18.8 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Հայե­րը պիտի գնա­հա­տեն այդպի­սի վարմունքը եւ իրենց տված իրա­վունքով կատա­րե­լա­պես օգտվեն, միայն չանցնեն այն չափը, որից դենը դավա­ճա­նությունն է սկսվում», — պնդում էր «Սաքարթվե­լոն»:

1917թ. հոկտեմբերյան հեղաշրջումից եւ Ռուսաստա­նից Անդրկովկա­սի փաստա­ցի անջա­տումից հետո հայ-վրա­ցա­կան հարա­բե­րություննե­րը կրկին սրվում են. սահմա­նա­յին վեճե­րի ակունքնե­րը հեռա­վոր անցյա­լում էին եւ գլխա­վո­րա­պես պայմա­նա­վորված էին Ցարա­կան Ռուսաստա­նի վարչա­կան քաղա­քա­կա­նությամբ։

Բացի այդ, 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին, կապի­տա­լիստա­կան հարա­բե­րություննե­րի սրընթաց զարգացման հետեւանքով հայկա­կան ֆինանսա­կան եւ արդյունա­բե­րա­կան կապի­տա­լը սկսել էր գերա­զանցել վրա­ցա­կա­նին: Հայ արդյունա­բե­րողներն, ովքեր զգա­լիո­րեն հարստա­ցել էին Բաքվի նավթա­հանքե­րի շահա­գործումից եւ արդյունա­բե­րա­կան այլ ձեռնարկնե­րից, Վրաստա­նի տարածքում մեծ կալվածքներ էին գնում, ինչն առա­ջացնում էր վրա­ցա­կան ազգայնա­կան շերտե­րի խոր դժգո­հությունը։

1914 թվա­կա­նին Թիֆլի­սում լույս տեսած «Հայ-վրա­ցա­կան հարա­բե­րություննե­րի պրոբլե­մը. (քննա­կան վերլուծություն)» աշխա­տության մեջ Բախշի Իշխանյա­նը գրում է, որ ողջ Անդրկովկա­սում հայե­րը միակ ժողո­վուրդն են, որ կարո­ղա­ցել են դիմա­կա­յել ռուսա­կան եւ արտա­սահմանյան խոշոր ներդրողնե­րի մրցակցությա­նը։ Հայ-թաթա­րա­կան հակա­սություննե­րի մի մասը նույնպես պայմա­նա­վորված էր տնտե­սա­կան մրցակցությամբ։

«Եկվորներ», որ ուզում են «գրա­վել» Վրաստա­նը

Տնտե­սա­կան ոլորտում պարտվե­լով՝ վրա­ցա­կան վերնա­խա­վը զարկ էր տալիս ազգայնա­կան շեշտադրումնե­րին՝ հայե­րին անվա­նե­լով եկվորներ, որոնք ուզում են «գրա­վել» Վրաստա­նը։ Առա­ջին Հանրա­պե­տության տարի­նե­րին Վրաստա­նում Հայաստա­նի հավա­տարմա­տար Արշակ Ջամալյա­նը գրում էր, որ «վրաց ազնվա­կա­նությունը, անկա­րող տնտե­սա­կան մրցության հողի վրա դիմագրա­վել հայ ախո­յա­նին՝ իր դասա­կարգա­յին պարտությա­նը ազգա­յին պարտության հանգա­մանք էր տալիս՝ ցեղա­կից զանգվածնե­րից աջակցություն ստա­նա­լու հույսով» (Արշակ Ջամալյան, Հայ-վրա­ցա­կան կնճի­ռը, «Հայրե­նիք», թիվ 6, 1918թ. (Բոստոն)։

20-րդ դարի սկզբին Թիֆլիսն ընկալվում էր ընդհա­նուր Անդրկովկա­սի մայրա­քա­ղաք, որտեղ բոլոր ժողո­վուրդներն համա­րում էին, որ հավա­սար իրա­վունքներ ունեին։ Գրե­թե նույն ընկա­լումն էր նաեւ Բաքվի հանդեպ։

Ջամալյա­նը նշում է, որ վրա­ցա­կան ազգայնա­կա­նության մտա­հո­գություննե­րին ինչ-որ չափով նպաստում էր նաեւ հայ ազգա­յին բուրժուա­զիան, հայտա­րա­րե­լով, թե «ինքը, Վրաստա­նի հողե­րին եւ հարստություննե­րին տիրա­նա­լով՝ մե՜ծ ազգա­յին գործ է կատա­րում»։

Վարչա­կան մասնա­տումը

Հայ-վրա­ցա­կան սահմա­նա­յին վեճե­րի հիմքում հայե­րի, վրա­ցի­նե­րի եւ մահմե­դա­կաննե­րի բաշխվա­ծությունն էր Անդրկովկա­սի տարածքում, որի հյուսի­սում վրա­ցի­ներն էին, հյուսիս-արեւելքում՝  թաթարնե­րը, իսկ հարա­վա­յին շրջաննե­րում՝ հայե­րը։ Ցարա­կան Ռուսաստա­նի քաղա­քա­կա­նությունն Անդրկովկա­սում միտված էր ազգա­յին սկզբունքով բնակվող ժողո­վուրդնե­րին վարչա­կա­նո­րեն մասնա­տե­լուն։

«Անդրկովկա­սի ներքին սահմա­նագծումնե­րը կատա­րում էր այն հաշվով, որ վարչա­կան միություննե­րը խառը ազգաբնա­կություն ունե­նան, որպեսզի ազգա­յին հավա­քա­կա­նություննե­րը բաժան-բաժան լինեն եւ նրանց ձգտումներն իրար բախվե­լով՝ չեզո­քա­նան»,- գրում էր Ջամալյա­նը։ Գանձա­կի նահանգա­պե­տության մեջ այս տրա­մա­բա­նությամբ էին ընդգրկվել հայկա­կան լեռնա­յին շրջաննե­րը՝ Զանգե­զուրը, Ղարա­բա­ղը, եւ նահանգի սահմաննե­րը Կովկասյան լեռնաշղթա­յից ձգվել էին մինչեւ Մուղա­նի տափաստա­նը։

«Նույն ձեւով նա անջա­տեց Ալեքսանդրա­պո­լի գավա­ռից Ախալքա­լաքն ու Հայկա­կան Բորչա­լուն, վերջի­նիս ընդարձա­կեց հյուսի­սի կողմից վրա­ցա­կան եւ թաթա­րա­կան հողե­րով եւ ամե­նը միա­սին կցեց Թիֆլի­սի նահանգին», — նշում էր Ջամալյա­նը։

Զբա­ղեցնել թուրքե­րի թողած տարածքը

1918թ. հոկտեմբե­րի 5‑ին Հայաստան է գալիս թուրքա­կան բանա­կի արեւելյան ուժե­րի հրա­մա­նա­տար Խալիլ փաշան, հանդի­պում Հայաստա­նի ղեկա­վարնե­րի հետ եւ հայտնում, որ թուրքե­րը շատ մոտ ապա­գա­յում հեռա­նա­լու են՝ ի թիվս այլ շրջաննե­րի, զորքե­րը դուրս բերե­լով Լոռի-Փամբա­կի շրջա­նից։ Հայաստա­նի կառա­վա­րությունը որո­շում է զբա­ղեցնել թուրքե­րի թողած տարածքը, որն ամբողջությամբ հայաբնակ էր։ Հայկա­կան բանա­կի ստո­րա­բա­ժա­նումնե­րի մուտքը բարդացնում է հայ-վրա­ցա­կան առանց այն էլ խրթին հարա­բե­րություննե­րը։

1918թ. հոկտեմբե­րին վրա­ցի­նե­րի վերա­բերմունքը հայե­րի հանդեպ էական փոփո­խություն չէր կրել. սահմա­նա­յին հավակնություննե­րը պահպանվել էին, իսկ փախստա­կաննե­րին տեղա­վո­րե­լու հարցում վրա­ցա­կան կառա­վա­րությունը խոչընդոտներ էր ստեղծում։ Թուրքա­կան ջարդե­րից մազա­պուրծ Նուխիի եւ Արե­շի փախստա­կաննե­րը Վրաստա­նում անմարդկա­յին պայմաննե­րում էին, նրանց ավե­լա­ցել էին նաեւ Ախալքա­լա­կից տեղա­հանվածնե­րը։

1918 թ. հոկտեմբե­րի 17-ին Թիֆլի­սի «Ժողովրդի ձայն» թերթը արտատպում է վրա­ցա­կան «Սաքարթվե­լո» պարբե­րա­կա­նի «Հայ-վրա­ցա­կան հարա­բե­րություն» հոդվա­ծը, որտեղ լավա­գույնս ներկա­յացված էր հայե­րի նկատմամբ վերա­բերմունքը։ Հեղի­նակն ակնարկում էր, որ եթե նախկի­նում հայե­րը ձգտում էին դեպի Վրաստան, որովհե­տեւ «իրենց երկրում աներկյուղ չէին կարող ապրել», ապա այժմ նրանք պետք է ցանկա­նան «իրենց գործունեությունը ցույց տալ իրենց հայրե­նի­քի ասպա­րե­զում»։ Իսկ հայ փախստա­կաններն, ըստ հեղի­նա­կի, «Վրաստա­նում սկսե­ցին սպե­կուլյա­ցիա­յով պարա­պել, շատե­րը աշխա­տե­ցին ամեն տեսակ միջոցնե­րով տիրա­պե­տել մեր հողե­րին։ Պարոննե՛ր, Վրաստա­նում հենց իրենց վրա­ցի­նե­րի համար չկան բավա­կա­նա­չափ հողեր»,- գրում էր «Սաքարթվե­լոն»։

«Գաղտնիք չէ, որ հայե­րը ոչ մի ազգի մեջ, որտեղ նրանց հաջողվում է բնակվել, չեն գտնում սեր, ընդհա­կա­ռակն՝ ծուռը եւ անվստա­հությամբ են նայում։ Միակ ազգը, որ սրտա­բաց եւ բարությամբ է վերա­բերվում հայե­րին — դրանք վրա­ցի­ներն են։ …Հայե­րը պիտի գնա­հա­տեն այդպի­սի վարմունքը եւ իրենց տված իրա­վունքով կատա­րե­լա­պես օգտվեն, միայն չանցնեն այն չափը, որից դենը դավա­ճա­նությունն է սկսվում», — պնդում էր «Սաքարթվե­լոն»:

Պատե­րազմի առա­ջին դրվա­գը

1917թ. Փետրվարյան հեղա­փո­խությունից հետո Անդրկովկա­սում փորձ է արվում ինչ-որ չափով վերա­նա­յել գործող վարչա­կան համա­կարգը, սակայն հոկտեմբերյան հեղաշրջման, ապա եւ թուրքա­կան արշա­վանքի հետեւանքով խնդի­րը չի հանգուցա­լուծվում։ Անկա­խության հռչա­կումից հետո Անդրկովկա­սի երեք հանրա­պե­տություններն էլ տարա­ձայնություններ ունեին սահմա­նա­յին հարցե­րում, ինչը վերածվում էր արյունա­լի բախումնե­րի։ Դրանցից մեկն էլ դեկտեմբե­րին սկսված հայ-վրա­ցա­կան պատե­րազմն էր, որի առա­ջին դրվա­գը տեղի է ունե­նում 1918թ. հոկտեմբե­րին։

Հոկտեմբե­րի 18-ին Հայաստա­նի Հանրա­պե­տության կառա­վա­րությունը հրա­մա­յում է Դիլի­ջան-Լոռիի զորա­մա­սի հրա­մա­նա­տար Դրո­յին զբա­ղեցնել թուրքա­կան բանա­կի թողած դիրքե­րը։

«Ստացված հրա­մա­նի վրա, հոկտեմբե­րի 18-ին Դրոն կարգադրեց Կուռո Թարխանյա­նին 2 հարյուրյակ ձիա­վորնե­րով շտապ գնալ գրա­վել Դսեղ–Քոլագերան–Կաչական գիծը, իսկ Բաշ-Ապա­րա­նի զորա­մա­սը՝ առա­ջին ձիա­վոր գունդը, 5‑րդ հետեւա­կա­յին գունդը, 1 մարտկոց՝ հրա­մա­նա­տա­րությամբ գնդա­պետ Ղորղանյա­նի՝ անցնե­լով Սպի­տա­կի լեռնանցքը՝ գնաց բռնեց Ջալալօղլի–Գերգեր–Կուրթան գիծը։ Կարգադրությունը կատարվեց շատ արագ եւ հոկտեմբե­րի 21-ին շրջա­նը ամբողջությամբ հայե­րի ձեռքին էր» (Սիմոն Վրացյան, Հայաստա­նի Հանրա­պե­տություն, Երեւան 1993):

Ստա­նա­լով այդ տեղե­կությունը՝ Վրաստա­նի իշխա­նություննե­րը բողո­քի նոտա են հղում Հայաստա­նին:

«Վրաստա­նի Հանրա­պե­տության կառա­վա­րությունը տեղե­կա­ցավ, որ հոկտեմբե­րի 18-ին հայ կանո­նա­վոր զորա­մա­սե­րը գրա­ված են Թիֆլի­սի նահանգի մեկ մասը Քոբեր կայա­րա­նեն մինչեւ սահմա­նա­յին կամուրջը, ինչպես նաեւ Սանա­հի­նի շրջա­կայքը։ Այս առթիվ Վրաստա­նի կառա­վա­րությունը, պատրաստ ըլլա­լով միշտ փոխա­դարձ համա­ձայնությամբ հարթել հողա­յին վեճե­րը Հայաստա­նի բարե­կամ կառա­վա­րության հետ, անհրա­ժեշտ կսե­պե հայտնել, թե քանի դեռ չկա այդպի­սի համա­ձայնություն մը, հայկա­կան զորա­մա­սե­րու մուտքը Թիֆլի­սի նահանգի սահմաննե­րեն ներս կնկա­տե թշնա­մա­կան քայլ Հայաստա­նի կողմը» (Ալեքսանդր Խատիսյան, Հայաստա­նի Հանրա­պե­տության ծագումն ու զարգա­ցումը, 1968)

Հոկտեմբե­րի 20-ին Վրաստա­նի պաշտպա­նության նախա­րար Գեորգա­ձեի հրա­մա­նով Բորչա­լուի գավա­ռի եւ վրա­ցա­կան երկա­թուղի­նե­րի հարա­վա­յին գծի ընդհա­նուր նահանգա­պետ է նշա­նակվում 2‑րդ հետեւա­կա­յին դիվի­զիա­յի հրա­մա­նա­տար գենե­րալ-մայոր Գեորգի Ցուլուկի­ձեն, իսկ Բորչա­լուի գավա­ռում ռազմա­կան դրություն է հայտա­րարվում։ Ցուլուկի­ձեի հրա­մա­նով թիվ 4 զրա­հա­պատ գնացքը հոկտեմբե­րի 21-ին շարժվում է դեպի Քոբեր։

Երկու օր առաջ հայկա­կան զորա­մա­սե­րը, շարունա­կե­լով առաջխա­ղա­ցումը, զբա­ղեցրել էին նաեւ Քարինջ, Ծաթեր եւ Շահա­լի բնա­կա­վայրե­րը։ Քարինջում վրա­ցա­կան զրա­հագնացքը գնդա­կո­ծում է հայկա­կան ստո­րա­բա­ժա­նումնե­րը, որոնք պատասխան կրակ են բացում։

Քննարկում խորհրդա­րա­նում

Լոռիում ստեղծված դրությունը հոկտեմբե­րի 22-ին քննարկում է Հայաստա­նի խորհրդա­րա­նը, որտեղ Կառա­վա­րությունը ներկա­յացնում է դեպքե­րի ընթացքը։ Վարչա­պե­տը պատասխա­նե­լով պատգա­մա­վորնե­րի հարցին, հայտնում է, որ «հավաստի աղբյուրից հեռա­գիր է ստացվել, որ տաճիկնե­րը քաշվում են մինչեւ Բրեստի դաշնագրի սահմա­նը»։ Լոռի-Փամբա­կում ստեղծված իրադրության վերա­բերյալ Քաջազնունին հայտնում էր, որ Դրոն հեռագրել է, թե «վրա­ցի­նե­րը ուլտի­մա­տում են ներկա­յացրել» հետ քաշվել զբա­ղեցրած գծե­րից։ Հայաստա­նի կառա­վա­րությունը որո­շել էր չընդունել վրա­ցի­նե­րի վերջնա­գի­րը, եւ հարձակման դեպքում զինված դիմադրություն ցույց տալ։

Իր ելույթում Քաջազնունին նաեւ նշում է, որ հունի­սին Վրաստա­նի կառա­վա­րությունը Լոռի-Փամբա­կի շրջաննե­րը ճանա­չել է Հայաստա­նի մաս եւ միայն Թիֆլի­սի անվտանգությունը ապա­հո­վե­լու նպա­տա­կով է ժամա­նա­կա­վո­րա­պես զբա­ղեցրել դրանք։ Վարչա­պե­տը նաեւ դիմում է Խորհրդա­րա­նին՝ համաձա՞յն է արդյոք Հայաստա­նի խորհուրդը կառա­վա­րության իրա­կա­նացրած գործո­ղություննե­րին։

Այս հարցի պատասխա­նը տալու համար խորհրդա­րա­նը ընդմի­ջում է հայտա­րա­րում, որից հետո միայն ՀՅԴ խմբակցությունն է հայտա­րա­րում, որ լիո­վին աջակցում է կառա­վա­րության քայլե­րին։ Քաղա­քա­կան մյուս կուսակցություննե­րի ներկա­յա­ցուցիչնե­րը հայտա­րա­րում են, որ խնդի­րը պետք է լուծվի միայն խաղաղ ճանա­պարհով։ Խորհրդա­րա­նի այս վերա­բերմունքը հաջորդ օրը խիստ քննա­դա­տում է «Զանգ» թերթը, գրե­լով, որ Հայաստա­նի խորհրդա­րա­նից ակնկալվում էր մի շատ պարզ պատասխան՝ «հավա­նություն տալ կառա­վա­րության կարգադրություննե­րին եւ դատա­պարտել վրաց կառա­վա­րության ագրե­սիվ քայլը»։

«Զանգ», 27 հոկտեմբե­րի, 1918թ., թիվ 65

«Սակայն ֆրակցիա­նե­րը փոխա­նակ այդ անե­լու՝ դիմե­ցին իրենց սովո­րա­կան զիգզագնե­րին եւ այդ եղա­նա­կով, հրա­ժարվե­ցին մի կողմից՝ հայ ժողովրդի անկապտե­լի իրա­վունքնե­րը բաց ճակա­տով պաշտպա­նե­լուց, մյուս կողմից՝ չկա­մե­ցան նշա­վա­կել վրաց կառա­վա­րության նման հակա­դե­մոկրա­տիկ քայլը»։

Խորհրդա­րա­նում քննարկումից հետո հոկտեմբե­րի 23-ին Քաջազնունին հեռագրում է Արշակ Ջամալյա­նին, խնդրե­լով Վրաստա­նի կառա­վա­րությա­նը հայտնել, որ Հայաստա­նի կառա­վա­րությունը «ամեն ջանք գործ կդնի միջա­դե­պը խաղաղ կերպով վերջացնե­լու համար, հուսա­լով, որ Վրաստանն էլ հեռու կմնա ագրե­սիվ գործո­ղություննե­րից եւ չի անցնի այն գիծը, որի առաջ այժմ կանգնած են նրա զորքե­րը»։

Հոկտեմբե­րի 25-ին Ջամալյա­նը հանդի­պում է Վրաստա­նի ներքին գործե­րի նախա­րա­րի օգնա­կան Գվարջե­լա­ձեին, որի ժամա­նակ վերջինս հայտնում է, թե Լոռին զբա­ղեցնե­լու առա­ջարկ վրա­ցա­կան կողմը ստա­ցել է Վրաստա­նում Թուրքիա­յի ներկա­յա­ցուցիչ Աբդուլ-Քերիմ փաշա­յից։

«Ժողովրդի ձայն», 30 հոկտեմբե­րի, 1918թ., թիվ 47

«Այս առթիվ Ջամալյա­նը առարկել է, որ Աբդուլ-Քերիմ փաշա­յի հայտա­րա­րության համա­ձայն՝ Հայաստա­նի Կառա­վա­րությունը նույնանման առա­ջարկություն ստա­ցել է Մահմեդ Ալի փաշա­յի կողմից եւ միեւնույն տերի­տո­րիա­յի վերա­բերմամբ։ Եվ միա­ժա­մա­նակ առա­ջարկե­լը եւ Վրաստա­նին եւ Հայաստա­նին պարզ ցույց է տալիս, որ այս երկու հանրա­պե­տություննե­րի միջեւ ծագած վեճը պիտի լուծեն իրենք՝ վրա­ցիք եւ հայե­րը միա­սին՝ փոխա­դարձ համա­ձայնությամբ»։

Արշակ Ջամալյա­նը դիվա­նա­գի­տա­կան ակտիվ գործունեություն է ծավա­լում՝ փորձե­լով կանխել հնա­րա­վոր բարդություննե­րը։ Նա կոչով դիմում է Վրաստա­նի խորհրդա­րա­նի պատգա­մա­վորնե­րին, հայ ժողովրդի անունից խորին շնորհա­կա­լություն հայտնե­լով Բաքվում տեղի ունե­ցած ողբերգա­կան դեպքե­րի ժամա­նակ տեղի հայե­րին աջակցե­լու, ինչպես նաեւ՝ Թիֆլլի­սում ապաստան տալու համար։ Ջամալյա­նը հույս էր հայտնում, որ հայե­րի եւ վրա­ցի­նե­րի բարե­կա­մությունը «չեն կարող կտրել ոչ մի խարդա­վանք, ոչ մի արհեստա­կան շփում, որ ստեղծում են խաղաղ համա­կե­ցության եւ ժողո­վուրդնե­րի միա­բան կուլտուրա­կան աշխա­տանքի թշնա­մի­նե­րը»։

Հոկտեմբե­րի 26-ին վիճե­լի շրջան են ժամա­նում Հայոց Ազգա­յին խորհրդի ներկա­յա­ցուցիչնե­րը, որոնք կարո­ղա­նում են հանդարտեցնել կրքե­րը եւ հավաստիացնել, որ խնդի­րը կլուծվի խաղաղ ճանա­պարհով։ Վրա­ցա­կան կողմն այդ օրե­րին նաեւ հանդես է գալիս նոյեմբե­րին խորհրդա­ժո­ղով անցկացնե­լու առա­ջարկությամբ, որտեղ պետք է քննարկվեին Անդրկովկա­սի երեք հանրա­պե­տություննե­րի սահմա­նա­յին վիճե­լի բոլոր հարցե­րը։

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ