18.8 C
Yerevan

Նոր Աշխարհ՝ Նոր Կանոններ

Այ այսպի­սի դեպքում է, որ արդիա­կան է դառնում Պեսկո­վի՝ «ՀԱՊԿ‑ի ցանկա­ցած անդա­մի վրա հարձա­կումը հավա­սա­րա­զոր է ՌԴ‑ի վրա հարձակման» արտա­հայտությունը…

Դավիթ Կարա­պետյան

Նոր «անկա­խա­ցում-միա­վո­րում», նոր աշխարհա­կարգ, նոր ճգնա­ժամ…

Այսպի­սով՝ ՌԴ‑ն միայնակ գծեց իր համար աշխարհի նոր քաղա­քա­կան քարտեզ, որտեղ Ուկրաի­նա­յի 4 շրջաննե­րը (ընդհա­նուր՝ 108.000 քկմ մակե­րե­սով) հետայսու համարվե­լու են Ռուսաստան…

Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնն ու Զապո­րո­ժիեն պաշտո­նա­պես մտան Ռուսաստա­նի կազմ:

Ռեֆե­րենդումից երկու օր անց, Մոսկվա­յում տեղի ունե­ցավ ՌԴ կազմ նոր տարածքնե­րի մուտք գործե­լու մասին պայմա­նագրե­րի ստո­րագրման պաշտո­նա­կան արա­րո­ղությունը, որտեղ ներկա էին նաև այդ 4 շրջաննե­րի ղեկա­վարնե­րը:

Փաստաթղթե­րում նշվում է, որ Ռուսաստա­նի Դաշնության նախա­գահն այս որո­շումը կայացրել է միջազգա­յին իրա­վունքի սկզբունքնե­րին և նորմե­րին համա­պա­տասխան՝ ճանա­չե­լով և հաստա­տե­լով ՄԱԿ‑ի կանո­նադրությամբ ամրագրված ժողո­վուրդնե­րի իրա­վա­հա­վա­սա­րության և ինքնո­րոշման սկզբունքը՝ հաշվի առնե­լով տարա­ծաշրջա­նի բնա­կիչնե­րի կամքը հանրաքվեի ժամա­նակ։

«Ժողո­վուրդը կատա­րեց իր աներկբա ընտրությունը: Վստահ եմ, որ Դաշնա­յին ժողո­վը կաջակցի ՌԴ-ում Ռուսաստա­նի չորս նոր շրջաննե­րի, չորս նոր սուբյեկտնե­րի ընդունման և ձևա­վորման մասին սահմա­նադրա­կան օրենքնե­րին, քանի որ դա միլիո­նա­վոր մարդկանց կամքն է:
Մարդիկ, ովքեր ապրում են Լուգանսկում, Դոնեցկում, Խերսո­նում և Զապո­րո­ժիեում, դառնում են մեր քաղա­քա­ցի­ներն՝ ընդմիշտ»,- ասել է Պուտի­նը:

Կրեմլում տեղի ունե­ցող արա­րո­ղության ժամա­նակ Պուտի­նը նաև կոչով դիմել է Կիև­ին՝ անհա­պաղ դադա­րեցնել մարտա­կան գործո­ղություննե­րը և վերա­դառնալ բանակցություննե­րի սեղա­նի շուրջ, սակայն մի պայմա­նով, որ հանրաքվեի արդյունքնե­րը քննարկման ենթա­կա չեն:

Նրա խոսքով ուկրաի­նա­ցի­նե­րը պետք է հարգեն վերոնշյալ շրջաննե­րի բնա­կիչնե­րի ընտրությունը:

Նա նաև հավե­լել է, որ Ռուսաստա­նը չի ձգտում հետ բերել խորհրդա­յին անցյա­լը, որ Խորհրդա­յին Միությունն այլևս չկա, և որ այդ ամե­նի փոխա­րեն կա միլիո­նա­վոր մարդկանց վճռա­կա­նությունը, ովքեր իրենց մշա­կույթով, հավատքով, ավանդույթնե­րով, լեզվով իրենց համա­րում են Ռուսաստա­նի մաս:

Բնա­կա­նա­բար, այս ամե­նը անարձա­գանք չէր կարող մնալ:

Արևմտյան մի շարք երկրներ հայտա­րա­րել են, որ չեն ճանա­չում հանրաքվե­նե­րի արդյունքնե­րը, իսկ ԱՄՆ‑ն ու Մեծ Բրի­տա­նիան այս կապակցությամբ արդեն ընդլայնել են ՌԴ‑ի դեմ պատժա­մի­ջոցնե­րը։

ԱՄՆ նախա­գահ Ջո Բայդե­նը Պուտի­նին նախազգուշացրել է, որ նա «չի մարսի» ՌԴ-ին նոր տարածքնե­րի միա­ցումը:
Պուտի­նը «չի կարող գրա­վել իր հարև­ա­նի տարածքն ու անպա­տիժ մնալ»։
Որ իր վարչա­կազմը կաջակցի բռնակցված տարածքնե­րը ուժով հետ վերցնե­լու Ուկրաի­նա­յի ցանկա­ցած փորձին՝ հիմք ստեղծե­լով հետա­գա ռազմա­կան գործո­ղություննե­րի համար:

ՆԱՏՕ‑ի գլխա­վոր քարտուղարն արձա­գանքել է դաշինքին արա­գացված կարգով Ուկրաի­նա­յի միա­նա­լու դիմումին:
Իհարկե, նա կրկին անգամ հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ին նոր անդամ ընդունե­լու հստակ ընթա­ցա­կարգ կա, և որ այդ որո­շումը կայացնում են դաշինքի 30 անդամնե­րը։
Վերջինս նաև հավե­լել է, որ Ուկրաի­նան կդա­դա­րի գոյություն ունե­նալ՝ որպես ինքնիշխան երկիր, եթե դադա­րեցնի պայքա­րը…

Բնա­կա­նա­բար ռուսա­կան կողմը Ուկրաի­նա­յի՝ ՆԱՏՕ-ին անդա­մակցությունը դիտարկում է Ռուսաստա­նի հետ ուղիղ ռազմա­կան հակա­մարտության մեջ մտնե­լու «հրա­վեր»:

Այս համա­տեքստում նորմալ է, երբ Զելենսկին հայտա­րա­րում է, թե Ուկրաի­նան կվե­րա­դարձնի իր օկուպացված տարածքնե­րը:
Սակայն տարօ­րի­նակ և տարա­կուսե­լի է, երբ նա ասում է, թե պատրաստ է բանակցել ռուսա­կան կողմի հետ, բայց ոչ Վլա­դի­միր Պուտի­նի նախա­գա­հության ընթացքում…

Առաջնորդվե­լով այդ տրա­մա­բա­նությամբ, և պայմա­նա­վո­րե­լով այն փաստով, որ Պուտի­նը անմահ չէ ու հավերժ չի կառա­վա­րե­լու, ենթադրում եմ, որ Զելենսկու պատկե­րացրած բանա­կա­ցություննե­րը կսկսվեն մոտ 10 տարուց…

Իսկ լավա­գույն դեպքում, լավա­տե­սա­կան հաշվարկնե­րից ելնե­լով, Պուտի­նի պաշտո­նանկության հավա­նա­կա­նությունը մոտ ժամա­նա­կա­հատվա­ծում քիչ իրա­տե­սա­կան է:

Այսպի­սով՝ Պուտի­նը աշխարհին ցուցադրեց, որ ինքն այս պահին առաջնորդվել է՝ ազգե­րի ինքնո­րոշման, իսկ այս պահից սկսած կառաջնորդվի՝ տարածքա­յին ամբողջա­կա­նության սկզբունքով…

Երբ պետք լինի կամ հարկ համա­րի՝ կխո­սի ու կբարձրա­ձայնի միջազգա­յին իրա­վունքի թե՛ ազգե­րի ինքնո­րոշման, և թե՛ տարածքա­յին ամբողջա­կա­նության ակզբունքնե­րի կարև­ո­րության, կիրա­ռե­լիության ու գործադրման մասին:

Հետաքրքիրն այն է, որ Ռուսաստա­նը, որը անհանգստա­նում էր ՆԱՏՕ‑ի՝ իր սահմաննե­րին մոտ տեղա­կայվե­լու ու ընդլայնվե­լու հարցում, հիմա ինքն է ծավա­լա­պաշտա­կան միտումնե­րով, նորա­նոր տարածքներ գրա­վե­լով մոտե­նում ՆԱՏՕ‑ի սահմաննե­րին։

Չեմ զարմա­նա, եթե մի օր էլ պարզվի, որ Լեհաստա­նի ռուսա­կան համայնքը «նեղվում է» և ուզում է ազգե­րի ինքնո­րոշման իրա­վունքով առանձնա­նալ և միա­նալ ՌԴ-ին:
Դե իսկ Պուտի­նին այդ պարա­գա­յում այլ բան չի մնում, քան գնալ ժողովրդի կամքին ընդա­ռաջ…
Մանա­վանդ, որ պատմա­կա­նո­րեն իր հողերն է համա­րում նաև Լեհաստա­նի արև­ելյան մի շարք շրջաններ:

Նույն կտրվածքով նաև Ֆինլանդիան, մերձբալթյան երկրնե­րը, չզարմա­նաք՝ Ղազա­խաստա­նը և այսպես շարունակ…

Ի դեպ այս 4 շրջաննե­րի Ռուսաստա­նի տիրա­պե­տության տակ անցնե­լով՝ ՌԴ‑ն իր համար ևս մեկ կարև­որ ստրա­տե­գիա­կան հարց լուծեց:
Զրկեց Ուկրաի­նա­յին 2 ծովե­րից.
Զապո­րո­ժիեի և Դոնեցկի շրջաննե­րով՝ Ազո­վի, Խերսո­նի շրջա­նով՝ Սև ծովե­րից:

Ուկրաի­նա­յին մնաց ընդա­մե­նը Օդեսսա­յի ծովա­ծո­ցը, որը բնա­կա­նա­բար ռուսա­կան սևծովյան նավա­տորմի ուժե­րի անմի­ջա­կան տեսա­դաշտում է, հետև­ա­բար՝ ցանկա­ցած պահի այն կարող է վերջիննե­րիս կողմից փակվել:

Առա­վել ևս, որ արևմուտքից էլ, այդ հատվա­ծին շատ մոտ գտնվող Մերձդնեստրում, կենտրո­նացված է դեռևս 1995 թվա­կա­նից տեղա­կայված 6.500 հոգա­նոց ռուսա­կան օպե­րա­տիվ զորքեր:

Այստեղ գործում է՝ «ուժե­ղի մոտ միշտ էլ թույլն է մեղա­վոր» ասույթը:

Իսկ ինչ վերա­բե­րում է ՀԱՊԿ‑ի՝ ռուս-ուկրաի­նա­կան սպասվե­լիք պատե­րազմին ներգրավմա­նը, ընդհուպ ակտիվ մասնակցության հավա­նա­կա­նությա­նը, ապա ասեմ, որ այն ոչ միայն չի բացառվում, այլ խիստ ենթադրե­լի է:

Մինչ մեր վարչա­պե­տը բառա­խա­ղե­րով դեռ կորո­շի, թե «մենք ի վերջո դուրս ենք գալու ՀԱՊԿ-ից, թե ՀԱՊԿ‑ը Հայաստա­նից»՝ վիճա­կը բարդա­նում է, իսկ քաղա­քա­կան որո­շում կայացնե­լը՝ դառնում հրա­տապ:

Մանա­վանդ՝ այս պահին ՀԱՊԿ‑ը ղեկա­վա­րում է Հայաստա­նը, ի դեմս վարչա­պե­տի և բավա­կա­նին բարդ ու ճակա­տագրա­յին որո­շումներ կայացնե­լը մնա­լու է վերջի­նիս ուսե­րին:

Բարդա­գույն խնդիր է, թե ինչպե՞ս կարձա­գանքի ՀԱՊԿ‑ը ՌԴ‑ի կոչին՝ պաշտպա­նե­լու Ռուսաստա­նի Դաշնության նոր սահմաննե­րը, որոնք արդեն իսկ համարվում են Ռուսաստա­նի տարածք։

Եվ հետո.
մինչ այժմ ռազմա­կան գործո­ղություննե­րը տեղի են ունե­ցել Ուկրաի­նա­յի տարածքում:
Այդ իսկ պատճա­ռով ՀԱՊԿ‑ը պարտա­վոր չէր մտնել պատե­րազմի մեջ։
Իսկ հիմա ստացվում է՝ որ նա ստիպված է:

Այնպես որ, իրոք կանգնած ենք լուրջ ու խիստ պատասխա­նա­տու խնդրի առաջ՝ իր բոլոր հետև­անքնե­րով հանդերձ…

Իսկ մինչ այդ դեռ կանի­ծեն, կչա­րախնդան ՌԴ-ին՝ ի դեպս նախա­գա­հի, անկեղծ կուրա­խա­նան, որ Ռուսաստա­նը «պարտվեց», բայց տարածքը մեծա­ցավ 108.000 քկմ-ով, բնակչությունն ավե­լա­ցավ 10 միլիոն մարդով։
Երա­նի կտան այսպես «պարտվողնե­րին»,
կշնորհա­վո­րեն նոր ձեռբե­րումը, արդա­րա­րության վերա­կանգնումը, պատմա­կան հողե­րի վերա­դարձը, ազգե­րի ինքնո­րոշման սկզբունքի գործա­ծությունը:

Հատկա­պես վերջին դրույթը շատե­րը կհա­մադրեն Լեռնա­յին Ղարա­բա­ղի հետ, կոգև­որվեն, Կոսո­վոից զատ ևս մեկ նախա­դեպ այն կդի­տարկեն:

Բայց միևնույն ժամա­նակ հաշվարկ չեն անի, որ նույնկերպ, կարող է Ադրբե­ջանն այսօր մեզ հետ վարվի:
Նույն սցե­նա­րով, նույն ձեռագրով…
Մեր տարածքա­յին ամբողջա­կա­նությունը ևս այս պահին ռիսկի տակ է:

Էլ չեմ խոսում այն մտա­հո­գության մասին, որ ՀԱՊԿ‑ի՝ պատե­րազմի մեջ ներքաշվե­լու որո­շումը, կամա թե ակա­մա, դե յուրե և դե ֆակտո՝ մեր երկրի ղեկա­վա­րի որո­շե­լիքն է դառնում:
Իհարկե, մինչ նրա որոշման հայտնումը՝ «որո­շողն» իրեն կասի, թե ե՞րբ, և թե ինչպե՞ս այն պետք է հայտնել…
Նրա որոշմամբ է պայմա­նա­վորվե­լու նաև
մեր տղա­նե­րի մասնակցությունը ռուս-ուկրիա­նա­կան պատե­րազմին ևս…

Ստացվում է՝ մենք լինե­լով ՀԱՊԿ նախա­գա­հող երկիր, այդ կառույցի շրջա­նակնե­րում, ինքներս մեզ համար՝ հակա­պա­տե­րազմա­կան կամ պատե­րազմը կանխող, թշնա­մու ագրե­սիան զսպող գործո­ղություննե­րի մեկնարկ չենք կարող տալ:

Ստացվում է՝ Դաշինքի հավա­քա­կան զորքե­րով Ադրբե­ջա­նի ռազմա­կան ագրե­սիան մեր երկրի հանդեպ չենք կարող դիմագրա­վել, բայց ռուս-ուկրաի­նա­կան հավա­նա­կան պատե­րազմի համար հերիք չէ, որ կարո­ղա­նա­լու ենք մեկնարկ տալ, նաև ստիպված ենք լինե­լու զորք տրա­մադրել այդ պատե­րազմին:

Այ այսպի­սի դեպքում է, որ արդիա­կան է դառնում Պեսկո­վի՝ «ՀԱՊԿ‑ի ցանկա­ցած անդա­մի վրա հարձա­կումը հավա­սա­րա­զոր է ՌԴ‑ի վրա հարձակման» արտա­հայտությունը…

Ինչևէ, հուսանք նման սցե­նարնե­րի ակա­նա­տե­սը չենք դառնա…
Միայն պատկե­րացրեք միջազգա­յին հանրության արձա­գանքը և հետև­անքնե­րը՝ մեր նման որոշմա­նը…

Կարծում եմ՝ ՀՀ իշխա­նություննե­րը գիտակցում են իրա­վի­ճա­կի լրջությունը:
Հուսամ՝ որո­շումներ կայացնե­լիս կառաջնորդվեն բացա­ռա­պես պետա­կան շահով, կդրսև­ո­րեն կամք և խոհե­մություն:

Հոդվա­ծը՝ Դավիթ Կարա­պետյա­նի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ