18.8 C
Yerevan

Ծպտյալ Հայե­րի Քաղա­քա­կան Ձգտումնե­րը

Մաս Չորրորդ

Ինքնարծարծման այս ալի­քը հասնում է մինչեւ ինքնա­կազմա­կերպման: Այսօր սասունցի հայե­րին միա­վո­րող միությունից բացի Թուրքիա­յում աշխա­տում է նաեւ Սելա­հեդդին Գուլթե­կի­նի կամ Միհրան Փրկի­չի հիմնած «Դերսիմցի հայե­րի միությունը»:

Կարեն Խանլա­րի

Եւրո­պա­յում մի քանի ծպտյալ հայե­րի հարցազրույցնե­րից պարզվում է, որ նրանցից ոմանք աշխա­տել են PKK‑ի շարքե­րում մինչեւ Օջա­լա­նի ձերբա­կա­լությունը, այնուհե­տեւ, հիասթափվե­լով եւ հաշվի առնե­լով իրենց հայկա­կան ծագումը, որո­շել են մեկնել Գերմա­նիա: Ռազմիկ Հակոբյանն, օրի­նակ, երկար տարի­ներ անդա­մակցել է PKK-ին, ձերբա­կալվել ու պահվել է Անկա­րա­յի սարսա­փազդու բանտե­րում: Իսկ Սիմոն Կոստանյա­նի կամ Սարդետ Կոսդունի հայրն ու եղբայրնե­րը տարի­ներ շարունակ եղել են PKK‑ի մարտիկ, բազմիցս բանտարկվել են ու կտտանքնե­րի ենթարկվել։

PKK‑ի էլեկտրո­նա­յին և տպա­գիր տեղե­կա­տունե­րում կարդում ենք հայաբնակ Սայլակկա­յա պատմա­կան գյուղում, 1970թ. ծնված հայ երի­տա­սարդ Հուսեյն Սարի­չի­չե­քի մասին, որը զոհվել է Թուրքիա­յի բանա­կի դեմ մարտե­րում 1988թ., նույնպես ե՛ւ Էմի­նե Աթմա­ջա­յի մասին՝ հայուհի, որ ծնվել է ուրֆա­ցի հայկա­կան ընտա­նի­քում, 1967թ․ և զոհվել Տիգրա­նա­կերտում, 1995թ․, Ինչպես նաև հայկա­կան ծագումով Վեդատ Ռալի­ջեի մասին, ով ծնվել է Ադյա­մա­նում, 1976թ․ և զոհվել Բինգյո­լի (Բյուրակն) Յայլա­դե­րեում 2006թ․։

Զազա-ալեւիա­կան շրջա­նակնե­րում աշխա­տող TIKKO կազմա­կերպության զոհվածնե­րի ցանկում հանդի­պում ենք երեք հայ զոհվածնե­րի կենսագրա­կաննե­րինտիգրանակերտցի Արմենակ Բաքիրչյան (զոհված Խարբերդում 1980թ.): Մարդինցի Նուբար Յալըմ (զոհված Ամստերդա­մում1982թ.): Կեսարացի Մանվել Դեմիր (զոհված Ստամբուլում 1988թ.):

1953 թ Տիգրա­նա­կերտում ծնված Արմե­նակ Բաքիրչյա­նի զոհվե­լուց հետո մարտա­կան ընկերնե­րը գաղտնի տեղա­փո­խել են նրա աճյունը եւ, ըստ իր կտա­կի, թաղել Ֆարաչ լեռնե­րում։ Նրա հուղարկա­վո­րությունը վերածվել է ժողովրդա­կան մեծ արա­րո­ղության, որին մասնակցել են նաեւ մեծ թվով ծպտյալ հայեր։

Այսպեսբազմաթիվ լրագրություններ, զեկույցներ եւ ուղեգրություններ բավարար հիմք են տալիս եզրակացնելու, որ Թուրքիայի պետական մտածողության տեսակետից «Անա­տո­լիա­յի» հայության հարցը, ըստ ամե­նայնի «անցանկա­լի» փաստ է եւ, պետա­կան անվտանգության ու երկրի ամբողջա­կա­նության հետ առնչվող, լուրջ մտա­հո­գություն եւ ապա­գա­յի հավա­նա­կան գերխնդիր։

Թերեւս այս մտա­հո­գությամբ է հիմնա­վորվում նաեւ 2003 թվա­կիր պետա­կան շրջա­բե­րա­կա­նը, որով Թուրքիա­յի ներքին գործե­րի նախա­րա­րությունը, միանգա­մայն գաղտնի եղա­նա­կով, ցուցումներ է տալիս նահանգա­պե­տա­րաննե­րին‘ պատկան նահանգնե­րի հայ եւ այլ էթնոկրո­նա­կան խմբե­րի մասին վիճա­կագրություն պատրաստել եւ առա­քել կենտրոն։

Պետք է ասել նաեւ, որ ծպտյալ հայության քաղա­քա­կան ձգտումնե­րը չեն արտա­հայտվում միմիայն ռազմա-քաղա­քա­կան գործունեությամբ: Վերջին տարի­նե­րի բազմա­թիվ երեւույթնե­րից դատե­լով, կարե­լի է ասել, որ էթնիկ ինքնարծարծումը համարվում է ծպտյալ հայության քաղա­քա­կան խաղաղ գործունեության բաղադրի­չը: Մշա­կույթի, արվեստի եւ քաղա­քա­կան բազմա­թիվ գործիչներ հրա­պա­րա­կայնո­րեն խոսում են իրենց հայկա­կան ծագման մասին: Թուրքիա­յի միջազգա­յին հռչակ ունե­ցող ֆեմի­նիստ Հեդիե Սելման, ցավ հայտնե­լով հայե­րի սպանդի համար, պահը չի կորցնում շեշտե­լու իր հայկա­կան ծագումը։ Նման մոտե­ցումն են ցուցա­բե­րում իրա­վա­բան Ֆեթհիե Չեթի­նը, ռեժի­սոր Ժակլին Չելի­քը, նկա­րիչ Դենիզ Ալթըն, քաղա­քա­գի­տության ուսա­նող Սիդար Յումլուն եւ ուրիշներ: Մի շարք ծպտյալ հայեր իրենց հայ հարա­զատնե­րին փնտրե­լու համար նույնիսկ բացա­հայտ հայտագրե­րով են հանդես գալիս Թուրքիա­յի ամե­նա­տա­րա­ծուն լրատվա­ցանցե­րում:

Ինքնարծարծման այս ալի­քը հասնում է մինչեւ ինքնա­կազմա­կերպման: Այսօր սասունցի հայե­րին միա­վո­րող միությունից բացի Թուրքիա­յում աշխա­տում է նաեւ Սելա­հեդդին Գուլթե­կի­նի կամ Միհրան Փրկի­չի հիմնած «Դերսիմցի հայե­րի միությունը»:

Ի՞նչն է ստի­պում Թուրքիա­յի լրատվա­կան, քաղա­քա­կան, կրո­նա­կան, գրա­կան եւ իրա­վա­կան զանա­զան հայ եւ ոչ-հայ գործիչնե­րին եւ հասա­րակ քաղա­քա­ցի­նե­րին, ինչ-որ ձեւով, արծարծել ծպտյալ հայության հարցը, եթե ոչ‘ այն պարզ ու մեկին ճշմարտությունը, որ սույն հարցն ուղղա­կիո­րեն աղերս ունի հայա­պատկան տարածքնե­րում վերապրած ու վերա­կերպված հայության ներկա իրո­ղության հետ։

Բազմիցս ահա­զանգել ենք, որ Թուրքիա­յի վերա­կերպված հայության հետա­գա ճակա­տագրի հարցը հրա­մա­յա­կան առաջնա­հերթություն պետք է համա­րել: Այդ հսկա­յա­կան ներուժը, եթե այսօր անուշադրության մատնվի, կարող է ընթա­նալ տարե­րա­յին զարտուղի­նե­րով կամ շահարկվել այլեւայլ ուժե­րի կողմից։ Իսկ հակա­ռակ դեպքում այդ հսկա­յա­կան ներուժը կարող է վերածվել պատկա­նե­լության գիտակցման եւ վերա­զարթոնքի ազգա­յին շարժման:

Գրա­ռումը՝ Կարեն Խանլա­րիի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ