18.8 C
Yerevan

Մարգա­րեա­ցում Վանո­յա­կան Ձևով

Այն, ինչ ուզում էին մեծ տերություններն ու Թուրքիան՝ Ադրբե­ջա­նի հետ, հասկա­նա­լի է, բայց ինչի՞ էին ձգտում «Արցա­խի իշխա­նություննե­րը» Հայաստա­նի «ազգա­յին-կոմունիստա­կան-ժողովրդա­վա­րա­կան» եռա­սեռ կողմնո­րոշման կուսակցություննե­րի հետ, երբ սկսած զինա­դա­դա­րից՝ վիժեցնում էին նախա­գա­հի կանխարգե­լիչ ծրա­գի­րը՝ համա­րե­լով դա պարտվո­ղա­կան: 

Վարդ Սիմոնյան

Կարդա Եվ Փոխանցիր

Վիրտուալ հայրե­նիք.
 Ճակա­տագրի հեգնանքը Մեղրի՞ն Արցա­խի դիմաց, թե՞ Արեւմտյան Հայաստա­նը Արցա­խի դիմաց. գուցե Հայաստա՞նը Արցա­խի անկա­խության դիմաց… Թե՞, այնուա­մե­նայնիվ, Արցա­խը՝ Ֆրանսիա­յի դատա­պարտող բանա­ձեւի դիմաց: Եթե կապակցվա­ծություն եք փնտրում այստեղ, իզուր եք փնտրում, լավ կլի­ներ այդ բանը փորձեիք գտնել հայ դիվա­նա­գի­տա­կան մտքի ավանդա­կան շիլաշփո­թի մեջ: Իսկ վիճա­կը ավե­լի հասկա­նա­լու, բանա­ձեւե­լու առիթ կունե­նանք, հավա­նա­բար, շատ շուտով, երբ ակնհայտ կդառնա, որ Քոչարյա­նը Ղարա­բա­ղը հանձնել է ընդա­մե­նը մի քանի պառլա­մենտնե­րում ընդունվե­լիք ցեղասպա­նության բանա­ձեւի դիմաց: 
Այս ծրագրի իրա­կա­նա­ցումը Քոչարյա­նի համար բացա­ռիկ քաղա­քա­կան կապի­տալ է՝ հետա­գա­յում Սփյուռքում դաշնակցա­կան կուսակցության ղեկա­վարնե­րից մեկը դառնա­լու համար: Ոչ մի հայ գործիչ դեռ նման կապի­տալ չի ունե­ցել Սփյուռքի ազգա­յին շրջա­նակնե­րի աչքում: Այլ բան է, որ այդ անձնա­կան կուսակցա­կան կապի­տա­լը Արցա­խի գինն է: Բայց ի՞նչ Արցա­խի ու Հայաստա­նի մասին է խոսքը, եթե «պատմա­կան արդա­րության» թեման է շոշափվում. ըստ էության՝ անպտուղ մի բան, որը, սակայն, տասնամյակնե­րի հեռանկա­րում հանա­պա­զօրյա հաց է ապա­հո­վե­լու դրսի կուսակցա­կան ջոջե­րի համար:
 Ի դեպ, ցեղասպա­նությունն ընդունող բանա­ձեւե­րը (ցանկա­ցած ձեւա­կերպմամբ) ոչնչով չեն պարտա­վո­րեցնե­լու ո՛չ Թուրքիա­յին, ո՛չ դրանք հեղի­նա­կած երկրնե­րին, ինչպես չեն պարտա­վո­րեցրել Ռուսաստա­նին (որի պառլա­մենտը ցեղասպա­նությունը դատա­պարտել է տարի­ներ առաջ), ինչպես եւ Թուրքիան ոչնչով չպարտա­վորվեց՝ ցեղասպա­նության կազմա­կերպիչնե­րին մահվան դատա­պարտե­լու: 
Երիցս իրա­վա­ցի է Ստե­փան Գրի­գորյա­նը՝ պնդե­լով, որ Արցա­խի կարգա­վի­ճա­կը Քոչարյա­նը կանխո­րո­շել է Ստամբուլի վեհա­ժո­ղո­վին ստո­րագրությամբ ճանա­չե­լով Ադրբե­ջա­նի տերի­տո­րիալ ամբողջա­կա­նությունը: Այսինքն, Արցա­խը՝ Ադրբե­ջա­նի կազմում: Սա՝ դե յուրե: Դե ֆակտոն տեխնի­կա­յի հարց է: Իսկ երեք տարի տեւած իր եւ Օսկանյա­նի տերմի­նա­կոխ դատարկա­խո­սությունը ժողովրդի աչքին թոզ փչե­լու համար էր: Գրի­գորյա­նը, սակայն, ջուր է լցնում դատարկա­պորտ գործիչնե­րի եւ արդեն իրա­կան հանցա­գործ ռեժի­մի ջրա­ղա­ցին, ասե­լով, թե սրանցից խաբեությամբ են ստո­րագրություն կորզել, խոստա­նա­լով Արցա­խի հարցը լուծել: Մնում է ավե­լացնել, որ ստո­րագրե­լուց առաջ Ստամբուլի բանտ  են մտցրել ու… ծեծել են: 
Պետք չէ ավե­լի ծանծա­ղեցնել հայ ժողովրդի դիվա­նա­գի­տակցությունը (իրա­վա­գի­տակցության նմա­նությամբ) նենգա­միտ տերություննե­րի մասին հեքիա­թով: Խաբել… խաբե­լու փորձ կարող են անել չնչին երկրնե­րի չնչին ղեկա­վարնե­րը միայն: Լուրջ երկրնե­րը այդ բանը իրենց թույլ չեն տալիս թեկուզ միայն այն պատճա­ռով, որ դրա կարի­քը չունեն: Շիտակ ասված է, որ հարցը պիտի լուծվի խաղաղ ճանա­պարհով: Ասել է թե՝ խաղաղ, առանց ղալմա­ղա­լի ձեր զորքե­րը դուրս բերեք ուրի­շի տարածքից: Եւ եթե միառժա­մա­նակ թույլ են տալիս քեզ դնես էշի մոտերքում բռնված տղա­յի տեղ (իբր, չվան էիր ուզում), դա չի նշա­նա­կում, թե խաբե­ցիր:
 «Չպի­տի լինեն հաղթողներ եւ պարտվողներ» բանա­ձեւը, որ հրամցրին երեք տերություննե­րի ներկա­յա­ցուցիչնե­րը երկու շաբաթ առաջ, մի բան է նշա­նա­կում՝ վերա­դարձ 1988 թիվ: Ոչ թե 1997–98թթ., որը ենթադրում է բանակցություննե­րի սառեցման պահը, այլ 1988թ.: Չէ՞ որ պարտություններն ու հաղթա­նակնե­րը տեղի են ունե­ցել 1988 թվա­կա­նից հետո:
 Ահա եռամյա քաղա­քա­կան անմեղսունա­կության պտուղնե­րը: 
Ահա թե ինչու մեծ տերություննե­րը ամբողջ երկու տարի ձեւ էին անում, թե բանակցություններ են ընթա­նում: Սպա­սում էին Ստամբուլում: Սպա­սում էին տարածքա­յին ամբողջա­կա­նության սկզբունքը՝ նաեւ նորանկախ պետություննե­րի կողմից ամրագրե­լուն: 
Ահա թե ինչու հանդուրժե­ցին հեղաշրջումն ու հակա­սահմա­նադրա­կան ընտրություննե­րը 98-ին եւ գրե­թե ժողովրդա­վա­րա­կան համա­րե­ցին վայրագ պառլա­մենտա­կան ընտրություննե­րը 99-ին:
 Ահա թե ինչու կուլ տվե­ցին պառլա­մենտի գնդա­կա­հա­րությունը Ստամբուլից շաբաթներ առաջ: Եւ ահա թե ինչու Արեւմուտքը խստա­գույն բծախնդրություն էր հանդես բերում 1996թ. նախա­գա­հա­կան ընտրություննե­րի հանդեպ՝ ի տարբե­րություն 1999‑ի: 
Եւ, վերջա­պես, ահա թե ինչու Տեր-Պետրոսյա­նը զիջեց իշխա­նությունը: Զիջեց ոչ թե այն պատճա­ռով, որ ինքը իրեն լեգի­տիմ չէր զգում, ինչպես մինչեւ հիմա կարծում էինք միա­միտներս, եւ ընտրություններն էլ կասկա­ծի տակ առան ոչ թե այն պատճա­ռով, որ էդպես կասկա­ծե­լի էին, այլ որովհե­տեւ դեմը Ստամբուլ կար: Իսկ տերություննե­րին ձեռ էր տալիս ընթա­ցող բանակցություննե­րի սառե­ցումը մինչեւ խարտիա­յի ստո­րագրումը: Իսկ Տեր-Պետրոսյա­նը՝ կռա­հե­լով մեր գլխին գալի­քը, հակա­ռա­կը՝ շտա­պում էր օր առաջ խաղա­ղա­րար ուժեր մտցնել հակա­մարտության գոտի, որպեսզի Ստամբուլից շատ առաջ հաշտության պայմա­նագրի ստո­րագրման ընթացքը անշրջե­լիո­րեն առա­ջա­ցած լիներ, եւ ոչ թե բանակցություննե­րը սառեցվեին եւ ապա անհուսա­լիո­րեն հաջորդեին տարածքնե­րի ամբողջա­կա­նության ճանաչմա­նը: 
Տարբերությո՞ւնը. մինչեւ խարտիա­յի ստո­րագրումը արեւելյան Եվրո­պա­յի եւ նախկին խորհրդա­յին երկրնե­րի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը նման համա­պարփակ փաստաթղթով վավե­րացված չէր: Իսկ 1999 թվա­կա­նից հետո այլեւս վավե­րացված է: 
Այն, ինչ ուզում էին մեծ տերություններն ու Թուրքիան՝ Ադրբե­ջա­նի հետ, հասկա­նա­լի է, բայց ինչի՞ էին ձգտում «Արցա­խի իշխա­նություննե­րը» Հայաստա­նի «ազգա­յին-կոմունիստա­կան-ժողովրդա­վա­րա­կան» եռա­սեռ կողմնո­րոշման կուսակցություննե­րի հետ, երբ սկսած զինա­դա­դա­րից՝ վիժեցնում էին նախա­գա­հի կանխարգե­լիչ ծրա­գի­րը՝ համա­րե­լով դա պարտվո­ղա­կան: 
Գիտակցո՞ւմ է Քոչարյա­նը թե ինչ է ստո­րագրել Ստամբուլում: Թերեւս, գիտակցում է: Իսկ գիտակցո՞ւմ էր այն ժամա­նակ, երբ վիժեցնում էր նախա­գա­հի ծրագրե­րը, ապա եւ՝ գործի էր դրել իշխա­նությունը զավթե­լու մեխա­նիզմը: Համոզված կարե­լի ասել՝ ոչ: Որովհե­տեւ թե՛ ինքը, թե՛ իր գաղա­փա­րա­կից տղերքը զմայլված էին իրենք իրենցով, որ դեսպա­նատնե­րում իրենց մարդա­տեղ են դնում, որ մարդա­մեջ են մտնում միջազգա­յին մանր-մունր հավաքնե­րում եւ անհե­տեւանք շաղակրա­տում «ընդհա­նուր պետություն», «զուգա­հեռ հարա­բե­րություններ» եւ այլ անհե­թե­թություննե­րով: Եւ որ զրուցա­կիցնե­րը քաղա­քա­վա­րությամբ լսում էին, դրա­նից եզրա­կացնում էին, թե քաղա­քա­գի­տության եւ դիվա­նա­գի­տության ասպա­րե­զում նոր խոսք են բերել Ֆիզուլու կողմից: Չէին մտա­ծում, որ ունկնդիրնե­րը այդպի­սի բաներ հարյուրա­վոր անգամներ լսել են Աֆրի­կա­յի ու Համաշխարհա­յին օվկիա­նո­սի կղզի­նե­րի վայրե­նի­նե­րից: Եւ իհարկե, իրենց հաշիվ չէին տալիս, որ լսե­լով են հավա­քագրում դավա­դիրնե­րին ու դավա­ճաննե­րին: Եւ ոչ միայն լսում, այլեւ շիրա էին տալիս, որ անզի­ջում լինեն: Չէ՞ որ սրանց անզի­ջում լինե­լը խափա­նում էր Հայաստա­նի իշխա­նություննե­րի ծրա­գի­րը, ինչը դժվա­րություններ կստեղծեր Ստամբուլի փաստա­թուղթը մշա­կողնե­րի համար: 
Հետեւանքը եղավ այն, որ անզի­ջումը գնաց եւ ստո­րագրեց Արցա­խը Ադրբե­ջա­նի կազմում ամրագրող փաստա­թուղթը: 
Վանո Սիրա­դեղյան

Գրա­ռումը՝ Վարդ Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ