27.4 C
Yerevan

Ծպտյալ Հայե­րի Քաղա­քա­կան Ձգտումնե­րը

Մաս երրորդ

Փաստ է, որ հատկա­պես Արեւմտյան եւ Հարա­վա­րեւմտյան Հայաստա­նում բռնկված քրդա­կան զարթոնքն անմի­ջա­կան ազդե­ցություն էր գործում ծպտյալ հայության քաղա­քա­կան հայեացքնե­րի վրա։

Կարեն Խանլա­րի

Քրդա­կան հարցը, որ 1984 թվա­կա­նից Աբդուլլահ Օջա­լա­նի ղեկա­վա­րությամբ զինյալ պայքա­րի նոր փուլ էր մտել, Թուրքիա­յի զինվո­րա­կան վերնա­խա­վին կրկին հանգեցրեց հարցի բիրտ, ավանդա­կան մեթոդնե­րով հանգուցա­լուծության: Այսպես, արեւելյան նահանգնե­րում Թուրքիա­յի բանա­կը ոչնչացրել է բազմա­թիվ բնա­կա­վայրեր եւ տեղա­հա­նել շուրջ 3 մլն. բնակչություն: Թուրքա­կան պաշտո­նա­կան աղբյուրնե­րում նշվում է, որ 1984–87 թթ. ընթացքում 2,400 գյուղ եւ 1,500 գյուղակ ամբողջությամբ կամ մասնա­կիո­րեն դատարկվել են բնակչությունից:

Մեզ դեռ հայտնի չէ հայկա­կան գյուղե­րի կրած մարդկա­յին եւ նյութա­կան վնասնե­րի ճշգրիտ չափը։ Թուրքիա­յի մարդու իրա­վունքնե­րի հաստա­տության կողմից հրա­պա­րակված մի փաստաթղթում ասվում է, որ «անվտանգության ուժե­րի միջո­ցով տարհանկվել են թվով 729քրդական եւ քրիստոնեական գյուղերը»։ «Kurdistan Liberation» անունով քրդական կայքեջում Արեւմտյան Հայաստա­նում այրված գյուղե­րի ցանկում հանդի­պում ենք Սասունի Աջար գյուղի անվա­նը, որի հայ բնակչությունն ամբողջա­պես իսլա­մացման էր ենթարկվել 1983թ.։ Ըստ նշված կայքե­ջի, թուրքա­կան բանակն Աջար գյուղը հրդե­հել է 1995թ.։

ԱՄՆ‑ի Ապաստանյալնե­րի կոմի­տեի հրա­պա­րա­կած զեկուցագրե­րից մեկում մի ապաստան խնդրող անձը, նկա­րագրե­լով իր փախուստը, ասում է. «Ես Սղերտ նահանգի X գյուղից եմ: Փախել եմ 1994թ.։ Բանա­կը եկավ 1992թ.: 1994թ. ստի­պե­ցին մեզ միա­նալ գյուղի զորա­մա­սին: Մեր գյուղի ավե­լի քան 80 տուն բնակչությունից միայն մեկ անձ միա­ցավ զորա­մա­սին։ Զինվորներն մեղադրում էին ինձ PKK-ին օժանդա­կե­լու մեջ եւ ասում, որ ես հայ եմ: Իմ նախնի­նե­րին պարտադրե­ցին հայ քրիստոնյա­յից կրո­նա­փոխվել իսլա­մի: Իսկ ներկա­յումս թերեւս ամեն ինչ լավ կլի­ներ, եթե քուրդի փոխա­րեն դառնա­յի թուրք։ Նախընտրե­ցի փախչել գյուղից»։

«Ապաստանյա­լի օժանդա­կություն» խորագրով մի այլ զեկուցագրում ոմն հողա­գործ Յուսուֆը, պատմե­լով իր եւ իր ընտա­նի­քի նկատմամբ իրա­գործված դաժան հալա­ծանքնե­րի մասին Մալազկիրտի (Մանազկերտ) Գուլա­լի գյուղում, նշում է, թե ինչպես անվտանգության ուժե­րը, 1993թ. իրենց գյուղը երեք անգամ հրդե­հե­լուց հետո մուտքի մոտ փակցրել են «Սա հայկա­կան գյուղ է, մուտքն արգելվում է» գրությամբ մի ցուցա­նակ։

ԱՄՆ‑ի պետդե­պարտե­մենտի1994թ. հունվարի 31-ին հրատարակած զեկուցագրի հեղինակը հիշատակում է Մարդին նահանգի Հասսենա անունով հայկական գյուղի տեղահանման փաստը. «Մի տոհմապետի տված ցուցմունքների հիման վրա,- զեկուցում է հեղինակը,- հրաման արձակվեց գյուղի տեղահանման կապակցությամբ, քանզի գյուղը հայկական է, եւ թուրք պետական պատասխանատուները հաճախ հայերին մեղադրում են PKK-ին օժանդակելու մեջ»։ Հասսենայի հայաթափման իրողությունը հաստատում է հետազոտող Ռուդիգեր Բեննինգհաուսը եւ հիշատակում 1990-ականների կեսերին տեղահանված եւս երկու այլ հայկական գյուղերի անունը Հերբոլ եւ Բեսպին։

Փաստ է, որ հատկա­պես Արեւմտյան եւ Հարա­վա­րեւմտյան Հայաստա­նում բռնկված քրդա­կան զարթոնքն անմի­ջա­կան ազդե­ցություն էր գործում ծպտյալ հայության քաղա­քա­կան հայեացքնե­րի վրա։ Հայկա­կան կազմա­կերպություննե­րի բացա­կա­յության պայմաննե­րում, ծպտյալ հայե­րը, բնա­կա­նա­բար, զինվո­րագրվում էին քրդա­կան կառույցնե­րին։

Այս իմաստով հատկանշա­կան է Թուրքա­կան «Գյունեշ» օրա­թերթի 1989թ. հունի­սի 6‑ին հրա­պա­րա­կած տեղե­կությունը, համա­ձայն որի, քուրդ փիշմերգնե­րից մի խումբ Մուշից դիմել է ամե­րիկյան եւ բրի­տա­նա­կան իշխա­նություննե­րին‘ պնդե­լով, որ իրենք հայկա­կան ծագում ունեն եւ ապաստա­նի իրա­վունք են խնդրում:

1989թ. նոյեմբե­րին Թուրքիա­յի պետա­կան հեռուստա­տե­սությունը հաղորդեց, որ. Նոյեմբե­րի 27-ին Հաքքյա­րի նահանգի գյուղե­րից մեկում ահա­բեկչա­կան հարձա­կում է կատարվել, որի ընթացքում զոհվել է 28 մարդ։ Պարզվել է, որ սպանվածնե­րից մեկը Ջեմիլ Ըշըքն է‘ ծագումով հայ։

«Հուրրիե­թը» 1993թ. հուլի­սի 11‑ի համա­րում հրա­պա­րա­կում է մի լուր‘ Աղրի (Արա­րատ) նահանգի Սեո­յութլիփ գյուղում պատա­հած ահա­բեկչա­կան դեպքի մասին: Վիրա­վորված ակա­նա­տեսնե­րից մեկը թղթա­կիցնե­րին պատմել է, որ PKK‑ի զինյալնե­րը ո՛չ թուրք էին եւ ո՛չ էլ քուրդ, այլ «բոլորն էլ հայե­րեն էին խոսում»։

Նման դեպքե­րը հիմք հանդի­սա­ցան Թուրքիա­յի պետա­կան քարոզչա­մե­քե­նա­յի համար‘ քրդա­կան շարժումնե­րին «թաքուն՚ հայության մասնակցության հարցն այլեւս չկոծկե­լու համար։ «Ջումհուրիե­թը՚ 1993թ. հուլի­սի 11‑ի համա­րում գրում է, որ վարչա­պետ Չիլլե­րի նախա­գա­հությամբ պետա­կան մի հանձնա­խումբ, նպա­տակ էր ճշտել լուսանկարնե­րի եւ փաստա­ցի այլ տեղե­կություննե­րի տարածմամբ, բացա­հայտել PKK‑ի ղեկա­վա­րության հայկա­կան ծագումը։

Հոլանդա­ցի Ստելլա Բրամն ու թուրք Մեհմեթ Ուլգե­րը, նշում են, որ Թուրքիա­յում PKK‑ն, հաճախ, ներկա­յացվում է, որպես՝ «հայ ստրուկնե­րից» բաղկա­ցած կառույց: Ըստ նրանց, գորրշգայլա­կան Մե Հե Փե‑ի հիմնա­դիրԹուրքեշը նույնիսկ բարձրաձայնել է, որ Աբո Օջալանը քուրդ չէ, այլ հայ է, եւ իր իսկական անունն էլ Ակոփ Արթինյան է։ Օջալանի հայկական ծագման մասին արտահայտվել է նաեւ Թուրքիայի ներքին գործերի նախարար Մերալ Աքշեները դեռ 1997թ. Օջա­լա­նին «հայկա­կան ծագումով մողես» անվա­նե­լով։

Թուրքիա­յի աջա­կողմյան «Մեյդան» թերթն անհարմար չեր զգում այս մասին վերջնա­կան, սուր եւ «հանճա­րեղ» բնութագրումներ տալուց. «Թուրքիա­յում,- գրում էր թերթի 1994թ.,- Քրդա­կան հարց գոյություն չունի, այդ հարցը Հայկա­կան Հարց է»։

Նմա­նօ­րի­նակ բացա­հայտումներ է կատա­րում նաեւ թուրք պատմա­բան Յուսուֆ Հալա­ջողլուն, 2007թ.: «PKK‑ի կամ TIKKO‑ի նման ահա­բեկչա­կան խմբե­րի անդամնե­րը,- պնդում է Հալա­ջողլուն,- իրա­կա­նում, հայկա­կան ծագում ունեն ու նրանց դատը, մեր գիտցա­ծի պես, քրդա­կան դատը չէ»։

Թուրքիա­յի ծայրա­հեղ ձախ հոսանքնե­րի, հատկա­պես, TIKKO կազմա­կերպության լրա­տուա­մի­ջոցնե­րում կարե­լի է հանդի­պել 1946թ. Ամա­սիա­յում ծնված Կարպիս Ալթի­նօղլուի անվա­նը, քաղա­քա­կան եւ տեսա­գի­տա­կան հոդվածնե­րին։ Բազմիցս բանտարկված Կարպիս Ալթի­նօղլուն համարվում է հակա­պե­տա­կան պայքա­րի գործիչ, որի կենսագրա­կա­նում, անպայման, հիշա­տակվում է նրա հայ լինե­լու հանգա­մանքը։

Քրդա­կան շարժման ղեկա­վար շրջա­նակնե­րի մասին խոսե­լիսթուրքական աղբյուրները, մշտապես, շեշտում են Բեհչեթ Ջանթուրքի հայկական ծագումը։ Դրանցից մեկը, օրինակ, Ջանթուրքին ներկայացնելով որպես PKK-ի նյութական գործերի եւ հայ ահաբեկչական խմբերի հետ կապերի պատասխանատու իմի­ջիայլոց նշում է, որ նա «ծնվել է 1950թ. Դիարբե­քի­րում, քուրդ հորից ու հայ մորից»։

Իսկ PKK‑ի նախա­գա­հա­կան խորհրդի անդամ Նուրիե Գեսպի­րի եւ նույն կազմա­կերպության Կենտրո­նա­կան կոմի­տեի անդամներ‘ Բեքիր Բաքիրչյա­նի եւ Մուսա Հաճըեւի հայկա­կան ծագման մասին, փաստեր է հրա­պա­րա­կել «Թուրքիե» օրա­թերթը:

Թուրքիա­յի Հարա­վա­րեւելյան շրջաննե­րի ռազմա­կան արտա­կարգ դրության կառա­վա­րիչ Յունիլ Էրքա­նը հայտա­րա­րում էր. «Մեր համա­կարգիչնե­րում արձա­նագրել ենք հայկա­կան ծագում ունե­ցող PKK‑ի 800 անդամ»։

Բիթլի­սի տանկա­յին ստո­րա­բա­ժանման հրա­մա­նա­տար գենե­րալ Թագման մամլո մի հարցազրույցի մեջ ընդգծում էր, որ «PKK‑ի ամեն յոթե­րորդ անդա­մը հայ է։ PKK‑ի այդ անդամնե­րը զավակներն են այն հայե­րի, ովքեր Օսմա­նա­կան Կայսրությունը կռնա­կից դաշունա­հա­րե­ցին Առա­ջին աշխարհա­մարտի ընթացքում»: Գենե­րալ Թագման, 1995թ. ներկա­յա­նա­լով «մարդու իրա­վունքնե­րի եւրո­պա­կան դատա­րան», ասել է, որ PKK‑ի դեմ իր մղած թեժ պատե­րազմի ժամա­նակ տեղի են ունե­ցել շատ ծանր մարտեր։ «Քրդեր չկա­յին այդ մարտե­րում,- պնդել է գենե­րալ Թագման իր տված ցուցմունքնե­րում,- նրանք, ովքեր մեր ստո­րա­բա­ժանման ուժե­րի բուռն հարձա­կումնե­րի արդյունքում նահանջե­ցին դեպի բարձր լեռնե­րը, միայն հայեր էին»:

Հոդվա­ծը՝ Կարեն Խանլա­րիի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ