18 պատգա­մա­վոր, եւ եթե չլի­ներ մյուս կուսակցություննե­րի ներկա­յա­ցուցիչնե­րի աջակցությունը, վճռո­րոշ հարցե­րում որո­շումներ ընդունե­լը կդառնար գրե­թե անհնար։ Դաշնակցությունից բացի, հանրա­պե­տության խորհրդա­րա­նում ընդգրկված էին սոցիալ-դեմոկրատնե­րը, սոցիա­լիստ-հեղա­փո­խա­կաննե­րը (էսէռ) եւ Հայ ժողովրդա­կան կուսակցությունը՝ ժողովրդա­կաննե­րը։ Խորհրդի գործունեության առա­ջին օրվա­նից այս երեք կուսակցությունը դառնում է ընդդի­մություն եւ չնա­յած գաղա­փա­րա­կան արմա­տա­կան տարա­ձայնություննե­րին՝ հաճախ միասնա­կան դիրքո­րոշմամբ հանդես գալիս կառա­վա­րության դեմ։

Թեեւ ՀՅԴ ծրագրում սոցիա­լիստա­կան դրույթներ կային, սակայն պետության կառա­վարման հարցում նրանք առա­վե­լա­պես առաջնորդվում էին ազգա­յին շահե­րի եւ պետա­կա­նության ամրապնդման դիրքե­րից։ Խորհրդա­րա­նում ընդգրկված սոցիա­լիստա­կան մյուս կուսակցություննե­րի համար առաջնա­յին էին հեղա­փո­խա­կան-դասա­կարգա­յին պայքա­րի եւ սոցիա­լիզմի հաղթա­նա­կի սկզբունքնե­րը։ Այս առումով, ՀՅԴ‑ի քաղա­քա­կան ամե­նա­հա­վա­նա­կան դաշնա­կի­ցը կարող էր լինել Հայ ժողովրդա­կան կուսակցությունը, սակայն վերջինս, լինե­լով աջ ազա­տա­կան գաղա­փարնե­րին հետեւող, գաղա­փա­րա­կան հակա­սություններ ուներ Դաշնակցության հետ։

Դեռեւս 1918‑ի ամռա­նը, երբ Թիֆլի­սում կազմա­վորվում էր Հայաստա­նի Հանրա­պե­տության կառա­վա­րությունը, ժողովրդա­կաննե­րը կտրա­կա­նա­պես դեմ էին դաշնակցա­կան Քաջազնունուն վարչա­պետ նշա­նա­կե­լուն եւ համոզված էին, որ իրենք են այն միակ քաղա­քա­կան ուժը, որը պետք է ձեւա­վո­րեր նորանկախ Հայաստա­նի կառա­վա­րությունը։

Քաջազնունին փորձել էր ձեւա­վո­րել կոա­լի­ցիոն կառա­վա­րություն, սակայն կուսակցություննե­րի անհաշտ դիրքո­րոշման պատճա­ռով այդ նախա­ձեռնությունը տապալվել էր։

Պոպուլիզմի պակաս չէր զգացվում

Խորհրդա­րա­նում վիճա­բա­նության, պոպուլիզմի, երբեմն նաեւ փոխա­դարձ անձնա­կան վիրա­վո­րանքնե­րի պակաս չէր զգացվում։ Նիստե­րից մեկի ժամա­նակ, երբ քննարկվում էր գաղթա­կաննե­րին հատկացվող պետա­կան աջակցության հարցը, սոցիալ-դեմոկրատ Հայկ Ազատյա­նը մեղադրում է կառա­վա­րությա­նը խորհրդա­րա­նի նկատմամբ արհա­մարհա­կան կեցվածք ունե­նա­լու եւ նիստե­րին չներկա­յա­նու համար։

«Կառա­վա­րության լրա­բեր», 1918թ., թիվ 2

«Պատգա­մա­վոր Մուշեղյա­նը էսէռնե­րի ֆրակցիա­յի կողմից անտակտ է անվա­նում այդպի­սի հարձա­կումնե­րը իրար վրա։ Նրա կարծի­քով մեղա­վո­րը Դաշնակցության ֆրակցիան է, որը ամեն քայլա­փո­խում պաշտպա­նում է կառա­վա­րությա­նը։ Նա մեղադրում է եւ Ազատյա­նին, որ նա իր խոսքի մեջ միշտ էլ կիրք է մտցնում։ Նա հայտնում է, որ իրենց կուսակցությունը կանգնած է գործնա­կան օպո­զի­ցիա­յի հողի վրա եւ եկել է վերա­կանգնե­լու հին Ռուսաստա­նը (Ծափա­հա­րություններ)։ Պատգա­մա­վոր Մխի­թարյա­նը տեղից էսէռնե­րին անվա­նում է դավա­ճաններ։ Պ. Մուշեղյա­նը նույնը վերա­դարձնում է Ժող. Կուսակցությա­նը, հայտնե­լով, որ իրենց ֆրակցիան դեմ է Հայաստա­նի անկա­խությա­նը»։

Կառա­վա­րության «ամե­նավտանգա­վոր փորձա­քա­րը»

Չնա­յած ձախա­կողմյան ուժե­րը Հայաստա­նում մեծ հենա­րան չունեին եւ սկզբնա­պես ղեկա­վարվում էին Թիֆլի­սում գործող իրենց կենտրո­նա­կան կազմա­կերպություննե­րի կողմից, սակայն խորհրդա­րա­նա­կան քննարկումնե­րի եւ մասնա­վո­րա­պես‘ հարցադրումնե­րի միջո­ցով կարո­ղա­նում էին դժվար դրության առջեւ կանգնեցնել կառա­վա­րությա­նը։

1918թ. հոկտեմբե­րին «Զանգ» թերթը գրում էր, որ օրի­նագծե­րի քննարկումից հետո խորհրդա­րա­նի աշխա­տանքնե­րում ամե­նա­մեծ տեղը զբա­ղեցնում են տարա­տե­սակ հարցերն ու հարցապնդումնե­րը, ինչը, թերթի կարծի­քով, հաճախ ժամա­նա­կի ավե­լորդ կորուստ էր։ Բացի այդ, թերթը հարցումնե­րը համա­րում էր կառա­վա­րության «ամե­նավտանգա­վոր փորձա­քա­րը», որի հետեւանքը կարող էր լինել խորհրդա­րա­նի կողմից կառա­վա­րության հանդեպ անվստա­հության առա­ջա­ցումը։

«Զանգ», 19 հոկտեմբե­րի, 1918թ., թիվ 63

«Հարցումնե­րը բավա­կան շատ են եւ վերա­բե­րում են գլխա­վո­րա­պես կառա­վա­րության եւ երկրի վարչա­կան մեքե­նա­յի մեջ նկատված թերություննե­րին: Չպետք է մոռա­նալ եւ այն, որ երբեմն արվում են եւ այնպի­սի հարցումներ, որ ամե­նեւին արժա­նի չպետք է համարվեին պառլա­մենտի ամբիո­նից լսե­լու, եթե մի քիչ ավե­լի բնա­կան լինեին Խորհրդա­րա­նի եւ կառա­վա­րության հարա­բե­րություննե­րը»:

Հայաստա­նի Հանրա­պե­տության առա­ջին խորհրդա­րանն ուներ 14 մշտա­կան հանձնա­ժո­ղով, որի կեսից ավե­լին սոցիալ-տնտե­սա­կան ուղղվա­ծությամբ էին։

Սակայն հանձնա­ժո­ղովնե­րը օրենսդրա­կան նախա­ձեռնությամբ հազվա­դեպ էին հանդես գալիս եւ գլխա­վո­րա­պես քննում էին կառա­վա­րության ներկա­յացրած օրի­նագծե­րը Խորհրդի նիստե­րին նախա­պատրաստե­լու համար։ Հաճախ էին դեպքե­րը, երբ այս կամ այն կուսակցության ներկա­յա­ցուցի­չը դրա­կան էր արտա­հայտվում հանձնա­ժո­ղո­վում քննարկվող օրի­նագծին, սակայն Խորհրդի նիստում հակա­ռակ տեսա­կետն էր պաշտպա­նում։ Պատա­հում էր նաեւ, որ կուսակցություննե­րի խմբակցություննե­րը նախքան նիստը տեղյակ չէին լինում հանձնա­ժո­ղո­վում կատարված աշխա­տանքին, ինչի արդյունքում խորհրդա­րա­նը կրկին սկսում էր քննարկել հարցե­րը։

«Զանգ», 19 հոկտեմբե­րի, 1918թ., թիվ 63

«Խորհրդա­րա­նում աշխա­տանքնե­րը ցանկա­լի արա­գությամբ չեն ընթա­նում, դանդա­ղում են: Դրա գլխա­վոր պատճա­ռը մենք համա­րում ենք այն, որ Խորհրդա­րա­նի անդամնե­րից ոմանք պառլա­մենտա­կան ամբիո­նի վրա նայում են որպես ագի­տա­ցիա­յի մի միջո­ցի եւ կամա, թե ակա­մա Խորհրդա­րա­նին տալիս են միտինգա­տե­ղի բնա­վո­րություն, որով գործի շահը զոհա­բերվում է խոսքի շահին: Երկրորդ եւ ամե­նագլխա­վոր պատճա­ռը, որ ֆրակցիա­նե­րի եւ հանձնա­ժո­ղովնե­րի միջեւ բացա­կա­յում է հարկա­վոր կապը:

…Հանձնա­ժո­ղովնե­րի յուրա­քանչյուր անդա­մը պետք է, որ իր ֆրակցիա­յին իրա­զեկ պահեր հանձնա­ժո­ղո­վի գործունեությա­նը եւ որո­շումնե­րին: Այսպի­սով, ամբողջ ֆրակցիան նախօ­րոք կլի­ներ — ինչպես ռուսե­րեն ասում են — в курсе дела»:

Կոա­լի­ցիոն կառա­վա­րություն կամ դիկտա­տուրա

1918թ. սեպտեմբե­րի վերջին եւ հոկտեմբե­րին հայ քաղա­քա­կան ուժե­րը սկսում են կրկին քննարկել կոա­լի­ցիոն կառա­վա­րություն կազմե­լու հարցը։ Այս անգամ կոա­լի­ցիա­յին առա­վե­լա­պես կողմ էր Հայ ժողովրդա­կան կուսակցությունը, որն ամռա­նը կտրա­կա­նա­պես մերժել էր այդ առա­ջարկը։

Հոկտեմբե­րի կեսին իշխա­նության ներկա­յա­ցուցիչնե­րը ոչ պաշտո­նա­կան քննարկումնե­րի ժամա­նակ առաջ էին քաշում խորհրդա­րա­նը լուծա­րե­լու գաղա­փա­րը։ Համա­ձայն այս տեսա­կե­տի՝ Հայաստա­նում պետք է հաստատվեր ժամա­նա­կա­վոր դիկտա­տուրա, որը եւ ղեկա­վա­րե­լու էր երկի­րը մինչեւ Սահմա­նա­դիր ժողո­վի ընտրություննե­րը, իսկ հետո ձեւա­վորվե­լու էր նոր կառա­վա­րություն ու խորհրդա­րան։ «Պառլա­մենտա­կան ռեժի­մի փոխա­րեն հայ ժողովրդին առա­ջարկում են որպես լավա­գույն կարգ՝ դիկտա­տուրա կամ օլի­գարխիա։ Պետք է պարզ լինի այսպի­սի­նե­րի համար, որ հայ ժողո­վուրդը չի թույլ տա բռնագրա­վել իր իրա­վունքնե­րը։ Հայաստա­նի խորհրդի ցրե­լը եւ դիկտա­տուրան պատճառ կլի­նեն ազգա­միջյան ընդհա­րումնե­րի եւ Հայաստա­նի Հանրա­պե­տության փլա­տակնե­րի տակ կմնան նրանք, որոնք կփորձեն խախտել ժողովրդի գերա­գույն իրա­վունքնե­րը»,- 1918թ. հոկտեմբե­րի 20-ին գրում էր «Ժողո­վուրդ» թերթը։

Հաջորդը իսկ օրը, սակայն, խոսե­լով կառա­վա­րության անհա­ջո­ղություննե­րի եւ երկրում տիրող անի­րա­վության մասին, որպես իրա­վի­ճա­կի հանգուցա­լուծում՝ նույն թերթի խմբագրա­կա­նում առաջ էր քաշվում կոա­լի­ցիոն կառա­վա­րություն ստեղծե­լու անհրա­ժեշտությունը։

«Ժողո­վուրդ», 23 հոկտեմբե­րի, 1918թ., թիվ 22

«Ներկա կառա­վա­րությունը ապա­ցուցա­նեց, որ նա անկա­րող է իրա­վա­կարգ հաստա­տել մեր երկրում, կանո­նա­վո­րել պարե­նա­վորման եւ գաղթա­կա­նա­կան գործը, ներկա քաղա­քա­կան կարեւոր իրա­դարձություննե­րի ժամա­նակ, երբ վճռվում է մեր ժողովրդի բախտը երկար տարի­նե­րի համար, ժողովրդա­կաննե­րի եւ սոցիալ-դեմոկրատնե­րի կարծի­քով, միայն կոա­լի­ցիոն կառա­վա­րությունը կարող է տանել հայ ժողովրդի բախտը»։

«Առա­ջարկը լինե­լու է պարզ, անկեղծ ու վերջնա­կան»

Դաշնակցությունն իր հերթին քննա­դա­տում էր խորհրդա­րա­նա­կան ընդդի­մությա­նը՝ մեղադրե­լով նրանց կառա­վա­րության գործունեությա­նը խոչընդո­տե­լու եւ խորհրդա­րա­նա­կան ամբիո­նը քննա­դա­տության հարթա­կի վերա­ծե­լու համար։ Միա­ժա­մա­նակ Դաշնակցությունը տեսնում էր, որ խորհրդա­րա­նում իրեն անհրա­ժեշտ է ունե­նալ դաշնա­կից եւ ձեւա­վո­րել կայուն մեծա­մասնություն։ «Այս աննորմալ կացությունը բնա­կա­նո­րեն տեւա­կան լինել չէ կարող, որովհե­տեւ ներկա անակնկալնե­րով հղի օրե­րին, երբ իշխա­նությունը մի կողմից՝ պիտի լարի իր ողջ ուշադրությունը եւ ուշի ուշով հետեւի համաշխարհա­յին քաղա­քա­կա­նության մեջ տեղի ունե­ցող բեկմա­նը, որը տակն ու վրա է անե­լու եղած դրություննե­րը, իսկ մյուս կողմից ճիգեր է թափե­լու երկրի ներսը տարրա­կան իրա­վա­կարգ հաստա­տե­լու հետ միա­սին, կտրել իշխա­նությունը իր աշխա­տանքնե­րից եւ զբա­ղեցնել նրան ինչ-որ մանր-մունր խնդիրնե­րով, որոնք արդյունք են կուսակցա­կան նեղ հաշիվնե­րի, ավե­լի քան հանցա­գործություն է»,- գրում էր «Զանգը»։

ՀՅԴ‑ն նաեւ նշում էր, որ պատրաստ է համա­գործակցե­լու բոլոր ուժե­րի հետ՝ ի նպաստ Հայաստա­նի։ Այդ նպա­տա­կով էլ 1918թ. հոկտեմբե­րին Դաշնակցությունը հանդես էր գալիս կոա­լի­ցիոն կառա­վա­րություն կազմե­լու պատրաստա­կա­մությամբ, սակայն կարեւոր վերա­պա­հումով. այն պետք է կազմվեր կարճ ժամա­նա­կա­մի­ջո­ցում եւ լիներ վերջնա­կան։ «Առա­ջարկը լինե­լու է պարզ, անկեղծ ու վերջնա­կան։ Ավե­լին դեռ՝ իրա­գործման համար տրվե­լու է սահմա­նա­փակ ու կարճ ժամա­նա­կա­մի­ջոց։ Եթե այս անգամ եւս պատասխա­նը լինի բացա­սա­կան, այն ժամա­նակ կենտրո­նին մնում է մի բան. հանձնա­րա­րել կառա­վա­րությա­նը անմի­ջա­պես ձեռնարկել Հայաստա­նի օրենսդրա­կան ժողո­վի գումարման, որպեսզի այդ ձեւով վերջ տրվի այն ցավա­լի կատա­կերգությա­նը, որ սերտ համե­րաշխությամբ խաղում են ձախա­կողմյան եւ աջա­կողմյան ֆրակցիա­նե­րը Հայաստա­նի խորհրդա­րա­նում»։

1918թ. աշնա­նը քաղա­քա­կան ճգնա­ժա­մը հաղթա­հա­րե­լու եւ կոա­լի­ցիոն կառա­վա­րություն կազմե­լու համա­ձայնություն է ձեռք բերվում, եւ նոյեմբե­րի 4‑ին Քաջազնունու կառա­վա­րությունը հրա­ժա­րա­կան է ներկա­յացնում։

Հրա­ժա­րա­կա­նից հետո խորհրդա­րանն առա­ջարկում է կրկին վարչա­պետ ընտրել Հովհաննես Քաջազնունուն եւ հանձնա­րա­րել նրան նոր կառա­վա­րություն կազմել։ Այս առա­ջարկին դեմ են արտա­հայտվում սոցիալ-դեմոկրատներն ու էսէռնե­րը. նրանց նախընտրե­լի թեկնա­ծուն դաշնակցա­կան Խաչա­տուր Կարճիկյանն էր։ Խորհրդա­րա­նը, սակայն, ձայնե­րի մեծա­մասնությամբ վարչա­պետ է ընտրում Քաջազնունուն, որը եւ ձեւա­վո­րում է արդեն կոա­լի­ցիոն կառա­վա­րությունը. Դաշնակցության եւ Հայ ժողովրդա­կան կուսակցության պայմա­նա­վորվա­ծության արդյունքում նոր կառա­վա­րությունում ժողովրդա­կաննե­րը ստա­նում են չորս պորտֆել՝ ֆինանսնե­րի, արդա­րա­դա­տության, պարե­նա­վորման եւ լուսա­վո­րության։

Հայաստա­նի Հանրա­պե­տության կառա­վարման առա­ջին ճգնա­ժա­մը հաղթա­հարվում է, սակայն կուսակցա­կան համե­րաշխությունը երկար չի տեւում. 1919թ. գարնա­նը ՀԺԿ‑ն դուրս է գալիս կոա­լի­ցիա­յից։

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտա­գործված փաստաթղթե­րի պատճե­նե­րը տրա­մադրվել են Հայաստա­նի Ազգա­յին Արխի­վի կողմից:

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ