28.6 C
Yerevan

Ադրբե­ջա­նը Պիտի Հարձակվեր, Իսկ ՌԴ‑ն «Փրկեր»

Մեզ մշտա­պես ասում էին ամե­նա­մարտունակ բանակ, բայց դա արվում էր սեփա­կան թալա­նը կոծկե­լու համար: Ոչինչ, որ թալա­նում են ու ամեն աղբ թանկ գնով բերում լցնում են, կարև­ո­րը բանակն ամե­նա­մարտունակն է: Այ հենց նման կերպ խոսե­լով և ոչինչ չանե­լով էլ հայտնվե­ցինք այդ իրա­վի­ճա­կում:

Հովսեփ Խուրշուդյան

Պետրոս Ղազարյա­նի հյուրը «Ազատ քաղա­քա­ցի» ՀԿ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյանն է:

Զրույցը տեղի է ունե­ցել թե ինչու Ադրբե­ջա­նը հարձակվեց 2020թ. և ինչու Հայաստա­նը պարտվեց թեմա­նե­րով:

Այն հարցին, թե ինչու Ադրբե­ջա­նը հարձակվեց, Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ մոտա­վո­րա­պես կռա­հում է այդ հարցի պատասխա­նը, որին պատասխա­նել է Նիկոլ Փաշինյա­նը դեռևս 2016թ. ապրիլյան Քառօրյա պատե­րազմի ժամա­նակ: Այն ժամա­նակ Փաշինյա­նը հայտա­րա­րել էր, որ այդ ամե­նի հետև­ում Ռուսաստանն է կանգնած, որի պլաննե­րը դասա­վորված էին այնպես, որ ադրբե­ջանցի­նեը հարձակվում են, իսկ ռուսնե­րը գալիս ու փրկում են մեզ, մենք ունե­նում ենք տարածքա­յին կորուստներ: 

Հարձակվե­ցին, որովհետև ՌԴ կողմից մշակված Լավրովյան պլա­նը պիտի իրա­գործվեր ու հավա­նա­բար իրա­գործվեր ավե­լի շուտ, բայց 2018թ. տեղի ունե­ցած հեղա­փո­խության հետև­անքով տեղի չունե­ցավ: Այն կարծիքնե­րը, թե հեղա­փո­խության հետև­անքով է տեղի ունե­ցել ադրբե­ջա­նա­կան հարձա­կումը, Հովսեփ Խուրշուդյանն անհիմն համա­րեց, քանի որ Ադրբե­ջա­նը դեռևս 2016թ. էր հարձակվել ու Հայաստա­նի վրա գործված ճնշումնե­րի հետև­անքով հավա­նա­բար Սերժ Սարգսյա­նը խոստա­ցել էր, որ մոտա­կան ժամա­նակնե­րում պլա­նը կիրա­գործվի, բայց տեսնե­լով, որ ամեն ինչ հետաձգվում է, Ադրբե­ջանն ի վերջո հարձակվեց:

Այն հարցին, թե ինչու պարտվե­ցինք, Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որովհետև պատրաստված չէինք, Հայաստա­նի բանա­կը պատրաստ չէր այդ ամե­նին: Մեզ մշտա­պես ասում էին ամե­նա­մարտունակ բանակ, բայց դա արվում էր սեփա­կան թալա­նը կոծկե­լու համար: Ոչինչ, որ թալա­նում են ու ամեն աղբ թանկ գնով բերում լցնում են, կարև­ո­րը բանակն ամե­նա­մարտունակն է: Այ հենց նման կերպ խոսե­լով և ոչինչ չանե­լով էլ հայտնվե­ցինք այդ իրա­վի­ճա­կում:

Նույնը կատարվում էր նաև արտա­քաին գործե­րին վերա­բերվող հարցե­րում: Խուրշուդյանն ասաց, որ Ադրբե­ջանն ամեն առիթ օգտա­գործում էր իր իբրև թե մեկ մլն-ոց փախստա­կաննե­րի մասին խոսե­լու համար, նույնիսկ բնա­պահպա­նա­կան թեմա­նե­րով խորհրդա­ժո­ղովնե­րում խոսում էր հայե­րի օկուպանտ լինե­լու մասին: Իսկ հայկա­կան կողմի կարծիքն այն էր, որ ոչինչ, թողեք խոսեն, աշխարհն ի վերջո կձանձրա­նա: Որովհետև արտգործնա­խա­րա­րությունը ևս լցված էր խնա­մի-ծանոթ-բարե­կամնե­րով: 

Հովսեփ Խուրշուդյա­նը նաև անդրա­դարձ կատա­րեց, թե աշխարհում տարբեր պետություններ ինչպես են  վերա­բերվում ներկա­յումս տեղի ունե­ցող իրադրություննե­րին ու նրանց կարծիքներն ավե­լի քան տեսա­նե­լի են: ԱՄՆ և Ֆրանսիա­յի դեսպաննե­րը հայտա­րա­րում են, որ իրենք չեն կարող ավե­լի խորը մոտեցմաբ հարա­բերվել Հայաստա­նի հետ, քանի վերջինս ՀԱՊԿ անդամ է: Այսպես թե այնպես ԱՄՆ‑ը և՛ Հայա­սա­տա­նին, և՛ Ադրբե­ջա­նին ռազմա­կան օժանդա­կություն տրա­մադրում է, բայց խոսքը հիմա գնում է շատ խորն ու համա­պարփակ օժանդա­կության մասին: Մեզ հիմա զենք է պետք, որ Ռուսաստա­նը չի տալիս, իսկ ՆԱՏՕ‑ն չի տա այնքան ժամա­նակ քանի դեռ մենք գտնվում ենք ՀԱՊԿ-ում:

Հովսեփ Խուրշուդյա­նը նշեց, որ մեքն ՀԱՊԿ-ում եղած ժամա­նակ մեկը մյուսից խայտա­ռակ պայմա­նագրեր ենք կնքել, որոնք բոլորն էլ կապել ու կաշկանդել են Հայաստա­նին որևէ այլընտրանքա­յին եղա­նա­կով անվտանգա­յին փաթեթներ մշա­կել: Օրի­նակ է թեկուզ այն կետը, որով Հայա­սա­տա­նին արգելվում է այլ տեղե­րից զենք ձեռք բերել:

Ինչ վերա­բե­րում է քաղա­քա­կան ընդդի­մության այն կարծիքնե­րին, որ Փաշինյա­նը վարում է առա­վե­լա­պես թուրքա­մետ ու թուրքա­կան շահե­րի պաշտպա­նության քաղա­քա­կա­նություն, Խուրշուդյա­նը տհա­սություն համա­րեց: Նա ասաց, որ զարմա­նում է, թե ինչպես է, որ այդ կարծիքնե­րը դեռևս ընդունե­լություն ունեն, թեկուզ և փոքր քաղա­քա­կան շրջա­նակնե­րի կողմից:

Հովսեփ Խուրշուդյա­նը խոսեց նաև թե ինչպես Սերժ Սարգսյա­նը չհրա­ժարվեց իշխա­նության գայթակղությունից ու շարունա­կեց մնալ իշխա­նության ղեկին ու աջակցել թալա­նին, ինչպես էին փորձում Կարեն Կարա­պետյա­նին բերել իշխա­նության:

Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ