25.1 C
Yerevan

«Չար» Հիտլերն Ու «Բարի» Ալիևը Կամ Երբ Ասել Պատե­րազմ, Իսկ Երբ՝ Բիզնես

Եթե հրեա­նե­րը լավ են անում, որ զենք են վաճա­ռում արնա­խում թուրքին ու թքած ունեն, որ այդ զենքը պաշտպանվե­լու համար չէ, այլ հասա­րակ մարդկանց սպա­նե­լու, ապա Հիտլերն էլ լավ է արել հրեա­նե­րին կոտո­րե­լով: Ինչ տարբե­րություն բիզնե­սը բիզնես է չէ՞: Ինչ է աշխարհում ուրիշ ոչ մի երկիր ջարդեր չի արե՞լ գերմա­նա­ցի­նե­րից բացի: Բայց Գերմա­նիա­յի միակ մեղքն այս տեսակ կեղծ աշխարհում այն է, որ նա պարտվել է, որովհետև «երբ եզն ընկնում է, դանա­կա­վորնե­րը շատա­նում են»:

Արա­յիկ Մկրտումյան

Հատկա­պես այս լարված օրե­րին, երբ աշխարհա­քա­ղա­քա­կան իրադրությունն այնքան լարված է, որ թվում է, թե ուր որ է երրորդ համաշխարհա­յին պատե­րազմն իր միջուկա­յին ձևա­չա­փով ոչնչացնե­լու է բոլո­րիս, Հայաստա­նի շուրջը ստեղծված աղմուկը ոչ միայն չի թուլա­նում, այլև ավե­լի է ահագնա­նում և սպառնա­լից տեսք ստա­նում: Ադրբե­ջա­նը շարունա­կում է անվերջ զինվել ու այդ զենքի մրցա­վազքում հատկա­պես աչքի է ընկնում նրա զինա­նո­ցի գլխա­վոր մատա­կա­րարնե­րից Իսրա­յե­լը: Հենց այս օրե­րին էլ իսրա­յե­լա­կան զենքը շարունա­կում է հոսել Ադրբե­ջան և դրանք կրա­կե­լու են մեզ:

Ոչ մի հատուկ բան, եթե իհարկե ծանոթ չես Իսրա­յե­լի պատմությա­նը, ավե­լի ճիշտ կլի­նի ասել՝ հրեա ժողովրդի պատմությա­նը:

Պատմությունից քիչ թե շատ տեղյակնե­րը գիտեն Հոլո­քոստի մասին՝ հրեա­նե­րի ցեղասպա­նության, որն իրա­գործվեց Գերմա­նիա­յի կողմից երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմի ընթացքում: Աշխարհում այսօր չկա գոնե մեկ երկիր, որ ժխտի Հոլո­քոստը, նույնիսկ Գերմա­նիան համա­ձայն է, որ ինքն է դրա պատասխա­նա­տուն և անվերջ փոխհա­տուցումներ է վճա­րում Իսրա­յե­լին: Ֆիլմե­րի, գրքե­րի, խաղե­րի պակաս չկա գերմա­նա­ցի­նե­րի գազա­նություննե­րի մասին, իսկ նացիզմն ու ֆաշիզմն այսօր աշխարհում համարվում են ամե­նաանթույլատրե­լի ու աննե­րե­լի հանցանքնե­րը: Կամ գոնե այդպես են ասում: 

Այս ամե­նը պարզ է: Բայց զարմանք է առա­ջացնումայն, որ ամեն առի­թով Հոլո­քոստի մասին աղա­ղա­կող հրեա­նե­րը, ովքեր ցույց են տալիս, թե ինչ հրե­շա­վոր է էթնիկ զտումը, ռասիզմը և այլն և դատա­պարտում է նացիստա­կան, ֆաշիստա­կան, ռասիստա­կան որևէ դրսև­ո­րում, որպես օրի­նակ նորից խոսե­լով Հոլո­քոստի մասին, չի խորշում զենք վաճա­ռել ադրբե­ջա­նա­կան բռնա­պե­տին, ով հայե­րի նկատմամբ ունի և՛ ռասիստա­կան, և՛ ֆաշիստա­կան, և՛ ռասսա­յա­կան անհանդուրժո­ղա­կան վերա­բերմունք, դեմ չէ հայե­րի էթնիկ զտմա­նը: Ու այստեղ սկսվում է մի ցինիկ մեկնա­բա­նություն, թե պետք է տարբե­րել այդ երև­ույթնե­րը, որ եթե գերմա­նա­ցի­նե­րը իրենք են սպա­նել հրեա­նե­րին, ապա հրեա­նե­րը պարզա­պես զենք են վաճա­ռում Ադրբե­ջա­նին: Բիզնես, ընդա­մե­նը բիզնես: 

Բիզնե՞ս, շատ լավ: Էհ, քանի որ բիզնես, այդ դեպքում մի քանի հետաքրքիր դեպք հիշեմ, որովհետև հրեա­նե­րի մարդա­սի­րությունն ու բիզնե­սը մի տեսակ շատ միա­կողմա­նի են:

Նախ մի տհաճ հիշե­ցում, որ աշխարհում մարդա­սի­րությունն ու արդա­րությունն ընդա­մե­նը ծաղր է, ցինիկ ծաղր է:

Խոսենք օրի­նակնե­րով: Օրի­նակ Նիդերլանդնե­րը, որ օկուպացված էին գերմա­նա­ցի­նե­րի կողմից երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմի ժամա­նակ, հազիվ ազատված օկուպա­ցիա­յից, իրենց զորքե­րով խաղաղ բնակչության սպանդ էին իրա­կա­նացնում Ինդո­նե­զիա­յում, որովհետև Ինդո­նե­զիան հոլանդա­կան գաղութ էր ու ինդո­նե­զա­ցի­նե­րը ցանկա­նում էին անկա­խություն ստա­նալ: Բայց հոլանդա­ցի­նե­րը այդպես չէին կարծում և «ազա­տությունը շղթա­յող ֆաշիզմի դեմ կռվող» հոլանդա­ցի­նե­րը մեծ հաճույքով գնդա­կա­հա­րում էին ինդո­նե­զա­ցի ապստամբնե­րին ու խաղաղ բնա­կիչնե­րին, ավե­րում նրանց գյուղերն ու քաղաքնե­րը, որովհետև ինդո­նե­զա­ցի­նե­րը ուզում էին անկախ լինել: Իսկ Հոլանդիան այդպես չէր կարծում: Դե երևի ինդո­նե­զա­ցի­նե­րը մարդ չէին, կամ ցածր ռասսա էին: Ստացվում է, որ եվրո­պա­ցուն ստրկացնել չի կարե­լի, իսկ ասիա­ցուն՝ կարե­լի է: Ի դեպ մի քանի տարի տևող այդ պատե­րազմը նույնիսկ պատե­րազմ էլ չկոչվեց այլ ոստի­կա­նա­կան հատուկ գործո­ղություն: Ոչինչ չի՞ հիշեցնում: Նիդերլանդե­րի կառա­վա­րությունը վերջերս ներո­ղություն խնդրեց: Հրա­շա­լի է:

Ու պատե­րազմն էլ պատե­րազմ է միայն այն ժամա­նակ երբ Եվրո­պա­յում է ընթա­նում, իսկ անկա­խությունն էլ արժեք է, երբ այն եվրո­պա­ցի­նե­րին է վերա­բերվում: 44-օրյա պատե­րազմի ժամա­նակ մենք շատ լավ տեսանք կոչե­րի անվերջ շարա­նը ու դրանց տված ոչնչա­կա­նությունը:

Ոչ միայն Հոլանդիան, այլև մեծ ու հզոր պետություններն առհա­սա­րակ արյունոտ են մինչև արմունկնե­րը, լինի Ֆրանսիան, Գերմա­նիան, Բրի­տա­նիան, Իսպա­նիան, Ռուսաստա­նը և մյուսնե­րը: Բոլորն էլ իրենց ժամա­նա­կին ցեղասպա­նություններ են իրա­կա­նացրել ողջ աշխարհում ու այսօր իրենց իսկ արա­ծի մասին լռե­լով՝ մեզ կոչ են անում, որ խտրա­կա­նությունն ու բռնությունը լավ բան չէ: Կամ էլ պիտի ընդունենք, որ եվրո­պա­ցի­ներն ընդա­մե­նը 70 տարի առաջ դեռևս արնա­խումներ էին ու նոր են հասկա­ցել, թե ինչն ինչոց է:

Լավ, ինչևէ: Երբ որևէ խոշոր պետություն է սրի­կա­յություն անում, թեև անընդունե­լի, բայց հասկա­նա­լի է այն առումով, որ նա չգի­տե, թե ինչ է նշա­նա­կում ցեղասպանվել, խաբվել, դավա­ճանվել, լինել թույլ, ճնշված: Բայց երբ այդ նույն սրի­կա­յությունն անում է ցեղասպա­նություն վերապրած երկիր, շատ հետաքրքիր հարցեր են առա­ջա­նում: Նա ով ցավ է տեսել, սովո­րա­բար պիտի այնպես անի, որ աշխարհում այլևս ոչ ոք չտեսնի այն, ինչ ինքը:

Հենց նույն Իսրա­յե­լը, ում վաճա­ռած Hermes 450 ու 900 աթս-ներով հետա­խուզում են հայկա­կան քաղաքնե­րը ու Searcher, Orbiter, Harop աթս-ներով ռմբա­կո­ծում հայկա­կան բնա­կա­վայրե­րը, տաճարնե­րը, սպա­նում հայ խաղաղ բնա­կիչնե­րի, իրո՞ք համա­րում է, որ դա ուղղա­կի բիզնես է: Ու նաև զայրացնող է այն, որ մեր թշնա­մուն զենք վաճա­ռո­ղը մեզ դեղո­րայք է առա­ջարկում որպես օգնություն: Այսինքն ստացվում է, որ հրեա­կան աթս‑ի կրա­կի հետև­անքով պոկված ձեռքը փաթա­թենք հրեա­կան արտադրության բամբա­կով: Լավ է չէ՞: 

Այդ դեպքում ինչո՞ւ մեղադրել Հիտլե­րին օգնած, նրան զենք վաճա­ռած ընկե­րություննե­րին ու երկրնե­րին: Ինչ է Հիտլե­րը չար էր, իսկ Ալիևը բարի՞: Կամ միգուցե հրեա­նե­րը մարդ են, նրանց սպա­նե­լը լավ բան չէ, իսկ հայե­րը մարդ չեն ու նրանց սպա­նելն արդեն նորմալ է: Իսկ միգուցե գլխա­վոր հարցն այն է, որ պարզա­պես գերմա­նա­ցի­նե­րը պարտվել են ու հիմա նրանց կարե­լի է մեղադրել, իսկ Ալիևը պարտված չէ ու նրա­նից օգուտ կա: Գուցե հենց ա՛յդ է այս արյունոտ կրկե­սի հիմնա­կան պատճա­ռը: Հետաքրքիր է, թե ինչպես կարձա­գանքեին հրեա­նե­րը, երբ Պաղեստի­նի արաբնե­րը նրանց ռմբա­կո­ծեին հայկա­կան աթս-ներով ու նրանց քաղաքներն ու գյուղե­րը ավերվեին հայկա­կան զենքով: Հավա­նա­բար ողբ ու վայնա­սուն ողջ աշխարհով մեկ, թե տեսեք, հայե­րը զենք են վաճա­ռում ագրե­սո­րին: Իսկ ինչո՞ւ երբ հրեա­ներն են ագրե­սո­րին զենք վաճա­ռում, ամեն ինչ նորմալ է: Էլ ինչո՞ւ ենք դատա­պարտում գերմա­նա­ցի­նե­րին օգնած երկրնե­րին: Բիզնես էր ընդա­մե­նը: 

Եթե հրեա­նե­րը լավ են անում, որ զենք են վաճա­ռում արնա­խում թուրքին ու թքած ունեն, որ այդ զենքը պաշտպանվե­լու համար չէ, այլ հասա­րակ մարդկանց սպա­նե­լու, ապա Հիտլերն էլ լավ է արել հրեա­նե­րին կոտո­րե­լով: Ինչ տարբե­րություն բիզնե­սը բիզնես է չէ՞: Ինչ է աշխարհում ուրիշ ոչ մի երկիր ջարդեր չի արե՞լ գերմա­նա­ցի­նե­րից բացի: Բայց Գերմա­նիա­յի միակ մեղքն այս տեսակ կեղծ աշխարհում այն է, որ նա պարտվել է, որովհետև «երբ եզն ընկնում է, դանա­կա­վորնե­րը շատա­նում են»:

Բիզնեսմեն հրեա­նե­րին մի դեպք էլ եմ ուզում հիշեցնեմ: 

16 հունիս, 1940թ. Բորդո՝ Ֆրանսիա:

Հրեա­նե­րը փախչում են ով ինչպես կարո­ղա­նում է ու Ֆրանսիա­յից ելք չունեն: Նրանք բոլո­րը դատա­պարտված են մահվան, բայց Բորդո­յի պորտուգա­լա­կան կոնսուլ Արիստի­դեշ դե Սոուզա Մենդեշն արհա­մարհե­լով ու անտե­սե­լով բոլոր հրա­մաննե­րը 1940թ. հունի­սի 16–23‑ը փրկեց մոտ երե­սուն հազար մարդու՝ նրանց անժամկետ մուտքի­վի­զա տալով դեպի Պորտուգա­լիա: Պորտուգա­լա­կան կառա­վա­րությունը հրա­մա­յել էր ոչ մի օգնություն, բայց վարչա­կան աստի­ճա­նա­վո­րը չմո­ռա­ցավ, որ ինքը մարդ է ու տասնյակ հազար մադու կյանք փրկեց, որից ասում են մոտ 12–15 հազա­րը հրեա­ներ էին: Չի բացառվում, որ հրեա­ներ էին բոլո­րը: Մենդե­շը հարվա­ծի տակ դրեց իր կյանքն ու աշխա­տանքը, կարիե­րան ու միայնակ իրա­կա­նացրեց մարդկության պատմության մեջ ամե­նատպա­վո­րիչ փրկա­րար գործո­ղություննե­րից մեկը: Եվ ինչպես որ կարգն է, նա պատժվեց իր գործած բարի­քի համար: Մենդե­շին հեռացրին պաշտո­նից, հետ բերե­ցին Պորտուգա­լիա, զրկե­ցին լիցենզիա­յից, արգե­լե­ցին աշխա­տել: Խիզախ կոնսուլը մահա­ցավ 1954թ ապրի­լի 3‑ին՝ միայնության, աղքա­տության ու թշվա­ռության մեջ: 

Հետաքրքիր է, թե հրեա­նե­րը հիշո՞ւմ են Մենդե­շին ու նրա նման այլ մարդկանց, ովքեր իրենց կյանքի գնով հազա­րա­վոր հրեա­ներ են փրկել: Արդյո՞ք հիշում են: Կասկա­ծում եմ: Հիշող և արժե­վո­րող երկի­րը մի քիչ խիղճ ու բարո­յա­կա­նություն կունե­նա զենք վաճա­ռե­լուց: Կմտա­ծի, թե ի վերջո ում է վաճա­ռում և ինչ են անում այդ զենքով: Հետաքրքիր է, թե Մենդեշն ինչ կմտա­ծեր, երբ տեսներ թե ինչով են զբաղված իր կողմից փրկվածնե­րի սերունդնե­րը: Ու ինչ կասեր երբ տեսներ, որ դահի­ճից փրկված զոհը մի ակնթարթում դառնում է դահիճ:

Հրեա­նե­րը, կարծում եմ պատմություն լավ գիտեն: Նրանց պատմա­բա­նը խիստ հայտնի է՝ Յուվալ Նոյ Հարա­րին, ով չի զլա­ցել հիշե­լու Մենդե­շին, իսկ  կառա­վա­րությունում հավա­նա­բար մոռա­ցել են:

Զզվե­լի է:

Ինչպես նաև զզվե­լի է այն, որ վեց միլիոն մարդ կորցրած ժողովրդի կառա­վա­րությունը հանգիստ նայում է, թե ինչպես են իր վաճա­ռած զենքով սպա­նում մեկ այլ փոքր ժողովրդի: Հատկանշա­կան է, որ իրենց Հոլո­քոստի մասին ամեն տեղ ու ամեն առի­թով խոսող հրեա­նե­րը լռում են, երբ խոսքը վերա­բե­րում է Հայոց Ցեղասպա­նությա­նը: Թեև հասկա­նա­լի է, զենքը փող է բերում, իսկՑե­ղասպա­նությունը բարո­յա­կա­նության ու խղճի­հարց է, այսինքն զրո արժե­քով բան է, որ չի կարե­լի վաճա­ռել ու վարձով տալ: Միայն թե Արիստի­դեշ դե Սոուզա Մենդեշն այդպես չմտա­ծեց, ու եթե մտա­ծեց էլ, ի վերջո ընտրեց մարդկա­յինն ու բարո­յա­կա­նը: Չէր խանգա­րի, որ հրեա­ներն էլ երբեմն հիշեին, թե ովքեր և ինչպես, ինչի հաշվին են փրկել իրենց: Պերճ Զեյթունցյանն իր «Աստծո 12 օրը պիե­սում» պատմա­բա­նի կերպա­րով ասում է, որ. «Երբ հաղթում է Ուժը, տուժում է Բարո­յա­կա­նությունը, երբ հաղթում է Բարո­յա­կա­նությունը, տուժում է ՈՒժը»:

Հրեա­նե­րը չափից ավե­լի շատ են տարվել փող աշխա­տե­լով: Նրանք երևի մոռա­ցել են, որ փողը նպա­տակ չէ, այլ միջոց, իսկ քաղա­քակրթությունը ծագել է ոչ միայն թշնա­մության ու շահի, այլև բարձր ու վեհ նպա­տակնե­րի համար, ինչ որ ավե­լի կարև­որ բանե­րի համար, հակա­ռակ դեպքում մարդը միշտ կմնար այն նույն նախա­մարդը, ով գոհա­նում էր մի կտոր հում մսով, մի կտոր մորթիով: Քաղա­քակրթությունը պարտա­վո­րեցնող է, չմո­ռա­նանք այդ մասին:

Հ.գ. Իսկ մեր բախտը չբե­րեց: Մենք Մենդեշ չունե­ցանք:

Առնչվող Հոդվածներ