27.4 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Նոյեմբե­րի սկզբին թուրքա­կան զինվո­րա­կան հրա­մա­նա­տա­րությունը հայտնում է, որ իրենք Հայաստա­նից կհե­ռա­նան հոկտեմբե­րի 24-ից հաշված՝ 6 շաբաթվա ընթացքում, ինչը նշա­նա­կում էր, որ հազա­րա­վոր մարդիկ խստա­շունչ աշնան ցրտին կրկին մնա­լու էին անօ­թեւան։

Սոցիա­լա­կան եւ քաղա­քա­կան բարդ խնդիրնե­րի առջեւ կանգնած Հայաստա­նի Հանրա­պե­տության համար համաշխարհա­յին պատե­րազմի ավարտը փրկության օղակ էր։

1918թ. հոկտեմբե­րի 30-ին Լեմնոս կղզու Մուդրոս նավա­հանգստում ստո­րագրվում է զինա­դա­դար, որով Թուրքիան ընդունում էր իր պարտությունը եւ դուրս գալիս պատե­րազմից։ Փաստա­թուղթը վավե­րացվում է անգլիա­կան «Ագա­մեմնոն» նավի վրա. թուրքե­րի կողմից այն ստո­րագրում է ռազմա­ծո­վա­յին ուժե­րի նախա­րար Հուսեին Ռաուֆ Օրբե­յը, բրի­տա­նա­կան կողմից՝ ծովա­կալ Սոմերսեթ Քալթորփը։

Մուդրո­սի զինա­դա­դա­րի պայմա­նա­գի­րը բաղկա­ցած էր 25 կետից։ Թուրքա­կան բանա­կը պետք է հեռա­նար Պարսկաստա­նից, Անդրկովկա­սից, Բաթումից, Կիլի­կիա­յից եւ այլ շրջաննե­րից։ «…Կշա­րունակվի թուրքա­կան զորքե­րի անհա­պաղ նահանջը Պարսկաստա­նի հյուսիս-արեւմուտք՝ մինչպա­տե­րազմյան սահմա­նագծից այս կողմ։ Թուրքա­կան զորքերն արդեն ստա­ցել են Անդրկովկա­սի մի մասը էվա­կուացնե­լու հրա­ման, ընդ որում մնա­ցած զորքե­րը կհե­ռացվեն, եթե տեղե­րում իրադրությունը ուսումնա­սի­րե­լուց հետո դաշնա­կիցնե­րը ներկա­յացնեն այդպի­սի պահանջ» (Հայաստա­նը միջազգա­յին դիվա­նա­գի­տության եւ սովե­տա­կան արտա­քին քաղա­քա­կա­նության փաստաթղթե­րում, Երեւան, 1972թ․)։

Առանձին հոդվածնե­րով կարգա­վորվում էր ռազմա­գե­րի­նե­րի, այդ թվում՝ հայե­րի վերա­դարձի խնդի­րը։ «Բոլոր դաշնակցա­յին ռազմա­գե­րի­նե­րը, բոլոր հայ ռազմա­գե­րի­նե­րը եւ ներկալվածնե­րը պետք է ժողովվեն Կ.Պոլսում, որպեսզի առանց որեւէ նախա­պայմա­նի հանձնվեն դաշնա­կիցնե­րին»։ 24-րդ հոդվա­ծը նախա­տե­սում էր, որ անհրա­ժեշտության դեպքում դաշնա­կիցնե­րը կարող էին գրա­վել հայկա­կան շրջաննե­րը՝ «Հայկա­կան վիլա­յեթնե­րից (որեւէ) մեկում անկարգություններ ծագե­լու դեպքում, դաշնա­կիցնե­րը իրենց վերա­պա­հում են նրա մի մասը գրա­վե­լու իրա­վունքը»։

«Համաշխարհա­յին սպանդա­նոցն իր վերջին ժամերն է ապրում»

Թուրքե­րի պարտությունը մեծ խանդա­վա­ռությամբ է ընդունվում հայե­րի շրջա­նում։ Նոյեմբե­րի 3‑ին «Հորի­զո­նը» գրում էր, որ «համաշխարհա­յին սպանդա­նոցն իր վերջին ժամերն է ապրում», իսկ 1918թ. հոկտեմբե­րի 30-ին պատմության մեջ «կատարվել է մի մեծ ու սրբա­զան գործ»։ Հաջորդ օրն արդեն մամուլը գրում էր, որ Վրաստա­նի կառա­վա­րությա­նը կից Օսմանյան դիվա­նա­գի­տա­կան առա­քե­լության ղեկա­վար Աբդուլ-Քերիմ փաշան Արշակ Ջամալյա­նին տեղե­կացրել էր, որ թուրքա­կան բանա­կը նահանջե­լու է մինչեւ Բրեստ-Լիտովսկի պայմա­նագրով նախա­տեսված սահմա­նը։

Թուրքե­րի հեռա­նա­լը Հայաստա­նի համար կարեւոր էր ոչ միայն տարածքի ընդլայնման, սահմաննե­րի վերա­կանգնման, այլեւ գաղթա­կա­նությա­նը տեղա­վո­րե­լու առումով։ Չկա­րո­ղա­նա­լով ապա­հո­վել տասնյակհա­զա­րա­վոր տնա­վեր մարդկանց նվա­զա­գույն պայմաննե­րը՝ միակ հույսն այն էր, որ թուրքա­կան բանա­կի հետ քաշվե­լուց հետո գաղթա­կաննե­րը կկա­րո­ղա­նա­յին տեղա­վորվել ազատված շրջաննե­րում։

Թուրքե­րի հեռա­նա­լու մասին տեղե­կությունն արա­գո­րեն տարածվում է ողջ երկրում, եւ հազա­րա­վոր մարդիկ հավաքվում են սահմա­նա­յին գյուղե­րում իրենց հայրե­նի օջախնե­րը վերա­դառնա­լու հույսով։ Սակայն թուրքերն ամեն ինչ անում էին տարածքնե­րի ազա­տագրումը եւ հայ փախստա­կաննե­րի վերա­դարձը հետաձգե­լու համար։

«Նոր Հորի­զոն», 20 նոյեմբե­րի, 1918թ., թիվ 1

«Գաղթա­կաննե­րի ջղայնությունն ավե­լա­ցավ, երբ լուր տարածվեց, որ տաճիկնե­րը հեռա­նում են հայկա­կան գավառնե­րից։ Այդ առթիվ շատ տեղե­րից գաղթա­կաննե­րը թողին իրենց բռնած տնե­րը եւ շտա­պով լիկվի­դա­ցիա­յի ենթարկե­լով իրենց գործե­րը՝ շարժվե­ցին դեպի սահման։ Միայն Էջմիածնի շրջա­նում հավաքվեց մոտ 150 000 գաղթա­կան, որոնք մնա­ցին բաց երկնքի տակ, անհաց եւ անխնամ»։

Նոյեմբե­րի սկզբին թուրքա­կան զինվո­րա­կան հրա­մա­նա­տա­րությունը հայտնում է, որ իրենք Հայաստա­նից կհե­ռա­նան հոկտեմբե­րի 24-ից հաշված՝ 6 շաբաթվա ընթացքում, ինչը նշա­նա­կում էր, որ հազա­րա­վոր մարդիկ խստա­շունչ աշնան ցրտին կրկին մնա­լու էին անօ­թեւան։

Ամեն ինչ թալա­նում էին

Հասկա­նա­լով, որ ուշ թե շուտ պետք է լքեն Անդրկովկա­սը, թուրքա­կան բանա­կը փորձում էր հայկա­կան շրջաննե­րից իր հետ տանել հնա­րա­վոր ամեն ինչ։

«Զանգ», 3 նոյեմբե­րի, 1918թ., թիվ 67

«Ալեքսանդրա­պո­լում հապճե­պով ամեն տեսա­կի մթերք, առանձնա­պես ռազմամթերքը եւ հացը արտա­հա­նում են քաղա­քից. դուրս են բերել հայ գյուղա­ցի­նե­րից 2 000-ից ավե­լի սայլեր, որոնցով երկրի ամե­նա­մեծ բարի­քը՝ ցորե­նի կենտրո­նա­կան շտե­մա­րաննե­րից տանում են։ Առհա­սա­րակ տարվում է այն, ինչ-որ պատա­հում է՝ լուսա­մուտի փեղկեր, տանի­քի թիթեղ, փայտեր։ Բոլոր տեսա­կի մթերքնե­րը տարվում են Սարի­ղա­մի­շի ուղղությամբ։ Տեղա­կան թուրքե­րը բաժանված են զանա­զան թայֆա­նե­րի, որոնցից յուրա­քանչյուրը մի կողմ է ձգտում. մի մասը՝ Ադրբե­ջան, մյուսը՝ Տաճկաստան, երրորդը ցույց է տալիս մնա­լու տրա­մադրություն»։

Նոյեմբե­րի 4‑ին Հայաստա­նի խորհրդա­րա­նը քննարկում է թուրքա­կան բանա­կի հեռա­նա­լու եւ գաղթա­կաննե­րին տեղա­վո­րե­լու խնդի­րը։ Պատգա­մա­վորնե­րից ոմանք քննա­դա­տում են կառա­վա­րությանն անվճռա­կա­նության համար։ Սոցիալ-դեմոկրատ Հայկ Ազատյա­նը հայտա­րա­րում էր, որ «Քաջազնունու քաղա­քա­կա­նությունը կործա­նիչ է հայ ժողովրդի համար»։ «Թուրքոֆի­լությունն այժմ ձեռնտու չէ մեզ, անհրա­ժեշտ է փոխել մեր արտա­քին քաղա­քա­կա­նությունը»,- հայտա­րա­րում էր նա («ՀՀ առա­ջին խորհրդա­րան, 1918–1919թթ., Երեւան, 2009»)։ Որպես լուծում՝ Ազատյանն առա­ջարկում էր պահանջել թուրքե­րից նախքան զորքե­րի հեռա­նա­լը թույլատրել գաղթա­կաննե­րին հաստատվել ազատված բնա­կա­վայրե­րում։ Ի պատասխան՝ Հովհաննես Քաջազնունին հայտնում էր, որ անհնար է։ Սիմոն Վրացյա­նը, խորհրդա­րա­նում անդրա­դառնա­լով խնդրին, նշում էր, որ «տաճիկ կառա­վա­րությունն ունի մի նպա­տակ եւ յուր քաղա­քա­կա­նությունը հարմա­րեցնում է նրան՝ մի տեղ գազա­նա­բար սրա­խողխող անել եւ ուրիշ տեղում խաղաղ միջոցնե­րով կոտո­րել» («Զանգ», 14 նոյեմբե­րի, 1918թ., թիվ 70)։

1918թ. նոյեմբե­րի 19-ին Հ.Յ. Դաշնակցության Արեւելյան բյուրոն դիմում է հղում Հայաստա­նի եւ Վրաստա­նի կառա­վա­րություննե­րին, որտեղ նշում էր, որ Թուրքիա­յի իշխա­նություննե­րը «դիտա­վորյալ ձգձգե­լով գրա­ված վայրե­րի դատարկումը, պարզո­րոշ նպա­տակ ունեն խաղաղ ճանա­պարհով կոտո­րա­ծի մատնե­լու գաղթա­կա­նության մնա­ցորդնե­րին»։ Բյուրոն կոչ էր անում Հայաստա­նի եւ Վրաստա­նի կառա­վա­րություննե­րին «հանուն մարդա­սի­րության, դիմել եվրո­պա­կան պետություննե­րին եւ խնդրել, որ վերջիններս հարկադրեն Թուրքիա­յին, նախ՝ անհա­պաղ թույլ տալ փախստա­կա­նությա­նը վերա­դառնալ իրենց սեփա­կան վայրե­րը եւ ապա՝ ժողովրդի ապա­հո­վության համար թուրքա­կան զորքերն անմի­ջա­պես դուրս տանել գրավված վայրե­րից»։

Անգլիա­կան նավե­րը Անդրկովկա­սի լեռնե­րում

Մուդրո­սի զինա­դա­դա­րի պայմա­նա­գի­րը իրա­վունք էր տալիս դաշնա­կիցնե­րին իրենց զորքե­րը տեղա­կա­յել թուրքե­րից ազատված տարածքնե­րում, եւ անգլիա­ցի­նե­րը երկար սպա­սել չեն տալիս։ 1918թ. նոյեմբե­րի 17-ին անգլիա­կան 39-րդ դիվի­զիան գենե­րալ Ուիլյամ Մոնթգո­մե­րիի Թոմսո­նի հրա­մա­նա­տա­րությամբ մոտե­նում է Բաքվին։

Ադրբե­ջա­նի իշխա­նություններն աղ ու հացով են դիմա­վո­րում անգլիա­ցի­նե­րին։ Վարչա­պետ Խան-Խոյսկին հիվանդ էր, եւ նրա փոխա­րեն նավա­հանգիստ էր շտա­պել ներքին գործե­րի նախա­րար Բեհբութ խան-Ջեւանշի­րը։ Թուրքա­կան զորա­մա­սե­րը անգլիա­ցի­նե­րի ժամա­նումից անմի­ջա­պես հետո հեռա­նում են Գանձակ։ Անգլիա­ցի­նե­րի հետ Բաքու է գալիս նաեւ գնդա­պետ Բիչե­րա­խո­վը, որի հանձնա­րա­րությամբ նույն օրը օդա­նա­վից հետեւյալ բովանդա­կությամբ թռուցիքներ են տարածվում քաղա­քում.

Անգլիա­ցի­նե­րի գալուց երկու օր առաջ Ադրբե­ջա­նի իշխա­նություննե­րը թույլ են տալիս Բաքվից հեռա­նալ բոլոր ցանկա­ցողնե­րին, սակայն հաջորդ օրը պարզվում է, որ ոստի­կա­նությունը ոչ բոլո­րին է անցագրեր տրա­մադրում։

«Նոր Հորի­զոն», 22 նոյեմբե­րի, 1918թ., թիվ 3

«Նոյեմբե­րի 17‑ի առա­վոտյան Բաքվի փողոցնե­րում չէին երեւում ոչ մի թաթար ոստի­կան կամ զինվոր։ Բոլոր դրոշնե­րը վայր էին առնված բոլոր հիմնարկություննե­րում։ Ժողո­վուրդն անգլիա­ցի­նե­րի գալուն սպա­սե­լով՝ հավաքվել էր նավա­մա­տույցի մոտ։ Առա­վոտյան ժամը 10-ին ծովի վրա երեւա­ցին անգլիա­կան նավե­րը (60 հատ), որոնք մոտե­ցան ափին եւ ցամաք իջեցրին զինվորներ ու Բաքվից փախած ազգաբնակչությունը, որի մեջ բազմա­թիվ հայեր ու սպա­ներ։ Այդ նավե­րով եկել էին նաեւ անգլիա­կան, ամե­րիկյան եւ ֆրանսիա­կան միսիա­ներ»։

Գենե­րալ Թոմսո­նի կոչը

Բաքվում անգլիա­ցի­նե­րը հայտա­րա­րում են, թե իրենք չեն պատրաստվում Ռուսաստա­նից վերցնել ու պահել «գեթ մեկ թիզ հող», եւ իրենց գործո­ղություննե­րը համա­ձայնեցված են ռուսա­կան կառա­վա­րության հետ։ Ըստ անգլիա­ցի­նե­րի՝ իրենց նպա­տակն էր կարգ ու կանոն հաստա­տել Կովկա­սում, ապա հեռա­նալ։ Դիմե­լով քաղա­քի բնակչությա­նը՝ գենե­րալ Թոմսո­նը կոչ էր անում բոլոր քաղա­քա­ցի­նե­րին կատա­րել իրենց պարտա­կա­նություննե­րը, հետեւել օրենքին եւ համա­գործակցել դաշնա­կիցնե­րի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ։ Գենե­րա­լի հրա­մա­նով Բաքվում ռազմա­կան դրություն է հայտա­րարվում:

Բրի­տա­նա­կան զորքե­րի ժամա­նումից հետո աշխուժա­նում է քաղա­քի ներքին կյանքը: «Խանութնե­րը բացված են, առեւտուրը վերա­կանգնվել է։ Երեւա­ցել են շատ ռուսներ։ Հայերն ազատ շունչ են քաշում։ Գանձա­կում ազատ են արձակված եւ Բաքու են գնա­ցել 63 անգլիա­ցի ռազմա­գե­րի­ներ, որոնք գերի էին ընկեր Բաքվի գրավման ժամա­նակ»,- նոյեմբե­րի 29-ին գրում էր «Նոր Հորիզոն»-ը:

Անգլիա­ցի­նե­րի ժամա­նումից առաջ ադրբե­ջանցի­նե­րը ազա­տում են նաեւ Բաքվում գտնվող հայ գերի­նե­րի մի փոքր մասին, որոնք սեպտեմբե­րի կեսից տաժա­նակրության մեջ էին։ Մյուսնե­րին տեղա­փո­խում են այլ շրջաններ։ Բանտարկված հայե­րին ազա­տե­լու հրա­ման տալիս է նաեւ գենե­րալ Թոմսո­նը, որն անմի­ջա­պես կատարվում է։ Բացի այդ, անգլիա­ցի­նե­րի նախա­ձեռնությամբ սկսվում է սեպտեմբեր-նոյեմբեր ամիսնե­րին Բաքվում տեղի ունե­ցած բռնություննե­րի, գույքի հափշտակման եւ թալա­նի հետեւանքով հասցված վնա­սը հաշվե­լու գործընթա­ցը։

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ