18.8 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Նա մեռնում է, նա ապրում է վերջին ժամը, նա օրը ցերե­կով, բանուկ շարքի վրա անց ու դարձ կատա­րող բազմության կողքին, Հայաստա­նի մայրա­քա­ղաք Երեւա­նում:

Հայաստա­նի Հանրա­պե­տության առջեւ ծառա­ցած ամե­նադժվա­րին խնդի­րը, թերեւս, գաղթա­կա­նության հարցն էր։ 1917–18թթ. մշտա­պես շարունակվող ռազմա­կան գործո­ղություննե­րի, տարածքա­յին մեծ կորուստնե­րի հետեւանքով գաղթա­կաննե­րի թիվը հանրա­պե­տությունում հասնում էր շուրջ 300 հազա­րի։

Նրանք հեղե­ղել էին ինչպես Երեւա­նը, այնպես էլ բոլոր այն շրջաննե­րը, որտեղ կարե­լի էր մի կտոր հաց հայթայթել: Հիվանդություններն ու սովն ամեն օր նոսրացնում էին նրանց շարքե­րը։

Գաղթա­կա­նության հարցե­րով զբաղվում էր Ներքին գործե­րի նախա­րա­րությունը Արամ Մանուկյա­նի գլխա­վո­րությամբ: Այս ընտրությունը պայմա­նա­վորված էր այն բանով, որ առանձին նախա­րա­րություն ստեղծե­լու համար բացա­կա­յում էին միջոցներ: Հայ ժողովրդա­կան կուսակցությունը, որը 1918թ. հոկտեմբե­րին դեռեւս կոա­լի­ցիա չէր կազմել Դաշնակցության հետ, խիստ քննա­դա­տում էր կառա­վա­րության գործող կառուցվածքը: ՀԺԿ‑ն համոզված էր, որ նորանկախ հանրա­պե­տության առջեւ ծառա­ցած հիմնա­կան խնդիրնե­րից մեկը գաղթա­կա­նության կենցա­ղի եւ պարե­նա­վորման կազմա­կերպումն էր, եւ «խնա­յո­ղությունից պետությունը շատ ավե­լի վնասվել է, քան թե շահել»: Մինչեւ Ներքին գործե­րի նախա­րա­րության միջամտությունը, գաղթա­կաննե­րի հարցե­րով զբաղվում էր հատուկ հանձնա­ժո­ղո­վը, որը ստեղծել էր սննդա­կա­յաններ եւ կերակրում էր տնից ու գույքից զրկված հազա­րա­վոր մարդկանց: Բացի այդ, գաղթա­կաննե­րը կենտրո­նա­նում էին հենց այն բնա­կա­վայրե­րում, որտեղ կային սննդի կետեր: ՆԳ նախա­րա­րության իրա­վա­սության տակ սննդա­կա­յաննե­րը փակվե­ցին, ինչի հետեւանքով գաղթա­կաննե­րը ոչ միայն զրկվե­ցին տաք կերա­կուրից, այլեւ կրկին սկսե­ցին տեղա­շարժվել հանրա­պե­տությունով մեկ՝ բազմա­թիվ դժվա­րություններ ստեղծե­լով տեղի բնակչության եւ իշխա­նություննե­րի համար:

«Ժողո­վուրդ», 6 հոկտեմբե­րի, 1918թ., թիվ 16

«Դրությունը կարե­լի է բարվո­քել միայն մի կերպ՝ անհրա­ժեշտ է ստեղծել մի նոր մինիստրություն, պետա­կան խնա­մա­տա­րության անվան տակ, որին հանձնվի գաղթա­կա­նա­կան, պատե­րազմից վնասվածնե­րի օգնության գործը եւ առհա­սա­րակ բարե­գործա­կան ֆունկցիա­ներ: Առանձին մինիստրությունը հնա­րա­վո­րություն կունե­նա ամբողջո­վին նվի­րե­լու իր ուշադրությունը եւ ուժե­րը գաղթա­կա­նության»:

Դիտարկումնե­րի արդյունքնե­րը

Մամուլը գրում էր, որ 1918‑ի ամռան վերջին եւ աշնան սկզբին Հայաստա­նում տարածված խոլե­րա­յի համա­ճա­րա­կը գաղթա­կա­նության համար այնքան աղե­տա­լի չէր լինի, եթե Երեւա­նի ղեկա­վա­րությունը ժամա­նա­կին լուծեր ջրա­մա­տա­կա­րարման խնդի­րը: Երեւա­նը խմե­լու ջուր ստա­նում էր Քանա­քե­ռի Քառա­սուն աղբյուրնե­րից (Ղըրխ Բուլաղ), որը հայտնի էր իր որա­կով եւ համարվում էր լավա­գույնը ողջ Անդրկովկա­սում:

«Ժողո­վուրդ», 13 հոկտեմբե­րի, 1918թ., թիվ 18

«Քաղա­քիս ներկա հայրե­րը, քաղա­քագլուխը, իրենց կատարյալ տրա­մադրության տակ ունե­նա­լով մի այդպի­սի սքանչե­լի ջուր, ոչ մի արմա­տա­կան միջոց չեն գործադրել քաղա­քիս աղքատ ազգաբնա­կությա­նը արգե­լե­լու կեղտոտ առունե­րի ջուրը խմե­լու, գործա­ծե­լու: Մալա­րիա, հասա­րակ տենդ, ամեն տեսակ ստա­մոքսա­յին հիվանդություններ երբեք այն ծավա­լը չէին ունե­նա քաղա­քիս չքա­վոր ազգաբնա­կության մեջ, եթե նա գործա­ծեր Ղըրխ-Բուլա­ղի մաքուր, բյուրեղյա ջուրը»:

1918‑ի հոկտեմբե­րի սկզբին, երբ Հայաստա­նի խորհրդա­րա­նը քննարկում էր գաղթա­կաննե­րի ու որբե­րի մասին օրենքնե­րը, բժշկա­սա­նի­տա­րա­կան հանձնա­ժո­ղո­վի անդամնե­րը ներկա­յացնում էին հանրա­պե­տության տարբեր շրջաննե­րում անցկացրած դիտարկումնե­րի արդյունքնե­րը: Փաստե­րը ցույց էին տալիս, որ վարա­կիչ հիվանդություննե­րը հիմնա­կա­նում տարածվում էին սանի­տա­րա­կան հսկո­ղության պակա­սի պատճա­ռով: Այս առումով հատկա­պես մտա­հո­գիչ էր իրա­վի­ճա­կը Երեւա­նում. չէր իրա­կա­նացվում աղբա­հա­նությունը, ինչը հիվանդություննե­րի տարածման համար պարարտ հող էր ստեղծում:

«…Այստեղ, քաղա­քում օրե­րով ընկած են մնում շնե­րի, ձիե­րի եւ այլ դիակներ («եւ մարդկանց» լսվում է պատգա­մա­վորնե­րի կողմից)- այո՛, եւ մարդկանց: Թեեւ կոմի­սիան 2–3 օրում բավա­րար դրություն էր ստեղծել քաղա­քում, սակայն այն կրկին վատա­ցավ, շնորհիվ քաղա­քա­յին վարչության անուշադրության»,- խորհրդա­րա­նին զեկուցում էր բժշկա­սա­նի­տա­րա­կան հանձնա­ժո­ղո­վը՝ արձա­նագրե­լով, որ հոկտեմբե­րին արդեն խոլե­րա­յի դեպքե­րը զգա­լիո­րեն նվա­զել էին:

Բացի խոլե­րա­յից, Հայաստա­նի տարբեր շրջաններ էր ներթա­փանցել «իսպա­նա­կան գրի­պը»: Այս սարսա­փե­լի հիվանդության համա­ճա­րակն ամբողջ աշխարհում բռնկվել էր Առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմի վերջին՝ 1918թ. ամռա­նը, եւ 1919թ. ամբողջ աշխարհում այս հիվանդությա­նը զոհ էին գնա­ցել տասնյակ միլիո­նա­վոր մարդիկ. այն համարվում է մարդկությա­նը պատուհա­սած ամե­նա­մեծ աղետնե­րից մեկը: 1918թ. ամռան սկզբին Թիֆլի­սում արձա­նագրվում են հիվանդության առա­ջին դեպքե­րը, որը ժողովրդի մեջ հայտնի էր «սպանկա» կամ «սպա­նա­կան գրիպ» անունով։ Բարե­բախտա­բար հիվանդությունը ոչ միշտ եւ ոչ ամե­նուր էր մահա­ցու ելք ունե­նում:

«Խիստ շատ հիվանդա­նում են սպա­նա­կան հիվանդությունից. Դիլի­ջա­նում վաշտի 2/3‑ը պառկած էր: Այդ համա­ճա­րա­կը ոչ մի զոհ չի տարել եւ վերջա­նում է: Դիզինտե­րիա­յից եւ որո­վայնա­յին տիֆից զոհեր լինում են: Դրանցից առա­ջի­նի պատճառն էր վատ հացը: Գալով մաքրությա­նը, Դիլի­ջա­նի զորա­նոցնե­րը կեղտոտ են եւ առանց լուսա­մուտի»,- հայտնում էր սանի­տա­րա­կան հանձնա­ժո­ղո­վը:

«Զանգ», 2 հոկտեմբե­րի, 1918թ., թիվ 58

«Բժշկա-առողջա­պա­հա­կան վիճա­կը ավե­լի անմխի­թար պատկեր մը կներկա­յացնե. Բաշգյուղի մեջ հունի­սի ընթացքին բացված է ամբուլա­տո­րիա մը: Բժշկուհի մը հրա­վիրված է այդ ամբուլա­տո­րիան ղեկա­վա­րե­լու, վերջինս… դեղո­րայք չունի. ինք՝ բժշկուհին կողմնա­կի կերպով խոստո­վա­նած էր, որ դատարկ բան է այդ ձեւով ամբուլա­տո­րիա բանալ: …Բժշկա­կան կամ ֆելդշե­րա­կան խումբը պարտա­կա­նություն ստանձնե­լու է հսկե­լու գյուղե­րու փողոցնե­րու, տունե­րու եւ ճամփա­նե­րու, ինչպես եւ գետե­րու եւ աղբյուրնե­րու մաքրության, անձամբ ակա­նա­տես եղած եմ, թե ինչպես օրե­րով եւ ամիսնե­րով սատկած կենդա­նի­նե­րու դիակներ մնա­ցեր են ճամփա­նե­րուն վրա. զգուշա­վոր վերա­բերվե­լու է նաեւ ժողո­վուրդը Բաշգյուղի մեջ, ուրկե ծնունդ կառնի Երեւա­նի ջուրը. այդ ջուրը ամե­նա­տարրա­կան անզգուշության հետեւանքով կրնա վարակվիլ, քանի որ պետք եղած պահպա­նությունը կպակսի ջուրի ակունքնե­րուն մոտ»:

Որբե­րի մասին օրի­նա­գի­ծը

Ինչ վերա­բե­րում էր որբե­րին, ապա նրանց դրությունը Դիլի­ջա­նում համե­մա­տա­բար բարվոք էր, ինչը չէր կարե­լի ասել Ծաղկա­ձո­րի եւ մնա­ցած շրջաննե­րի մասին. այստեղ չկար անկո­ղին, կտոր, իսկ որբերն օրա­կան ստա­նում էին ¼ ֆունտ (մոտ 110 գրամ) հաց:

Պատգա­մա­վոր Մուշեղյա­նը հայտա­րա­րում էր, որ խոլե­րա­յի դեպքե­րի նվա­զումը կառա­վա­րության աշխա­տանքի եւ բժշկա­սա­նի­տա­րա­կան գործո­ղություննե­րի հետեւանք չէ: «Գողացվում են զինվո­րա­կան հիվանդա­նոցնե­րում դեղերն ու սպի­տա­կե­ղե­նը: Մեղա­վոր է կառա­վա­րությունը, որ չէ կանո­նա­վո­րել որբա­նոցնե­րի կազմա­կերպությունը»,- ասում էր նա:

Քննարկե­լով որբե­րի մասին օրի­նա­գի­ծը՝ պատգա­մա­վորներն արձա­նագրում էին, որ մինչեւ անկա­խության հռչա­կումը, որբե­րի հարցով զբաղվում էին հասա­րա­կա­կան կազմա­կերպություննե­րը: 1915թ. Եղեռնից հետո Հայաստա­նում հազա­րա­վոր որբեր էին հաստատվել, որոնց խնամքով զբաղվում էին Բարե­գործա­կան ընկե­րությունը, Մոսկվա­յի հայկա­կան կոմի­տեն, Նպաստա­մա­տույցը եւ այլ կազմա­կերպություններ: Պետությունն իր հերթին ֆինանսա­կան աջակցություն էր ցուցա­բե­րում այս կառույցնե­րին: 1918թ. աշնա­նը Անդրկովկա­սում ստեղծված նոր իրադրության պայմաննե­րում արտա­սահմա­նից որեւէ աջակցություն չէր ստացվում, եւ որբե­րի խնամքն ինքնա­բե­րա­բար անցել էր կառա­վա­րությա­նը, որի միջոցնե­րը բավա­րար չէին:

«Այժմ ոչինչ չէ ստացվում ոչ Ռուսաստա­նից, ոչ Անգլիա­յից: Մոսկվա­յում եղած միլիո­նա­վոր գումարնե­րը փոխադրել անհնար է: Ուրեմն ո՞վ պիտի հոգա ժամա­նա­կա­վո­րա­պես այն որբե­րի մասին: Այստեղ կա մի երկու տասնյակ որբա­նոց, մոտ 3000 որբե­րով, դրսում կա մոտ 4000 որբ: Եթե բոլո­րը միացնենք, կլի­նի մոտ 12000 որբ… Չպետք է առա­վե­լություն տալ տեղա­ցի որբե­րին, տաճկա­հայ որբե­րից, որոնք Երզնկա, Բաբերդի եւ այլ տեղե­րի հայության նմուշներն են: Կառա­վա­րությունը պետք է հոգա բոլոր որբե­րի մասին անխտիր»,- ասում էր պատգա­մա­վոր Ստե­փան Մամի­կոնյա­նը:

Ընդդի­մությունը կառա­վա­րությա­նը մեղադրում էր դանդաղկո­տության համար՝ ասե­լով, որ որբե­րի մասին օրենքը պետք է ավե­լի շուտ ընդունվեր, իսկ նրանց խնամքը ներքին գործե­րի նախա­րա­րին հանձնե­լը սխալ էր, քանի որ այդ կառույցը «ոչ մի քայլ չէ արել որբա­նոցնե­րի դրությունը բարե­լա­վե­լու համար»: Պատգա­մա­վոր Մուշեղյա­նը հոկտեմբե­րի 8‑ին ասում էր, որ Էջմիածնում, որտեղ կենտրո­նա­ցել էին մեծ թվով որբեր, եւ որոնց խնամքը հանձնված էր Էջմիածնի միա­բաննե­րին, սովից օրա­կան 30 որբ էր մահա­նում:

«Զանգ», 27 հոկտեմբե­րի, 1918թ., թիվ 65

«Առա­վոտյան ժամի 7‑ն է. իջնում եմ շուկա, անցնում եմ խանութա­շարքի առա­ջով. այս ու այնտեղ որբեր են ընկած. մեկը նստած է, մյուսը՝ պառկած, նրանք մռմռում են, հաճախ լացում։ Քաղցին, ստա­մոքսի ոռնո­ցին եկել է դաշնակցե­լու աշունքի ցուրտը եւ քաղցած որբե­րը մերկությունից ու ցրտից դողում են։ … Հասնում եմ ռուսաց եկե­ղե­ցու դիմա­ցի խանութա­շարքին. կամարնե­րից մեկի տակ, միմյանցից մի փոքր հեռու պառկած են երկու որբեր. մեկը 7–8 տարե­կան է — տղա, մյուսը 5–6 տարե­կան է — աղջիկ։ Տղան լացում է՝ մոնո­տոն աղիո­ղորմ ձայներ հանում, իսկ աղջի­կը նվում է, …լացե­լու ուժ նրա մեջ չի մնա­ցել: …Որբ աղջի­կը վերջին ժամերն է ապրում ըստ երեւույթին. դեմքը կմախքա­ցած է, աչքե­րը փոս ընկած, աղոտված, մատաղ ոտնե­րը բարա­կել են ու չոփ կտրել… Նա մեռնում է, նա ապրում է վերջին ժամը, նա օրը ցերե­կով, բանուկ շարքի վրա անց ու դարձ կատա­րող բազմության կողքին, Հայաստա­նի մայրա­քա­ղաք Երեւա­նում»։

Կոշտ քննա­դա­տությունը եւ Խորհրդա­րա­նում Դաշնակցության փոքրա­մասնությունը հարկադրում են ձեռնա­մուխ լինել քաղա­քա­կան կոա­լի­ցիա­յի ստեղծմա­նը: 1918‑ի նոյեմբե­րին կազմված նոր կոա­լի­ցիոն կառա­վա­րության կազմում ստեղծվում է Հանրա­յին խնա­մա­տա­րության նախա­րա­րություն՝ դաշնակցա­կան Խաչա­տուր Կարճիկյա­նի ղեկա­վա­րությամբ (Արա­րատ Հակոբյան, «Հայաստա­նի խորհրդա­րա­նը եւ քաղա­քա­կան կուսակցություննե­րը, 1918–1920, Երեւան, 2005»):

Աշխատա՞նք, թե՞ նպաստ

Հայաստա­նի կառա­վա­րությունը սեպտեմբե­րի վերջին ընդունել էր «Կարիք ունե­ցող գաղթա­կաննե­րի խնա­մա­տա­րության մասին» օրենքը, որով կանո­նա­կարգվում էր օգնության տրա­մադրումը: Նպաստ ստա­նա­լու էին միայն նրանք, ովքեր ի վիճա­կի չէին աշխա­տե­լու: Այս հարցը հանրա­յին մեծ հնչե­ղություն ուներ, որովհե­տեւ շատերն առա­վել կարեւո­րում էին գաղթա­կաննե­րին աշխա­տանքով ապա­հո­վե­լու, քան պարզա­պես նպաստ տալու խնդի­րը, հատկա­պես, որ նպաստնե­րը չնչին էին:

«Զանգ», 12 հոկտեմբե­րի, 1918թ., թիվ 61

«Գաղթա­կաննե­րին նպաստե­լու ամե­նա­պատվա­վոր ձեւը նրանց աշխա­տանք հայթայթելն է։ Դրա համար էլ կառա­վա­րությունը իր վրա պետք է վերցնի այդ պարտա­կա­նությունը՝ հանձին աշխա­տանքի կամ գաղթա­կա­նա­կան մինիստրի։ Խոսենք օրի­նա­կով։ Նոր Բայա­զե­տի գավա­ռում կա 18 հազար գաղթա­կան կամ միջին հաշվով 3 հազար ընտա­նիք։ Գավա­ռում բավա­կան քանա­կությամբ բուրդ կա, Երեւա­նի եւ Թիֆլի­սի շուկա­նե­րին մի ժամա­նակ բավա­կան բուրդ էր տալիս գավա­ռը։ Կառա­վա­րությունը մի քանի կենտրոննե­րում կարող է ջուլհա­կա­նոցներ բանալ, օրի­նակ, Նոր Բայա­զե­տում, Ն. Ղարանլուղում, Ն. Գյո­զալդա­րա­յում եւ Բասարգե­չա­րում։ Որպեսզի բուրդը սպե­կուլյա­ցիա­յի չենթարկվի, պետք է կառա­վա­րությունը բրդի մենա­վա­ճառ հայտա­րա­րի»։

Թերթը նաեւ գրում էր, որ վերջին տարի­նե­րին Շորժա­յի մոտ հայտնա­բերվել է քրո­մի հանք, որը նույնպես կարե­լի է շահա­գործել: «Կառա­վա­րությունն այդ հանքը կարող է իր տրա­մադրության տակ վերցնել եւ շահա­գործել։ Եթե գործը լավ տարվի եւ մեր կապի­տա­լիստներն էլ օգնության գան կառա­վա­րությա­նը, կարե­լի կլի­նի 500‑1000‑ի չափ բանվորներ աշխա­տեցնել»,- գրում էր «Զանգը»:

Գաղթա­կաննե­րին կերակրե­լուց բացի, հոկտեմբե­րին առաջնա­յին էր դարձել նրանց տնա­վո­րե­լը. առջեւում ձմեռ էր, եւ եթե կառա­վա­րությունը նույնիսկ կարո­ղա­նար հացով ապա­հո­վել, ապա ձմե­ռը նրանք չէին կարող անցկացնել բացօթյա: Բնա­կեցման հարցը դժվա­րությամբ էր լուծվում, քանի որ Երեւա­նում, ուր կենտրո­նա­ցել էին ամե­նա­մեծ թվով գաղթա­կաննե­րը, տնե­րի գինը կտրուկ բարձրա­ցել էր. մարդիկ, ովքեր հնա­րա­վո­րություն ունեին, գնել էին ազատված բնա­կա­րաննե­րը: Քաղա­քա­յին իշխա­նությա­նը նույնպես մեղադրում էին ժամա­նա­կին անհրա­ժեշտ քայլեր չձեռնարկե­լու համար:

«Զանգ», 5 հոկտեմբե­րի, 1918թ., թիվ 59

«Ի՞նչ էին անում նոքա այն ժամա­նակ, երբ Երեւա­նից հազարնե­րով թուրք ընտա­նիքներ էին հեռա­նում եւ երբ նրանց թողած տնե­րի գլխին սեւ ագռավնե­րի նման զազիր սպե­կուլյանտներն էին հավաքվում եւ հավաբնից ոչնչով չտարբերվող խուցե­րին մի քանի հազար, այն էլ ռուսա­կան դրամ վճա­րում։ Ի՞նչ էր անում քաղա­քա­յին ինքնա­վա­րությունը այն ժամա­նակ, երբ այդ ստոր չարչի­նե­րը իրենց վճա­րած հազարնե­րով ձեռք բերած իրա­վունքը օգտա­գործում էին լիուլի, բնա­կա­րաննե­րի գնե­րը մի քանի անգամ բարձրացնե­լով։ Մտածո՞ւմ էին արդյոք քաղա­քա­յին վարչությունը, որ դիվա­յին մրցության այդ խելա­գար խաղը շատ հեշտությամբ կարող է անդրա­դառնալ քաղա­քի մյուս բնա­կա­րաննե­րի վրա, երբեւէ փորձե՞ց նա արգե­լել հայ չարչի­նե­րի այդ կեղտոտ խաղը, միջոցներ ձեռք առա՞վ նա ցուցա­կագրե­լու եւ հաշվի տակ առնե­լու բոլոր այդ բնա­կա­րաննե­րը»։

1918թ. հոկտեմբե­րի սկզբին Անդրկովկա­սից թուրքե­րի հեռա­նա­լու մասին տեղե­կությունը որոշ հույս էր առա­ջացրել, թե գաղթա­կաննե­րի գոնե մի մասը կվե­րա­դառնա Լոռի, Ալեքսանդրա­պոլ եւ այլ շրջաններ, ինչը էապես կթե­թեւացներ կառա­վա­րության հոգսը:

453 գրամ կարտոֆիլ եւ 60 կոպեկ

Հոկտեմբե­րին կառա­վա­րությունը կազմում է որբե­րին եւ գաղթա­կաննե­րին տրա­մադրվող օգնության նախա­հա­շի­վը, որը տրվե­լու էր նրանց մինչեւ 1919թ. հունվա­րի 1‑ը: Յուրա­քանչյուր որբի համար նախա­տեսվում էր 150 եւ 200 ռուբլի սննդի եւ հագուստ ձեռք բերե­լու համար: Գաղթա­կաննե­րին տրվող նպաստը ավե­լի խղճուկ էր. պետությունը 25 հազար գաղթա­կաննե­րից յուրա­քանչյուրին օրա­կան հատկացնե­լու էր 1 ֆունտ կարտոֆիլ եւ 60 կոպեկ (Հայաստա­նի խորհրդի հաստա­տած օրենքնե­րը, Երեւան, 1919թ.): Հոկտեմբե­րի 11-ին քննարկե­լով նախա­հա­շի­վը՝ պատգա­մա­վորնե­րը զարմա­նում էին, թե ինչպես կարող են գաղթա­կաններն այդ չնչին միջոցնե­րով գոյա­տեւել:

Գաղթա­կաննե­րի հարցե­րով զբաղվող Ներքին գործե­րի նախա­րար Արամ Մանուկյա­նը պարզա­բա­նում էր, որ նախա­տեսված էր 28 միլիոն ռուբլի, սակայն միջոցնե­րի բացա­կա­յության պատճա­ռով գումա­րը նվա­զեցվել էր մինչեւ 14 միլիո­նի: Արամ Մանուկյա­նը նաեւ 500 հազար ռուբլի գումար էր խնդրում լուծարվող որբա­նոցնե­րին փոխհա­տուցում տալու համար, ինչը խորհրդա­րա­նը ոչ մի կերպ չի ընդունում:

Չնա­յած կառա­վա­րության ձեռնարկած քայլե­րին՝ 1918–19թթ. ձմե­ռը շատ ծանր էր ուժասպառ հանրա­պե­տության համար, եւ մի քանի ամսում սովից ու հիվանդություննե­րից տասնյակ հազա­րա­վոր մարդիկ են մահա­նում։

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ