16.2 C
Yerevan

Ընդդեմ Պետա­կա­նության

Պարզվում է սակայն, որ Հայաստա­նի հասցեին առա­ջին «ուղիղ մեղադրանքը» գալու է հենց Հայաստա­նից, հայաստանյան ընդդի­մա­դիր շրջա­նակնե­րից, այն էլ նախկի­նում պետա­կան, անվտանգության համա­կարգի բարձրա­գույն պաշտոննե­րից մեկը զբա­ղեցրած անձից՝ «Հայաստա­նը մասնակցում է տեռո­րիստա­կան գործո­ղություննե­րի»::

Հակոբ Բադալյան

Քաղա­քա­կան մանրախնդրության հակա­պե­տա­կան սինդրո­մը

Պաշպա­նության նախկին փոխնա­խա­րար Արտակ Զաքարյա­նը ասուլի­սում հայտա­րա­րել է, թե Հայաստա­նը փաստո­րեն ԵԱՏՄ տարածք պայթուցիկ է արտա­հա­նում տեռո­րի համար: Խոսքը վերա­բե­րում է իհարկե Ղրի­մի կամրջի հայտնի պայթյունին և դրա քննության արդյունքնե­րին, որի վերա­բերյալ արդեն հանրա­հա­յատ հաղորդագրությունը տարածվել էր նախօ­րեին: Եվ ահա, Հայաստա­նի նախկին կառա­վա­րող համա­կարգում բարձրաստի­ճան պաշտոն զբա­ղեցրած անձը շտա­պում է իր իսկ պետությա­նը մեղադրել մի բանում, որի մասին որևէ խոսք չկա անգամ ՌԴ ԱԴԾ հայտա­րա­րա­րության մեջ: Դրա մեջ չկա ակնարկ անգամ:

Անկասկած է, որ խնդի­րը բավա­կա­նին լուրջ է և պահանջում է Հայաստա­նի աչա­լուրջ և օպե­րա­տիվ արձա­գանքը, ինչը զգա­լիո­րեն եղել է, նախօ­րեին հայտա­րա­րություն են տարա­ծել թե գլխա­վոր դատա­խա­զությունը, թե ՊԵԿ‑ը, և անկասկած է, որ ներգրավված են ու աշխա­տում են այլ կառույցներ, այդ թվում բնա­կա­նա­բար ԱԱԾ: Ինչ կպարզվի այդ աշխա­տանքի ընթացքում, ցույց կտա ժամա­նա­կը, հասկա­նա­լի դարձնե­լով, թե որքան է այստեղ իրա­կա­նությունը, որքան է քաղա­քա­կան մոտի­վը և շահարկումը: Բայց, միևնույն ժամա­նակ, գործի մանրա­մասննե­րի բացա­հայտումը Հայաստա­նում հնա­րա­վոր որևէ օղա­կի թերի կամ հանցա­վոր աշխա­տանքի ռիսկի առումով, հույժ կարև­որ է նաև Հայաստա­նի անվտանգոության համար:

Այդ ամե­նին հանգա­մա­նա­լից անդրա­դարձ կատա­րե­ցի նախօ­րեին, Առա­ջին լրատվա­կա­նի երկու հրա­պա­րա­կումնե­րում: Դրանցում իհարկե անդրա­դարձ կատա­րե­ցի հանրա­յին արձա­գանքի զգո­նության, հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան շրջա­նակնե­րի պատասխա­նատվոության մասին, նկա­տի ոունե­նա­լով և այն, որ տարածված  տեղե­կությունը Հայաստա­նի դեմ օգտա­գործե­լու հարցում հատկա­պես փութա­ջան են լինե­լու թե Ադրբե­ջա­նը, թե Թուրքիան, թե ռուսա­կան որո­շա­կի տնտե­սա-քաղա­քա­կան վերնա­խա­վա­յին խմբեր, որոնք Հայաստա­նում տարի­ներ շարունակ ունե­ցել են տնտե­սա­կան և քաղա­քա­կան շահեր, և որոնք խաթարվել են 2018-ին տեղի ունե­ցած փոփո­խություննե­րից հետո:

Պարզվում է սակայն, որ Հայաստա­նի հասցեին առա­ջին «ուղիղ մեղադրանքը» գալու է հենց Հայաստա­նից, հայաստանյան ընդդի­մա­դիր շրջա­նակնե­րից, այն էլ նախկի­նում պետա­կան, անվտանգության համա­կարգի բարձրա­գույն պաշտոննե­րից մեկը զբա­ղեցրած անձից՝ «Հայաստա­նը մասնակցում է տեռո­րիստա­կան գործո­ղություննե­րի»: Փաստո­րեն, Հայաստա­նի նախկին բարձրաստի­ճան պաշտոնյան պատրաստ է իր իսկ պետության հասցեին հնչեցնել այդօ­րի­նակ «մեղադրանք», որն անկասկած մեծ հաճույքով որսա­լու են Հայաստա­նի պետա­կան սուբյեկտության թշնա­մի կամ հակա­ռա­կորդ սուբյեկտնե­րը: Ավե­լին, հնչեցվում է «մեղադրանք», որը չունի գործնա­կան, առարկա­յա­կան, փաստա­կան որևէ հիմք, բացի այն, որ պայթուցի­կով բեռն անցել է նաև Հայաստա­նով, հատել է Հայաստա­նի սահմա­նը:

Նույն տրա­մա­բա­նությամբ, միանգա­մայն հանգիստ կերպով հնա­րա­վոր է մեղադրանք հղել Ռուսաստա­նին, առ այն, որ Ռուսաստանն է մասնակցել ինքն իր դեմ տեռո­րիստա­կան գործո­ղության, որովհետև պայթուցի­կով լեցուն բեռնա­տա­րը հատել է նաև Ռուսաստա­նի սահմա­նը, անցել այդ երկրի տարածքով, բեռնա­թափվել, հետո դարձյալ բեռնվել և անցել կամրջով: Եվ այդ ամե­նի մի գոտում, որը փաստա­ցի մերձճա­կա­տա­յին է: Եվ, ավե­լին, Ռուսաստա­նի զգո­նությունը պետք է բազմա­պատկվեր ոչ միայն պատե­րազմի հանգա­մանքով ինքնին, այլ նաև նրա­նով, որ մինչ այդ ՌԴ տարածքում եղել են նաև որո­շա­կի դիվերսիոն գործո­ղություններ, ինչը պետք է բերեր աչալրջության բազմա­կի ավե­լացման: Ըստ այմ, եթե խոսք է գնում «տեռո­րիզմի մասնակցե­լու» մասին, ապա այդ մեղադրանքը կարող է տրա­մա­բա­նա­կան հնչել հենց Ռուսաստա­նի հասցեին: Բայց, սա չի նշա­նա­կում, թե Հայաստա­նից որևէ մեկը պետք է հնչեցնի այդ մեղադրանքը:

Ի վերջո, Ռուսաստա­նի և Ռուսաստա­նի հանրության «ներքին գործն» է, թե ինչպես է ապա­հովվում անվտանգությունը ՌԴ սահմա­նից ներս: Հայաստա­նի գործն ու խնդի­րը պետք է լինի Հայաստա­նի անվտանգությունը, ու այդ թվում նաև Հայաստա­նի անվտանգությունը այդօ­րի­նակ տեղե­կատվա­կան և քարոզչա­կան ռիսկե­րից և գրոհնե­րից պաշտպա­նե­լը, Հայաստանն այդօ­րի­նակ լրջության հանի­րա­վի կամ մտա­ցա­ծին որևէ մեղադրանքից կամ կասկա­ծից պաշտպա­նե­լը: Եթե կլի­նի իսկա­պես ծանրակշիռ որևէ փաստ, որը կհաստա­տի մեղադրանքը, այդ թվում նաև Հայաստա­նի համար թե անվտանգության, թե քաղա­քա­կան-դիվա­նա­գի­տա­կան ռիսկե­րով, անկասկած պետք է լինի հանրա­յին-քաղա­քա­կան միարժեք  գնա­հա­տա­կան և պետք է լինի խստա­գույն պատասխա­նատվություն: Բայց, քանի դեռ չկա դրա որևէ հիմք, ապա գերխնդի­րը Հայաստա­նը որևէ հանի­րա­վի մեղադրանքից պաշտպա­նելն է: Մի բան, որի հարցում Հայաստա­նում չի կարող լինել նախկին կամ ներկա, չի կարող լինել քաղա­քա­կան աջ կամ ձախ, սև, թե սպի­տակ, պետք է լինի մեկ նպա­տակ՝ ինչպես արտա­քին որևէ ագրե­սիա­յի պարա­գա­յում: Սակայն, դժբախտա­բար, Հայաստա­նում կա քաղա­քա­կան մանրախնդրության և հակա­պե­տա­կան մտա­ծո­ղության ահռե­լի պաշար, որը նույնիսկ ավե­լորդ է դարձնում Հայաստա­նի տեղե­կատվա-քարոզչա­կան թիրա­խա­վորման որևէ արտա­քին ջանք, ներսում «մեխա­նիզմը» աշխա­տում է «անթե­րի»:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ