ՄԵՐ ՈՒՂԻՆ

Միասնություն Հանուն Փրկության

Այսօր ՝մեր թշնամիների հետ, մեր խնդիրների լուծումն ու պայքարը պետք է լուծվի նույնպես համահայկականությամբ։

Հրանտ Վարդանյան

Միասնությունը եղել և մնում է ամենահզոր և անխորտակելի ուժը: Եվ այն հատկապես ակնառու է, երբ խոսքը գնում է ժողովրդի միասնության մասին: 

Հայոց պատմությունն անվերջ կրկնություն է այն պարզ ու հասարակ դասի, որ եթե միասնական է ժողովուրդը, ապա նրան հաղթել հնարավոր չէ, իսկ եթե միասնական չէ, ապա նրա կամքը մեղրամոմի նման դյուրին է: Նման ժողովրդին հեշտ է կոտրելն ու ջնջելը, նման ժողովուրդը պարզապես կարող է այնքան ուժգին պարտվել, որ այլևս ուշքի չգա:

Համահայկականությունը հայ ժողովրդի դեպքում կարող է դառնալ անխորտակելի վահան, իսկ ներքին երկպառակությունը՝ երաշխավորված մահ:

Օրինակ Բագրատունյաց Հայաստանի ժամանակ երբ հայկական թագավորությունները միավորվեցին, նրանք կարողացան վերջնականորեն ջարդել արաբական Սաջյան ամիրայությանը, բայց երբ մասնատվեցին, ամեն մեկն իր անկախ քաղաքականությունը սկսեց վարել, Բյուզանդիան շատ հեշտ, հատ-հատ կոտրեց նրանց՝ ի  վերջո 1045թ. կործանելով հայկական թագավորությունը:

Մեր Ուղին

Միասնությունը նման է այն առակին, երբ հայրն իր որդուն մի ճյուղ է տալիս և խնդրում կոտրել այն: Տղան կոտրում է, որից հետո հայրը երեք ճյուղ է տալիս, իսկ հետո հինգ: ԵՐբ տղան ճիգ գործադրելով մի կերպ կոտրում է նաև հինգ ճյուղը միաժամանակ, հայրը նրան մի ողջ խուրձ է տալիս: Եթե տղան կարողանում էր հատ հատ կոտրել բոլոր ճյուղերը, ապա խուրձի դեպքում չի կարողանում վնասել անգամ մեկը: Այս առակը ամենաուղիղ ապացույցն է այն բանի, որ միասնականությունն անհաղթելի է:

Ի վերջո հիշենք հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի «Պատգամ» գաղտնագրված(կոդավորված) բանաստեղծությունը, որի ամեն տողի երկրորդ տառը կարդալով մենք տեսնում ենք մի անողոք պատգամ-ճշմարտություն. «Ով հայ ժողովուրդ, քա միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Եվ Չարենցը վճարեց իր կյանքով, որ համարձակվել էր ժողովրդին հիշեցնել իր ուժի մասին:

Առաջարկում ենք ծանոթանալ Հրանտ Վարդանյանի «ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԶՈՐ ՈՒԺԸ» վերնագրով նյութին՝

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԶՈՐ ՈՒԺԸ 

Տարիներ շարունակ՝չեկիստական գաղափարախոսությունը լսող դրածոները,չկարողացան երկիրը բերել նրան,որպեսզի Հայաստանն ու սփյուռքը կարողանան ապրել համահայկականությամբ,ամեն բան մնաց դեկլարատիվ,իսկ վերջում կտրվեց։Կտրվեց միանգամից,որովհետև չեկիստական կենտրոնը,որոշեց,որ ՍՍՀՄ-2 պետք է կառուցեն,կայսրությունը փրկելու համար,իսկ սփյուռքը չէր երազում դրա մասին,չէր կարող պատկերացնել,որ հայրենիքը նորից ՍՍՍՀՄ-ում կհայտնվի՝աբսուրդ։ Այսօր կարելի է համարել տապալված ,մի անհեթեթ ծրագիր ՍՍՀՄ-2-ը։

Հետևաբար կարծում եմ,որ համահայկականությամբ շարժվելու ժամանակն է, խոչընդոտները սատկում են։ Համայն հայության պահպանման,զարգացման ճանապարհը հայաստանակենտրոն միասնությունն է,որը շատ կարճ ժամանակում կհզորացնի թե Հայաստանը,թե սփյուռքի ազդեցությունն ու դերը՝ համահայկականության տնտեսվարմանմիասնության, ազգապահպանման,լեզվապահպանման, մշակույթապահպանման,տնտեսվարման գործում։ Այսօր ՝մեր թշնամիների հետ, մեր խնդիրների լուծումն ու պայքարը պետք է լուծվի նույնպես համահայկականությամբ։ Պետք է սկսենք մտածել,գործել, համահայկական մասշտաբների հնարավորության չափերով,հասկանալով թե որտեղ ինչ է ցանել հայ մարդը,այսօր մեր բոլոր տեսակի ուժերի հավաքելու ժամանակն է՝կլինի գիտություն,արվեստ,քաղքկանություն,գործարարություն,թե զինվորականություն,ժամանակն է համահայկական բերքահավաքի լայն առումով,փոխշահավետ միասնականությամբ։Մենք Հազարամյակներ շարունակ աշխարհի բոլոր ծայրերում սերմ ենք գցել,շատ բաներ փչացել, կորել են,բայց այն ինչը պահպանվել և զարգացել է,մեր հարստությունն է,ոչ միայն նյութական այլ նաև հոգևոր։

Մենք մեր գանձերի տերը պետք է դառնանք համահայկականությամբ մտածելով և ապրելով։ 

Հ․Գ․ Մնում է կարողանալ ՝համահայկականությամբ մտածել,այդպես  ապրել,դա դարձնել պետականության ամրապնդման,Հայաստանակենտրոն ապրելաձև։Հենց հասկանանք ,սկսենք այդպես ապրել՝ կհասկանանք ,որ աշխարհի հարուստ ազգերի շարքին ենք պատկանում։Կհասկանանք ,որ մեզ չի սազում լալկան լինելը,մանրանալը,մուրալը այս կամ այն կողմերի առաջ։ Մենք պիտի դուրս գանք այս ողորմելի ցածր ստատուսից, ուժեղանանք,որպեսզի կարողանանք ինքներս՝ օգտակար լինել շատերին։ Հայկականության կալվածքներն, ունեցվածքը,թողած գիտական, մշակութային ավանդները՝ հարյուրավոր միլիարդների են հասնում,հազարավոր մեծ և փոքր հնարավորությունների,իսկ դրանք հավաքագրելու ժամանակը՝ հենց հիման է։ Ամոթ է,որ հայրենիքը մուրացկանի նման ապրի,երբ ազգը հարուստ է։ Այսօր՝ լրջանալու ժամանակն է, զգոն է պետք լինել բոլոր դեպքերում։

Աղբյուրը՝

https://www.facebook.com/grant.vardanyan/posts/7986839841357602

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *