27.4 C
Yerevan

Հայաստա­նում Լույս Է Ծագե­լու

Մենք չենք կարող ատե­լությունն առա­ջին տեղում դնել, որովհետ ինչպես որ մարդիկ են տարբեր լինում, այնպես էլ ժողո­վուրդնե­րը: Իսկ հայ ժողո­վուրդն ավե­լի բարձր արժեքնե­րով է ապրում ու սկզբունք ընդունում այն:

Հրանտ Վարդանյան

1inTV‑ի հյուրն է ռեժի­սոր Հրանտ Վարդանյա­նը:

Զրույցի ընթացքում շոշափվել է, թե ինչ նշա­նա­կության օրեր են անցնում հիմա ու թե ինչ է մշտա­պես մեզ հետ պատա­հել, որ բերել հասցրել է այս ողբերգա­կան կիրա­վի­ճա­կին:

Հրանտ Վարդանյանն իր խոսքում ասաց, որ Ռուսաստանն ու Թուրքիան բեշիքյարթմա էին արել իրար հետ, բայց հայ ժողո­վուրդը կարո­ղա­ցել է դիմագրա­վել այդ ամե­նին, պաշտպա­նել ինքն իրեն: Բեշիքյարթմա, կամ օրո­րո­ցի խազ, երբ ծնողնե­րը բանա­վոր խոսքով նշա­նում էին իրենց փոքրա­հա­սակ երե­խա­նե­րին, որ մեծա­նա­լուց հետո իրար հետ պետք է ամուսնա­նան, Հրանտ Վարդանյա­նը նկա­տի ունի, որ Մոսկվա­յում միշտ էլ փորձ է արվել վերահսկել իրադրությունն այստեղ: Ռուսաստա­նը միշտ էլ կոմպլեքսա­վորված է եղել հարա­վում, այստեղ միշտ խնդիրներ է ունե­ցել: Կովկա­սում Ռուսաստա­նը միայն մի հավա­տա­րիմ դաշնա­կից ունի՝ Հայաստա­նը, որին էլ արդեն կորցնում է իր այս պահվածքի հետև­անքով:

Հրանտ Վարդանյա­նը խոսե­լով Ռուսաստա­նի մասին, ասաց, որ Հայաստա­նում քանի որ կա ընդգծված ու արդա­րա­ցի բողոք Ռուսաստա­նի հանդեպ, հաճախ փորձ է արվում այդ ամե­նը որպես ռուսաֆո­բիա ներկա­յացնել, բայց դա այդպես չէ: Օրի­նակ ինքը միշտ խոսում է Ռուսաստա­նի, բայց ոչ ռուսնե­րի դեմ: Հասա­րակ մարդկանց դեմ չէ ուղղված զայրույթը, այլ կառա­վա­րողնե­րի: Հենց այսօր էլ ինքը մեծ պատրաստա­կա­մությամբ շփվում է Հայաստան այցե­լած հասա­րակ ռուս մարդկանց հետ, քանի որ կարծում է, որ նրանք հյուր են, իսկ հյուրին պատվել է պետք: Անշուշտ եթե հյուրն իրեն հյուրի նման չպա­հի, պետք է պատժել նրան:

Հրանտ Վարդանյա­նը նաև նշեց, որ Հայաստա­նում նույնիսկ թուրքաֆո­բիա չկա, ուր մնաց ռուսաֆո­բիա: Այսինքն նույինսկ թուրքե­րի դեմ ազգա­յին մակարդա­կի ատե­լություն չի գենե­րացվում: Դա այդպես է, մենք չենք կարող ատե­լությունն առա­ջին տեղում դնել, որովհետ ինչպես որ մարդիկ են տարբեր լինում, այնպես էլ ժողո­վուրդնե­րը: Իսկ հայ ժողո­վուրդն ավե­լի բարձր արժեքնե­րով է ապրում ու սկզբունք ընդունում այն:

ԻՆչ վերա­բե­րում է միջազգա­յին դրության փոփո­խությանն ու ընթացքին, Հրանտ Վարդանյա­նը նկա­տեց, որ այլևս հին ժամա­նակնե­րը չեն: Հին աշխարհը մեռնում է, իսկ Հայաստա­նը վերածնվե­լու է, ապրե­լու է: Հայաստա­նի ապա­գան ու կյանքը պաշտպա­նում են հենց հայե­րը ու սուտ է այն, որ մեզ զոհա­բե­րե­ցին, ոչ մենք քաջա­բար ու պատվով ենք պայքա­րել երեք մեծ երկրի ընդհա­նուր գործո­ղություննե­րի դեմ: Մոսկվան ադրբե­ջանցի­նե­րի ու թուրքե­րի ձեռով է փորձում պատժել մեզ և պատե­րազմն էլ հենց Մոսկվա­յի պատիժն էր մեր նկատմամբ:

Մոսկվան միշտ է խանդով է վերա­բերվել Հայաստա­նի և աշխարհի հարա­բե­րություննե­րին և Արցախյան հարցն էլ մշտա­պես նրա ձեռքում գործիք է եղել: Բայց այլևս այն հին օրե­րը չեն, մտա­ծո­ղություն է փոխվում և մենք էլ այլևս մութ սենյա­կում սև կատու չպի­տի փնտրենք, չպի­տի մնանք կույր և պետք է դուրս գանք մեր նեղ ու փակված մտա­հո­րի­զո­նից: 

Այնպես չէ, որ չենք ունե­ցել, չենք ուզել: Եղել են բազմա­թիվ ծրագրեր, նախագծեր, բայց Մոսկվան երբեք չի թողել, որ դրանք իրա­կա­նություն դառնան: Օրի­նակ Եվրաա­սո­ցացման ծրա­գի­րը, որ Հայաստա­նում տարի­նե­րով մշակվել էր, բայց չիրա­կա­նա­ցավ ռուսնե­րի կողմից, մինչդեռ Հայաստա­նը հսկա­յա­կան ռեսուրսներ ունի միլիարդա­վոր դոլա­րի­նե­րի կապի­տալ, դեռ չհաշված հոգև­որ-մշա­կութա­յին ժառանգությունը:

Տեսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ