27.4 C
Yerevan

Պատասխա­նա­տունե­րը Չպետք Է Խուսա­փեն

Եվ ըստ երև­ույթին Հայաստանն էլ է կարև­որ ԱՄՆ համար, որովհետև Հայաստա­նը կարծես թե մտավ ամե­րիկյան անվտանգության կարգա­վի­ճա­կի մեջ։

Կայծ Մինասյան

Հայ ժողո­վուրդը պետք է հաշիվ պահանջի վերնա­խա­վից՝ Լևո­նից մինչև Նիկոլ, նույնիսկ եկե­ղե­ցուց։ Չի կարե­լի այսպես ղեկա­վա­րել Հայաստա­նը

Lragir.am‑ի զրուցա­կիցն է քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նը։

Անշուշտ, վտանգը միշտ կա։ Երկու ուղղությամբ գործո­ղություններ պետք է անել։ Նախ, ամեն ինչ կախված է Հայաստա­նի ժողովրդից, որը վաղվա զարգա­ցումնե­րի բանա­լին է։ Հայաստա­նի ժողո­վուրդը պետք է գիտակցի մարտահրա­վե­րի կարև­ո­րությունը և մոբի­լի­զացվի, Հայաստա­նի ժողո­վուրդն է, որ պետք է որո­շի, թե ինչ է ուզում։ Սա ամե­նա­կարև­որն է, որովհետև երբ ժողո­վուրդը ոտքի է կանգնում ու պայքա­րում մեկ բռունցքով, անհնար է հաղթա­նակ չունե­նալ։ Երկրորդը, Հայաստա­նի դիվա­նա­գի­տությունը բավա­կան մեծ աշխա­տանք պետք է իրա­կա­նացնի, որպեսզի միջազգա­յին համայնքը կենտրո­նա­նա Հարա­վա­յին Կովկա­սի իրա­դարձություննե­րի և Ադրբե­ջա­նի սպառնա­լիքնե­րի դեմ։ Այսինքն՝ այսօրվա իրա­վի­ճա­կը հետևյալն է՝ վտանգը չի կարող գալ Վրաստա­նից ու Իրա­նից, Թուրքիա­յում գործո­ղություններ կան, բայց Թուրքիա­յի կողմից Հայաստա­նի վրա ուղղա­կի հարձա­կում չեմ կարծում, թե կլի­նի։ Գլխա­վոր վտանգը, սպառնա­լի­քը Ադրբե­ջա­նից է գալիս։ Եթե ԱՄՆ‑ն ուզում է միջնորդի դեր խաղալ, ամեն ինչ պետք է անի, որ համո­զեն ազե­րի­նե­րին, որպեսզի չհարձակվեն։ Իսկ եթե ոչ, Ադրբե­ջա­նը պետք է կանգնի մեծ ու կարև­որ պատժի առաջ։

ԱՄՆ‑ն ակտի­վացրել է իր դերա­կա­տա­րությունը մեր տարա­ծաշրջա­նում և քայլեր է ձեռնարկում նաև հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի հարցով, ինչպե՞ս կմեկնա­բա­նեք սա։ 

Դա տակա­վին հստակ չէ, բայց կան փոքր նշաններ, որոնք ցույց են տալիս, որ ԱՄՆ համար Հարա­վա­յին Կովկա­սը շատ կարև­որ է։ Եվ ըստ երև­ույթին Հայաստանն էլ է կարև­որ ԱՄՆ համար, որովհետև Հայաստա­նը կարծես թե մտավ ամե­րիկյան անվտանգության կարգա­վի­ճա­կի մեջ։ Նենսի Փելո­սիի այցը Հայաստան կարող ենք համե­մա­տել մի քանի ամիս առաջ Թայվան կատա­րած նրա այցի հետ։ Եվ դա նշա­նա­կում է, որ նույն մակարդա­կի վրա են դնում Հայաստանն ու Թայվա­նը։ Դա շատ կարև­որ է, բայց չեմ կարծում, թե ժողո­վուրդը և դիտորդնե­րը անդրա­դառնում են այդ կարև­ո­րությա­նը։ Անշուշտ, պետք է կոնկրետ քայլ արվի, Միացյալ Նահանգնե­րը պետք է անի այն, ինչ Ռուսաստա­նը չկա­րո­ղա­ցավ անել։ Ուրեմն, ամե­րի­կա­ցի­ներն այդ պատասխա­նատվությունն ունեն, և միայն խոսքե­րով չի կարե­լի հայե­րին ասել՝ ձեզ հարգում ենք և այլն։ Պետք է ուղղա­կի գործել։ Եվ եթե ամե­րի­կա­ցի­նե­րը կոնկրետ գործով ցույց կտան, որ հաջո­ղե­ցին այդ սպառնա­լի­քը տկա­րացնե­լու հարցում, այն ժամա­նակ կարող ենք ասել, որ Միացյալ Նահանգնե­րը կարո­ղա­ցավ տարբերվել Ռուսաստա­նից։ Եվ սա մեծ պատասխա­նատվություն է ամե­րի­կա­ցի­նե­րի համար, բայց հստակ չէ, թե ինչ տեսա­կի աջակցություն կտրա­մադրեն հայե­րին։ Բայց շատ զարմա­նա­լի է, որ ԱՄՆ‑ն հետև­ո­ղա­կան է, այսինքն՝ Ցեղասպա­նության ճանա­չում, Ֆիլիպ Ռիքե­րի, ով շատ կարև­որ դեսպան է, նշա­նա­կում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամե­րի­կա­ցի համա­նա­խա­գա­հի պաշտո­նում, հետո Նենսի Փելո­սիի այցե­լություն Հայաստան, Բլինքե­նի հայտա­րա­րություններ և նախա­ձեռնություններ, Բայդե­նի հայտա­րա­րություններ։ Սա ի՞նչ է նշա­նա­կում, այս հարցն ուղղա­կի պետք է ուղղել ամե­րի­կա­ցի­նե­րին՝ արդյոք սրանք միայն խոսքեր են, թե՞ հետև­ում գործ կա։

Հայաստա­նի դիվա­նա­գի­տությունը պետք է ուժե­ղացնել այս փուլում, այդպե՞ս է։

Այո, դա վաղուց պետք էր անել, մենք իսկա­պես կորցրե­ցինք 30 տարի։ Պետություն ունե­նա­լը լրիվ ուրիշ բան է, ավե­լի իրա­տես ու պրագմա­տիկ պետք է լինել։ Եթե մեր առջև սպառնա­լիք կա, չպետք է սպա­սել, որ այն իրա­կա­նացվի, պետք է արմա­տից կոտրել այդ սպառնա­լի­քը։ Եվ մենք չկա­րո­ղա­ցանք դա անել, որովհետև 30 տարի շարունակ մեր անվտանգությունը տվել ենք ուրի­շի ձեռքը՝ Ռուսաստա­նին։ Եվ մեր դիվա­նա­գի­տությունը ուրի­շի ձեռքե­րի մեջ ենք դնում՝ միջազգա­յին համայնքի։ Այսինքն՝ մեր ինքնիշխա­նա­կան կարո­ղություննե­րը օտարնե­րին տվե­ցինք, դա չտեսնված բան է, որևէ պետություն նախ իր սեփա­կան միջոցնե­րով է ապա­հո­վում իր անվտանգությունը։ Դա մեծ սխալ էր, սարսա­փե­լի սխալ։ Եվ ո՞վ պետք է վճա­րի՝ ժողո­վուրդը, երի­տա­սարդնե­րը։ Բայց ուրիշ ճար չկա, եթե մեզ ստի­պում են ոտքի ելնել, կանգնել ու կռվել, պարզ է, որ ուրիշ ճար չունենք։ Եվ հատկա­պես Հայաստա­նի ժողո­վուրդը, որը վերնա­խա­վե­րի սխալնե­րի համար պետք է վճա­րի։ Բայց ես այլևս հույս ունեմ, որ հայ ժողո­վուրդը պետք է հաշիվ պահանջի վերնա­խա­վից՝ Լևո­նից մինչև Նիկոլ, նույնիսկ եկե­ղե­ցուց։ Չի կարե­լի այսպես ղեկա­վա­րել Հայաստա­նի Հանրա­պե­տությունը։

Հարցազրույցը՝ lragir.am կայքից։

Առնչվող Հոդվածներ